ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«16» ապրիլ 2024 թ. |
N 112-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԵՏԵՐՈՖՈՐԻԱՅՈՎ (ԹԱՔՆՎԱԾ ՇԼՈՒԹՅՈՒՆ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել հետերոֆորիայով (թաքնված շլություն) պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
16.04.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«16» ապրիլ 2024 թվականի N 112-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՀԵՏԵՐՈՖՈՐԻԱՅՈՎ (ԹԱՔՆՎԱԾ ՇԼՈՒԹՅՈՒՆ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
Նոզոլոգիաների խումբ ըստ ՀՄԴ - 10-ի
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) | H50 | Պարալիտիկ շլության այլ ձևեր |
2) |
H50.5 |
Հետերոֆորիա (թաքնված շլություն) |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
ա. էկզոֆորիա, բ. էզոֆորիա, գ. հիպերֆորիա |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/ |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/ |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ, նյարդաբան |
8) |
Գանգատներ |
Սովորաբար ասիմպտոմ: Դեկոմպենսացիայի դեպքում պացիենտը կարող է նշել աչքի շեղվածություն |
9) |
Անամնեզ |
Անամնեզում նկատել է արդյոք աչքի շեղվածություն թե ոչ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Аlternating cover test (Ալթերնեյթինգ քովեր թեստ), տեսողության բնույթի ստուգում, ստերեոփսիսի որոշում, Ֆուզիայի որոշում, վիզոմետրիա, բիոմիկրոսկոպիա, օֆթալմոսկոպիա, ցիկլոպլեգիա, դինամիկ և ստատիկ ռեֆրակցիայի որոշում |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Կիրառելի չէ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ակնաբույժ |
0.5 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
- | |
Գործիքային հետազոտություններ | |||||
2) |
Առկա չէ |
Վիզոմետրիա |
1 |
1 |
Տեսողությա սրության որոշում |
3) |
Առկա չէ |
Alternating Cover test (Ալթերնեյթինգ քովեր թեստ) |
1 |
1 |
Հայացքի տեղաշարժեր` դեպի ներս, դուրս, վերև, ներքև |
4) |
Առկա չէ |
Ավտոռեֆրակտոմետրիա / սկիասկոպիա |
1 |
1 |
Էմետրոպիա > + - 0,5 D |
5) |
Առկա չէ |
Բիոմիկրոսկոպիա |
1 |
1 |
ա. աչքի հավելյալ ապարատ՝ նորմա/ շեղում նորմայից, բ. բեկող միջավայրեր՝ նորմա/շեղում նորմայից, գ. եղջերաթաղանթ՝ թափանցիկ/պղտոր, դ. առաջային խցիկ ՝ նորմա/ շեղում նորմայից, ե. ոսպնյակ՝ թափանցիկ/ պղտոր, զ. ապակենման մարմին ՝ նորմա/ շեղում նորմայից: |
6) |
Առկա չէ |
Ֆրիդմանի գունատեստ/ Worth’s/ |
1 |
- |
Տեսողության բնույթը` բինօկուլյար |
7) |
Առկա չէ |
Օֆթալմոսկոպիա |
1 |
1 |
Նորմա / շեղում նորմայից |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթե-թավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Պենտատրոպ 1% |
Պենտատրոպ 1% |
ակնակաթիլներ |
1 կաթիլից 2-3 անգամ(կաթեցվում է միայն հետազոտման նպատակով) |
Կիրառելի չէ |
Կիրառելի չէ |
Կիրառելի չէ |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ամետրոպիայի օպտիկական շտկում (ակնոցային կամ կոնտակտային կորեկցիա) |
1 |
1 |
2) |
Օրթոպտոդիպլոպտիկ բուժում |
0.5 |
0.5 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://aapos.org/glossary/esotropia
2. https://www.ncbi.nlm.nih.gov
3. https://eyewiki.org/Esotropia
4. ԱԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ.«Հիմնական և կլինիկական գիտական դասընթաց, բաժին 06: Մանկական ակնաբուժություն և շլություն 2023-2024»/ AMERICAN ACADEMY OF OPHTHALMOLOGY: «Basic And Clinical Science Course, Section 06: Pediatric Ophthalmology And Strabismus 2023-2024»
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|