Գլխավոր տեղեկություն
Համար
N 30-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2024
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
07.05.2024
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«07» մայիսի 2024 թ.

N 30-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՔԻՄԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Քիմիա» առարկայի 9-րդ և 12-րդ դասարանների առարկայական ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`


5/7/2024

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի
2024 թվականի մայիսի 7-ի

N 30-Ն հրամանի

 

ՔԻՄԻԱ

 

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

Թեմա 1

Քիմիան և շրջակա միջավայրը

Հիմնական նպատակ

Ձևավորել և զարգացնել գիտելիքներ նյութի, բաղադրության և հատկությունների վերաբերյալ:

Վերջնարդյունքներ

1. Ք9.ՆՄԲ.ՄՆ.1 Սահմանի մոլային ծավալ հասկացությունը, կապ հաստատի մասնիկների թվի հետ, ներկայացնի և օգտագործի մաթեմատիկական արտահայտությունը խնդիրներ ու վարժություններ լուծելիս:

2. Ք9.ՆՄԲ.ՄՆ.2 Ներկայացնի չոր օդի բաղադրությունը, որպես մոտ 78 % ազոտի, 21% թթվածնի և ազնիվ գազերի ու ածխաթթու գազի խառնուրդ (ըստ ծավալի):

3. Ք9.ՆՄԲ.ՄՆ.3 Նկարագրի հեղուկ օդից թթվածնի և ազոտի առանձնացումը թորման միջոցով:

4. Ք9.ՆՄԲ.ՄՆ.4 Թվարկի օդի հիմնական աղտոտիչները, ինչպիսիք են ածխածնի(II) օքսիդը, ծծմբի(IV) օքսիդը և ազոտի օքսիդները:

5. Ք9.ՆՄԲ.ՄՆ.5 Ներկայացնի այդ աղտոտիչների աղբյուրները.

1) ածխածնի(II) օքսիդը ածխածին պարունակող վառելանյութի թերայրումից,

2) ծծմբի(IV) օքսիդը ծծմբի միացություններ պարունակող հանածո վառելիքի այրումից,

3) ազոտի օքսիդները ավտոմեքենաների ներքին այրման շարժիչների արտանետումներից:

6. Ք9.ՆՄԲ.ՄՆ.6 Նկարագրի աղտոտիչների վնասակար ազդեցությունը մարդու առողջության և շինությունների վրա (թթվային անձրևներ) և քննարկի թե ինչու են այդ աղտոտիչները գլոբալ մտահոգության առիթ դարձել:

7. Ք9.ՆՄԲ.ՄՆ.7 Գործնականում իրականացնի որոշ հանքաքարերի վրա թթուների ազդեցության ուսումնասիրություն:

8. Ք9.ՆՄԲ.ՄՆ.8 Սահմանի ջրի ժամանակավոր և մնայուն կոշտություն հասկացությունները:

9. Ք9.ՆՄԲ.ՄՆ.9 Նկարագրի ջրի փափկեցման գործընթացները:

10. Ք9.ՆՄԲ.ՄՆ.10 Նկարագրի քաղցրահամ ջրերի մաքրման և վնասազերծման փուլերը (ֆիլտրում, քլորացում):

11. Ք9.ՆՄԲ.ՄՆ.11 Նկարագրի նավթը, որպես ածխաջրածինների խառնուրդ, և թորմամբ օգտակար բաղադրիչների բաժանումը:

12. Ք9.ՆՄԲ.ՄՆ.12 Թվարկի բաղադրիչների կիրառության ոլորտները՝

1) Բենզին-ավիացիոն և ավտոմոբիլային վառելանյութ:

2) Կերոսին- վառելանյութ ինքնաթիռների, հրթիռների և տրակտորային շարժիչների համար;

3) Վազելին - բժշկության մեջ:

4) Պարաֆին - սննդի արդյունաբերության մեջ՝ փաթեթանյութերի տոգորման, մոմերի, կենցաղային քիմիայի ապրանքների համար:

5) Գուդրոն - փողոցների ասֆալտապատման համար:

13. Ք9.ՆՄԲ.ՄՆ.13 Կիրառի նյութի վերաբերյալ ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար:

14. Ք9.ՆՄԲ.ՄՆ.14 Նկարագրի կայուն զարգացման էությունը՝ բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործման տեսանկյունից:

Բովանդակություն

1. Օդ: Գազի մոլային ծավալ:

2. Ջուր:

3. Նավթ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող կամ ընդհանրական հասկացություններ

1. Գործնական աշխատանք

1։ Վարժությունների և խնդիրների լուծում օդի բաղադրության և մոլային ծավալի վերաբերյալ:

2. Գործնական աշխատանք

2։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Ջրի ժամանակավոր և մնայուն կոշտության վերաբերյալ:

3. Գործնական աշխատանք

3։ Վարժությունների և խնդիրների լուծում նավթի վերաբերյալ:

4. Լաբորատոր աշխատանք

1։ Ծծմբի(IV) օքսիդի տարածման ուսումնասիրում հայտանյութի լուծույթով լցված բջջային պլանշետի օգնությամբ։

5. Լաբորատոր աշխատանք

2։ Որոշ հանքաքարերի վրա թթուների ազդեցության ուսումնասիրություն:

6. Խմբային հետազոտական աշխատանք և ներկայացում շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ:

7. Թեմատիկ գրավոր աշխատանք:

1. Օրինաչափություններ: Նավթը ածխաջրածինների խառնուրդ է, որում բաղադրիչները ունեն տարբեր եռման ջերմաստիճաններ, ինչով էլ պայմանավորված է դրանց բաժանումը թորման եղանակով:

2. Պատճառ և հետևանք։Արտանետված քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Կոշտ ջրի ազդեցությունը կենցաղային գործընթացների վրա:

3. Համակարգեր և մոդելներ: Գազային և ջրային համակարգերը ունեն իրենց առանձնահատկությունները:

4. Կառուցվածք և գործառույթ: Աղտոտիչների բնույթից կախված դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա տարբեր է: Քլոր պարունակող ախտահանիչ նյութերի ազդեցությունը ջրի որակի ցուցանիշների վրա:

5. Կայունություն և փոփոխություն: Մեզ շրջապատող աշխարհում գազային և ջրային համակարգերի կայունություն ու փոփոխությունը կախված է քիմիական և ֆիզիկական երևույթներից: Օդի բաղադրության կայունությունը ունի կարևոր նշանակություն և ածխածնի երկօքսիդի պարունակության ավելացումը հանգեցնում է գլոբալ խնդիրների:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։

Բնագիտություն։ Պատկերացում ունենալ շրջակա միջավայրի պահպանության և աղտոտիչների վերաբերյալ:

Ֆիզիկա: Իմանալ նյութի ագրեգատային վիճակները և դրանց փոխադարձ անցումների պայմանները:

Համակարգչային գիտություն և թվային գրագիտություն: Աշխատանք տեքստային խմբագրիչների հետ, ցուցադրական նյութերի պատրաստման և համացանցում որոնողական աշխատանքներ իրականացնելու հմտություններ:

Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ

Հ4, Հ6, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ13, Հ19, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ47

 

Թեմա 2

Նյութերի տեսակներ

Հիմնական նպատակ

Ձևավորել գիտելիքներ մետաղների, ոչ մետաղների և օրգանական միացությունների հիմնական դասերի հատկությունների, օրինաչափությունների և առանձնահատկությունների վերաբերյալ։ Ձևավորել գործնական հմտություններ իոնների որակական ռեակցիաների օրինակներով:

Վերջնարդյունքներ

1. Ք9.ՆՄԲ.ՆՏ.1 Ներկայացնի հալոգենները՝ քլորը, բրոմը և յոդը, որպես երկատոմ ոչ մետաղ պարզ նյութեր՝ ցույց տալով գույնի ու խտության տարբերությունները:

2. Ք9.ՆՄԲ.ՆՏ.2 Ներկայացնի քլորի և յոդի կիրառությունը, որպես մանրէազերծող միջոցներ:

3. Ք9.ՆՄԲ.ՆՏ.3 Բացատրի և համեմատի հալոգենների համեմատական օքսիդիչ հատկությունները հալոգենիդ իոնների հետ փոխազդեցության տեսանկյունից:

4. Ք9.ՆՄԲ.ՆՏ.4 Ներկայացնի և գործնականում իրականացնի հալոգենիդ իոնների (Cl-, Br-, I-) որակական ռեակցիաները Ag+ իոնի միջոցով:

5. Ք9.ՆՄԲ.ՆՏ.5 Ներկայացնի ազնիվ գազերը, որպես, միատոմ ոչ մետաղ պարզ նյութեր և բացատրի դրանց քիմիական պասիվությունը էլեկտրոնային կառուցվածքի տեսանկյունից:

6. Ք9.ՆՄԲ.ՆՏ.6 Թվարկի իներտ գազերի կիրառման որոշ ոլորտներ՝ իներտ միջավայր, լամպեր:

7. Ք9.ՆՄԲ.ՆՏ.7 Թվարկի մետաղների ընդհանուր ֆիզիկական հատկությունները:

8. Ք9.ՆՄԲ.ՆՏ.8 Նկարագրի մետաղների ընդհանուր քիմիական հատկությունները, օր՝ փոխազդեցությունը թթվածնի, աղերի և նոսր թթուների հետ, հաշվի առնելով մետաղների ակտիվության շարքը:

9. Ք9.ՆՄԲ.ՆՏ.9 Կանխատեսի և ներկայացնի մետաղների ռեակցիոնունակության աճը՝ ըստ տրված փորձնական արդյունքների:

10. Ք9.ՆՄԲ.ՆՏ.10 Ներկայացնի լիթիումը, նատրիումը, կալիումը, որպես համեմատաբար փափուկ մետաղներ, նկարագրելով ջրի հետ փոխազդեցության, հալման կետի և խտության օրինաչափությունները:

11. Ք9.ՆՄԲ.ՆՏ.11 Գործնականում իրականացնի լիթիումի և նատրիումի հարաբերական ակտիվության որոշում էթիլ սպիրտի և ջրի հետ փոխազդեցության օրինակներով:

12. Ք9.ՆՄԲ.ՆՏ.12 Ներկայացնի անցումային շարքի մետաղները, որպես մետաղների խումբ, որոնք ունեն փոփոխական օքսիդացման աստիճաններ, բարձր խտություն, բարձր հալման ջերմաստիճան և առաջացնում են գունավոր միացություններ ու հաճախ գործում են որպես կատալիզատորներ:

13. Ք9.ՆՄԲ.ՆՏ.13 Մանգանի միացությունների օրինակի վրա գործնականում իրականացնի վերօքս ռեակցիաներ անցումային շարքի մետաղների գույնի և օքսիդացման աստիճանի փոփոխության ուսումնասիրման նպատակով:

14. Ք9.ՆՄԲ.ՆՏ.14 Գործնականում իրականացնի ջրածնի պերօքսիդի քայքայումը մանգանի(IV) օքսիդ կատալիզատորի առկայությամբ:

15. Ք9.ՆՄԲ.ՆՏ.15 Նկարագրի օրգանական միացությունների հիմնական դասերը և դրանց բնութագրող ֆունկցիոնալ խմբերը:

16. Ք9.ՆՄԲ.ՆՏ.16 Սահմանի ֆունկցիոնալ խումբ հասկացությունը, որպես միացության քիմիական հատկությունները պայմանավորող ատոմների խումբ:

17. Ք9.ՆՄԲ.ՆՏ.17 Նկարագրի հոմոլոգիական շարքը, որպես ընդհանուր բանաձև ունեցող, միևնույն ֆունկցիոնալ խումբ պարունակող և/կամ միանման քիմիական հատկություններով օժտված միացությունների ընտանիք:

18. Ք9.ՆՄԲ.ՆՏ.18 Նկարագրի ալկանների (մինչև 10 անդամ) հոմոլոգիական շարքի ընդհանուր օրինաչափությունները (ագրեգատային վիճակ, խտություն, եռման, հալման ջերմաստիճաններ):

19. Ք9.ՆՄԲ.ՆՏ.19 Ներկայացնի կառուցվածքային իզոմերիան:

20. Ք9.ՆՄԲ.ՆՏ.20 Որոշի օրգանական միացության դասը կամ մոլեկուլի ընդհանուր բանաձևը՝ ըստ քիմիական անվանումների -ան, -են, -ոլ վերջավորությունների:

21. Ք9.ՆՄԲ.ՆՏ.21 Անվանի և պատկերի մինչև չորս ածխածին պարունակող չճյուղավորված ալկանների, ալկենների և սպիրտների կառուցվածքային բանաձևերը:

22. Ք9.ՆՄԲ.ՆՏ.22 Նշի էթանոլի կիրառությունը, որպես լուծիչ, վառելիք և մանրէասպան միջոց:

23. Ք9.ՆՄԲ.ՆՏ.23 Կիրառի մետաղների, ոչ մետաղների և օրգանական միացությունների մասին ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար։

Բովանդակություն

1. Ոչ մետաղներ (հալոգեններ, ազնիվ գազեր):

2. Մետաղներ (Li, Na, K, անցումային մետաղներ):

3. Նախնական պատկերացումներ օրգանական միացությունների մասին:

Գործնական աշխատանքներ

Խաչվող կամ ընդհանրական հասկացություններ

1. Գործնական աշխատանք 1։ Վարժությունների և խնդիրների լուծում ոչ մետաղների վերաբերյալ:

2. Գործնական աշխատանք 2։ Վարժությունների և խնդիրների լուծում մետաղների վերաբերյալ:

3. Գործնական աշխատանք 3։ Վարժությունների և խնդիրների լուծում oրգանական նյութերի հիմնական դասերի վերաբերյալ:

4. Լաբորատոր աշխատանք 1։ Հալոգենիդ իոնների (Cl-, Br-, I-) որակական ռեակցիաները Ag+ իոնի միջոցով

5. Լաբորատոր աշխատանք 2։ Քլորի, բրոմի և յոդի ստացում։ Դրանց համեմատական օքսիդիչ ակտիվության որոշում։

6. Լաբորատոր աշխատանք 3։ Լիթիումի և նատրիումի հարաբերական ակտիվության որոշում՝ էթիլ սպիրտի և ջրի հետ փոխազդեցության օրինակներով:

7. Լաբորատոր աշխատանք 4։ Անցումային շարքի մետաղների խտության որոշում։ Օրինակ՝ գրանուլացված կապարի և/կամ ցինկի խտության որոշում:

8. Լաբորատոր աշխատանք 5։ Վերօքս ռեակցիաներ անցումային շարքի մետաղների գույնի և օքսիդացման աստիճանի փոփոխության ուսումնասիրություն:

9. Լաբորատոր աշխատանք 6։ Ջրածնի պերօքսիդի քայքայումը մանգանի(IV) օքսիդ կատալիզատորի առկայությամբ:

10. Լաբորատոր աշխատանք 6։ Հեքսանի ֆիզիկական հատկություններ (լուծելիություն, խտություն, եռման ջերմաստիճան):

11. Խմբային հետազոտական աշխատանք և ներկայացում ոչ մետաղների և/կամ մետաղների և/կամ օրգանական միացությունների աղբյուրների և կիրառության վերաբերյալ:

12. Թեմատիկ գրավոր աշխատանք 1: Ոչ մետաղներ և մետաղներ:

13. Թեմատիկ գրավոր աշխատանք 2: Օրգանական նյութերի հիմնական դասեր:

1. Օրինաչափություններ: Մետաղական և ոչ մետաղական հատկությունները պարբերություններում և խմբերում փոփոխվում են օրինաչափորեն:Հոմոլոգիական շարքում օրգանական միացությունների ֆիզիկական հատկությունները փոփոխվում են օրինաչափորեն, իսկ քիմիական հատկությունները պայմանավորված են ֆունկցիոնալ խմբով: Իզոմերների գոյությունը պայմանավորված է ինչպես նյութերի տարբեր քիմիական կառուցվածքով, այնպես էլ տարածության մեջ ատոմների և խմբերի տարբեր դասավորությամբ:

2. Համակարգեր և մոդելներ: Իզոմերների գնդաձողային տարածական մոդելների կառուցում:

3. Կառուցվածք և գործառույթ: Մետաղները օժտված են վերականգնիչ հատկություններով, իսկ ոչ մետաղները՝ հիմնականում օքսիդիչ հատկություններով:

4. Կայունություն և փոփոխություն: Ազնիվ գազերը քիմիապես պասիվ են շնորհիվ իրենց կայուն էլեկտրոնային կառուցվածքի:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։

Ֆիզիկա: Կարողանա բնութագրել նյութերի ֆիզիկական հատկությունները՝ էլեկտրա և ջերմահաղորդականություն, խտություն:

Մաթեմատիկա: Կազմել և լուծել գծային հավասարումներ:

Համակարգչային գիտություն և թվային գրագիտություն: Աշխատանք տեքստային խմբագրիչների հետ, ցուցադրական նյութերի պատրաստման և համացանցում որոնողական աշխատանքներ իրականացնելու հմտություններ:

Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ

Հ4, Հ6, Հ7, Հ8, Հ9, Հ13, Հ27, Հ27, Հ28, Հ29,Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ47

 

Թեմա 3

Քիմիական ռեակցիաների դասակարգում

Հիմնական նպատակ

Ձևավորել և զարգացնել գիտելիքներ ռեակցիաների որոշ տեսակների և դրանց օրինաչափությունների վերաբերյալ։ Զարգացնել գործնական հմտություններ ռեակցիաների որոշ տեսակների օրինակներով:

Վերջնարդյունքներ

1. Ք9.ՔՌ.ՔՌԴ.1 Սահմանի դիսոցման աստիճան հասկացությունը և կիրառի դրա մաթեմատիկական արտահայտությունը հաշվարկներում:

2. Ք9.ՔՌ.ՔՌԴ.2 Սահմանի և տարբերի ուժեղ ու թույլ էլեկտրոլիտներ և ոչ էլեկտրոլիտներ հասկացությունները դիսոցման աստիճանի տեսանկյունից:

3. Ք9.ՔՌ.ՔՌԴ.3 Գործնականում իրականացնի ուժեղ և թույլ էլեկտրոլիտների էլեկտրահաղորդականության որոշում:

4. Ք9.ՔՌ.ՔՌԴ.4 Նկարագրի թթուների, հիմքերի և աղերի քիմիական հատկությունները էլեկրոլիտային դիսոցման տեսանկյունից:

5. Ք9.ՔՌ.ՔՌԴ.5 Գրի թթուների, հիմքերի, աղերի էլեկտրոլիտային դիսոցման հավասարումներ:

6. Ք9.ՔՌ.ՔՌԴ.6 Ներկայացնի իոնափոխանակային ռեակցիաների մոլեկուլային, լրիվ և կրճատ իոնական հավասարումները:

7. Ք9.ՔՌ.ՔՌԴ.7 Ներկայացնի լուծույթում իոնափոխանակային ռեակցիայի լրիվ ընթանալու պայմանները:

8. Ք9.ՔՌ.ՔՌԴ.8 Գործնականում իրականացնի որոշ իոնափոխանակային ռեակցիաներ:

9. Ք9.ՔՌ.ՔՌԴ.9 Սահմանի վերականգնումը և օքսիդացումը էլեկտրոնների փոխանցման տեսանկյունից:

10. Ք9.ՔՌ.ՔՌԴ.10 Տարբերի վերօքս ռեակցիաները տարրերի օքսիդացման աստիճանների փոփոխություններով:

11. Ք9.ՔՌ.ՔՌԴ.11 Սահմանի օքսիդիչ ու վերականգնիչ հասկացությունները և որոշի օքսիդիչ, վերականգնիչ տարրերը պարզ հավասարումներում:

12. Ք9.ՔՌ.ՔՌԴ.12 Գործնականում իրականացնի երկաթի(III) քլորիդի լուծույթում պղնձի լուծումը, ինչպես նաև պղնձի տեղակալումը երկաթով պղնձի(II) սուլֆատում:

13. Ք9.ՔՌ.ՔՌԴ.13 Սահմանի էլեկտրոլիզ հասկացությունը, որպես հալույթում կամ ջրային լուծույթում միացությունների քայքայում հաստատուն էլեկտրական հոսանքի ազդեցությամբ:

14. Ք9.ՔՌ.ՔՌԴ.14 Համեմատի

1) պղնձի(II) սուլֆատի լուծույթի,

2) խիտ աղաթթվի,

3) նատրիումի քլորիդի խիտ ջրային լուծույթի,

4) նոսր ծծմբական թթվի

 էլեկտրոլիզի ընթացքում իներտ էլեկտրոդների վերջնանյութերն ու դիտարկումները:

15. Ք9.ՔՌ.ՔՌԴ.15 Կանխատեսի երկտարր որոշ միացությունների հալույթի էլեկրոլիզի արգասիքները:

16. Ք9.ՔՌ.ՔՌԴ.16 Սահմանի կաթոդ և անոդ հասկացությունները և կազմի դրանց վրա ընթացող իոնական կիսահավասարումները:

17. Ք9.ՔՌ.ՔՌԴ.17 Գործնականում իրականացնի նատրիումի հիդրօքսիդի և/կամ ծծմբական թթվի նոսր լուծույթների էլեկտրոլիզ իներտ էլեկտրոդներով:

18. Ք9.ՔՌ.ՔՌԴ.18 Կիրառի վերօքս ռեակցիաներ թեմայից ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար։

Բովանդակություն

1. Էլեկտրոլիտային դիսոցում:

2. Իոնափոխանակային ռեակցիաներ:

3. Վերօքս ռեակցիաներ:

4. Էլեկտրոլիզ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող կամ ընդհանրական հասկացություններ

1. Գործնական աշխատանք 1։ Վարժությունների և խնդիրների լուծում էլեկտրոլիտային դիսոցման վերաբերյալ:

2. Գործնական աշխատանք 2։ Վարժությունների և խնդիրների լուծում իոնափոխանակային ռեակցիաների վերաբերյալ:

3. Գործնական աշխատանք 3։ Վարժությունների և խնդիրների լուծում վերօքս ռեակցիաների վերաբերյալ:

4. Գործնական աշխատանք 4։ Վարժությունների և խնդիրների լուծում էլեկտրոլիզի վերաբերյալ:

5. Լաբորատոր աշխատանք 1։ Ուժեղ և թույլ էլեկտրոլիտների էլեկտրահաղորդականության որոշում:

6. Լաբորատոր աշխատանք 2։ Իոնափոխանակային ռեակցիաներ:

7. Լաբորատոր աշխատանք 3։Երկաթի(III) քլորիդի լուծույթում պղնձի լուծումը, ինչպես նաև պղնձի տեղակալումը երկաթով պղնձի(II) սուլֆատում:

8. Լաբորատոր աշխատանք 4։ Նատրիումի հիդրօքսիդի և/կամ ծծմբական թթվի նոսր լուծույթների էլեկտրոլիզ իներտ էլեկտրոդներով:

9. Խմբակային հետազոտական աշխատանք և ներկայացում Իոնափոխանակային խեժերը ջրի մաքրման համար և/կամ վերօքս ռեկացիաները մեր շրջապատում և/կամ Էլեկտրաքիմիան մետաղարտադրությունում թեմաներով:

10. Թեմատիկ գրավոր աշխատանք:

1. Օրինաչափություններ: Քիմիական ռեակցիաները տեսակները դասակարգվում են ըստ ելանյութերի և վերջնանյութերի թվի և բաղադրության:

2. Պատճառ և հետևանք։ Էլեկտրոլիտների հիդրատացումը հանգեցնում է դիսոցման:

3. Էներգիա և նյութ։ Էլեկտրոլիզը պրոցես է, որի ընթացքում էլեկտրական էներգիայի հաշվին ընթանում են քիմիական ռեակցիաներ:

4. Կառուցվածք և գործառույթ: Օքսիդիչների և վերականգնիչների հատկությունները պայմանավորված են դրանց կառուցվածքով: Ուժեղ էլեկտրոլիտների էլեկտրահաղորդականությունը պայմանավորված է լուծույթում առկա իոններով:

5. Կայունություն և փոփոխություն: Քիմիական ռեակցիաների ընթացքում նյութերի բաղադրությունը փոխվում է, սակայն դրանց ընդհանուր զանգվածը մնում է անփոփոխ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։

Ֆիզիկա։ Պատկերացում ունենալ էլեկտրահաղորդականության վերաբերյալ: Պատկերացում ունենալ էլեկտրոլիզի պրոցեսում էլեկտրական էներգիայի դերի վերաբերյալ:

Մաթեմատիկա: Կազմել և լուծել գծային հավասարումներ:

Համակարգչային գիտություն և թվային գրագիտություն: Աշխատանք տեքստային խմբագրիչների հետ, ցուցադրական նյութերի պատրաստման և համացանցում որոնողական աշխատանքներ իրականացնելու հմտություններ:

Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ

Հ4, Հ6, Հ7, Հ8, Հ9, Հ13, Հ27, Հ27, Հ28, Հ29,Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ47

 

ՔԻՄԻԱ

 

12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

Թեմա 1

Ֆիզիկաքիմիական անալիզի մեթոդներ

Նպատակ

Ձևավորել գիտելիքներ օրգանական միացությունների կառուցվածքի անալիզի ֆիզիկաքիմիական եղանակների վերաբերյալ:

Վերջնարդյունքներ

1. Ք12.ՆՄԲ.ՄԲ.7 Բացատրի և օգտագործի պահման գործոնի (Rf) արժեքը նրբաշերտ քրոմատոգրաֆիայում ՝ քրոմատոգրամները վերլուծելիս:

2. Ք12.ՆՄԲ.ՄԲ.8 Նախագծի և գործնականում իրականացնի տերևում պարունակվող ներկանյութերի բաժանում նրբաշերտային քրոմատոգրման եղանակով։

3. Ք12.ՆՄԲ.ՄԲ.2 Օգտագործի մաս սպեկտրը քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածը որոշելու համար:

4. Ք12.ՆՄԲ.ՄԲ.1 Օգտվելով տրված ԻԿ կլանման հաճախությունների աղյուսակից, որոշի քիմիական կապի կամ ֆունկցիոնալ խմբի (C-H, O-H, N-H, C=C, C≡C, C=O) առկայությունը տվյալ օրգանական նյութի մոլեկուլում:

5. Ք12.ՆՄԲ.ՄԲ.3 Պարզ տերմիններով ներկայացնի, որ ջրածնի ատոմի միջուկը սպին հատկության հաշվին հանդես է գալիս որպես փոքրիկ մագնիս և կարող է փոխել իր կողմնորոշումը արտաքին մագնիսական դաշտի նկատմամբ էլեկտրամագնիսական սպեկտրի ռադիոհաճախության մարզի էներգիայի կլանման հետևանքով (սպերտրոֆոտոմետրի և դրա հետ աշխատանքի հմտություններ չի պահանջվում)։

6. Ք12.ՆՄԲ.ՄԲ.4 Ներկայացնի, որ միջուկամագնիսական ռեզոնանսի (1H ՄՄՌ) սպեկտրում պիկերը համապատասխանում են տարբեր քիմիական շրջապատով պրոտոնների խմբերին:

7. Ք12.ՆՄԲ.ՄԲ.5 Որոշի տարբեր խմբերի պրոտոնների թվերի հարաբերակցությունը ըստ 1H ՄՄՌ սպեկտրում պիկերի բարձրության:

8. Ք12.ՆՄԲ.ՄԲ.6 Դուրս բերի նյութի կառուցվածքը ըստ նյութի 1H ՄՄՌ սպեկտրի` օգտվելով պրոտոնների տեսակի քիմիական շեղումների (մ.մ) աղյուսակից:

9. Ք12.ՆՄԲ.ՄԲ.15 Կիրառի մոլեկուլների մասին ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:

Բովանդակություն

1. Ինֆրակարմիր սպեկտրոսկոպիա:

2. Մաս սպեկտրոմետրիա:

3. Միջուկամագնիսական ռեզոնանսի սպեկտրոսկոպիա:

4. Քրոմատոգրաֆիա:

Գործնական աշխատանքներ

Խաչվող կամ ընդհանրական հասկացություններ

1. Գործնական աշխատանք 1։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Ինֆրակարմիր սպեկտրոսկոպիա:

2. Գործնական աշխատանք 2։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Մաս սպեկտրոմետրիա:

3. Գործնական աշխատանք 3։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Միջուկամագնիսական ռեզոնանսի սպեկտրոսկոպիա:

4. Գործնական աշխատանք 4։ Վարժությունների և խնդիրների լուծում։Քրոմատոգրաֆիա:

5. Լաբորատոր աշխատանք 1։ Տերևում պարունակվող ներկանյութերի բաժանում նրբաշերտային քրոմատոգրման եղանակով

6. Թեմատիկ գրավոր աշխատանք։

1. Օրինաչափություններ:

ՄՄՌ-սպեկտրում պրոտոնի քիմիական շեղումը կախված է դրան շրջապատող ատոմներից:

Քրոմատոգրման արդյունքում նյութերը բաժանվում են ըստ իրենց լուծելիության և կլանվելու ունակության:

Մաս սպեկտրի միջոցով կարելի է հաստատել նյութի կառուցվածքը:

ԻԿ սպեկտրի միջոցով կարելի է նույնականացնել ֆունկցիոնալ խմբերը:

2. Պատճառ և հետևանք։ Սպեկտրալ անալիզի տվյալները պայմանավորված են մոլեկուլի կառուցվածքով:

 

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։

Ֆիզիկա: Պատկերացում ունենալ ճառագայթների էներգիայի և հաճախության վերաբերյալ:

Հասկանալ ռեզոնանսի երևույթը:

Համակարգչային գիտություն և թվային գրագիտություն։ Կարողանա աշխատել մոդելավորման որոշ համակարգչային ծրագրերի հետ:

Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ

Մ2, Մ3, Մ4, Մ5, Մ6, Մ10, Մ13, Մ15, Մ25, Մ26

 

Թեմա 2

Քիմիա և բժշկություն

Նպատակ

Ձևավորել գիտելիքներ մարդու օրգանիզմի վրա վիտամինների, ֆերմենտների, լիպիդների և դեղերի ազդեցության վերաբերյալ: Ձևավորել և զարգացնել գործնական հմտություններ որոշ վիտամինների, ֆերմենտների և դեղերի անալիզի ուսումնասիրման միջոցով:

Վերջնարդյունքներ

1. Ք12.ՆՄԲ.ՆՏ.1 Ճանաչի ջրալույծ և ճարպալույծ վիտամինների (վիտամին C և վիտամին A) կառուցվածքը և ներկայացնի դրանց կենսաբանական նշանակությունը:

2. Ք12.ՆՄԲ.ՆՏ.11 Նախագծի և գործնականում իրականացնի վիտամին C-ի քանակական որոշում յոդոմետրիկ տիտրման եղանակով:

3. Ք12.ՆՄԲ.ՆՏ.2 Ներկայացնի ֆերմենտների (ամիլազ, կատալազ) կենսակատալիտիկ դերը և դրանց գործելու արդյունավետ պայմանները (ջերմաստիճան, pH):

4. Ք12.ՆՄԲ.ՆՏ.10 Նախագծի և գործնականում իրականացնի ջրածնի պերօքսիդի կատալիտիկ քայքայումը կատալազով ու մանգանի(IV) օքսիդով և համեմատի ստացված տվյալները:

5. Ք12.ՆՄԲ.ՆՏ.3 Թվարկի դեղերի օրգանիզմ ներմուծման ուղիները (պերօրալ, ներարկման, ինհալացիոն, տեղային):

6. Ք12.ՆՄԲ.ՆՏ.4 Կարևորի դեղերի չափաբաժնի պահպանումը:

7. Ք12.ՆՄԲ.ՆՏ.5 Ներկայացնի դեղի կողմնակի ազդեցություն հասկացությունը:

8. Ք12.ՆՄԲ.ՆՏ.6 Ներկայացնի իբուպրոֆենի ջերմիջեցնող, հակաբորբոքային և ցավազրկող հատկությունները։

9. Ք12.ՆՄԲ.ՆՏ.7 Ներկայացնի անտացիտների (ստամոքսի թթվայնությունը իջեցնող միջոցների) ազդեցությունը՝ բերելով համապատասխան չեզոքացման ռեակցիաների հավասարումները:

10. Ք12.ՆՄԲ.ՆՏ.8 Նախագծի և գործնականում իրականացնի իբուպրոֆենի քանակական որոշում ալկալիմետրիկ տիտրման միջոցով:

11. Ք12.ՆՄԲ.ՆՏ.13 Կիրառի նյութերի տեսակների մասին ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:

Բովանդակություն

1. Վիտամիններ:

2. Ֆերմենտներ:

3. Դեղերի ազդեցություն:

Գործնական աշխատանքներ

Ընդհանրական խաչվող հասկացություններ

1. Գործնական աշխատանք 1։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Վիտամիններ:

2. Գործնական աշխատանք 2։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Ֆերմենտներ:

3. Գործնական աշխատանք 3։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Դեղերի կառուցվածք և ազդեցություն:

4. Լաբորատոր աշխատանք 1։ Իբուպրոֆենի քանակական որոշում ալկալիմետրիկ տիտրման միջոցով:

5. Լաբորատոր աշխատանք 2։ Ջրածնի պերօքսիդի կատալիտիկ քայքայումը կատալազով ու մանգանի(IV) օքսիդով:

6. Լաբորատոր աշխատանք 3։ Վիտամին C-ի քանակական որոշում յոդոմետրիկ տիտրման եղանակով:

7. Խմբային հետազոտական աշխատանք և ներկայացում։ Թմրանյութերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և/կամ դեղաչափի չարաշահման հիմնախնդիրները:

8. Թեմատիկ գրավոր աշխատանք։

1. Օրինաչափություններ: Ջրալույծ վիտամինները ավելի հեշտ են յուրացվում օրգանիզմի կողմից, իսկ ճարպալույծ վիտամինները՝ կուտակվում են օրգանիզմում:

2. Պատճառ և հետևանք։ Դեղերն անհրաժեշտ է օգտագործել սահմանված չափաբաժիններով անցանկալի կողմնակի ազդեցություններից խուսափելու համար:

3. Կառուցվածք և գործառույթ:

Ֆերմենտի կառուցվածքը պայմանավորում է դրա կատալիտիկ ակտիվությունը:

Դեղերի կառուցվածքով է պայմանավորված դրանց կենսաբանական ակտիվությունը:

4. Մասշտաբ, համամասնություն և քանակ: Դեղերը փոքր չափաբաժիններով (մգ) մեծ ազդեցություն են գործում մարդու օրգանիզմում ընթացող պրոցեսների վրա:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։

Կենսաբանություն։ Պատկերացում ունենալ ջրալույծ և ճարպալույծ վիտամինների ազդեցության վերաբերյալ:

Իմանալ մոլեկուլային մակարդակում դեղերի և ֆերմենտների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:

Ֆիզիկա: Իմանալ էներգիայի չափման միավորները:

Մաթեմատիկա: Կարողանա կազմել և լուծել գծային հավասարումներ:

Համակարգչային գիտություն և թվային գրագիտություն ։ Կարողանա աշխատել տեքստային խմբագրիչների հետ, կառուցել գրաֆիկներ, պատրաստել ցուցադրական նյութեր և իրականացնել որոնողական աշխատանքներ համացանցում:

Կապը Հանրակրթության Չափորոշչի Դպրոցի Վերջնարդյունքների հետ

Մ2, Մ3, Մ4, Մ5, Մ6, Մ7, Մ10, Մ12, Մ13, Մ14, Մ15, Մ18, Մ25, Մ26, Մ29, Մ30, Մ32, Մ33, Մ44

 

Թեմա 3

Օպտիկապես ակտիվ նյութեր

Նպատակ

Զարգացնել գիտելիքներ քիրալային մոլեկուլների և դրանց հատկությունների վերաբերյալ:

 

Վերջնարդյունքներ

1. Ք12.ՆՄԲ.ՆՏ.11 Սահմանի քիրալություն և ասիմետրիկ ածխածին հասկացությունները և նույնականացնի քիրալ կենտրոնը տրված մոլեկուլներում:

2. Ք12.ՆՄԲ.ՆՏ.12 Պատկերի տրված քիրալ մոլեկուլի ստերեոիզոմերը (հայելային պատկերը) և կառուցի դրանց գնդաձողային մոդելները:

3. Ք12.ՆՄԲ.ՆՏ.13 Կիրառի նյութերի տեսակների մասին ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:

Բովանդակություն

1. Քիրալային մոլեկուլներ:

Գործնական աշխատանքներ

Ընդհանրական խաչվող հասկացություններ

1. Գործնական աշխատանք 1։ Վարժությունների և խնդիրների լուծում։

2. Գործնական աշխատանք 2: Օպտիկական իզոմերների գնդաձողային մոդելների կառուցում:

1. Օրինաչափություններ: Քիրալային մոլեկուլները օպտիկապես ակտիվ են:

2. Պատճառ և հետևանք: Ասիմետրիկ ածխածնի ատոմի առկայությունը պայմանավորում է մոլեկուլի քիրալությունը:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։

 Մաթեմատիկա: Կարողանա կառուցել որոշ մարմինների երկրաչափական տեսքը:

 Իմանալ սիմետրիայի առանցքի և հարթության մասին:

Համակարգչային գիտություն և թվային գրագիտություն։ Կարողանա աշխատել մոդելավորման որոշ համակարգչային ծրագրերի հետ:

Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ

Մ3, Մ4, Մ5, Մ6, Մ26

 

Թեմա 4

Բուֆերային համակարգեր և հավասարակշռություն

Նպատակ

Ձևավորել գիտելիքներ բուֆերային համակարգերի բաղադրության և հատկությունների վերաբերյալ: Զարգացնել գործնական հմտություններ բուֆերային տարողության որոշման միջոցով:

Վերջնարդյունքներ

1. Ք12.ԿՀ.Հ.1 Սահմանի բուֆերային համակարգ ու տարողություն հասկացությունները և նկարագրի հիմնային և թթվային բուֆերների բաղադրությունը:

2. Ք12.ԿՀ.Հ.2 Գործնականում իրականացնի թթվային բուֆերների պատրաստում և pH-մետրի կիրառմամբ չափի լուծույթի pH-ը ու որոշի բուֆերային տարողությունը:

3. Ք12.ԿՀ.Հ.3 Կիրառի քիմիական հավասարակշռության վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:

Բովանդակություն

1. Բուֆերային համակարգեր:

Գործնական աշխատանքներ

Ընդհանրական խաչվող հասկացություններ

1. Գործնական աշխատանք 1։ Բուֆերային համակարգեր: 1. Պատճառ և հետևանք։ Բուֆերային համակարգի բաղադրիչների հարաբերակցությամբ է

 

2. Լաբորատոր աշխատանք 1։ Թթվային բուֆերների պատրաստում և pH-մետրի կիրառմամբ լուծույթի pH-ի չափում ու բուֆերային տարողություն որոշում։

3. Թեմատիկ գրավոր աշխատանք։

պայմանավորված միջավայրի pH-ը:

2. Կայունություն և փոփոխություն: Բուֆերային համակարգի բաղադրիչները պահպանում են միջավայրի pH-ը թթվի կամ հիմքի ավելացման դեպքում:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։

Կենսաբանություն: Ունենալ նախնական պատկերացումներ մարդու օրգանիզմում գործող բուֆերային համակարգերի մասին:

Մաթեմատիկա: Կարողանա կազմել և լուծել գծային հավասարումներ:

Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ

Մ3, Մ4, Մ5, Մ6, Մ26

Թեմա 5

Ավագ դպրոցի դասընթացի ընդհանրացում և կրկնություն

Նպատակ

Ամրապնդել ավագ դպրոցում ստացած գիտելիքները՝ կրկնելով քիմիայի հիմնական գաղափարները, օրինաչափությունները և օրենքները:

Զարգացնել նախագծման և վերլուծական կարողունակությունները, ներառյալ փորձնական տվյալների հավաքագրում, մշակում և հիմնավորված եզրահանգումների կատարում:

Զարգացնել և ամրապնդել գործնական հմտություններ անօրգանական ու օրգանական նյութերի որակական ու քանակական անալիզի, հետազոտական աշխատանքների իրականացման միջոցով:

Վերջնարդյունքներ

1. Ք12.ԿՀ.ՌԱ.1 Կիրառի ռեակցիայի արագության վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:

2. Ք12.ԿԿՀ.ԿԿ.1 Կիրառի կովալենտ կապի մասին ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:

3. Ք12.ԿԿՀ.ՄՈՒ.1 Կիրառի միջմոլեկուլային ուժերի մասին ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:

4. Ք12.ԿԿՀ.ԻԿ.1 Կիրառի իոնային կապի մասին ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:

5. Ք12.ԿԿՀ.ՄԿ.1 Կիրառի մետաղական կապի մասին ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար:

6. Ք12.ՔՌ.ՔՌԴ.1 Կիրառի քիմիական ռեակցիաների տեսակների վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:

7. Ք12.ՔՌ.ՌՄ.1 Կիրառի ռեակցիաների մեխանիզմների վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:

8. Ք12.ԷՊԹ.ՋԷՀ.1 Կիրառի ջերմաքիմիայի վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:

9. Ք12.ՆՄԲ.ՄՆ.1 Կիրառի գազային օրենքները և օգտագործի դրանք կանխատեսումներ կատարելիս և խնդիրներ լուծելիս:

10. Ք12.ՆՄԲ.ՄՆ.2 Կիրառի մարմինների և նյութերի մասին ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու և քանակաչափական հաշվարկներ կատարելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:

11. Ք12.ՆՄԲ.ՄՆ.3 Մեկնաբանի և հիմնավորի կայուն զարգացման էությունը՝ բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործման տեսանկյունից:

12. Ք12.ՆՄԲ.ԱՏՆ.1 Կիրառի քիմիական տարրերի պարբերական օրենքի և դրանից բխող օրինաչափությունների վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար:

13. Ք12.ՆՄԲ.ԱՏՆ.2 Կիրառի ատոմի կառուցվածքի և քիմիական տարրերի վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար:

14. Ք12.ԿՀ.Հ.3 Կիրառի քիմիական հավասարակշռության վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:

15. Ք12.ՆՄԲ.ՆՏ.14 Կիրառի անօրգանական և օրգանական միացությունների հիմնական դասերի և ծագումնաբանական կապի մասին ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:

16. Ք12.ՆՄԲ.ՄԲ.9 Նախագծի և գործնականում իրականացնի անօրգանական և օրգանական անհայտ նյութերի նույնականացում որակական ռեակցիաների միջոցով:

17. Ք12.ՆՄԲ.ՄԲ.10 Կիրառի իզոմերիայի տեսակների և դրանից բխող մոլեկուլի հատկությունների վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար:

18. Ք12.ՆՄԲ.ՄԲ.11 Կիրառի ֆիզիկաքիմիական անալիզի մասին ձեռք բերած գիտելիքները խնդիրներ և վարժություններ լուծելու համար, ինչպես նաև փորձնական աշխատանքների նախագծման համար:

Բովանդակություն

Խնդիրներ և վարժություններ:

Գործնական և նախագծային աշխատանքներ:

Գործնական աշխատանքներ

Ընդհանրական խաչվող հասկացություններ

1. Լաբորատոր աշխատանք

Անօրգանական նյութերի որակական որոշում

Օրգանական նյութերի որակական որոշում

Գրավիմետրիկ եղանակով բյուրեղաջրի քանակության որոշում

Նստվածքի բարձրության օգնությամբ նյութի քանակության որոշում

Տիտրում

Նախագծային հետազոտական փորձարարական աշխատանք (խումբը՝ 1-4 աշակերտ)։

2. Գործնական աշխատանք

Նախագծային աշխատանքներ։

Փորձերի իրականացման և օպտիմալացման հնարավորությունների տեսական քննարկում:

Փորձարարական տվյալների մշակում

Գրաֆիկների հետ աշխատանք

Վարժությունների և խնդիրների լուծում

3. Քննությանը նախապատրաստող գրավոր աշխատանքներ

1. Օրինաչափություններ:

Քիմիական տարրերի հատկությունները փոփոխվում են օրինաչափորեն, քանի որ դրանց արտաքին էներգիական մակարդակների կառուցվածքը պարբերաբար կրկնվում է: Քիմիական ռեակցիաները դասակարգվում են ըստ ելանյութերի և վերջնանյութերի թվի և բաղադրության:

Ռեակցիայի մեխանիզմը որոշվում է առաջացող միջանկյալ մասնիկների բնույթով: Քիմիական կապի տեսակը պայմանավորված է տարրերի էլեկտրաբացասականության արժեքների տարբերությամբ:

1. Պատճառ և հետևանք։ Ռեակցիայի իրականացման պայմաններից կախված կարող են ստացվել տարբեր արգասիքներ:

2. Մասշտաբ, համամասնություն և քանակ: Մասնիկների հսկայական թիվը(Ավոգադրոյի հաստատուն) ընկած է մոլ գաղափարի հիմքում:

3. Համակարգեր և մոդելներ: Քիմիական տարրերի պարբերական համակարգը հանդիսանում է քիմիական տարրերի հատկությունների դասակարգման արդյունք:

4. Էներգիա և նյութ։ Քիմիական ռեակցիաները ուղեկցվում են էներգիայի անջատումով կամ կլանումով:

5. Կառուցվածք և գործառույթ: Նյութի կառուցվածքով է պայմանավորված դրա հատկությունները:

6. Կայունություն և փոփոխություն: Քիմիական ռեակցիաների ընթացքում նյութերի բաղադրությունը փոխվում է, սակայն դրանց ընդհանուր զանգվածը մնում է անփոփոխ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։

Օտար լեզու: Կարողանա օգտվել օտարալեզու մասնագիտական գրականությունից հետազոտական նախագծերի իրականացման ժամանակ:

Մաթեմատիկա: Կարողանա կազմել և լուծել գծային (մեկ և երկու անհայտով) ու քառակուսային հավասարումներ, կառուցել գրաֆիկներ, տանել շոշափող, պատկերել որոշ երկրաչափական մարմիններ, նշել անկյունները, աշխատել կոտորակային և ցուցիչով թվերի հետ:

Կենսաբանություն: Իմանալ օրգանիզմում ընթացող պրոցեսների վրա որոշ քիմիական նյութերի ազդեցության մասին:

Ֆիզիկա: Իմանալ էներգիայի հիմնական ձևերի, նյութերի ֆիզիկական հատկությունների և ագրեգատային վիճակի ու դրանց փոխադարձ անցումների վերաբերյալ:

Համակարգչային գիտություն և թվային գրագիտություն։ Կարողանա աշխատել տեքստային խմբագրիչների հետ, կառուցել գրաֆիկներ, պատրաստել ցուցադրական նյութեր և կատարել համացանցում որոնողական աշխատանքներ:

Կապը Հանրակրթության Պետական Չափորոշչի Վերջնարդյունքների հետ

Մ2, Մ3, Մ4, Մ5, Մ6, Մ7, Մ8, Մ9, Մ10, Մ11, Մ12, Մ13, Մ14, Մ15, Մ18, Մ21, Մ22, Մ25, Մ26, Մ29, Մ30, Մ32, Մ33, Մ44, Մ47, Մ48

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2024 թվական: