Գլխավոր տեղեկություն
Համար
N 2443-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.04.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«30» ապրիլ 2024 թ.

N 2443-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2024 թվականի ապրիլի 17-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը`

1) 2003 թվականի սեպտեմբերի 1-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-000237 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` մանկաբուժական ընդհանուր պրակտիկա, բժշկական ընդհանուր պրակտիկա, վիրաբուժական ստոմատոլոգիա և ֆիզիոթերապևտիկ տեսակների մասով` 2024 թվականի մայիսի 2-ից մինչև 2026 թվականի մայիսի 2-ը,

2) 2007 թվականի դեկտեմբերի 29-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-001140 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` ուռուցքաբանական, տուբերկուլյոզային (ֆտիզիատրիկ), հոգեբուժական և աղեստամոքսաբանական /գաստրոէնտերոլոգիական/ տեսակների մասով` 2024 թվականի մայիսի 2-ից մինչև 2026 թվականի մայիսի 2-ը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին ` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Ա. Ավանեսյան