Գլխավոր տեղեկություն
Համար
N 77-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 07.03.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.02.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 փետրվար 2024 թ.

N 77-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄՏԱՎՈՐ ԱՅԼ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հաստատել մտավոր այլ հետամնացությունով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

28.02.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի փետրվար «28»-ի

N 77-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՄՏԱՎՈՐ ԱՅԼ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

F78

Մտավոր հետամնացության այլ ձևեր

2)

F78.0

Մտավոր այլ հետամնացություն, վարքի նվազագույն խանգարում կամ դրա բացակայություն

3)

F78.1

Մտավոր այլ հետամնացություն, վարքի էական խանգարում, որը խնամք կամ բուժում է պահանջում

4)

F78.8

Մտավոր այլ հետամնացություն, վարքի այլ խանգարումներ

5)

F78.9

Մտավոր այլ հետամնացություն, առանց վարքի խանգարումը նշելու

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ

Մեծահասակ, տարեց

2)

Սեռ

Արական, իգական

3)

Բարդություններ

Առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը

Շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը

Հոգեբույժ, կլինիկական հոգեբան, ընտանեկան բժիշկ, ընդհանուր պրակտիկայի բժիշկ

8)

Գանգատներ

Այս խանգարումները բնորոշվում են հոգեկան զարգացման ուշացմամբ կամ թերզարգացմամբ, որը բերում է ընդունակությունների խանգարմանը, սովորաբար բացահայտվում է հասունացման շրջանում և երաշխավորում է պացիենտի ընդհանուր բանականության մակարդակը։ Գրեթե միշտ խանգարված է հարմարվողական վարքը, սակայն որոշ դեպքերում՝ բավարար աջակցության, համապատասխան սոցիալական պայմանների դեպքում, դրանք կարող են արտահայտված դրսևորում չունենալ։ Պացիենտները հաճախ են ենթարկվում շահագործման, ֆիզիկական կամ սեռական բռնության։ Պացիենտների մոտ կարող են դրսևորվել տարաբնույթ հոգեախտաբանական ախտանիշներ, հոգեկան առողջության այլ խանգարումներ, ծանր վարքային խանգարումներ, ինչպես նաև սոմատիկ հիվանդություններ։

Առանձին դեպքերում կարող են դիտվել ցնցումային նոպաներ, փսիխոտիկ խանգարումներ, ինչպես նաև հաճախ դիտվում են հոգեկան առողջության կոմորբիդ խանգարումներ։

9)

Անամնեզ

Անհրաժեշտ է ունենալ անամնեստիկ տվյալներ, որ պացիենտի մոտ մտավոր զարգացման հապաղումը դրսևորվել է մինչև 3-5 տարեկան հասակը։ Պատճառները կարող են լինել բազմազան՝ գենային և քրոմոսոմային պաթոլոգիաներ, վնասվածքներ, վարակներ, նյարդաբանական հիվանդություններ, սոմատիկ հիվանդություններ և այլն։

Կարևոր է հավաքագրել անամնեստիկ տեղեկություններ պացիենտի՝ ամենօրյա կյանքում ցուցաբերած ունակությունների և վարրքագծի վերաբերյալ։

10)

Զննման արդյունք/Ցուցում

ա. Ցածր բանականություն, որի աստիճանը հնարավոր չէ գնահատել սովորական մեթոդներով՝ (օրինակ՝ փսիխոմետրիկ թեստեր) զգայական կամ սոմատիկ խանգարումների (կուրություն, խլություն և այլն), վարքի ծանր խանգարումների կամ ծանր սոմատիկ հիվանդությունների պատճառով։

բ. Նրանց մոտ կարող է դրսևորվել ծանր մտավոր հետամնացություն, սակայն միևնույն ժամանակ առանձին բնագավառներում կարող է դրսևորվել բարձր արդյունավետություն՝ օրինակ տեսատարածական հասարակ խնդիրներ լուծելիս։

գ. Ցածր բանականության փաստը պետք է հիմնվի մատչելի բոլոր տեղեկությունների, կլիիկական տվյալների և վարքի հարմարվողականության վրա (հաշվի առնելով մշակույթային յուրահատկությունները)։

դ. Պետք է հայտնաբերվի նորմալ սոցիալական միջավայրի ամենօրյա պահանջների անբավարար հարմարվողականությանը բերող բանական գործունեության ցածր մակարդակ։

ե. Ախտորոշումը պետք է հիմնվի ընդունակությունների ընդհանուր մակարդակի վրա, այլ ոչ թե առանձին ունակությունների կամ գործունեության վրա։

զ. Բանականության մակարդակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով տեղական պայմանները և մշակութային առանձնահատկությունները։

է. Ցածր բանականությունը կարող է ուղեկցվել ծանր մարմնական դեֆեկտներով, հիվանդություններով, զգայական, վարքային խանգարումներով և փսիխոտիկ ախտանիշներով, որոնք ազդում են վարքի, հարմարվողականության վրա։

11)

Հոսպիտալացման Ցուցում

Հոսպիտալացման ցուցում կարող են հանդիսանալ`

ա. Սուր փսիխոտիկ խանգարումներ

բ. Արտահայտված վարքային խանգարումներ

գ. Կոմորբիդ հոգեկան խանգարումներ

(2-րդ կետը փոփ. 21.05.24 N 168-Ն)

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Թերապևտի խորհրդատվություն

1

2

2)

Նյարդաբանի խորհրդատվություն

1

 2

3)

Ըստ անհրաժեշտությանկարող են կազմակերպվել այլ բժիշկ-մասնագետների, ինչպես նաև հարբժշկական մասնագետների խորհրդատվությունները՝

գենետիկ, ներզատաբան, դեֆեկտոլոգ, սուրդոլոգ, լոգոպեդ և այլ նեղ բժշկական և հարբժշկական մասնագետներ

1

2

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Կոդը

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն,

ԱԲ

Բ

 

1

2

Կարող են գրանցվել ախտաբանական շեղումներ

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն

3)

Առկա չէ

Մեզի ընդհանուր անհետազոտություն

4)

Առկա չէ

Սպեցիֆիկ հետազոտություններ՝ վարակիչ հիվանդության կասկածի դեպքում

1

 2

Կարող են հայտնաբերվել վարակիչ պրոցեսին կամ տարած վարակիչ հիվանդությանը բնորոշ նշաններ

 

Գործիքային հետազոտություններ

5)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

1

2

Կարող են հայտնաբերվել ախտաբանական փոփոխություններ

6)

Առկա չէ

Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ)

1

2

Կարող են հայտնաբերվել ախտաբանական ոփոփխություններ

7)

Առկա չէ

Էլեկտրաանցեֆալոգֆրաֆիա (ԷԷԳ)

1

2

Կարող են հայտնաբերվել ախտաբանական փոփոխություններ

8)

Առկա չէ

ՈՒլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

1

2

Կարող են հայտնաբերվել ախտաբանական փոփոխություններ

9)

Առկա չէ

Աուդիոմետրիա

   

Կարող են հայտնաբերվել ախտաբանական փոփոխություններ

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը, Բուժման միջին տևողությունը՝ ցանկում նշված դեղերի դեղաչափերը կարող են փոփոխվել կամ ընտրվել ցանկում չներառված այլ դեղեր՝ հաշվի առնելով պացիենտի մոտ առկա մարմնական

դեֆեկտները կամ հիվանդությունները, փսիխոտիկ կամ վարքային խանգարումների բնույթը, ինչպես նաև կոմորբիդ հոգեկան խանգարումները)

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ

Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ

հաբ

 

10-100 մգ

   

2)

Վենլաֆաքսին (վենլաֆաքսինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ երկարատև ձերբազատմամբ 37,5մգ; 75մգ; 150մգ

Վենլաֆաքսին (վենլաֆաքսինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ երկարատև ձերբազատմամբ 37,5մգ; 75մգ; 150մգ

հաբ

 

20-60 մգ

   

3)

Կարբամազեպին դեղահատեր 200մգ

Կարբամազեպին դեղահատեր 200մգ

հաբ

 

100-600 մգ

   

4)

Վալպրոաթթու դեղահատեր երկարատև ձերբազատմամբ թաղանթապատ 300մգ; 500մգ

Վալպրոաթթու դեղահատեր երկարատև ձերբազատմամբ թաղանթապատ 300մգ; 500մգ

հաբ

 

150- 2100 մգ

   

5)

Լամոտրիջին դեղահատեր 25մգ; 50մգ; 100մգ; 200մգ

Լամոտրիջին դեղահատեր 25մգ; 50մգ; 100մգ; 200մգ

հաբ

 

0,6-10 մգ/կգ

   

6)

Տոպիրամատ դեղահատեր թաղանթապատ 25մգ; 100մգ

Տոպիրամատ դեղահատեր թաղանթապատ 25մգ; 100մգ

հաբ

 

25-200 մգ

   

7)

Լևետիրացետամ դեղահատեր թաղանթապատ 250մգ; 500մգ

Լևետիրացետամ դեղահատեր թաղանթապատ 250մգ; 500մգ

հաբ

 

20մգ/կգ

   

8)

Ռիսպերիդոն դեղահատեր թաղանթապատ 1մգ; 2մգ; 4մգ

Ռիսպերիդոն դեղահատեր թաղանթապատ 1մգ; 2մգ; 4մգ

հաբ

 

0,5-6 մգ

   

9)

Հալոպերիդոլ դեղահատեր 5մգ

Հալոպերիդոլ դեղահատեր 5մգ

Հաբ

 

0,5-10 մգ

   

10)

Կլոզապին դեղահատեր 100մգ

Կլոզապին դեղահատեր 100մգ

Հաբ

 

50-600մգ

   

11)

Քվետիապին (քվետիապինի ֆումարատ) դեղահատեր թաղանթապատ 25մգ; 100մգ; 200մգ; 300մգ

Քվետիապին (քվետիապինի ֆումարատ) դեղահատեր թաղանթապատ 25մգ; 100մգ; 200մգ; 300մգ

հաբ

 

50-800մգ

   

12)

Դիազեպամ դեղահատեր 5մգ; 10մգ

Դիազեպամ դեղահատեր 5մգ; 10մգ

սրվակ

 

2,5-20մգ

   

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումները սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Հոգեթերապիա՝ կոգնիտիվ վարքային, ընտանեկան, խաղային, աշխատանքային և հոգեթերապևտիկ այլ միջամտություններ

1

1

2)

Հոգեսոցիալական ռեաբիլիտացիա

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Գործելակարգի մշակման աղբյուրը՝Հիվանդությունների միջազգային դասակարգում-10: Երևան 2001./ The lCD-10 Classification of Mental and Behavioural Disorders, World Health Organization I Geneva I 1992 ,

2. Ր․Բոլանդ, Մ․Լ․Վորդուին, Հոգեբուժության համառոտագիր, 13-րդ հրատ․, Ուոլթերս Կլյուվեր,2021 Kaplan & Sadock's( Boland R, Verduin ML. Kaplan & Sadock's Synopsis of Psychiatry. 13 th ed. Wolters Kluwer; 2021),

3. Ս․Շտալի հիմնական հոգեֆարմակոլոգիան,Ուղեցույց բժշկի համար-Քեմբրիջի համալսարանի մամուլ ,7-րդ հրատ․2021 (Stahl S. Stahl’s Essential Psychopharmacology. Prescriber’s Guide. 7 th ed. Cambridge University Press; 2021),

4. Մ. Թոմաս Քիշոր, Գաուտամ Արունաչալ Ուդիպի , Շեքհար Պ. Սեշադրի, Մտավոր հետամնացության գնահատման և բուժման կլինիկական պրակտիկայի ուղեցույց,2019 հունվար , 61(Suppl 2):194-210 (M Thomas Kishore , Gautham Arunachal Udipi , Shekhar P Seshadri , Clinical Practice Guidelines for Assessment and Management of intellectual disability, Indian J Psychiatry. 2019 Jan; 61(Suppl 2):194-210)

(հավելվածը փոփ. 21.05.24 N 168-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.05.2024, N 168-Ն 06.06.2024, N 77-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան