ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«31» հունվար 2024 թ. |
N 504-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 3243-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ԿԱՍԵՑՎԱԾ` «ԱՆՈԹԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ» ՏԵՍԱԿԻ ՄԱՍՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 34-րդ հոդվածի 7-րդ մասը «ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻ» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրենի կողմից 2024 թվականի հունվարի 25-ին ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Վերացնել Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 17-ի ««Առողջ կյանքի ուղի» բարեգործական հասարակական կազմակերպությանն Առողջապահության նախարարության կողմից 2018 թվականի սեպտեմբերի 05-ին տրամադրված N Կ-ԲՕ-002448 և 2019 թվականի նոյեմբերի 28-ին տրամադրված N Կ-ԲՕ-002653 լիցենզիաներով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային` ուրոլոգիական, ակնաբանական, դիմածնոտային վիրաբուժական, անոթային վիրաբուժական, վերակենդանացման և անեսթեզիոլոգիական, ընդհանուր վիրաբուժական, պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, օրթոպեդիական և վնասվածքաբանական, ներզննական վիրաբուժական, պրոկտոլոգիական, արտահիվանդանոցային` լաբորատոր-ախտորոշիչ՝ կլինիկական, բիոքիմիական, շճաբանական, իմունաբանական, սրտաբանական, ընդհանուր վիրաբուժական, ճառագայթային-ախտորոշիչ՝ ռենտգենաբանական, ուլտրաձայնային տեսակներով զբաղվելու իրավունքը կասեցնելու մասին» թիվ 3243-Ա հրամանով կասեցված` «անոթային վիրաբուժական» տեսակի մասով լիցենզիայի գործողության կասեցումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝
1) ապահովել սույն հրամանի 1-ին կետով նշված լիցենզիայի գործողության կասեցման վերացման վերաբերյալ տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻ» բարեգործական հասարակական կազմակերպությանը:
|
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |