Գլխավոր տեղեկություն
Համար
N 96-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.04.2024
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
28.03.2024
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2024

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«28» մարտի 2024 թ. 

N 96-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «թ2» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել.

1) գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման հայտի օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2003 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1380-Ն «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» որոշման կիրարկման մասին» N 84-Ն հրամանը:

 

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

«28» մարտի 2024 թ. 

ք. Երևան

3/28/2024

 

Հավելված N 1

Շրջակա միջավայրի նախարարի

2024 թվականի մարտի «28»-ի

N 96-Ն հրամանի

 

Հ Ա Յ Տ

Օրինակելի ձև

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

__________________________________________________________________________________

իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը,

փաստացի բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ

պետական հաշվառման համարը) տվյալները)

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

գտնվելու վայրը (մարզը, համայնքը)

__________________________________________________________________________________

օգտագործման նպատակը

__________________________________________________________________________________

օգտագործման ժամանակահատվածը

 

N

Կենդանական աշխարհի օբյեկտների տեսակը

Չափաքանակը (հատ, կգ)

     
     
     
     

 

Հայտին կից ներկայացվում է՝

1) գյուղատնտեսական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար՝ Կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N1276-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը,

2) արդյունագործական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար՝ Կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N1276-Ն որոշման հավելվածի 9-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը:

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

Հայտատու` __________________________________________________

(անուն ազգանուն, ստորագրություն)

 

«----» ---------- 202 թ.

 

Հավելված N 2

Շրջակա միջավայրի նախարարի

2024 թվականի մարտի «28»-ի

N 96-Ն հրամանի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

Օրինակելի ձև

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

ք. Երևան

 

«_____»___________2024թ.

 

Շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ՝ «Լիազորված մարմին»), հանդես գալով Կառավարության անունից, ի դեմս`____________________________________________________________մի

(անուն, ազգանուն, պաշտոն)

կողմից և

_________________________________________________________________________________ 

իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի

(անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի

            դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը) տվյալները

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

 

(այսուհետ՝ «Կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործող») ի դեմս՝

__________________________________________________________________________________

(անուն, ազգանուն)

 

մյուս կողմից կնքեցին (այսուհետ միասին՝ Կողմեր) սույն պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) հետևյալի մասին։

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Սույն պայմանագրով լիազորված մարմինը կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողին իրավունք է վերապահում՝

___________________________________________________________________ նպատակով,

___________________________________________________________________ տարածքում,

(օգտագործման ենթակա տարածքի տեղադիրքը)

__________________________________________________________________________

___________________________________________________________________ որսամիջոցով,

(տեսակը, նկարագիրը, քանակը)

__________________________________________________________________________

___________________________________________________________________ ձկնորսով (ձկնորսներով),

(անձնագրի տվյալները)

___________________________________________________________________ լողամիջոցներով,

կատարել _____________________________________________________________________ որս

(կենդանական աշխարհի օբյեկտի տեսակը և քանակը)

 

____________ թ-ից մինչև _________ թ. ընկած ժամանակահատվածում:

 

2. Հատուկ պայմաններ

 

2.1. Գյուղատնտեսական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ՝ հայտատու) լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`

2.1.1. կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից տրամադրված ցուցումներ՝ հայցվող տեսակի վայրի բնությունից վերցնելու, տեղափոխելու, պահելու (այդ թվում՝ պահման վանդակների կամ ազատավանդակների չափերի ու առանձնահատկությունների, սննդակարգի, անհրաժեշտ սարքավորումների առկայության, տարածքի սանիտարահիգիենիկ պայմանների) վերաբերյալ,

2.1.2. պարտադիր անասնաբուժական զննումների և անհրաժեշտ անասնաբուժական միջոցառումների ժամանակացույցը՝ հաստատված անասնաբույժի կողմից,

2.1.3. սելեկցիոն գործընթացն իրականացնելուց առաջ նախնական անասնաբուժական զննություն կատարելու և կարանտինն ապահովելու մասին պարտավորությունը (զոոնոզ հիվանդությունների տարածումից խուսափելու նպատակով):

2.2 Սույն պայմանագրի 2.1 ենթակետով պահանջվող տեղեկատվությունը կնքվող պայմանագրի անբաժանելի մաս է և համարվում է պարտադիր կատարման ենթակա պահանջ։

 

3. Կողմերի իրավունքները եվ պարտականությունները

 

3.1. Լիազորված մարմինն իրավունք ունի`

3.1.1. կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողից պահանջել օգտագործել սույն պայմանագրով սահմանված քանակի և տեսակի կենդանական աշխարհի օբյեկտներ,

3.1.2. դադարեցնել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը՝ կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու նպատակով,

3.1.3. պահանջել վաղաժամկետ լուծելու պայմանագիրը՝ դրա մասին ոչ ուշ քան 10 օր առաջ գրավոր տեղեկացնելով մյուս կողմին,

3. 2. Լիազորված մարմինը պարտավոր է`

3.2.1. կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողին տրամադրել կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության և օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն և խորհրդատվություն:

3.3. Կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողն իրավունք ունի՝

3.3.1. իր հայեցողությամբ տնօրինել սույն պայմանագրում նշված կենդանական աշխարհի օբյեկտները՝ պայմանագրի պայմաններին և նպատակին համապատասխան,

3.3.2. Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով իրացնել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումից ստացված արտադրանքը և տնօրինել եկամուտները,

3.3.3. լիազորված մարմնի հետ համաձայնեցնելուց հետո իրականացնել կենդանական աշխարհի օբյեկտների բարելավման միջոցառումներ,

3.3.4. պահանջել վաղաժամկետ լուծելու պայմանագիրը՝ դրա մասին ոչ ուշ քան 10 օր առաջ գրավոր տեղեկացնելով մյուս կողմին:

3.4. Կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողը պարտավոր է՝

3.4.1. գործել Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով,

3.4.2. կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործել բացառապես սույն պայմանագրի պայմաններին և նպատակին համապատասխան,

3.4.3. պահպանել պայմանագրում նշված տարածքի կենդանական աշխարհի օբյեկտների տեսակային բազմազանությունը և չխախտել բնական միջավայրի ամբողջականությունը,

3.4.4. ապահովել կենդանական աշխարհի օբյեկտների շարունակական օգտագործումն ու վերարտադրությունը,

3.4.5. կենդանական աշխարհի օբյեկտներից օգտվելու հետևանքով խախտված էկոհամակարգը վերականգնել սահմանված ժամկետում,

3.4.6. ձկան և խեցգետնի արդյունագործական որս իրականացնելու դեպքում.

ա) չօգտագործել օրենսդրությամբ արգելված լողամիջոցներ և որսամիջոցներ,

բ) վարել գրանցամատյան, որտեղ կատարվում են գրանցումներ որսատարածքի, որսի ենթակա և որսված ձկան և խեցգետնի քանակի, տեսակի, ինչպես նաև պայմանագրով և ձկնորսության կանոններով նախատեսված այլ պայմանների ու պահանջների կատարման վերաբերյալ,

3.4.7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով հատուցել բնությանը պատճառած վնասները,

3.4.8. զերծ պահել մթնոլորտային օդը, հողը, անտառները, ջրերը և շրջակա միջավայրի մյուս օբյեկտները, ինչպես նաև շինությունները և այլ կառույցները, բնության, պատմության և մշակութային հուշարձանները կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից,

3.4.9. սույն պայմանագրի գործողությունն ավարտվելուց հետո մեկամսյա ժամկետում լիազորված մարմնին ներկայացնել հաշվետվություն` կենդանական աշխարհի օբյեկտների որսված քանակության և տեսակների վերաբերյալ:

 

4. Պայմանագրով կատարվող վճարները եվ հաշվարկները

 

4.1. Կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողը Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով վճարում է _______________ դրամ բնօգտագործման վճար:

 

5. Վեճերի լուծման կարգը

 

5.1. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

6.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

7. Պայմանագրի ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԵՎ վաղաժամկետ լուծման հիմքերը

 

7.1. Պայմանագիրը դադարում է կամ պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու կամ պայմանագրով սահմանված չափաքանակները սպառվելու դեպքում։

7.2. Լիազորված մարմնի կողմից սույն պայմանագիրը կարող է միակողմանի և վաղաժամկետ լուծվել, եթե կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողը`

7.2.1. կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործել է օրենքի, իրավական այլ ակտերի կամ սույն պայմանագրի պայմանների կամ կենդանական աշխարհի օբյեկտների տրամադրման նպատակի խախտումներով,

7.2.2. լրիվ կամ մասնակիորեն հրաժարվում է իր պայմանագրային պարտավորությունների կատարումից,

7.2.3. կենդանական աշխարհի օբյեկտների տվյալ տարածքը վերցվում է պետական կամ հասարակական կարիքների համար,

7.2.4. ստեղծվել է ակնհայտ սպառնալիք կենդանական աշխարհի օբյեկտների բնական վերարտադրության, աշխատողների և/կամ բնակչության անվտանգության (առողջության) համար:

7.3. Նշված հիմքերով սույն պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում լիազորված մարմինը որևէ գույքային պատասխանատվություն չի կրում:

 

8. Պայմանագրի փոփոխումը

 

8.1. Պայմանագրի դրույթների փոփոխումը կատարվում է կողմերի գրավոր համաձայնությամբ: Կատարվելիք փոփոխությունները կողմերը քննարկում են մեկամսյա ժամկետում։ Դրանք ձևակերպվում են լրացուցիչ համաձայնագրով, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը:

 

9. Այլ դրույթներ

 

9.1. Սույն պայմանագիրը կազմված է երեք օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է մեկ օրինակ:

 

10. Պայմանագրի ժամկետը

 

Պայմանագրի ժամկետը սահմանվում է «____» ____________ թ-ից մինչև «____» ___________ թ.։

 

11. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները եվ ստորագրությունները

 

Կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործող

______________________

______________________

(բանկային վավերապայմանները)

______________________

(ստորագրություն)

 

Կ.Տ

 

Լիազորված մարմին

______________________

______________________

(բանկային վավերապայմանները)

______________________

(ստորագրություն)

 

Կ.Տ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան