Գլխավոր տեղեկություն
Համար
N 06-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.02.2024-11.03.2025)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.05-2024.02.18 Պաշտոնական հրապարակման օրը 07.02.2024
Ընդունող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
01.02.2024
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
01.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«1» փետրվարի 2024 թ.

N 06-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ 31-04.01-2024 «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «ՀՀՇՆ 31-04.01-2024 «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով սահմանված հավելվածի 117-րդ կետը՝ ՍՆ 245-71 «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմերը»:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Պարտականությունները կատարող`

Դ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

2/1/2024

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի

նախագահի 2024 թվականի

փետրվարի 1-ի N 06-Ն հրամանի

 

ՀՀՇՆ 31-04.01-2024 «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում» շինարարական նորմերի (այսուհետև՝ նորմեր) պահանջները կիրառվում են ՀՀ տարածքում տարբեր նշանակության արդյունաբերական (արտադրական) օբյեկտների շենքերի ու շինությունների նախագծման, տեղակայման, կառուցման և վերակառուցման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, կոնսերվացման և շահագործման գործընթացներում՝ շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա արտադրական միավորներից վնասակար ներգործությունը բացառելու, կանխելու և առավելագույնս նվազեցնելու, շրջակա միջավայրի և մարդու գործունեության կենսապայմանները բարելավելու նպատակով:

2. Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա վնասակար ներգործության աղբյուրներն այն օբյեկտներն են, որոնց արտադրական տարածքից աղտոտվածությունների արտածման մակարդակը գերազանցում է 0,1 մգ/մ3 սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) և/կամ սահմանային թույլատրելի մակարդակը (ՍԹՄ):

3. Նորմերի պահանջները կիրառելի չեն իոնացնող ճառագայթման աղբյուր հանդիսացող արդյունաբերական (արտադրական) օբյեկտների գործընթացներում:

4. Նորմերը սահմանում են արդյունաբերական (արտադրական) օբյեկտների վտանգավորության դասը, սանիտարապաշտպանական գոտիների չափերին ներկայացվող պահանջները, դրանց չափերի վերանայման հիմքերը, առանձին արդյունաբերական (արտադրական) օբյեկտների և դրանց համալիրների համար սանիտարապաշտպանական գոտու տարածքի օգտագործման սահմանափակումները, դրանց կազմակերպման և բարեկարգման, ինչպես նաև հաղորդակցուղիների սանիտարական խզումների (հեռավորությունների) պահանջները, նպաստում են կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումների պարտադիր ապահովմանը, որոնք մաս են կազմում ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծերի:

5. Նորմերը նախատեսվում են իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, որոնց գործունեությունը կապված է քիմիական, կենսաբանական և/կամ ֆիզիկական ներգործության աղբյուր հանդիսացող օբյեկտների նախագծման, տեղակայման, կառուցման, վերակառուցման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, կոնսերվացման և շահագործման հետ: Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա քիմիական, կենսաբանական և/կամ ֆիզիկական վնասակար ներգործության աղբյուր հանդիսացող օբյեկտների սեփականատերերը, կառուցապատողները, պատվիրատուները և այլ իրավաբանական ու ֆիզիկական անձինք պարտավոր են այդ օբյեկտներում սահմանել սանիտարապաշտպանական գոտիներ և շահագործման ռեժիմ:

 

2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ

 

6. Նորմերում օգտագործվել են հղումներ հետևյալ նորմատիվ իրավական ակտերին.

 

1)

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրաման

ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմեր (այսուհետև՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2003 շինարարական նորմեր)

2)

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրաման

ՀՀՇՆ III-9.02.02-03«Արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր հատակագծեր» շինարարական նորմեր (այսուհետև՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-9.02.02-03 շինարարական նորմեր)

3)

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրաման

 ՀՀՇՆ 30-02-2022 «Տարածքի բարեկարգում» շինարարական նորմեր (այսուհետև՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-02-2022 շինարարական նորմեր)

4)

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրաման

ՀՀՇՆ 40-01.03-2022 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմեր (այսուհետև՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022 շինարարական նորմեր)

5)

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրաման

ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» շինարարական նորմեր (այսուհետև՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 շինարարական նորմեր)

6)

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրաման

ՀՀՇՆ 31-03- «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմեր (այսուհետև՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- շինարարական նորմեր)

7)

Օրենսգիրք

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրք

8)

Օրենք

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին»

9)

Օրենք

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»

10)

Օրենք

«Մթնոլորտային օդի պահպանության մասին»

11)

Օրենք

«Երկաթուղային տրանսպորտի մասին»

12)

ՀՀ կառավարության որոշում

ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչների մասին» N 64-Ն որոշում (այսուհետև՝ ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 64-Ն որոշում)

13)

ՀՀ կառավարության որոշում

ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի «Ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումների, ջրային ռեսուրսներն սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումների կարգը սահմանելու մասին» N 1484-Ն որոշում (այսուհետև՝ ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1484-Ն որոշում)

14)

ՀՀ կառավարության որոշում

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի «Ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում՝ կենսաբանական վերականգնման ուղեցույցը հաստատելու մասին» N 1848-Ն որոշում (այսուհետև՝ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1848-Ն որոշում)

15)

ՀՀ կառավարության որոշում

ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» N 1131-Ն որոշում (այսուհետև՝ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1131-Ն որոշում)

16)

ՀՀ կառավարության որոշում

ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Գազասպառման համակարգերի անվտանգության և շահագործման կանոնները հաստատելու մասին» N 538-Ն որոշում (այսուհետև՝ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 538-Ն որոշում)

17)

ՀՀ կառավարության որոշում

ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի «Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջները սահմանելու և ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի 1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 108-Ն որոշում (այսուհետև՝ ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի N 108-Ն որոշում)

18)

ՀՀ կառավարության որոշում

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշում (այսուհետև՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում)

19)

ՀՀ կառավարության որոշում

ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի «Հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 399-Ն որոշում (այսուհետև՝ ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի N 399-Ն որոշում)

20)

ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի որոշում

ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ԽՍՀ ջրամբարների ջրապահպան գոտիների (շերտերի) կանոնադրությունը հաստատելու մասին» N 648 որոշում (այսուհետև՝ ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 22-ի N 648 որոշում)

21)

ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի N 803 հրաման

N 2-III.Ա2-2 «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» սանիտարական նորմեր և կանոններ (այսուհետև՝ ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի N 803 հրամանով հաստատված N 2-III.Ա2-2 սանիտարական նորմեր և կանոններ)

22)

ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N 01-Ն հրաման

N 2.1.7.003-10 «Հողի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարական կանոններ և նորմեր (այսուհետև՝ ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N 01-Ն հրամանով հաստատված N 2.1.7.003-10 սանիտարական կանոններ և նորմեր)

23)

ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 1-ի N 21-Ն հրաման

N 2.1.7.004-10 «Ավտոբենզալցակայաններին, ավտոգազալիցքավորման ճնշակայաններին և ավտոգազալիցքավորման կայաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարական կանոններ և նորմեր (այսուհետև՝ ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 1-ի N 21-Ն հրամանով հաստատված N 2.1.7.004-10 սանիտարական կանոններ և նորմեր)

24)

ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 20-Ն հրաման

N 2.1.7.001-09 «Վտանգավոր քիմիական թափոնների գործածությանը և վտանգավոր քիմիական նյութերի պահպանմանը և փոխադրմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարական կանոններ և նորմեր (այսուհետև՝ ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 20-Ն հրամանով հաստատված N 2.1.7.001-09 սանիտարական կանոններ և նորմեր)

25)

ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N 933-Ն հրաման

ՍՆ N 2.1.8-010-06 «Ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումներ (ՌՀ ԷՄՃ)» սանիտարական կանոններ և նորմեր (այսուհետև՝ ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N 933-Ն հրամանով հաստատված ՍՆ N 2.1.8-010-06 սանիտարական կանոններ և նորմեր)

26)

ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 25-Ն հրաման

N 2.1.7.002-09 «Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը, սպառման թափոնների հավաքմանը, պահմանը, փոխադրմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, վնասազերծմանը և թաղմանը, բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, սպառման թափոնների գործածության ոլորտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքային անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարական կանոններ և նորմեր (այսուհետև՝ ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 25-Ն հրամանով հաստատված N 2.1.7.002-09 սանիտարական կանոններ և նորմեր)

7. Նորմերից օգտվելիս անհրաժեշտ է ղեկավարվել վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի արդիականացված տարբերակներով, եթե այդպիսիք առկա են: Եթե հղման նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվել է առանց փոխարինման, ապա այն դրույթը, որում հղում է տրված դրան, կիրառվում է այն մասով, որին չի վերաբերվում հղումը: Եթե նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվելու է դրանով կարգավորվող հարաբերությունների միայն որոշակի մասով, որը հնարավոր չէ առանձնացնել նորմատիվ իրավական ակտի մասերի ձևով, ապա նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվում է մասնակի: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում հստակ նշվում է այն հարաբերությունների շրջանակը, որոնց մասով դադարեցվում է նորմատիվ իրավական ակտի գործողությունը:

 

3. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Նորմերում օգտագործված են հետևյալ հասկացությունները.

1) բնակեցման միջավայր՝ շրջակա միջավայրի բնական, մարդածին և սոցիալական գործոնների (բնական և արհեստական) ամբողջություն, որը որոշում է մարդու կենսագործունեության պայմանները,

2) շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա վնասակար ազդեցության ռիսկի գնահատում (այսուհետ՝ ռիսկի գնահատում)՝ վնասակար ազդեցությունների քանակական և որակական բնութագիր,

3) կառուցապատող՝ քաղաքաշինական գործունեություն իրականացնող` անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործող,

4) հաշվարկված (նախնական) սանիտարապաշտպանական գոտի՝ ՍՊԳ-ի տարածք, որը որոշվում է մթնոլորտային օդի աղտոտվածության ցրման, ֆիզիկական (աղմուկ, թրթռում, ոչ իոնացնող ճառագայթում) և (կամ) մարդու առողջության վրա ճառագայթման ազդեցության հաշվարկներով նախագծի հիման վրա,

5) հիգիենիկ նորմատիվներ՝ արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության սահմանային (առավելագույն) թույլատրելի մակարդակներ,

6) ջերմային էլեկտրակայան (ՋԷԿ)՝ էլեկտրակայան, որն արտադրում է էլեկտրական էներգիա՝ վառելիքի քիմիական էներգիան էլեկտրական գեներատորի լիսեռի պտտման մեխանիկական էներգիայի վերածելու միջոցով,

7) ջերմային էլեկտրակենտրոն (ՋԷԿտ)՝ ջերմային էլեկտրակայանի տեսակ, որը ոչ միայն արտադրում է էլեկտրաէներգիա, այլ նաև ջերմային էներգիայի աղբյուր է հանդիսանում կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերում (գոլորշու և տաք ջրի տեսքով, ներառյալ տաք ջուր ապահովելու և բնակելի շենքերի ու արդյունաբերական օբյեկտներ ջեռուցման համար),

8) սանիտարապաշտպանական գոտի (սանիտարապահպանական գոտի՝ ՍՊԳ)՝ տարածք, որն առանձնացնում է հատուկ նշանակության գոտիները, ինչպես նաև բնակավայրերում տարբեր նշանակության արտադրական օբյեկտները մոտակա բնակավայրերից, շենքերից և շինություններից՝ դրանց վրա բացասական գործոնների ազդեցությունը նվազեցնելու նպատակով,

9) սահմանային թույլատրելի կոնցենտրացիա (ՍԹԿ, մգ/մ3)` նյութերի այն առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաներն (խտություններն) են, որոնց դեպքում նյութերն ուղղակիորեն կամ միջնորդված ձևով ներգործելիս բացասական ազդեցություն չեն գործում մարդու առողջության (ամբողջ կյանքի ընթացքում ազդելու դեպքում) և շրջակա միջավայրի վրա,

10) սահմանային թույլատրելի մակարդակ (ՍԹՄ) արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության մակարդակի առավելագույն թույլատրելի ցուցանիշ, որի ներգործության արդյունքում վնաս չի հասցվում շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը,

11) սանիտարական խզում (հեռավորություն)` արտադրական օբյեկտից նվազագույն հեռավորություն, որն ապահովում է դրա քիմիական, կենսաբանական, ֆիզիկական ներգործության նվազեցումը՝ ըստ սահմանված հիգիենիկ նորմատիվների,

12) սահմանված (վերջնական) սանիտարապաշտպանական գոտի՝ ՍՊԳ-ի տարածք, որը որոշվում է դաշտային ուսումնասիրությունների և չափումների տարեկան ցիկլի արդյունքների հիման վրա՝ հաշվարկված (նախնական) ՍՊԳ-ն հաստատելու համար:

 

4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

9. Բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով և համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի, բնակավայրերի մթնոլորտային օդի արտադրական (արդյունաբերական, գյուղատնտեսական, էներգետիկ) արտանետումների աղտոտումից պաշտպանելու համար պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՀ օրենսդրությանը համապատասխան սահմանվում են սանիտարապաշտպանական գոտիներ (այսուհետ՝ սանիտարապաշտպանական գոտի (ՍՊԳ), որի չափն ապահովում է մթնոլորտային օդի աղտոտվածության (քիմիական, կենսաբանական, ֆիզիկական) ներգործության նվազեցում մինչև հիգիենիկ նորմատիվներով և կանոններով սահմանված մակարդակներ, իսկ I և II վտանգավորության դասի կազմակերպությունների համար՝ ինչպես մինչև հիգիենիկ նորմատիվներով սահմանված մակարդակներ, այնպես էլ մինչև բնակչության առողջության համար ընդունելի ռիսկի մակարդակներ: Իր գործառական նշանակությամբ սանիտարապաշտպանական գոտին հանդիսանում է պաշտպանիչ պատնեշ, որն ապահովում է բնակչության անվտանգության մակարդակը օբյեկտի բնականոն շահագործման ընթացքում:

10. Բնակչության ջրօգտագործման աղբյուրների աղտոտումը կանխարգելելու և վերացնելու նպատակով սահմանվում են սանիտարական պահպանման գոտիներ` հատուկ ռեժիմով, ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

11. «Ընդերքի մասին» օրենքի համաձայն` ստորերկրյա ջրերի հանքավայրերն ու ջրատար հորիզոններն աղտոտումից զերծ պահելու և պահպանությունն ապահովելու նպատակով ջրհանների ու աղբյուրների շուրջը ստեղծվում են սանիտարական պահպանման գոտիներ, որոնց սահմաններում իրագործվում են հողի, ջրի, մթնոլորտի և կանաչապատ տարածքների հնարավոր աղտոտումը և հողի դեգրադացումը բացառող միջոցառումներ: Սանիտարական պահպանման գոտիների նախագծումը կատարվում է բնապահպանական պահանջների (հիդրոերկրաբանական, հիդրոլոգիական և սանիտարական նորմերի) հիման վրա, որոնք հանքավայրի և ջրատար հորիզոնի շահագործման և ջրամատակարարման նախագծի անբաժանելի մասն են և համաձայնեցվում են լիազոր մարմնի հետ:

12. Սանիտարապաշտպանական գոտիների նախագիծը պետք է հանդիսանա խմելու տնտեսական ջրամատակարարման նախագծի կազմի պարտադիր մաս և մշակվի վերջինիս հետ միասին: Սանիտարական պահպանման (պաշտպանման) գոտիներ չունեցող գործող ջրմուղների համար դրանց նախագիծը մշակվում է առանձին:

13. Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչները սահմանվում են ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 64-Ն որոշման պահանջներին համապատասխան` բացառությամբ բնակչության կողմից խմելու, առողջարարական նպատակներով օգտագործվող ջրային ռեսուրսների սանիտարական պահպանման գոտիների տարածքների սահմանման չափորոշիչների, որոնք սահմանում է առողջապահության ոլորտի պետական լիազորված մարմինը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ջրամբարների ջրապահպան գոտիների կազմակերպման ընդհանուր դրույթները, ջրապահպան գոտու և առափնյա ջրապահպան շերտի սահմաններում տնտեսական գործունեության ռեժիմը, ջրամբարների ջրապահպան գոտիների սահմաններում միջոցառումների կազմակերպման և կոորդինացման սկզբունքները սահմանվում են համաձայն ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 22-ի N 648 որոշմամբ հաստատված ջրամբարների ջրապահպան գոտիների (շերտերի) կանոնադրության պահանջների:

14. Ստորերկրյա հանքային ջրերի շահագործվող հանքավայրերն աղտոտումից զերծ պահելու և պահպանությունն ապահովելու նպատակով ստեղծված սանիտարական պահպանման գոտիներում դիտարկումներն իրականացվում են համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների:

15. Բնակելի կառուցապատման տարածքների, առողջարարական նպատակներով, հանգստի համար նախատեսված տարածքների, ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի կառույցների սանիտարական պահպանման գոտիների հողատարածքում, ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N 01-Ն հրամանով հաստատված N 2.1.7.003-10 սանիտարական կանոնների և նորմերի համաձայն չի թույլատրվում.

1) սանիտարաթունաբանական ցուցանիշներով` սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների կամ կողմնորոշիչ թույլատրելի քանակությունների գերազանցում` քիմիական աղտոտիչներով,

2) սանիտարամանրէաբանական ցուցանիշներով` աղիքային վարակների հարուցիչների առկայություն` ախտածին էնտերոբակտերիաներ և էնտերովիրուսներ: Սանիտարացուցադրական օրգանիզմների ինդեքսը չպետք է գերազանցի 10 բջիջ/գ հողում (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) կամ ընդհանուր կոլիֆորմ և էնտերոկոկեր),

3) սանիտարամակաբուծաբանական ցուցանիշներով` աղիքային մակաբուծային հիվանդությունների (հելմինթոզներ, լյամբլիոզ, ամեոբիազ և այլն) հարուցիչների, հելմինթների ձվիկների, աղիքային ախտածին նախակենդանիների ցիստերի առկայություն,

4) սանիտարամիջատաբանական ցուցանիշներով` սինանթրոպ ճանճերի պրեիմարգինալ ձևերի առկայություն,

5) սանիտարաքիմիական ցուցանիշներով` սանիտարական թիվը (հողի սպիտակուցային` հումուսային ազոտի քանակի հարաբերությունը օրգանական` ամոնիակային և նիտրատային ազոտի քանակին) չպետք է լինի 0,98-ից (հարաբերական միավորներ) ցածր:

16. Բնակավայրերի ջրամատակարարման նպատակով օգտագործվող աղբյուրների ջրհավաք և սանիտարական պահպանման գոտիներում արգելվում է կենսաբանական ռեկուլտիվացիայի համար կոյուղաջրերի վերամշակման թափոնների կիրառումը՝ համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1848-Ն որոշման պահանջների:

17. Խմելու-տնտեսական ջրամատակարարման աղբյուրների ընտրությունը և դրանց սանիտարապաշտպանիչ գոտիների չափերի սահմանումն անհրաժեշտ է իրականացնել համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի N 803 հրամանով հաստատված N 2-III-Ա2-2 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների՝ ապահովելով խմելու ջրի որակի մանրէաբանական, քիմիական, ճառագայթային անվտանգության նորմերը:

18. Կոյուղու մաքրման սարքավորումների տեղային /լոկալ/ համակարգի դեպքում հողամասերի և դրանց սանիտարապաշտպանական գոտիների չափերը պետք է ընդունել գրունտային պայմաններից և կոյուղաջրերի քանակից ելնելով, 0.25 հա-ից ոչ ավելի և համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022 շինարարական նորմերի պահանջների:

19. Կոյուղու կենտրոնական համակարգի բացակայության դեպքում թույլատրվում է կեղտաջրերի հեռացումը դեպի ջրավազաններ կեղտաջրերի պարտադիր մաքրումից և վարակազերծումից հետո՝ նախատեսելով կեղտաջրերի մաքրման կայաններ, որոնց համար առանձնացված հողամասերի և սանիտարապաշտպանիչ գոտիների չափերը պետք է ընդունել ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022 շինարարական նորմերի պահանջների:

20. Ջրամատակարարման նպատակով օգտագործվող ջրատար հորիզոնների աղտոտման վտանգի կամ համապատասխան տարածքներում սանիտարական պահպանման գոտիների առկայության դեպքում չի թույլատրվում տեղային կոյուղու համակարգի օգտագործումը՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 շինարարական նորմերի պահանջների:

21. Սանիտարական պահպանման գոտիները կոյուղու կառույցներից մինչև բնակելի կառուցապատման, հասարակական շենքերի և սննդի արդյունաբերական (արտադրական) կազմակերպությունների սահմաններն ընդունել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022 շինարարական նորմերին համապատասխան:

22. Ջրահեռացման համակարգի կառույցների սանիտարապաշտպանական գոտու հեռավորությունը մինչև բնակելի և հասարակական շենքերի սահմանները, սննդի արտադրության կազմակերպություններ անհրաժեշտ է ընդունել համաձայն սույն նորմերի, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- շինարարական նորմերի:

23. Սանիտարական գոտիները պահպանող անտառները հատուկ նշանակության անտառներ են, որոնց անտառօգտագործման առաձնահատկությունները սահմանվում են ՀՀ անտառային օրենսգրքի դրույթներին համապատասխան:

24. Քաղաքային և քաղաքամերձ, ռեկրեացիոն և առողջարարական, պատմական և գիտական արժեք ներկայացնող, ինչպես նաև սանիտարական գոտիները պահպանող պետական և համայնքային անտառներն առաջնահերթ օգտագործվում են մշակութային-առողջարարական նպատակներով, բնակչության հանգստի համար, որտեղ արգելվում են անտառավերականգնման հատումները: Սանիտարական գոտիները պահպանող անտառօգտագործման կարգը սահմանում է ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը՝ համաձայն ՀՀ անտառային օրենսգրքի պահանջների:

25. Վտանգավոր քիմիական թափոնների ոչնչացման, վնասազերծման տեխնոլոգիաներ կիրառող (այդ թվում՝ թաղման) օբյեկտները` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 20-Ն հրամանով հաստատված N 2.1.7.001-09 սանիտարական կանոնների և նորմերի, չի թույլատրվում տեղակայել.

1) խմելու, տնտեսակենցաղային ջրաղբյուրների և հանքային ջրերի աղբյուրների սանիտարական պահպանման բոլոր գոտիներում, ջրամատակարարման համակարգի հաղորդակցուղիների սանիտարական պահպանման շերտագծում,

2) առողջարանների սանիտարական պահպանման գոտիներում,

3) բնակավայրերում,

4) բնակչության զանգվածային հանգստի գոտիներում,

5) ջրատար հորիզոնների մակերևույթ դուրս գալու վայրերում,

6) բաց ջրամբարների ջրապահպան գոտիներում,

7) ճահճոտ և ջրերով ողողվող տարածքներում,

8) շինարարության համար անբարենպաստ հողատարածքներում՝ տեկտոնական խզվածքներին հարող, սողանքների և սելավների գոտիներում:

26. Վտանգավոր քիմիական նյութերի գլխամասային պահեստները, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 20-Ն հրամանով հաստատված N 2.1.7.001-09 սանիտարական կանոնների և նորմերի, բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերից ունենում են հետևյալ սանիտարապաշտպանական գոտու չափերը․

1) 1-ին խմբի վտանգավոր քիմիական նյութերի պահեստ՝ 200մ,

2) 2-րդ, 3Ա, 4Ա և 5 խմբի վտանգավոր քիմիական նյութերի պահեստ՝ 500մ,

3) 3Բ և 4Բ խմբի վտանգավոր քիմիական նյութերի պահեստ՝ 1000մ:

27. Կենցաղային թափոնների վնասազերծման, տեղափոխման և վերամշակման կազմակերպությունների հողամասերի և սանիտարապաշտպանական գոտիների չափերը պետք է ընդունել ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի տվյալների՝ ելնելով մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կոշտ կենցաղային թափոնների բացասական (վտանգավոր) ներգործության արդյունքներից:

28. ՀՀ տարածքում արգելվում է ասբեստի, սնդիկի, ասբեստ և սնդիկ պարունակող արտադրությունների կազմակերպումը (բացառություն են կազմում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լաբորատոր հետազոտություններում օգտագործման համար նախատեսված, ինչպես նաև ռազմական նպատակներով ձեռքբերվող ապրանքատեսակները)՝ հաշվի առնելով «Սնդիկի մասին» օրենքի և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջները:

29. Ջերմային էլեկտրակայաններից մինչև բնակելի և հասարակական կառուցապատման օբյեկտներ հեռավորությունները՝ սանիտարապաշտպանական գոտիները, սահմանվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի պահանջների համաձայն:

30. Բնակելի, հասարակական կառուցապատման գոտիներում վտանգավոր նյութերի սահմանային խտությունների մեծացման դեպքում անհրաժեշտ է նախատեսել տեխնոլոգիական և նախագծային բնույթի միջոցառումներ, ընդգրկելով նաև սանիտարապաշտպանական գոտիների սահմանները՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի:

31. Նոր կառուցվող ավտոբենզալցակայանները և ԱԳԼՃԿ-ները տարանջատվում են բնակելի և հասարակական շենքերից սանիտարապաշտպանական գոտով, որոնց հեռավորությունը սահմանվում է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1131-Ն, ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 538-Ն որոշումներով հաստատված կանոնակարգերին, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

32. Ավտոբենզալցակայանները և ԱԳԼՃԿ-ները չի թույլատրվում տեղակայել խմելու ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման բոլոր գոտիներում՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 1-ի N 21-Ն հրամանով հաստատված N 2.1.7. 004-10 սանիտարական նորմերի պահանջների:

33. Թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման համար նախատեսված պահեստային սենքերի սանիտարապաշտպանական գոտին պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-9.02.02-03 շինարարական նորմերի պահանջներին:

34. Թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման համար նախատեսված պահեստային սենքերի տեղադրման, շինարարության և սարքավորման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել նաև քամիների վարդի ուղղությունը:

35. Սերմերի մշակման և ախտահանման արտադրությունները պետք է տեղակայվեն բնակելի գոտուց և ջրամատակարարման աղբյուրներից առնվազն 500մ ոչ հեռավորությամբ: Տնտեսություններում սերմերի ախտահանման ժամանակավորապես գործող (մինչև մեկ ամիս) կետերը տեղադրվում են հաշվի առնելով քամիների վարդը և բնակելի կառուցապատման հեռանկարային ծրագրերը` բնակելի գոտուց, կազմակերպություններից, անասնաշենքերից, թռչնանոցներից և ջրամատակարարման աղբյուրներից առնվազն 300մ հեռավորությամբ:

36. Արգելվում է սերմերի ախտահանման արտադրությունների (կետերի) տեղադրումը առողջարանների, ջրամատակարարման աղբյուրների, ինչպես նաև ձկնաբուծական ջրամբարների սանիտարապաշտպանական գոտիներում, բնական արգելանոցների տարածքներում:

37. Արգելվում է ցանկացած թունաքիմիկատի (պեստիցիդի) կիրառումը կրթական, մարզական և առողջապահական կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական սննդի և սննդամթերքի առևտրի կազմակերպությունների տարածքներում, բնակչության հանգստի համար նախատեսված վայրերում, գետերի, լճերի և ջրամբարների, ջրապահպան գոտիների սահմաններում, ջրամատակարարման աղբյուրների սանիտարապաշտպանական գոտիներում, օդընդունիչ սարքավորումներին անմիջապես մոտ գտնվող վայրերում:

38. Անտառապուրակների, այգիների, զբոսայգիների վերգետնյա մեթոդով թունաքիմիկատներով մշակումը թույլատրվում է միայն վերջիններիս և ջրամատակարարման աղբյուրների միջև 300մ սանիտարապաշտպանական գոտու պահպանության պարագայում:

39. Թունաքիմիկատների (պեստիցիդների) կիրառումը երկաթգծային մայրուղիների անցման շրջանում թույլատրվում է միայն վերգետնյա մեթոդով:

40. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերում թույլատրվում է ավիաքիմիական աշխատանքների իրականացում սույն նորմերով սահմանված պահանջների պահպանմամբ: Նմանատիպ աշխատանքները չեն թույլատրվում, եթե չեն ապահովված առողջապահական կազմակերպությունների, ամառանոցային ավանների տեղադրման վայրերից սանիտարապաշտպանական գոտիների սահմանները:

41. Թունաքիմիկատների (պեստիցիդների) վաճառքի կազմակերպությունները պետք է ունենան 50մ սանիտարապաշտպանական գոտի:

42. Շրջակա միջավայր և դրան հարակից տարածքներ էլեկտրամագնիսական ճառագայթներ հեռարձակող ռադիոլոկացիոն, ռադիոհաղորդիչ, հեռուստատեսային, ռադիոռելեային, արբանյակային, կապի երկրային կայանների (ՀՌՏԿ` հաղորդող ռադիոտեխնիկական կայաններ), (բացառությամբ շարժականներից), արևային էլեկտրակայանների՝ էլեկտրամագնիսական ճառագայթներ հեռարձակող այլ օբյեկտների տեղակայումը և շահագործումը թույլատրվում է միայն օբյեկտների սանիտարական պահպանման և սահմանափակումների գոտիների հաշվարկային նախագծի և դրա վերաբերյալ առողջապահության ոլորտի լիազորված պետական մարմնի եզրակացության առկայության պայմաններում՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N 933-Ն հրամանով հաստատված ՍՆ N 2.1.8-010-06 սանիտարական կանոնների և նորմերի:

43. Բնակչությանը ՀՌՏԿ-ներից (հաղորդող ռադիոտեխնիկական կայաններ), առաջացած ՌՀ ԷՄՃ-ների ազդեցությունից պաշտպանելու համար սահմանվում են սանիտարական պահպանման և սահմանափակումների գոտիներ։

44. Սանիտարական պահպանման գոտին ՀՌՏԿ-ի տեխնիկական տարածքին հարող տարածքն է: Սանիտարական պահպանման գոտու արտաքին սահմանը որոշվում է գետնի մակերեսից 2 մ բարձրության վրա, ըստ ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N 933-Ն հրամանով հաստատված ՍՆ N 2.1.8-010-06 սանիտարական կանոններով և նորմերով նախատեսված սահմանային թույլատրելի մակարդակների:

45. Սանիտարական պահպանման գոտին հաշվարկվում է ալեհավաքից` հաշվի առնելով օբյեկտի և բնակավայրի զարգացման հեռանկարային ծրագիրը:

46. Սահմանափակման գոտու արտաքին սահմանը որոշվում է հեռանկարային կառուցվող շենքերի առավելագույն բարձրությամբ, որոնց վերին հարկերում ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումների ինտենսիվությունը չպետք է գերազանցի ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N 933-Ն հրամանով հաստատված ՍՆ N 2.1.8-010-06 սանիտարական կանոններով և նորմերով նախատեսված սահմանային թույլատրելի մակարդակը:

47. Բնակելի տարածքներում ճառագայթման աստիճանը և սանիտարական պահպանման ու սահմանափակումների գոտիների չափերը նվազեցնելու համար ՀՌՏՕ-ների ալեհավաքները պետք է տեղադրվեն բնական և արհեստական բարձունքների վրա, սահմանափակելով ալեհավաքների առավելագույն ճառագայթման բացասական անկյունների օգտագործումը:

48. Սանիտարական պահպանման և սահմանափակումների գոտիներում արգելվում է բոլոր տեսակի բնակելի և հասարակական նշանակության՝ առողջապահական, կրթական կազմակերպությունների և մարդկանց շուրջօրյա գտնվելու այլ շենքերի կառուցումը:

49. Արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանական գոտու կողմնորոշիչ չափերը պետք է հիմնավորվեն.

1) սանիտարապաշտպանական գոտու նախնական հաշվարկով, մթնոլորտային օդի աղտոտվածության ցրման և մթնոլորտային օդի նկատմամբ ֆիզիկական ներգործության (աղմուկ, թրթռում, էլեկտրամագնիսական դաշտ (ԷՄԴ) և այլ) հաշվարկներով, համապատասխան նախագծով,

2) փաստացի կատարված ուսումնասիրություններով/հետազոտություններով և չափումների արդյունքներով:

50. Սանիտարապաշտպանական գոտու որոշման չափանիշը՝ արտաքին սահմանագծից և դրանից դուրս բնակավայրի մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ), ինչպես նաև մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործության սահմանային թույլատրելի մակարդակի (ՍԹՄ) չգերազանցումն է:

51. Արտադրական օբյեկտների (համալիրների) համար սահմանվում է մեկ հաշվարկային սանիտարապաշտպանական գոտի՝ հաշվի առնելով միասնական գոտում գոյություն ունեցող արտադրական հզորությունների դեպի մթնոլորտ վնասակար արտանետման ու ֆիզիկական ներգործության ազդեցության հանրագումարային արդյունքը:

52. Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա վնասակար ներգործության աղբյուր հանդիսացող արտադրական օբյեկտներն ու համալիրները բնակելի և հասարակական կառուցապատման տարածքներից՝ բնակելի շենքերից, լանդշաֆտային-ռեկրեացիոն գոտիներից, հանգստի գոտիներից, առողջապահական, կրթական, գիտակրթական, մարզական, մշակութային կազմակերպությունների հողատարածքներից, այգեգործական ընկերությունների տարածքներից և քոթեջային կառուցապատումներից, անհատական բնակելի տների և ամառանոցային կառուցապատման հողատարածքներից պետք է առանձնացվեն սանիտարապաշտպանական գոտիներով:

53. Ավտոմոբիլային մայրուղիների, երկաթուղային գծերի, մետրոպոլիտենի, ավտոտնակների, ավտոկայանատեղերի և ավտոկանգառների, ինչպես նաև օդանավերի թռիչքի և վայրէջքի երթուղիների համար սահմանվում է հեռավորություն քիմիական, կենսաբանական և ֆիզիկական վնասակար ներգործության աղբյուրից՝ սանիտարապաշտպանական գոտու նախատեսմամբ՝ ըստ մթնոլորտային օդի աղտոտվածության և ֆիզիկական գործոնների (աղմուկի, թրթռման, էլեկտրամագնիսական դաշտերի և այլն) ցրման հաշվարկների, հետազոտությունների և չափումների:

54. Բնակավայրից (համայնքից) մինչև ավիացիոն եղանակով թունաքիմիկատներով և ագրոքիմիկատներով մշակված գյուղատնտեսական հողատարածքներ՝ սանիտարական խզվածքի հեռավորությունը պետք է կազմի առնվազն 2000մ:

55. I, II, III, IV և V վտանգավորության դասերի արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանական գոտու չափը կարող է վերանայվել՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (փորձաքննական) արդյունքների և առողջապահության ոլորտի պետական լիազորված մարմնի գրավոր եզրակացության հիման վրա:

56. Մթնոլորտային օդի լաբորատոր ուսումնասիրությունները և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործության չափումները կատարվում են արդյունաբերական օբյեկտների և արտադրությունների սանիտարապաշտպանական գոտու սահմանին, ինչպես նաև բնակելի կառուցապատման մեջ՝ նման աշխատանքներ իրականացնելու համար սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների կողմից:

 

5. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

57. Համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերով, բնակավայրերի և այլ տարածքների գոտևորման նախագծերով, այլ քաղաքաշինական ու հողաշինարարական փաստաթղթերով նախատեսված գոտիներում տարածքների թույլատրելի օգտագործման տեսակները սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև առկա բնապահպանական, բնական և տեխնածին վտանգներից այդ տարածքների պաշտպանությամբ պայմանավորված սահմանափակումները, մասնավորապես՝ բնության հատուկ պահպանվող, բնական և տեխնածին բնույթի անբարենպաստ ազդեցություններով տարածքների առկայությամբ, ինչպես նաև տարբեր օբյեկտների սանիտարապաշտպանական, անվտանգության, օտարման, պահպանական գոտիների առանձնացմամբ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի, սանիտարական նորմերի և կանոնների և այլ իրավական ակտերի պահանջների:

58. Արդյունաբերական (արտադրական) օբյեկտի կամ արտադրության սանիտարապաշտպանական գոտու սահմաններում պատմության և մշակույթի հուշարձաններ ու հուշարձանների պահպանական գոտիներ ներառելու դեպքում անհրաժեշտ է ստանալ հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի համաձայնությունը:

59. Նոր կառուցվող, ընդլայնվող և վերակառուցվող արտադրական կազմակերպությունների շինարարական հարթակների ընտրությունը, դրանցում շենքերի և շինությունների տեղակայումը և գլխավոր հատակագծերի նախագծումն անհրաժեշտ է իրականացնել ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ ամրագրված, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-9.02.02-03 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

60. Ընդլայնվող, վերակառուցվող և արդիականացվող արդյունաբերական (արտադրական) կազմակերպության գլխավոր հատակագծում պետք է նախատեսել սանիտարապաշտպանական գոտու, դրա բարեկարգման և կանաչապատման կազմակերպում՝ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եվ փորձաքննության մասին» օրենքի, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-9.02.02-03 շինարարական նորմերի պահանջների:

61. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի համաձայն.

1) Համայնքների տարածքներում արտադրական, էներգետիկայի, կապի, տրանսպորտային և ինժեներական (կոմունալ) ենթակառուցվածքների օբյեկտները (այսուհետ՝ ԱԷԿՏԿ) պետք է տեղաբաշխվեն համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով նախատեսված գոտիներում: Արտադրական մեծ հզորություններով օժտված խոշորագույն, խոշոր և մեծ քաղաքներում արդյունաբերական համալիրները կարող են խմբավորվել` կազմելով արդյունաբերական հանգույցներ կամ շրջաններ:

2) Գերեզմանոցների, կոմունալ և արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանիչ գոտիների, գծային օբյեկտների անվտանգության, ջրային կամ պաշտպանական (պահպանական) այլ գոտիների, ինչպես նաև ինժեներաերկրաբանական բարդ պայմաններով և սեյսմիկ վտանգի բարձր մակարդակով տարածքներն արտացոլվում են գլխավոր հատակագծի կազմում մշակվող ռիսկերի և սահմանափակումների քարտեզում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

62. ԱԷԿՏԿ տարածքների ընտրությունը կատարվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-9.02.02-03 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

63. Արտադրական, հասարակական և այլ օբյեկտների սանիտարապաշտպանական գոտիների օգտագործման ռեժիմը սահմանվում է սույն նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի, առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտներում գործող օրենսդրական կարգավորումների համաձայն։

64. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի համաձայն՝ բնակելի թաղամասերի, մանկական, նախադպրոցական, ուսումնակրթական կառուցապատման, ինչպես նաև հանգստի կազմակերպման, առողջարարական, բնության և պատմամշակութային հուշարձանների պահպանման և ԱԷԿՏԿ տարածքների նկատմամբ և այլն՝ սանիտարապաշտպանական գոտիների քաղաքաշինական դասակարգումը ներառում է.

1) խումբ Ա. Մեծածավալ վնասակար արտանետումների աղբյուր հանդիսացող, 500-ից 1000մ լայնությամբ սանիտարապաշտպանիչ գոտիներ և խոշոր բեռնաշրջանառությամբ երկաթուղագծեր պահանջող օբյեկտներով կառուցապատված տարածքներ,

2) խումբ Բ. Վնասակար արտանետումների աղբյուր հանդիսացող, 50-ից 300 մ լայնությամբ սանիտարապաշտպանիչ գոտիներ և երկաթուղագծեր պահանջող օբյեկտներով կառուցապատված տարածքներ,

3) խումբ Գ. Վնասակարության ցածրաստիճան արտանետումների աղբյուր հանդիսացող կամ վնասակար արտանետումներ չունեցող, բնակավայրերի սահմաններում կամ հարակից տարածքներում տեղադրվող արտադրություններ:

 

6. ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

65. Սանիտարապաշտպանական գոտու տարածքը պետք է բարեկարգվի և կանաչապատվի բարեկարգման նախագծի համաձայն, որը մշակվում է արտադրական կազմակերպության կամ հասարակական նշանակության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նախագծի հետ միաժամանակ: Բարեկարգման նախագիծը և կանաչ տնկարկների տեսակների ընտրությունը պետք է կատարվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-9.02.02-03, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-02-2022 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

66. Սանիտարապաշտպանական գոտու բարեկարգման նախագիծը կազմելիս անհրաժեշտ է նախատեսել առկա կանաչ տնկարկների պահպանմամբ։ Բնակելի տարածքի կողմից անհրաժեշտ է ապահովել ծառերի և թփերի տնկարկների շերտ՝ առնվազն 50մ լայնությամբ, իսկ գոտու մինչև 100մ լայնության դեպքում՝ առնվազն 20 մ։

67. Տարբեր նշանակության կանաչապատ տարածքների տեսակարար կշիռը բնակավայրի ընդհանուր տարածքի նկատմամբ պետք է լինի առնվազն 40%, իսկ բնակելի շրջանի տարածքի սահմաններում՝ առնվազն 25%-ից (միկրոշրջանի 1կմ-ից ավելի կանաչապատ սանիտարապաշտպանական գոտի պահանջող կազմակերպություններ ունեցող քաղաքներում, կառուցապատման տարածքի կանաչապատման մակարդակը անհրաժեշտ է ավելացնել առնվազն 15%-ով)՝ ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի N 108-Ն որոշմամբ հաստատված բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջների դրույթների համաձայն։

68. Արտադրական նշանակության տարածքներում համալիր բարեկարգման նորմավորման օբյեկտ են հանդիսանում սանիտարապաշտպանական գոտիների հասարակական և կանաչապատված տարածքները, որոնք ձևավորվում են արտադրական կառուցապատման տեղամասերում և գոտիներում: Արտադրական նշանակության տարածքներում պետք է նախատեսվի համալիր բարեկարգում:

69. Արտադրական նշանակության տարածքների սանիտարապաշտպանական գոտիների (ՍՊԳ) կանաչապատման մակերեսը պետք է սահմանել ըստ հաստատված նախագծային լուծումների: Կանաչապատ տարածքների համալիր բարեկարգման տարրերի պարտադիր ցանկը ներառում է կանաչապատ տեղամասի համակցման տարրեր հարակից տարածքների հետ (կողաքարեր, հենապատեր և այլն), տնկարկների և կանաչապատման տեղամասերի պաշտպանության տարրեր՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-02-2022 շինարարական նորմերի պահանջների: Համալիր բարեկարգման օբյեկտների տարածքների ընտրությունը պետք է կատարել հաշվի առնելով արտադրական օբյեկտների տեղաբաշխման (այդ թվում սանիտարապաշտպանական գոտու) սահմանափակումները՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-9.02.02-03 շինարարական նորմերի պահաջների:

70. Ջրապաշտպան (ջրապահպան) գոտիների տարածքների համալիր բարեկարգումը պետք է մշակել համաձայն ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 22-ի N 648 որոշմամբ հաստատված ջրամբարների ջրապահպան գոտիների (շերտերի) կանոնադրության դրույթների և ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 64-Ն որոշմամբ հաստատված ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչների: Ջրապաշտպան գոտիների սահմաններում արգելվում է.

1) քիմիական միջոցների կիրառում վնասատուների, բույսերի հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարելու համար,

2) հանքային պարարտանյութերի, վառելիքաքսուքային նյութերի պահեստների տեղադրում,

3) աղբի պահեստավորում,

4) վառելիքի լիցքավորում, ավտոմեքենաների, այլ մեքենաների ու մեխանիզմների լվացում և վերանորոգում:

71. Բնակավայրերի տարածքների բարեկարգման միջոցառումները չպետք է առաջացնեն մթնոլորտի, ջրավազանների, ջրատարների, ստորերկրյա ջրերի անթույլատրելի սահմաններում աղտոտում, էրոզիոն գործընթացների առաջացում և զարգացում, այլ անբարենպաստ գործոններ և պետք է իրականացվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-02-2022 շինարարական նորմերի, ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 25-Ն հրամանով հաստատված N 2.1.7.002-09 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան:

 

7. ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ

 

72. Սանիտարապաշտպանական գոտիների նախագծումն իրականացվում է առանձին արդյունաբերական օբյեկտի և արտադրության և/կամ արդյունաբերական օբյեկտների և արտադրությունների խմբի քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի, նոր և վերակառուցվող օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերի մշակման և շահագործման բոլոր փուլերում: Արտադրական նշանակության օբյեկտների ու դրանց համալիրների կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով:

73. Համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների նորմատիվները միասնական են ՀՀ ամբողջ տարածքում: Անհրաժեշտության դեպքում առանձին տարածքների համար կարող են սահմանվել առավել խիստ նորմատիվներ: Այդ նորմատիվները և դրանք որոշելու մեթոդները հաստատվում և գործողության մեջ են դրվում ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

74. Սանիտարապաշտպանական գոտու չափերն ու սահմանները որոշվում են սանիտարապաշտպանական գոտու նախագծման փաստաթղթերով: I - III վտանգավորության դասի օբյեկտների սանիտարապաշտպանական գոտու նախագծի մշակումը պարտադիր է:

75. Կառուցվող կամ գոյություն ունեցող արտադրական օբյեկտների վերակառուցման, վերազինման, արդիականացման, ընդլայնման, կոնսերվացման սանիտարապաշտպանական գոտու մշակման կամ վերանայման նախագծի հիմքում պետք է դիտարկվեն նաև ինժեներական ենթակառուցվածքների մատակարար կազմակերպությունների տեխնիկական պայմանների, քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, գործող ազգային ստանդարտների, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումների, էներգախնայողության և էներգաարդյունավետության պահանջները, պետք է նախատեսվեն միջոցառումներ և միջոցներ սանիտարապաշտպանական գոտիների արդյունավետ կազմակերպման, ներառյալ բնակիչների վերաբնակեցման համար (ըստ անհրաժեշտության): Նշված միջոցառումների իրականացումը պետք է ապահովվեն համապատասխան արտադրական օբյեկտների պատվիրատուները, կառուցապատողները, շահագործողները, սեփականատերերը՝ իրավաբանական և ֆիզիկական անձինք, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները՝ ըստ պայմանագրային պարտավորությունների և տեխնիկական առաջադրանքի:

76. Արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանական գոտու չպահպանման/խախտման, արտադրական օբյեկտի քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող տարածքում տեղակայման/տեղադրման պարագայում՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի նկատմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով կիրառվում են պատասխանատվության միջոցներ:

77. Սանիտարապաշտպանական գոտին սահմանվում է քիմիական, կենսաբանական և ֆիզիկական ներգործության աղբյուրներից կամ արտադրական գործունեություն իրականացնելու համար օբյեկտին տրամադրված (պատկանող) հողամասի սահմանագծից։

78. Կախված արդյունաբերական (արտադրական) օբյեկտի արտանետումների բնութագրից, սանիտարապաշտպանական գոտու սահմանման համար հիմնական գործոն է հանդիսանում մթնոլորտային օդի քիմիական աղտոտումը, սանիտարապաշտպանական գոտու չափը, որը սահմանվում է արդյունաբերական հարթակի սահմանից (սահմանագծից) և/կամ աղտոտող նյութերի արտանետումների աղբյուրից․

1) արդյունաբերական (արտադրական) հարթակի տարածքի սահմանից.

ա. կազմակերպված և չկազմակերպված արտանետումների աղբյուրներից՝ բաց հարթակներում տեխնոլոգիական սարքավորումների առկայության դեպքում,

բ. արդյունաբերական հարթակի տարածքի տարբեր հատվածներում տեղակայված աղբյուրներով արտադրություն կազմակերպելու դեպքում,

գ. գետներես և ցածր աղբյուրների, միջին բարձրության սառը արտանետումների առկայության դեպքում:

2) արտանետումների աղբյուրներից.

ա. տաքացված արտանետումների բարձր, միջին աղբյուրների առկայության դեպքում:

79. Հիգիենիկ նորմատիվները (չափանիշները) գերազանցող ֆոնային ցուցանիշներ ունեցող տարածքում չի թույլատրվում տեղադրել արդյունաբերական (արտադրական) օբյեկտներ, որոնք շրջակա միջավայրի աղտոտման և մարդու առողջության վրա ազդող աղբյուրներ են: Բնակեցման միջավայրի աղտոտման աղբյուր հանդիսացող գոյություն ունեցող օբյեկտների համար թույլատրվում է իրականացնել արտադրական օբյեկտների վերակառուցում կամ վերապրոֆիլավորում՝ բնակեցման միջավայրի վրա բոլոր տեսակի ազդեցությունների նվազեցման պայմանի դեպքում՝ մինչև քիմիական և կենսաբանական ազդեցության դեպքում սահմանային թույլատրելի կոնցենտրացիա (ՍԹԿ) և ֆոնային հաշվառմամբ ֆիզիկական գործոնների ներգործության դեպքում սահմանային թույլատրելի մակարդակ (ՍԹՄ):

80. Հաշվարկային սանիտարապաշտպանական գոտու և ռիսկի գնահատման հիման վրա (I-II վտանգավորության դասի կազմակերպությունների համար) մթնոլորտային օդի վրա քիմիական, կենսաբանական և ֆիզիկական ներգործության դաշտային ուսումնասիրությունների և չափումների հիման վրա ստացված սանիտարապաշտպանական գոտու չափերի անհամապատասխանության դեպքում սանիտարապաշտպանական գոտու չափի մասին որոշումը կայացվում է հօգուտ բնակչության առողջության համար առավելագույն անվտանգություն ապահովող տարբերակի։

81. Արտադրության ծավալի ժամանակավոր կրճատումը հիմք չէ նախագծային առավելագույն հզորության կամ փաստացի ձեռք բերված հզորության համար սանիտարապաշտպանական գոտու ընդունված չափը վերանայելու համար:

82. Արդյունաբերական հարթակից դուրս սանիտարապաշտպանական գոտու սահմանը գրաֆիկական նյութերում (բնակավայրի գլխավոր հատակագիծ, գոտիավորման նախագիծ և այլ) նշվում է հատուկ պայմանական նշաններով:

83. Սանիտարապաշտպանական գոտու նախագծում պետք է ներառվեն հետևյալ տվյալները, ընդ որում՝ նախագծային լուծումները պետք է համաձայնեցվեն քաղաքաշինության, առողջապահության և շրջակա միջավայրի բնագավառներում պետական լիազորված մարմինների հետ.

1) տեղեկություններ սանիտարապաշտպանական գոտու չափերի մասին,

2) տեղեկություններ սանիտարապաշտպանական գոտու սահմանների մասին՝ սահմանների դիրքը վարչատարածքային միավորի տարածքում, գլխավոր հատակագիծը տեղագրական հանույթի վրա, սահմանների բնութագրական կետերի կոորդինատները (գրաֆիկական նյութերը հարկ է ներկայացնել Մ1:2000 մասշտաբով, կախված օբյեկտի (օբյեկտների) տարածքից հնարավոր է Մ1: 5000, Մ1: 10000 մասշտաբների օգտագործումը):

3) սանիտարապաշտպանական գոտու չափերի և սահմանների հիմնավորումը` մթնոլորտային օդ վնասակար քիմիական կամ կենսաբանական խառնուրդների արտանետումների ազդեցությունից և ֆիզիկական ներգործությունից բնակչությանը պաշտպանության բնագավառում օրենսդրական և նորմատիվատեխնիկական պահանջներին համապատասխան, այդ թվում հաշվի առնելով մթնոլորտային օդ վնասակար արտանետումների (աղտոտվածության) ցրման և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործության (աղմուկ, թրթռում, էլեկտրամագնիսական դաշտեր (ԷՄԴ) և այլ) հաշվարկները և մարդու առողջության համար ռիսկերի գնահատումը),

4) սանիտարապաշտպանական գոտու սահմաններում տեղաբաշխված հողամասերի օգտագործման սահմանափակումների ցանկը,

5) սանիտարապաշտպանական գոտու տարածքի գործառական գոտիավորումը և դրա օգտագործման ռեժիմը,

6)մթնոլորտային օդ վնասակար քիմիական կամ կենսաբանական խառնուրդների արտանետումների ազդեցությունից և ֆիզիկական ներգործությունից բնակչությանը պաշտպանելու միջոցառումները,

7) տարածքի բարեկարգման և կանաչապատման լուծումները:

84. Նախագծային փաստաթղթերը պետք է ներկայացվեն այնպիսի ծավալով, որ hնարավոր լինի գնահատել նախագծային լուծումների համապատասխանությունը սանիտարական նորմերի, կանոնների, քաղաքաշինական և այլ իրավական ակտերի պահանջներին:

85. Նախագծվող, վերակառուցվող և շահագործվող արդյունաբերական (արտադրական) օբյեկտների համար սանիտարապաշտպանական գոտու չափերը սահմանվում են մթնոլորտային օդի աղտոտվածության ցրման և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործության (աղմուկ, թրթռում, էլեկտրամագնիսական դաշտեր (ԷՄԴ)) հաշվարկների հիման վրա՝ I և II վտանգավորության դասերի արդյունաբերական (արտադրական) օբյեկտների դեպքում ռիսկի գնահատմամբ:

86. Արդյունաբերական (արտադրական) օբյեկտների և դրանց համալիրների համար սանիտարապաշտպանական գոտու չափը սահմանվում է հաշվի առնելով արդյունաբերական գոտու, արդյունաբերական հանգույցի (համալիրի) մեջ ընդգրկված արդյունաբերական օբյեկտների գումարային արտանետումները և ֆիզիկական ներգործությունը: Դրանց համար ստեղծվում է մեկ հաշվարկային սանիտարապաշտպանական գոտի: Դաշտային ուսումնասիրությունների ու չափումների տվյալների հաստատումից և ռիսկի գնահատումից հետո սահմանվում է սանիտարապաշտպանական գոտու չափը:

87. Արդյունաբերական գոտիների, արդյունաբերական հանգույցների (համալիրների) կազմում առկա արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանական գոտին կարող է սահմանվել յուրաքանչյուր օբյեկտի համար անհատական՝ ըստ հաստատված նախագծային լուծումների:

88. Արդյունաբերական (արտադրական) օբյեկտների վերակառուցումը, տեխնիկական վերազինումն իրականացվում է մթնոլորտային օդի ակնկալվող աղտոտման, մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ազդեցության հաշվարկներով, որոնք կատարվում են սանիտարապաշտպանական գոտու նախագծի կազմում։ Օբյեկտի վերակառուցման և գործարկման ավարտից հետո հաշվարկային հարաչափերը պետք է հաստատվեն մթնոլորտային օդի դաշտային ուսումնասիրությունների և մթնոլորտային օդի վրա ազդող ֆիզիկական գործոնների (այդ թվում գարշահոտության) չափումների արդյունքներով:

89. Արդի արտադրական օբյեկտի նախագծման պարտադիր պայման է հանդիսանում արդի ռեսուրսախնայող, անթափոն կամ սակավաթափոն նոր տեխնոլոգիական լուծումների ներդրումը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս նվազեցնել կամ բացառել վնասակար քիմիական կամ կենսաբանական բաղադրիչների արտանետումը մթնոլորտային օդ, հող և ջրամբարներ, կանխել ֆիզիկական գործոնների ներգործությունը՝ «Թափոնների մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան: Արտադրությունների հիմնման կարևորագույն պահանջներից է հանդիսանում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման ապահովումը, ինչպես նաև արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոնների գործածության հետ կապված հարաբերությունների կարգավորումը (թափոնների հավաքումը, պահումը, մշակումը, վերամշակումը, օգտահանումը, հեռացումը, վնասազերծումը և թաղումը):

90. Կառուցման, վերակառուցման, ինչպես նաև կոնսերվացման նախագծերում մշակված նոր տեխնոլոգիական և տեխնիկական լուծումները պետք է հիմնավորվեն փորձարարաարտադրական փորձարկումների, գիտական հիմնավորումների, զարգացած երկրների փորձի ուսումնասիրությամբ և դրա կիրառման արդյունքներով:

91. Գոյություն ունեցող քաղաքաշինական (կառուցապատված) միջավայրում (սանիտարապաշտպանական գոտու չափերի ապահովման անհնարինության դեպքում) V վտանգավորության դասին պատկանող փոքր և միջին (10-250 աշխատատեղով) ձեռնարկատիրության օբյեկտներ տեղադրելիս, անհրաժեշտ է սպասվող մթնոլորտային օդի աղտոտվածության (այդ թվում գարշահոտության բացառման) և օդի վրա ֆիզիկական ներգործության (աղմուկ, թրթռում, էլեկտրամագնիսական ճառագայթում) մոտավոր հաշվարկներով նմանատիպ օբյեկտների տեղադրման հիմնավորում՝ քաղաքաշինության, առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտների պետական կառավարման համակարգի լիազորված մարմինների գրավոր համաձայնեցումներով: Բնակելի կառուցապատման սահմանին կատարված հաշվարկների և մթնոլորտային օդի աղտոտիչների համար սահմանված հիգիենիկ նորմատիվների ու բնակավայրերի մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործության մակարդակների համապատասխանության հաստատման և շահագրգիռ մարմինների գրավոր համաձայնությունների ձեռքբերման դեպքում սանիտարապաշտպանական գոտու հիմնավորման նախագիծ չի մշակվում, դաշտային ուսումնասիրություններ և մթնոլորտային օդի չափումներ չեն իրականացվում:

92. Վտանգավորության V դասի փոքր և միջին ձեռնարկատիրության օբյեկտների շահագործման համար, որպես դրանց տեղադրման հիմնավորում, օգտագործվում են մթնոլորտային օդի ուսումնասիրությունների և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ազդեցությունների չափումների տվյալները, որոնք ստացվել են հսկողական միջոցառումների շրջանակներում:

93. Մինչև 15 աշխատակից ունեցող փոքր ձեռնարկատիրության կազմակերպությունները տեղակայելու համար պահանջվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծանուցում բնակելի կառուցապատման սահմանին գործող սանիտարահիգիենիկ պահանջներին և չափանիշներին համապատասխանելու մասին:

94. Սանիտարապաշտպանական գոտու նախագիծը պետք է հանդիսանա խմելու տնտեսական ջրամատակարարման նախագծի կազմի պարտադիր մաս և մշակվի վերջինիս հետ միասին: Սանիտարապաշտպանական գոտի չունեցող գործող ջրամատակարարման ցանցի համար դրանց նախագիծը մշակվում է առանձին:

 

8. ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

95. Արդյունաբերական (արտադրական) օբյեկտների սանիտարապաշտպանական գոտիների չափերի սահմանումն իրականացվում է սանիտարապաշտպանական գոտիների հիմնավորման նախագծերով, որտեղ ներառված են մթնոլորտային օդի աղտոտվածության, մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործության հաշվարկները, հաշվի են առնված նախագծի կազմում ներկայացվող ծրագրային դիտարկումների համապատասխան կատարված դաշտային ուսումնասիրությունների և մթնոլորտային օդի չափումների, մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործության մակարդակների արդյունքները, հաշվի են առնված քաղաքաշինության, շրջակա միջավայրի և առողջապահության բնագավառներում գործող օրենսդրության պահանջները։

96. Արդյունաբերական օբյեկտների I ու II վտանգավորության դասերի արտադրությունների համար սահմանված սանիտարապաշտպանական գոտիների սահմանումը, չափերի փոփոխությունը, որոնք ներառվում են սանիտարապաշտպանական գոտու նախագծում, իրականացվում է, հիմք ընդունելով.

1) գործող սանիտարական կանոնները և նորմատիվները,

2) շրջակա միջավայրի ոլորտի պետական լիազորված մարմնի կողմից համաձայնեցված մթնոլորտային օդի աղտոտվածության և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ազդեցությունների (աղմուկ, թրթռում, ԷՄԴ և այլն) ցրման հաշվարկը, շրջակա միջավայրի վրա ազդեցության (փորձաքննական) գնահատումը, առողջապահության ոլորտի պետական լիազորված մարմնի եզրակացությունը (համաձայնությունը), քաղաքաշինության բնագավառի կարգավորումները:

3) ռիսկի գնահատումը, ընդ որում՝ արդյունաբերական (արտադրական) օբյեկտի տարածքի սահմանագծից կամ արտանետման աղբյուրից հեռավորությունը մինչև կարգավորվող տարածքների սահմանը նորմատիվ (կողմնորոշիչ) սանիտարական պաշտպանության գոտին 2 անգամ կամ ավելի գերազանցելու դեպքում ռիսկի գնահատման իրականացումը նպատակահարմար չէ: Նման դեպքերում բացառել անասնաբուծական և թռչնաբուծական կազմակերպությունների ու գերեզմանատների համար ռիսկի գնահատումը: Որպես բնակելի կառուցապատման սահմանին նորմատիվների պահպանման հաստատում հանդիսանում են հսկողական միջոցառումների կատարման շրջանակներում մթնոլորտային օդի դաշտային ուսումնասիրությունների և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործության մակարդակների դաշտային չափումների արդյունքները, ինչպես նաև արտադրական վերահսկողության տվյալները:

97. III, IV և V վտանգավորության դասերի արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանական գոտիների սահմանումը, չափերի փոփոխությունը, որոնք ներառվում են սանիտարապաշտպանական գոտու նախագծում, իրականացվում է, հիմք ընդունելով.

1) առողջապահության ոլորտում գործող օրենսդրական պահանջները, սանիտարական կանոնները,

2) սանիտարապաշտպանական գոտու նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը և դրանում ներառվող առողջապահության ոլորտի պետական լիազորված մարմնի եզրակացությունը/կարծիքը:

98. Եթե սանիտարապաշտպանական գոտու նախագծով նախատեսված արդյունաբերական (արտադրական) օբյեկտները գնահատվում են որպես II վտանգավորության դասից ցածր, ապա սանիտարապաշտպանական գոտու չափը սահմանվում է համապատասխան նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և առողջապահության ոլորտի պետական լիազորված մարմնի եզրակացության (կամ կարծիքի) հիման վրա, առանց հաշվարկների:

99. Գործող օբյեկտների սանիտարապաշտպանական գոտու չափը կարող է նվազեցվել՝ առավելագույնը մինչև 10%․

1) սանիտարապաշտպանական գոտու սահմանին և դրանից դուրս I և II վտանգավորության դասի կազմակերպությունների համար համակարգված լաբորատոր դիտարկումների նյութերի հիման վրա (առնվազն 50 օր հետազոտություն յուրաքանչյուր բաղադրիչի համար առանձին կետում) մթնոլորտային օդի քիմիական, կենսաբանական աղտոտվածության մակարդակի հասնելու օբյեկտիվ ապացույցների և մինչև ՍԹԿ և ՍԹՄ մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ազդեցությունների և չափումների ու ռիսկի գնահատման դեպքում,

 2) III, IV, V վտանգավորության դասի արտադրական օբյեկտների մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակի առաջնահերթային ցուցանիշների դաշտային հետազոտությունների (առնվազն երեսուն օր հետազոտություն յուրաքանչյուր բաղադրիչի համար առանձին կետում) և չափումների դեպքում,

3) սանիտարապաշտպանական գոտու սահմանագծում մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործության մակարդակների՝ մինչև հիգիենիկ նորմատիվները և ավելի ցածր մակարդակներով հաստատման դեպքում,

4) արդյունաբերական օբյեկտների և արտադրությունների հզորության կրճատման, կազմի փոփոխության, վերապրոֆիլավորման (այդ թվում` կոնսերվացման) և դրա հետ կապված վտանգավորության դասի փոփոխության դեպքում,

5) բնակեցման միջավայրի վրա ազդեցության մակարդակի նվազեցմանն ուղղված նոր տեխնոլոգիական լուծումների, արդյունավետ մաքրման համակարգերի ներդրման դեպքում,

6) սույն կետի 1-5 ենթակետերով նախատեսված պահանջներն ապահովելու և քաղաքաշինության, առողջապահության ու շրջակա միջավայրի ոլորտների պետական լիազորված մարմինների համաձայնեցումների առկայությամբ:

100. Սանիտարապաշտպանական գոտու նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման՝ փորձաքննական եզրակացության և դրանում ներառվող առողջապահության ոլորտի պետական լիազորված մարմնի եզրակացության կամ կարծիքի հիման վրա նախագծվող (վերակառուցվող, արդիականացվող, վերազինվող, ընդլայնվող, վերապրոֆիլավորվող) արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանական գոտու չափը կարող է ավելացվել՝ համեմատած այն դասակարգման հետ, որը ստացվել է հաշվարկներով և/կամ I, II, III, IV և V վտանգավորության դասեր ունեցող արտադրությունների ուսումնասիրությունների, դաշտային դիտարկումների և չափումների արդյունքների հիման վրա:

101. Իրենց կազմում արհեստանոցներ, արտադրական, կիսաարտադրական և փորձարարական մասնահատվածներ ներառող գիտահետազոտական , կրթական, գիտական, նախագծային կազմակերպությունների և այլ օբյեկտների սանիտարապաշտպանական գոտու չափերը սահմանվում են՝ հաշվի առնելով սանիտարապաշտպանական գոտու նախագծի փորձաքննության, ինչպես նաև մթնոլորտային օդի որակի դաշտային ուսումնասիրությունների, ֆիզիկական ազդեցության մակարդակների չափումների արդյունքները:

102. Սանիտարական դասակարգման մեջ չներառված, անալոգային տարբերակ չունեցող նոր, բավարար չուսումնասիրված տեխնոլոգիաներ պարունակող արտադրական օբյեկտների համար սանիտարապաշտպանական գոտու չափը պետք է սահմանվի սույն նորմերի ընթացակարգով ամրագրված կարգավորումների համաձայն՝ ըստ հաստատված և համաձայնեցված նախագծային լուծումների:

103. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների, այդ թվում՝ անդրսահմանային, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ոլորտի հարաբերությունները կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի N 399-Ն որոշման պահանջներով, որոնց գործողությունը տարածվում է շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ներգործություն ունեցող հիմնադրութային փաստաթուղթ մշակող, ընդունող կամ նախատեսվող գործունեություն իրականացնող՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված սուբյեկտների վրա:

 

9. ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔԻ ՌԵԺԻՄԸ

 

104. Սանիտարապաշտպանական գոտում չի թույլատրվում բնակելի կառուցապատում (մշտական բնակության և բնակչության սպասարկման համար համապատասխան օբյեկտներ և միջավայր), որոնց վրա տվյալ արդյունաբերական օբյեկտը կամ արտադրությունը կարող է հնարավոր ազդեցություն ունենալ (ներառյալ անհատական բնակելի տներ, լանդշաֆտային-ռեկրեացիոն գոտիներ, հանգստի գոտիներ և խաղահրապարակներ, առողջարանային և հանգստի համար նախատեսված օբյեկտներ, այգեգործական տարածքներ, գյուղատնտեսական, ինչպես նաև հասարակական նշանակության այլ օբյեկտներ՝ մարզական, մշակութային, կրթական կազմակերպություններ, ընդհանուր օգտագործման տարածքներ և այլն)։

105. Արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանական գոտում չի թույլատրվում տեղակայում այնպիսի օբյեկտների և արտադրության, որոնք կարող են հնարավոր ազդեցություն ունենալ տվյալ արդյունաբերական օբյեկտի արտադրանքի որակի վրա (ներառյալ դեղորայքային նյութերի, դեղորայքային միջոցների և/կամ դեղորայքային ձևերի արտադրության օբյեկտներ, դեղագործական կազմակերպությունների համար հումքի և կիսաֆաբրիկատի պահեստների տեղաբաշխում, ինչպես նաև սննդի արտադրության և պահեստավորման օբյեկտների, խմելու ջրի նախապատրաստման և պահպանման համար ջրատարների տեղաբաշխում):

106. Արտադրական օբյեկտի սանիտարապաշտպանական գոտու սահմաններում թույլատրվում է տեղակայել տվյալ արտադրության սպասարկման օբյեկտներ (օրինակ՝ հերթափողով աշխատողների համար սենքեր և այլն), վարչական մասնաշենքեր, գիտական, գիտափորձարարական, գիտահետազոտական, նախագծային լաբորատորիաներ, արտադրությունում զբաղված աշխատակիցների և վարչական անձնակազմի համար բժշկական սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպության մասնաշենքեր, փակ տիպի մարզաառողջարարական մասնահատված, առանձնացված սանիտարական հանգույցներ ցնցուղարանով, լվացքի կազմակերպման սենքեր, սննդի կազմակերպման սենքեր, գիշերակացի համար հյուրանոցային տիպի հատվածներ, ավտոկայանատեղի՝ ստորգետնյա և վերգետնյա, հրշեջ կայաններ, ինժեներական հաղորդակցուղիներ, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջրամատակարարման, կապի համակարգեր, տեխնիկական ջրի արտեզյան հորեր, տեխնիկական ջրի ջրահովացման համակարգեր, կոյուղու պոմպակայաններ, հակադարձային ջրամատակարարման շինությունններ, ավտոլցակայաններ (այդ թվում՝ էլեկտրասնուցման տերմինալներ), ավտոտեխսպասարկման կայաններ և այլն։

107. Սննդի արտադրության, պարենային հումքի և սննդամթերքի մեծածախ պահեստավորման, դեղանյութերի, դեղամիջոցների և/կամ դեղաձևերի արտադրության օբյեկտների, դեղագործական կազմակերպությունների համար հումքի և կիսաֆաբրիկատների պահեստների սանիտարապաշտպանական գոտիներում թույլատրվում է տեղադրել նոր ուղղվածության, միատիպ օբյեկտներ՝ ապրանքների, բնակեցման միջավայրի և մարդու առողջության վրա փոխադարձ բացասական ազդեցությունը բացառելու դեպքում:

108. Արդյունաբերական, արտադրական օբյեկտի սանիտարապաշտպանական գոտում գտնվող կամ սանիտարապաշտպանական գոտուն հարող մայրուղին չի ներառվում գոտու չափերի մեջ, իսկ մայրուղու արտանետումները հաշվի են առնվում ֆոնային աղտոտվածության մեջ՝ սանիտարապաշտպանական գոտու չափերի հիմնավորման դեպքում:

109. Սանիտարապաշպանական գոտին կամ դրա որևէ մասը չի կարող դիտարկվել որպես օբյեկտի պահուստային տարածք և օգտագործվել արտադրական կամ բնակելի տարածքի ընդլայնման համար՝ առանց սանիտարապաշտպանական գոտու սահմանների համապատասխան հիմնավոր ճշգրտման։

 

10. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

110. Բնակչության վրա ազդող ֆիզիկական գործոնների աղբյուրներ հանդիսացող արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանական գոտիների չափերը պետք է սահմանվեն ձայնագիտական (ակուստիկ) հաշվարկների հիման վրա՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 79-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ22-04-2014 «Պաշտպանություն աղմուկից» շինարարական նորմերի պահանջները՝ ձայնակլանման մակերեսը, ձայնային հզորությունը, ճանապարհափողոցային ցանցի, երկաթուղիների, օդային տրանսպորտի, արդյունաբերական գոտիների և առանձին արդյունաբերական ու էներգետիկ օբյեկտների աղմուկի քարտեզները, մթնոլորտային գործոնները և այլն : Սանիտարապաշտպանական գոտիների չափերը սահմանելու համար հաշվարկային հարաչափերը պետք է հաստատվեն աղմկաչափի չափումների արդյունքներով:

111. Երկաթուղային գծի յուրաքանչյուր կողմում երկաթուղու պաշտպանական գոտու արտաքին սահմանագծի հեռավորությունը երկաթուղային գծի առանցքից սահմանվում է 50 մետրից ոչ պակաս՝ համաձայն «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքի:

112. Սանիտարապաշտպանական գոտիների չափերը որոշվում են սանիտարապաշտպանական գոտու արտաքին սահմաններում աղմուկի, էլեկտրամագնիսական ճառագայթման, ինֆրաձայնի, ցրված լազերային ճառագայթման և այլ ֆիզիկական գործոնների թույլատրելի մակարդակների գործող սանիտարահամաճարակային նորմերին՝ ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N 138 հրամանով հաստատված ՍՆ N 2-III-11.3, ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N 933-Ն հրամանով հաստատված ՍՆ N 2.1.8-010-06 սանիտարական նորմերին համապատասխան: Բնակելի տարածքներում ճառագայթման աստիճանը և սանիտարական պահպանման ու սահմանափակումների գոտիների չափերը նվազեցնելու համար հաղորդող ռադիոտեխնիկական օբյեկտների (ՀՌՏՕ-ների) ալեհավաքները պետք է տեղադրվեն բնական և արհեստական բարձունքների վրա, սահմանափակելով ալեհավաքների առավելագույն ճառագայթման բացասական անկյունների օգտագործումը: Շրջակա տարածություններ էլեկտրամագնիսական ճառագայթներ հեռարձակող ռադիոլոկացիոն, ռադիոհաղորդող, հեռուստատեսային, ռադիոռելեային, արբանյակային, կապի երկրային կայանների (ՀՌՏԿ` հաղորդող ռադիոտեխնիկական կայաններ), /բացառությամբ շարժականներից/, շրջակա տարածություններ էլեկտրամագնիսական ճառագայթներ հեռարձակող այլ օբյեկտների տեղակայումը և շահագործումը թույլատրվում է միայն օբյեկտների սանիտարական պահպանման և սահմանափակումների գոտիների հաշվարկային նախագծի վերաբերյալ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության դրական եզրակացության առկայության պայմաններում:

113. Օդային էլեկտրահաղորդման գծերի (ՕԳ) կողմից ստեղծված էլեկտրական դաշտի ազդեցությունից բնակչությանը պաշտպանելու համար բարձրավոլտ գծի ծրագծի երկայնքով սահմանվում են սանիտարական խզումներ, որոնցից այն կողմ էլեկտրական դաշտի լարվածությունը չի գերազանցում 1 կՎ/մ-ը: Նոր նախագծվող օդային գծերի, ինչպես նաև շենքերի և շինությունների համար թույլատրվում է լարերի հորիզոնական դասավորությամբ և առանց դրա երկու կողմերում էլեկտրական դաշտի ուժը նվազեցնելու միջոցների օդային գծի ծրագծի երկայնքով սանիտարական խզումների (էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների) սահմաններն ընդունել գետնի վրա եզրային ֆազի լարերի պրոյեկցիայից մինչև օդային գծին ուղղահայաց ուղղությամբ՝ հետևյալ հեռավորություններով․

1) 3 մ՝ մեկուսացված, այդ թվում՝ ինքնակիր հաղորդալարով 10 կՎ լարման օդային գծերի համար,

2) 10 մ՝ չմեկուսացված հաղորդալարով 10 կՎ լարման օդային գծերի համար,

3) 15 մ՝ չմեկուսացված հաղորդալարով 35 կՎ լարման օդային գծերի համար,

4) 20 մ՝ չմեկուսացված հաղորդալարով 110 կՎ լարման օդային գծերի համար,

5) 25 մ՝ չմեկուսացված հաղորդալարով 220 կՎ լարման օդային գծերի համար,

6) 30 մ՝ չմեկուսացված հաղորդալարով 400 կՎ, 500 կՎ լարման օդային գծերի համար:

114. Օբյեկտը շահագործման հանձնելիս և շահագործման ընթացքում սանիտարական խզումը պետք է ճշգրտվի գործիքային չափումների արդյունքներով:

115. Ռադիոտեխնիկայի տեղակայման վայրերում սանիտարապաշտպանական գոտիների չափերի սահմանումն իրականացվում է ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթման համար գործող սանիտարական կանոնների և նորմերի ու ռադիոհաճախականությունների էլեկտրամագնիսական ճառագայթման ինտենսիվության հաշվարկման մեթոդիկաներին համապատասխան:

 

11. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ, ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

116. Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ներգործության աղբյուրներ հանդիսացող արդյունաբերական, արտադրական օբյեկտների շենքերի և շինությունների համար՝ կախված հզորությունից, շահագործման պայմաններից, շրջակա միջավայր արտանետվող աղտոտիչների բնույթից և քանակից, առաջացող աղմուկից, թրթռումից և այլ վնասակար ֆիզիկական գործոններից, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումներից, ինչպես նաև հաշվի առնելով շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա դրանց անբարենպաստ ազդեցությունը նվազեցնելու անհրաժեշտությունը, արդյունաբերական, արտադրական օբյեկտների սանիտարական դասակարգմանը համապատասխան, սահմանվում են սանիտարապաշտպանական գոտիների հետևյալ կողմնորոշիչ չափերը.

1) առաջին (I) դասի արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ՝ 1000 մ,

2) երկրորդ (II) դասի արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ՝ 500 մ,

3) երրորդ (III) դասի արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ՝ 300 մ,

4) չորրորդ (IV) դասի արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ՝ 100 մ,

5) հինգերորդ (V) դասի արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ՝ 50 մ:

 

12. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

 

117. Քիմիական օբյեկտներ և արտադրություններ

1) I դաս

ա. կապված ազոտի արտադրություն (ամոնիակի, ազոտական թթվի, ազոտա-տուկային և այլ ազոտական պարարտանյութերի): Ամոնիակ, ազոտ պարունակող միացություններ (միզանյութ, թիոմիզանյութ, հիդրազին և դրա ածանցյալներ և ազոտ պարունակող այլ միացություններ), ազոտա-տուկային, ֆոսֆատային, խտացված հանքային պարարտանյութեր, ազոտական թթուներ և այլ հանքային պարարտանյութեր արտադրող կոմբինատներ,

բ. բենզոլի և եթերային շարքի անիլինա-ներկային արդյունաբերության բենզոլային և եթերային շարքի՝ անիլինի, նիտրոբենզոլի, նիտրոանիլինի, ալկիլբենզոլի, նիտրոքլորբենզոլի, ֆենոլի, ացետոնի, քլորբենզոլի արտադրանքի և կիսաարտադրանքի (միջանկյալ արտադրանքի), ինչպես նաև բենզոլի և եթերային շարքի անիլինա-ներկային արդյունաբերության բենզոլային և եթերային շարքի այլ արտադրանքի ու կիսաարտադրանքի արտադրություն,

գ. նաֆթալենային և անտրացենային շարքերի՝ բետանաֆթոլի, հաշ - թթվի, ֆենիլպերիթթվի, պերիթթվի, անտրահինոնի, ֆթալիային անհիդրիդի և նաֆթալենային և անտրացենային շարքերի այլ կիսաարտադրանքի արտադրություն,

դ. ծծմբի կամ ծծումբ պարունակող այլ նյութերի այրման հիման վրա թթվային սուլֆիտային և բիսուլֆիտային կամ մոնոսուլֆիտային եղանակներով ցելյուլոզի և կիսացելյուլոզի արտադրություն, ինչպես նաև սուլֆատային եղանակով (սուլֆատ ցելյուլոզի) ցելյուլոզի արտադրություն,

ե. էլեկտրոլիտիկ եղանակով քլորի և քլորի հիմքով արտադրանքի և կիսաարտադրանքի արտադրություն,

զ. քլորացման եղանակով հազվագյուտ մետաղների (տիտանոմագնեզիումային, մագնեզիումային և այլ հազվագյուտ մետաղների) արտադրություն,

է. արհեստական և սինթետիկ մանրաթելերի (վիսկոզային, կապրոնային, լավսանի, նիտրոնի և ցելոֆանի) արտադրություն,

ը. դիմեթիլտերեֆտալատի արտադրություն,

թ. կապրոլակտամի արտադրություն,

ժ. ծծմբաածխածնի արտադրություն,

ժա. սինթետիկ պոլիմերային նյութերի արտադրանքի և կիսաարտադրանքի արտադրություն,

ժբ. մկնդեղի (զառիկադեղի) և դրա միացությունների արտադրություն,

ժգ. նավթի և բնական գազի վերամշակման արտադրություն,

ժդ. պիկրինաթթվի արտադրություն,

ժե. ֆտորի, ֆտորաջրածնի, դրանց հիմքով (օրգանական, անօրգանական) արտադրանքի և կիսաարտադրանքի արտադրություն,

ժզ. նավթային թերթաքարի վերամշակման հետ կապված արտադրություն,

ժէ. մրի արտադրություն,

ժը. ֆոսֆորի (դեղին, կարմիր) և ֆոսֆորօրգանական միացությունների (թիոֆոսի, կարբոֆոսի, մերկապտոֆոսի և այլ ֆոսֆորօրգանական միացությունների) արտադրություն,

ժթ. սուպերֆոսֆատային պարարտանյութերի արտադրություն,

ի. կալցիումի կարբիդի, կալցիումի կարբիդից ացետիլենի և ացետիլենի հիմքի վրա ածանցյալների արտադրություն,

իա. արհեստական և սինթետիկ կաուչուկի արտադրություն,

իբ. կապտաթթվի, դրա հիմքի վրա օրգանական արտադրանքի և կիսաարտադրանքի (ացետոնցիանհիդրինի, էթիլենցիանոհիդրի, մետակրիլային և ակրիլային թթուների, դիիզոցիանատների և կապտաթթվի հիմքի վրա այլ օրգանական արտադրանքի և միջանկյալ արտադրանք) արտադրություն, ցիանական աղերի (կալիումի, նատրիումի, պղնձի և այլ ցիանական աղերի), ցիանպլավ, դիցիանամիդի, կալցիումի ցիանամիդի արտադրություն,

իգ. ածխաջրածնային գազերից և դրա հիմքի վրա ացետիլենի արտադրություն,

իդ. սինթետիկ քիմիական-դեղագործական և դեղային պրեպարատների (պատրաստուկների) արտադրություն,

իե. սինթետիկ ճարպաթթուների, բարձր ճարպային սպիրտների արտադրություն՝ թթվածնով ուղղակի թթվեցման միջոցով,

իզ. մերկապտանների արտադրություն, մերկապտաններով գազ հոտավորելու կենտրոնացված կայանքներ, հոտավետ նյութերի պահեստներ,

իէ. քրոմի, քրոմի անհիդրիդի և դրանց հիմքի վրա աղերի արտադրություն,

իը. բարդ եթերների արտադրություն,

իթ. ֆենոլ-ֆորմալդեհիդային, պոլիեթերային, էպոքսիդային և այլ արհեստական խեժերի արտադրություն,

լ. մեթիոնինի արտադրություն,

լա. մետաղների կարբոնիլների արտադրություն,

լբ. բիտումի և քարածխային կուպրի (ձյութի), նավթի, փշատերևի թորված մնացորդներից (գուդրոնի, կիսագուդրոնի և քարածխային կուպրի, նավթի, փշատերևի թորված մնացորդներից այլ արտադրանքի) արտադրություն,

լգ. բերիլիումի արտադրություն,

լդ. սինթետիկ սպիրտերի (բուտիլային, պրոպիլային, իզոպրոպիլային, ամիլային) արտադրություն,

լե. վոլֆրամի, մոլիբդենի, կոբալտի հիդրոմետալուրգիայի արդյունաբերական օբյեկտ,

լզ. կերային ամինաթթուների (կերային լիզինի, պրեմիքսերի) արտադրություն,

լէ. պեստիցիդների (թունաքիմիկատների) արտադրություն,

լը. զինամթերքի, պայթուցիկ նյութերի արտադրություն, պահեստներ և փորձադաշտեր,

լթ. ալիֆատիկ (ճարպային) ամինների (մոնոդիտրիմեթիլամիններ, դիէթիլտրիէթիլամիններ և այլ ալիֆատիկ ամիններ) և դրանց ածուխի գազաֆիկացման արտադրանքի արտադրություն,

2) II դաս

ա. բրոմի, միջանկյալ և դրա հիմքի վրա արտադրանքի և կիսաարտադրանքի արտադրություն (օրգանական, անօրգանական),

բ. գազի (լուսատու, ջրային, գեներատորային, նավթային) արտադրություն,

գ. ածուխի ստորգետնյա գազաֆիկացման կայաններ,

դ. օրգանական լուծիչների և յուղերի (բենզոլի, տոլուոլի, քսիլեն, նաֆթոլի, կրեզոլի, անտրացենի, ֆենանտրենի, ակրիդինի, կարբոզոլի և այլ օրգանական լուծիչների և յուղերի) արտադրություն:

ե. ածուխի և դրա հիմքի վրա արտադրանքի վերամշակման (քարաածխային կուպրի, խեժերի և քարաածխի հիմքի վրա այլ արտադրանքի) արտադրություն,

զ. տորֆի քիմիական վերամշակման արտադրություն,

է. ծծմբական թթվի, օլեումի, ծծմբավոր գազի արտադրություն,

ը. աղաթթվի արտադրություն,

թ. ծծմբաթթվի կամ ուղղակի խոնավացման եղանակներով սինթետիկ էթիլային սպիրտի արտադրություն,

ժ. ֆոսգենի և դրա հիմքի վրա արտադրանքի (պարոֆորների և ֆոսգենի հիմքի վրա այլ արտադրանքի) արտադրություն,

ժա. թթուների արտադրություն՝ ամինոէնանտային, ամինոունդեկանային, ամինոպելարգոնային, տիոդիվալերիանային, իզոֆտալային,

ժբ. նատրիումի նիտրիտի, թիոնիլքլորիդի, ածխաամոնիումային աղերի, ածխաթթու ամոնիումի արտադրություն,

ժգ. դիմեթիլֆորմամիդի արտադրություն,

ժդ. էթիլային հեղուկի արտադրություն,

ժե. կատալիզատորների արտադրություն,

ժզ. ծծմբավոր օրգանական ներկանյութերի արտադրություն,

ժէ. կալիումային աղերի արտադրություն,

ժը. ցնդող օրգանական լուծիչների կիրառմամբ արհեստական կաշվի արտադրություն,

ժթ. ազոտոլների և ազոամինների բոլոր դասերի մուգ կապույտ (ինդիգո) ներկերի արտադրություն,

ի. էթիլենի օքսիդի, պրոպիլենի օքսիդի, պոլիէթիլենի, պոլիպրոպիլենի արտադրություն,

իա. 3,3-դի(քլորոմեթիլ)օքսոցիկլոբուտանի, պոլիկարբոնատի, պրոպիլենով էթիլենի համապոլիմերների, նավթային հարակից գազերի հիմքի վրա բարձրագույն պոլիոլեֆինների պոլիմերների արտադրություն,

իբ. պլաստիֆիկատորների արտադրություն,

իգ. քլորվինիլի հիմքի վրա պլաստմասսայի արտադրություն,

իդ. գլանատակառների (ցիստերների) մաքրման, լվացման և շոգեհարման կետեր (նավթի և նավթամթերքի տեղափոխման դեպքում),

իե. սինթետիկ լվացող միջոցների արտադրություն,

իզ. ելակետային արտադրանքի արտադրության առկայության դեպքում կենցաղային քիմիայի արտադրանքի արտադրության,

իէ. բորի և նրա միացությունների արտադրություն,

իը. պարաֆինի արտադրություն,

իթ. կուպրի, փայտանյութից հեղուկ և ցնդող թորվածքների, մեթիլային սպիրտի, քացախաթթվի, սկիպիդարի (բևեկնախեժի), բևեկնային յուղերի, ացետոնի, կրեոզոտի արտադրություն,

լ. քացախաթթվի արտադրություն,

լա. քացախաթթվի և քացախային անհիդրիդի հումքային արտադրություններով ացետիլցելյուլոզի արտադրություն,

լբ. պենտոզանմիացություններով բուսական հումքի վերամշակման հիմքի վրա հիդրոլիզային արտադրություն,

լգ. իզոակտիլ սպիրտի, յուղային ալդեհիդի, յուղաթթվի, վինիլտոլուոլի, փրփրապլաստի, պոլիվինիլտոլուոլի, պոլիֆորմալդեհիդի, օրգանական թթուների (քացախային, յուղային և այլ օրգանական թթուների), մեթիլպիրրոլիդոնի, պոլիվինիլպիրրոլիդոնի, պենտաէրիտրիտի, ուրոտրոպինի, ֆորմալդեհիդի վերականգնման արտադրություն,

լդ. կապրոնային և լավսանային գործվածքի արտադրություն,

լե. գազատարներում, հանքավայրերում և մայրուղային գազատարների գազաբաշխիչ կայաններում տեղակայված բնական գազի հեղուկացման կայանքներ՝ սկսած 1000խմ հեղուկացված բնական գազի պահեստավորման ծավալով:

3) III դաս

ա. նիոբիումի արտադրություն,

բ. տանտալի արտադրություն,

գ. ամոնիակային եղանակով կալցինացված սոդայի արտադրություն,

դ. ամոնիակային, կալիական, նատրիումային, կալցիումային սելիտրայի արտադրություն,

ե. քիմիական ռեակտիվների արտադրություն,

զ. ցելյուլոզային եթերներից պլաստիկի արտադրություն,

է. կորունդի արտադրություն,

ը. բարիումի և դրա միացությունների արտադրություն,

թ. ուլտրմարինի արտադրություն,

ժ. փայտից և գյուղատնտեսական թափոններից հիդրոլիզի եղանակով կերային խմորիչների և ֆուրֆուրոլի (թեփահեղուկի) արտադրություն,

ժա. նիկոտինի արտադրություն,

ժբ. իզոմերացման եղանակով սինթետիկ կամֆարայի (քաֆուրի) արտադրություն,

ժգ. մելամինի և ցիանուրային թթվի արտադրություն,

ժդ. պոլիկարբոնատների արտադրություն,

ժե. հանքային աղերի արտադրություն, բացառությամբ մկնդեղի, ֆոսֆորի, քրոմի, կապարի,

ժզ. պլաստմասսայի (կարբոլիտի) արտադրություն,

ժէ. ֆենոլֆորմալդեհիդային մամլանյութերի, ֆենոլֆորմալդեհիդային խեժերի հիմքի վրա մամլված և փաթաթված թղթե արտադրանքների, գործվածքների արտադրություն,

ժը. արհեստական հանքային ներկերի արտադրություն,

ժթ. ռետինի և կաուչուկի վերականգնման կազմակերպություններ,

ի. անվադողերի, ռետինատեխնիկական արտադրանքների, էբոնիտի, սոսնձած կոշիկների, ինչպես նաև դրանց համար ռետինե խառնուրդների արտադրություն,

իա. հազվագյուտ մետաղների հանքաքարերի քիմիական վերամշակում սուրմայի, բիսմութի, լիթիումի և այլ հազվագյուտ մետաղների աղեր ստանալու համար,

իբ. էլեկտրատեխնիկական արդյունաբերության համար ածխային արտադրանքի (խոզանակներ, էլեկտրոածուխներ և էլեկտրատեխնիկական արդյունաբերության համար ածխային այլ արտադրանքներ) արտադրություն,

իգ. ռետինի վուլկանացման արտադրություն,

իդ. ամոնիակային ջրի արտադրություն և հենակետային պահեստներ,

իե. ացետալդեհիդի արտադրություն գոլորշափուլային (գոլորշաֆազային) եղանակով (բացառելով մետաղական սնդիկի օգտագործումը),

իզ. պոլիստիրոլի և ստիրոլի համապոլիմերների արտադրություն,

իէ. սիլիցիումաօրգանական լաքերի, հեղուկների և խեժերի արտադրություն,

իը. մերկապտանի հոտատվության կայանքներով մայրուղային գազատարների գազաբաշխիչ կայաններ,

իթ. սեբացինային թթվի արտադրություն,

լ. վինիլացետատի և դրա հիմքի վրա արտադրանքի (պոլիվինիլացետատի, պոլիվինիլացետատային էմուլսիայի, պոլիվինիլային սպիրտի, վինիֆլեքսի և վինիլացետատի հիմքով այլ արտադրանքի) արտադրություն,

լա. լաքերի (յուղային, սպիրտային, տպագրական, մեկուսիչ, ռետինային արդյունաբերության և այլ լաքերի համար) արտադրություն,

լբ. վանիլինի և սախարինի արտադրություն,

լգ. սեղմված և հեղուկացված տարանջատման արտադրանքի արտադրություն,

լդ. տեխնիկական սալոմասի (саломас) արտադրություն (ոչ էլեկտրոլիտիկ եղանակով ջրածնի ստացումով),

լե. պարֆյումերիայի (օծանելիքի) արտադրություն,

լզ. առանց ցնդող օրգանական լուծիչների օգտագործման պոլիվինիլքլորիդի և այլ խեժերի հիմքի վրա արհեստական կաշվի արտադրություն,

լէ. էպիքլորոհիդրինի արտադրություն,

լը. սեղմված ազոտի, թթվածնի արտադրություն,

լթ. կերային խմորիչների արտադրություն,

խ. գոլորշու գոլորշացումով և վերամշակվող հումքի 0,5 տ/ժ ոչ ավել արտադրողականությամբ կայանքներում նավթամթերքների վերամշակման արտադրություն,

խա. բնական հաշվարկմամբ մինչև 400 հազար տոննա/տարեկան արտադրողականությամբ սինթետիկ խեժերի և մինչև 200 հազար տոննա/տարեկան օքսիդային կատալիզատորի վրա ֆորմալինի արտադրողականությամբ արտադրություն,

խբ. գազատարներում, հանքավայրերում և մայրուղային գազատարների գազաբաշխիչ կայաններում տեղակայված բնական գազի հեղուկացման կայանքներ՝ հեղուկացված բնական գազի 250խմ-ից մինչև 1000խմ պահեստային ծավալով:

4) IV դաս

ա. տուկախառնուրդների արտադրություն,

բ. ֆտորոպլաստների վերամշակման արտադրություն,

գ. պատրաստի ցելյուլոզից և լաթերից թղթի արտադրություն,

դ. գլիցերինի արտադրություն,

ե. գալալիտի և այլ սպիտակուցային պլաստմասսաների (ամինոպլաստներ և այլ սպիտակուցային պլաստիկներ) արտադրություն,

զ. կոնդենսացիոն խեժերի վրա էմալների արտադրություն,

է. օճառի արտադրություն,

ը. աղաեփ և աղաղացման արտադրություն,

թ. կալիումի դեղագործական աղերի (քլորային, ծծմբաթթվային, պոտաշի) արտադրություն,

ժ. հանքային բնական ներկերի (կավճի, օխրայի և այլ հանքային բնական ներկերի) արտադրություն,

ժա. դաբաղային էքստրակտի (լուծամզուքի) արտադրություն,

ժբ. տպագրական ներկերի գործարաններ,

ժգ. ֆոտոքիմիական (լուսանկարչական թղթի, լուսանկարչական թիթեղների, ֆոտո- և կինոժապավենների) արտադրություն,

ժդ. օլիֆի (ներկաձեթի) արտադրություն,

ժե. ապակեթելերի արտադրություն,

ժզ. բժշկական ապակու արտադրություն (բացառելով սնդիկի կիրառումը),

ժէ. պլաստմասսայի վերամշակման (ձուլվածք, արտամղում, մամլում, վակուում-կաղապարում) արտադրություն,

ժը. պոլիուրեթանների արտադրություն:

5.) V դաս

ա. պատրաստի դեղաձևերի արտադրություն (առանց բաղադրիչների պատրաստմանան),

բ. թղթի արտադրություն մակուլատուրայից,

գ. պլաստմասսայից և սինթետիկ խեժերից արտադրանքի արտադրություն (մեխանիկական մշակում),

դ. ածխաթթվի և «չոր սառույցի» արտադրություն,

ե. արհեստական մարգարիտների արտադրություն,

զ. լուցկիների արտադրություն,

է. ավտոմոբիլային գազալիցքավորման կոմպրեսորային կայաններում, գազատարներում, հանքավայրերում և մայրուղային գազատարների գազաբաշխիչ կայաններում տեղակայված բնական գազի հեղուկացման կայանքներ՝ մինչև 50խմ հեղուկացված բնական գազի պահման հզորությամբ,

ը. պատրաստի ելակետային հումքից կենցաղային քիմիայի ապրանքների արտադրություն և դրանց պահման պահեստներ:

118. Մետալուրգիական, մեքենաշինական և մետաղամշակման օբյեկտներ և արտադրություններ

1) I դաս

ա. սև մետալուրգիայի գործարան՝ ավելի քան 1.0 մլն տոննա/տարի թուջի և պողպատի ամբողջական մետալուրգիական ցիկլով,

բ. գունավոր մետաղների (պղնձի, կապարի, ցինկի և այլ գունավոր մետաղների) երկրորդային վերամշակման արտադրություն՝ ավելի քան 3.0 հազար տոննա/տարի ծավալով,

գ. թուջի ձուլման արտադրություն անմիջապես հանքաքարերից և խտանյութերից՝ հրահալոցային վառարանների սկսած 1.5 հազար խորանարդ մետր ընդհանուր ծավալի դեպքում,

դ. մարտենյան և կոնվերտորային եղանակներով պողպատի արտադրություն՝ թափոնների վերամշակման արտադրամասերով (թոմասախարամի աղացում և թափոնների վերամշակման այլ արտադրամասեր)՝ սկսած 1.0 մլն տոննա/տարի հիմնական արտադրանքի թողարկման դեպքում,

ե. անմիջապես հանքաքարերից և խտանյութերից (այդ թվում կապարի, անագի, պղնձի, նիկելի) գունավոր մետաղների հալման արտադրություն,

զ. ալյումինի հալված աղերի (կավահողի) էլեկտրոլիզի եղանակով ալյումինի արտադրություն,

է. հատուկ թուջի ձուլման արտադրություն, ֆերրոհամաձուլվածքների արտադրություն:

ը. սև և գունավոր մետաղների հանքաքարերի և պիրիտային կիսայրուկների ագլոմերացման (շեղջաքարացման) արտադրություն,

թ. կավահողի (ալյումինի օքսիդի) արտադրություն,

ժա. կոքսաքիմիական արտադրություն (կոքսագազ):

2) II դաս

ա. հրահալոցային վառարանների 500-ից մինչև 1 500 խորանարդ մետր ընդհանուր ծավալով թուջի ձուլման արտադրություն,

բ. թուջի և պողպատի մինչև 1.0 մլն տոննա/տարի հզորությամբ ամբողջական մետաղագործական ցիկլով սև մետալուրգիայի գործարան,

գ. մարտենային, էլեկտրոհալոցային և կոնվերտորային եղանակներով պողպատի արտադրություն՝ թափոնների վերամշակման արտադրամասերով (թոմասխարամի և թափոնների վերամշակման այլ արտադրամասեր)՝ մինչև 1 մլն տոննա/տարի հիմնական արտադրանքի թողարկման դեպքում,

դ. մագնեզիումի արտադրություն (բոլոր մեթոդներով, բացի քլորիդայինից,:

ե. թուջե ձևավոր ձուլվածքների արտադրություն՝ քան 100 հազար տոննա/տարի ավելի քանակով,

զ. կոքսի այրման արտադրություն,

է. կապարային մարտկոցների արտադրություն,

ը. օդանավերի արտադրություն, տեխնիկական սպասարկում,

թ. անվավոր տրանսպորտային միջոցների և դրանց բաղադրիչների արտադրություն

ժ. պողպատե կոնստրուկցիաների արտադրություն,

ժա. վագոնների արտադրություն ձուլման և ներկման արտադրամասերով,

ժբ. գունավոր մետաղների (պղնձի, կապարի, ցինկի և այլ գունավոր մետաղների) երկրորդային վերամշակման կազմակերպություններ՝ տարեկան 2 հազարից մինչև 3 հազար տոննա քանակով:

3) III դաս

ա. գունավոր մետաղների (պղնձի, կապարի, ցինկի և այլ գունավոր մետաղների) երկրորդային վերամշակման կազմակերպություններ՝ տարեկան 1 հազարից մինչև 2 հազար տոննա քանակով,

բ. թոմասխարամի աղացման արտադրություն,

գ. սուրմայի (ծարիրի) արտադրություն պիրոմետալուրգիական և էլեկտրոլիտիկ եղանակներով,

դ. թուջե ձևավոր ձուլվածքների արտադրություն 20 հազարից մինչև 100 հազար տոննա/տարի քանակով,

ե. ջրային լուծույթների էլեկտրոլիզի եղանակով ցինկի, պղնձի, նիկելի, կոբալտի արտադրություն,

զ. մետաղական էլեկտրոդների արտադրություն (մանգանի օգտագործմամբ),

է. ձևավոր գունավոր ձուլվածքի արտադրություն 10 հազար տոննա/տարի հզորությամբ (9,5 հազար տոննա ձուլվածք ալյումինի համաձուլվածքներից և 500 տոննա ձուլվածք ցինկի համաձուլվածքներից),

ը. լյումինաֆորների արտադրություն,

թ. մետաղային իրերի արտադրություն,

ժ. սանիտարատեխնիկական ապրանքների արտադրություն,

ժա. մսի և կաթնեղենի մեքենաշինության արտադրություն,

ժբ. հանքահորերի ավտոմատիկայի արտադրություն,

ժգ. տառաձուլական գործարաններ (կապարի հնարավոր արտանետումներով),

ժդ. ալկալիական մարտկոցների արտադրություն,

ժե. կոշտ համաձուլվածքների և դժվարահալ մետաղների արտադրություն՝ հանքաքարերի քիմիական վերամշակման արտադրամասերի բացակայության դեպքում։

ժզ. նավանորոգման կազմակերպություններ,

ժէ. հրահալոցային վառարանների ընդհանուր ծավալով 500 խորանարդ մետրից պակասի դեպքում թուջի ձուլման արտադրություն,

ժը. ալյումինի մինչև 30 հազար տոննա/տարի երկրորդային վերամշակման արտադրություն՝ թմբուկային վառարանների օգտագործմամբ ալյումինի հալման և ռոտորային վառարանների օգտագործմամբ ալյումինի տաշեղների ու ալյումինի խարամների հալման համար:

4) IV դաս

ա. մետաղների հարստացման արտադրություն՝ առանց ջերմային մշակման,

բ. մալուխի արտադրություն,

գ. թուջե ձևավոր ձուլվածքների արտադրություն 10 հազարից մինչև 20 հազար տոննա/տարի քանակով,

դ. գունավոր մետաղների (պղնձի, կապարի, ցինկի և այլ գունավոր մետաղների) մինչև 1000 տոննա/տարի քանակով երկրորդային վերամշակման արդյունաբերական օբյեկտներ,

ե. էլեկտրոտեխնիկական արդյունաբերության մեքենաների և սարքերի (դինամոներ, կոնդենսատորներ, տրանսֆորմատորներ, լուսարձակներ և էլեկտրական արդյունաբերության այլ մեքենաներ և սարքեր) արտադրություն՝ ձուլարանային և այլ տաք արտադրամասերի առկայությամբ,

զ. երկաթուղային տրանսպորտի և մետրոպոլիտենի շարժակազմի վերանորոգման արտադրություն,

է. թուջի, պողպատի (մինչև 10 հազար տոննա/տարի քանակով) և գունավոր (մինչև 100 տոննա/տարի քանակով) ձուլմամբ մետաղամշակման արդյունաբերության արտադրություն,

ը. մետաղական էլեկտրոդների արտադրություն,

թ. տառաձուլական գործարաններ (առանց կապարի արտանետման),

ժ. տպարաններ՝ կապարի օգտագործմամբ,

ժա. մեքենաշինական կազմակերպություններ մետաղամշակումով, առանց ձուլման ներկումուվ,

ժբ. պոլիգրաֆիական գործարաններ:

5) V դաս

ա. կաթսաների արտադրություն,

բ. պնևմոավտոմատիկայի արտադրություն,

գ. մետաղական դրոշմների արտադրությու,

դ. էլեկտրական արդյունաբերության համար սարքերի (էլեկտրական լամպերի, լապտերների և էլեկտրական արդյունաբերության այլ սարքերի) արտադրություն՝ առանց ձուլման արտադրամասերի օգտագործման,

ե. կոորդինատային-ներտաշիչ հաստոցների արտադրություն։

119. Հանքաքարերի և ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում

1) I դաս

ա. նավթի արդյունահանման արդյունաբերական օբյեկտներ՝ սկսած 0,5 տ/օր ծծմբաջրածնի արտանետումներով,

բ. բաց արդյունահանմամբ VIII-XI կարգի բազմամետաղային (կապարի, մկնդեղի, բերիլիումի, մանգանի) հանքաքարերի և լեռնային ապարների արդյունահանման արտադրական օբյեկտներ,

գ. բնական գազի արդյունահանման օբյեկտներ: Ծծմբաջրածնի (1,5-3%-ից ավելի) և մերկապտանների բարձր պարունակությամբ բնական գազի արդյունահանման արդյունաբերական օբյեկտների համար սանիտարապաշտպանական գոտու չափը սահմանվում է առնվազն 5000մ, իսկ ծծմբաջրածնի պարունակությամբ՝ 20% կամ ավելի՝ մինչև 8000մ,

դ. ածխային հատումներ,

ե. դյուրավառ թերթաքարի արդյունահանման օբյեկտներ,

զ. լեռնահարստացուցիչ կազմակերպություններ (կոմբինատներ):

2) II դաս

ա. հորատապայթեցման կիրառմամբ բաց արդյունահանման միջոցով երկաթի հանքաքարերի և լեռնային ապարների արդյունահանման արտադրական օբյեկտներ,

բ. մետալոիդների (մետաղակերպերի) բաց եղանակով արդյունահանման արտադրական օբյեկտներ,

գ. աղբավայրեր և շլամակուտակիչներ՝ գունավոր մետաղների արդյունահանման դեպքում,

դ. ոչ հանքաքարային շինանյութերի քարհանքեր՝ հորատապայթեցման կիրառմամբ,

ե. հանքահորային կոնաձև թափոնակույտեր առանց ինքնաբռնկման զսպման միջոցառումների,

զ. գիպսի արդյունահանման օբյեկտներ:

3) III դաս

ա. ֆոսֆորիտների, ապատիտների, հրաքարերի (առանց քիմիական մշակման), երկաթի հանքաքարի արդյունահանման արդյունաբերական օբյեկտներ՝ առանց հորատապայթեցման աշխատանքների կիրառման,

բ. բաց արդյունահանմամբ VI-VII կարգի դոլոմիտների, մագնեզիտների, ասֆալտային գուդրոնների (հանքաձյութերի), արդյունահանման արդյունաբերական օբյեկտներ՝ առանց հորատապայթեցման աշխատանքների կիրառման,

գ. տորֆի, քարային, գորշ և այլ ածուխների արդյունահանման արդյունաբերական օբյեկտներ՝ առանց հորատման և պայթեցման,

դ. մանր տորֆից և ածուխից բրիկետների արտադրություն,

ե. հիդրոհանքահորեր և խոնավ հարստացման ընթացքով հարստացուցիչ ֆաբրիկաներ:

զ. քարի կերակրաաղի արդյունահանման արդյունաբերական օբյեկտներ,

է. աղբավայրեր և շլամակուտակիչներ՝ երկաթի արդյունահանման դեպքում,

ը. մետաղների հանքաքարերի և մետալոիդների հանքահորային եղանակով արդյունահանման արտադրական օբյեկտներ՝ բացառությամբ կապարի հանքաքարի, մկնդեղի և մանգանի,

թ. նավթի արդյունահանման արտադրական օբյեկտներ՝ ծծմբաջրածնի մինչև 0,5 տ/օր արտանետումների դեպքում:

 4) IV դաս

ա. առանց հորատապայթեցման՝ մարմարի, ավազի, մանրախճի, կավի արդյունահանման արտադրական օբյեկտներ (քարհանքեր),

բ. բաց արդյունահանմամբ կալիումի կարբոնատի արդյունահանման արտադրական օբյեկտներ (քարհանքեր):

120. Շինարարական արդյունաբերություն

1) I դաս

ա. մագնեզիտի, դոլոմիտի և շամոտի (հրակավի) արտադրություն՝ հորանային, պտտվող և այլ վառարաններում թրծմամբ,

2) II դաս

ա. ցեմենտի (պորտլանդ-խարամապորտլանդ-պուցոլան-ցեմենտի և այլ տեսակի ցեմենտի), ինչպես նաև տեղական ցեմենտների (կավացեմենտի, ռոմանցեմենտի, գիպսախարամային և այլ տեղական ցեմենտների) արտադրություն,

բ. ասֆալտբետոնի արտադրություն (բացառությամբ շարժական գործարաններում/կայանքներում ասֆալտբետոնի արտադրության, որոնք նախատեսված են տրանսպորտային ենթակառուցվածքի գծային օբյեկտների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման նախագծային փաստաթղթերով),

գ. գիպսի (ալեբաստրի) արտադրություն,

դ. կրի արտադրություն (կրի գործարաններ հորանային և պտտվող վառարաններով):

3) III դաս

ա. գեղարվեստական ձուլման և բյուրեղապակու արտադրություն,

բ. ապակեբամբակի և խարամային բրդի արտադրություն,

գ. մանրախճի, կոպիճի և ավազի արտադրություն, կվարցային ավազի հարստացում,

դ. տոլի և ռուբերոիդի արտադրություն,

ե. ֆերիտի արտադրություն,

զ. շինարարական պոլիմերային նյութերի արտադրություն,

է. աղյուսների (կարմիր, սիլիկատային), շինարարական կերամիկական և հրակայուն արտադրանքի արտադրություն,

ը. սորուն բեռների վերալցում կռունկային եղանակով,

թ. տնաշինարարական գործարան,

ժ. արհեստական լցանյութերի արտադրություն (կերամզիտի և այլ արհեստական լցանյութերի),

ժա. արհեստական քարերի արտադրություն,

ժբ. ցեմենտների և այլ փոշոտ շինանյութերի էլեվատորներ,

ժգ. ջերմաէլեկտրակենտրոնների (այսուհետ՝ ՋԷԿտ) թափոններից շինանյութերի արտադրություն,

ժդ. բետոնի, բետոնե արտադրանքի, երկաթբետոնե արտադրանքի, կոնստրուկցիաների արտադրության արդյունաբերական օբյեկտ,

ժե. ճենապակե և հախճապակե իրերի արտադրություն,

ժզ. քարաձուլման արտադրություններ,

ժէ. ոչ պայթեցման եղանակով քարի արդյունահանման արդյունաբերական օբյեկտներ,

ժը. գիպսային իրերի, կավիճի արտադրություն,

ժթ. ֆիբրոլիտի, եղեգնասալի, ծղոտասալի, դիֆերենտի և այլ ջերմամեկուսիչ նյութերի արտադրություն,

ի. շինարարական մանրամասերի (դետալների) արտադրություն,

իա) բիտումային տեղակայանքներ:

4) IV դաս

ա. ապակի փչելու, հայելու արտադրություն, ապակիների հղկում և կերագծում,

բ. բետոնի արտադրության գործարան,

գ. բետոնների, շինարարական շաղախների և նմանատիպ այլ արտադրատեսակների համար հավելումների (պլաստիֆիկատորների, ինտենսիֆիկատորների և այլ հավելումների) արտադրություն (չոր հումքի համար սկսած 50000 տ/տարի)՝ III-IV վտանգավորության դասի նյութերը ջրում խառնման և լուծման եղանակով,

դ. բնական քարերի մշակման արտադրություն ավելի քան 1,5 տ/օր:

5) V դաս

ա. բետոնների, շինարարական շաղախների և նմանատիպ այլ արտադրատեսակների համար հավելումների (պլաստիֆիկատորների, ինտենսիֆիկատորների և այլ հավելումների) արտադրություն (չոր հումքի համար մինչև 50000 տ/տարի)՝ III-IV վտանգավորության դասի նյութերը ջրում խառնման և լուծման եղանակով,

բ. բնական քարերի մշակման արտադրություն մինչև 1,5 տ/օր:

121. Փայտանյութի մշակում

1) I դաս

ա. փայտաքիմիական համալիրներ (փայտի և փայտածուխի քիմիական մշակման արտադրություն):

2) II դաս

ա. փայտածխի արտադրություն (ածխի դանդաղ այրման վառարաններ):

3) III դաս

ա. փայտի կոնսերվացման (տոգորումով) արտադրություն,

բ. փայտակոճերի արտադրություն և դրանց տոգորում,

գ. փայտամշակման արտադրություն՝ փայտի հումքի օգտագործմամբ և փայտի ճիպոտների ու փայտանյութերի ստացմամբ։

4) IV դաս

ա. քլորոֆիլո-կարոտինային մածուկի փշատերևա-վիտամինային ալյուրի, փշատերևի էքստրակտի արտադրություն,

բ. փայտասղոցման, նրբատախտակի և փայտե իրերի դետալների արտադրություն, փայտաբրդից արտադրանքի արտադրություն՝ փայտատաշեղային սալերի, փայտաթելային սալերի՝ որպես կապակցող սինթետիկ խեժերի օգտագործմամբ,

գ. փայտե նավերի (կատերների, մակույկների) արտադրման նավաշինարաններ,

դ. փայտաբրդի արտադրություն,

ե. կահույքի արտադրություն լաքապատումով և ներկումով։

5) V դաս

ա. տակառագործական արտադրանքի արտադրություն՝ պատրաստի գամից,

բ. փայտի կոնսերվացման արտադրություն աղի և ջրային լուծույթներով (առանց մկնդեղի աղերի) գերքսվածքով։

122. Թեթև արդյունաբերության արտադրություն

1) I դաս

ա. բամբակի առաջնային մշակման արտադրություն՝ բացառելով սերմերի սնդիկաօրգանական պատրաստուկների մշակման արտադրամասերի տեղադրումը։

2) II դաս

ա. բուսական մանրաթելերի՝ բամբակի, վուշի, կանեփի, քենդիրի առաջնային մշակման արտադրություն,

բ. արհեստական կաշվի և թաղանթանյութերի, մոմլաթի, պլաստիկ կաշվի արտադրություն՝ ցնդող լուծիչներով,

գ. ծծմբաածխածնով քիմիական տոգորման և մշակման եղանակով գործվածքների արտադրություն։

3) III դաս

ա. յուղային, յուղաասֆալտային, բակելիտային և այլ լաքերով գործվածքների և թղթի անընդհատ տոգորման արտադրություն,

բ. գործվածքների (դերմանտինի (մաշկալաթի), գրանիտոլի և այլ գործվածքներ) տոգորման և մշակման արտադրություն քիմիական նյութերով՝ բացառությամբ ծծմբաածխածնի,

գ. պոլիվինիլքլորիդային միակողմանի ամրանավորված թաղանթների, համատեղված պոլիմերներից թաղանթների, կոշիկների հիմնատակի համար ռետինների, ռեգեներատի (վերականգնվածքի) լուծիչների կիրառմամբ արտադրություն,

դ. մանվածքագործվածքային արտադրություն,

ե. կապրոնային և այլ ձուլվածքներով կոշիկների արտադրություն։

4) IV դաս

ա. բրդից, բամբակից, վուշից, ինչպես նաև սինթետիկ և արհեստական մանրաթելերի հետ խառնուրդով մանվածքների և գործվածքների արտադրություն՝ ներկման և սպիտակեցման արտադրամասերի առկայության դեպքում,

բ. օրգանական լուծիչների կիրառմամբ պոլիմերային հարդարումով գալանտերեային-կաշվե ստվարաթղթի արտադրություն,

գ. գործվածքների սպիտակեցման, ներկման և հատուկ նյութերով մշակման արտադրություն:

5) V դաս

ա. քոթոնինային (բամբակային) արտադրություն,

բ. բոժոժաեփման և մետաքսի արձակման արտադրություն,

գ. մելանժի արտադրություն,

դ. կանեփաթելաջուտոմանվածքային, ճոպանային, լարանային, պարանային և վերջնամասերի մշակման արտադրություններ,

ե. արհեստական կարակուլի արտադրություն,

զ. բամբակից, վուշից, բրդից մանվածքի և գործվածքների արտադրություն՝ ներկման և սպիտակեցման արտադրամասերի բացակայության դեպքում,

է. տրիկոտաժի և ժանյակների արտադրություն,

ը. մետաքսագործական արտադրություն,

թ. գորգերի արտադրություն,

ժ. կաշվե և կաշվե-ցելյուլոզային մանրաթելերից կոշկային ստվարաթղթերի արտադրություն՝ առանց լուծիչների օգտագործման,

ժա. թելակոճային արտադրություն,

ժբ. պաստառների արտադրություն,

ժգ. կոշիկի արտադրություն՝ պատրաստի նյութերից ջրալուծվող սոսինձների օգտագործմամբ,

ժդ. ֆուրնիտուրայի արտադրություն,

ժե. հում բամբակի ընդունման կետեր:

123. Կենդանական արտադրանքի վերամշակում

1) I դաս

ա. սոսնձի եփման արտադրություններ՝ կաշվի մնացորդներից, դաշտային և աղբակույտի ոսկորներից և այլ կենդանական թափոններից սոսինձ պատրաստելու համար,

բ. դաշտային փտած ոսկորից, մորթափառից (կենդանիների ենթամաշկային ցանցաշերտից), կաշվի մնացորդներից և կենդանական այլ թափոններից ու թափթփուկից տեխնիկական ժելատինի արտադրություն՝ պահեստում դրանց պահմամբ,

գ. անկած կենդանիների, ձկների, դրանց մասերի և այլ կենդանական թափոնների և թափթփուկի վերամշակման արդյունաբերական օբյեկտներ (փոխակերպում ճարպերի, կենդանիների կերերի, պարարտանյութերի և այլ արտադրանքի):

2) II դաս

ա. ճարպահալերի արտադրություն (տեխնիկական ճարպի արտադրություն):

3) III դաս

ա. կենդանիների հում մորթեղենի մշակման և ներկման արտադրություն (ոչխարենու մուշտակային, ոչխարենու դաբաղման, մորթեղենի), զամշի (թավշակաշվի) սաֆյանի (սեկի) արտադրություն,

բ. կենդանիների հում կաշվի մշակման արտադրություն՝ կաշվե-հումամշակ, կաշվե-դաբաղային (ներբանային (կոշկատակի) նյութի, կոպտակաշվի, մեկ տարեկան հորթի կաշվի, հորթակաշվի արտադրություն)՝ թափոնների վերամշակմամբ,

գ. կենդանիների դիակներից կմախքների և դիտարկման պիտույքների արտադրություն,

դ. համակցված կերերի գործարաններ:

4) IV դաս

ա. բուրդ լվանալու օբյեկտներ,

բ. խոնավաաղային և անմշակ կաշվի ժամանակավոր պահման պահեստներ,

գ. մազերի, ցցամազերի, բմբուլների, փետուրների, եղջյուրների և սմբակների մշակման արտադրություն,

դ. թաղեգործական (լմելու) և թաղիքային արտադրություն,

ե. լաքապատ կաշվի արտադրություն,

զ. աղիքային-լարային և կետգուտի (աղիների լարի) արտադրություն:

5) V դաս

ա. ցցամազերից և մազերից խոզանակների արտադրություն:

124. Սննդամթերքի և համային նյութերի վերամշակման արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ

1) I դաս

ա. մթերատու կենդանիների պահման և սպանդի արտադրական օբյեկտներ,

բ. մսի վերամշակում, հալեցում, զննում, լվացում, մաքրամշակում, ջլազերծում նախատեսող արտադրական ու սպանդի օբյեկտներ՝ ներառյալ կենդանիների նախասպանդային պահման օբյեկտները՝ անասնահումքի մինչև եռօրյա պահուստի սահմաններում:

2) II դաս

ա. ծովային կենդանիների ճարպի հալման արտադրություն,

բ. աղիքա-լվացման արտադրություն,

գ. կենդանիների տեղափոխումից հետո վագոնների մաքրման և լվացման կայաններ և կետեր (դեզոլվացման կայաններ և կետեր),

դ. ճակնդեղաշաքարային արտադրություն,

ե. ալբումինի արտադրություն,

զ. դեքստրինի, գլյուկոզայի և մրգահյութի արտադրություն։

3) III դաս

ա. ձկների արդյունահանման (որսի) օբյեկտներ,

բ. մանր սպանդային կենդանիների և թռչունների սպանդանոցներ, ինչպես նաև 50-500 տ/օր հզորությամբ սպանդանոցներ,

գ. 2տ/ժամում ավել հզորությամբ աղացներ, ձավարաղացներ, ցորենի մաքրահանման օբյեկտներ,

դ. ծխախոտի արտադրություն (ծխախոտային արտադրանքի կազմակերպություններ),

ե. բուսական յուղերի արտադրություն,

զ. հոտավետ նյութերի արտազատմամբ բնական հանքային ջրերի շշալցման արտադրություն,

է. ձկնարդյունաբերական, ձկան պահածոների և ձկան ֆիլեի արտադրության կազմակերպություններ՝ օգտահանման արտադրամասով (առանց ծխեցման արտադրամասերի),

ը. մսի պահածոների արտադրություն,

թ. մսի և ձկնեղենի ապխտի արտադրություն՝ սառը և տաք ծխեցմամբ:

4) IV դաս

ա. էլեվատորներ (հացահատիկների մեքենայացված շտեմարաններ),

բ. սուրճի վերամշակման/բովման արտադրություն՝ ավելի քան 10հազ. տ/տարի հզորությամբ,

գ. մարգարինի, սպրեդի, հալած խառնուրդների, հատուկ նշանակության ճարպի, կաթնային ճարպի փոխարինիչների արտադրություն,

դ. սննդային սպիրտի արտադրություն,

ե. օսլայի արտադրություն,

զ. առաջնային գինու արտադրություն,

է. սեղանի քացախի արտադրություն,

ը. ավելի քան 600տա տարողությամբ սննդամթերքի ցածր ջերմաստիճանի պահման համար արտադրական կայանքներ (սառնարանային հզորություններ),

թ. գարեջրի և կվասի արտադրություն (ածիկանոցներով),

ժ. առևտրային ածիկի եփման և խմորիչի պատրաստման արտադրություն,

ժա. շաքարառաֆինադային արտադրություն:

5) V դաս

ա. թեյի փաթեթավորման ֆաբրիկաներ,

բ. եգիպտացորենամրգահյութային արտադրություն,

գ. կոնյակի սպիրտի արտադրություն,

դ. մակարոնեղենի արտադրություն,

ե. երշիկի տեսականու արտադրություն՝ առանց ծխեցման, սկսած 0,5տ/օր հզորությամբ,

զ. առանց ծխեցման մինչև 5տ/օր հզորությամբ մսի վերամշակման, մինչև 10տ/օր հզորությամբ կաթի վերամշակման և մինչև 10տ/օր հզորությամբ ձկան վերամշակման փոքր կազմակերպություններ և ցածր հզորությամբ արտադրամասեր,

է. մինչև 600տ տարողությամբ սննդամթերքի ցածր ջերմաստիճանում պահման արտադրական կայանքներ,

ը. մրգերի, բանջարեղենի և հատապտղային հյութերի արտադրություն,

թ. մրգերի և բանջարեղենի վերամշակման և պահման (չորացման, աղադրման, թթվեցման, խմորման) արտադրություններ,

ժ. գինիների նախապատրաստման և շշալցման արտադրություններ,

ժա. կոնցենտրատների (խտածոների) և էսենցիաների հիմքի վրա ոչ ալկահոլային խմիչքների արտադրություն,

ժբ. բուսական յուղերի հիմքի վրա մայոնեզների, սոուսների, բուսական յուղերից մայոնեզային սոուսների, քսուքների արտադրություն,

ժգ. գարեջրի և կվասի արտադրություն (առանց ածիկացման),

ժդ. կաթնային և յուղահանման արտադրություն,

ժե. պանրագործական արտադրություն,

ժզ. աղացներ՝ մինչև 2 տ/ժամ արտադրողականությամբ,

ժէ. հրուշակեղենի արտադրություն՝ սկսած 0,5 տ/օր հզորությամբ,

ժը. հացի գործարաններ,

ժթ. լիկյորների և օղու գործարաններ,

ի. սուրճի բովման արտադրություն մինչև 10 հազար տ/տարի հզորությամբ:

125. Միկրոկենսաբանական (մանրէաբանական) արդյունաբերություն

1) I դաս

ա. ածխաջրածիններից (նավթի պարաֆինների, էթանոլի, մեթանոլի, բնական գազի) սպիտակուցա-վիտամինային խտանյութերի արտադրություն,

բ. տեխնոլոգիայում պաթոգենության 1-2 խմբերի միկրոօրգանիզմների օգտագործմամբ արտադրություններ:

2) II դաս

ա. կերային բացիտրացինի արտադրություն,

բ. կերային ամինաթթուների արտադրություն մանրէաբանական սինթեզի եղանակով,

գ. հակաբիոտիկների արտադրություն,

դ. փայտից և գյուղատնտեսական թափոններից կերային խմորիչի, ֆուրֆուրոլի (թեփահեղուկի) և սպիրտի արտադրություն՝ հիդրոլիզի եղանակով,

ե. տարբեր նպատակներով ֆերմենտների (մակարդների) արտադրություն՝ մակերևույթային մշակման եղանակով,

զ. բուսական հումքից պեկտինների արտադրություն:

3) III դաս

ա. սննդային խմորիչների արտադրություն,

բ. գյուղատնտեսական բույսերի պաշտպանության համար կենսաբանական պրեպարատների (պատրաստուկների) (տրիխոգրամների և այլ կենսաբանական պրեպարատների) արտադրություն,

գ. մանրէաբանական սինթեզի եղանակով բույսերի պաշտպանության միջոցների արտադրություն,

դ. պատվաստանյութերի և շիճուկների արտադրություն:

 4) IV դաս

ա. մակերևույթային մշակման եղանակով տարբեր նշանակությամբ ֆերմենտների արտադրություն:

126. Էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրություն հանքային վառելիքի այրումից

1) I դաս

ա. 600 ՄՎտ և ավելի էլեկտրական հզորությամբ տեղակայված ջերմային էլեկտրակայաններ (այսուհետ՝ ՋԷԿ)՝ որպես վառելիք օգտագործելով ածուխ և մազութ։

2) II դաս

ա. 600 ՄՎտ և ավելի էլեկտրական հզորությամբ տեղակայված ջերմային էլեկտրակայաններ, որոնք աշխատում են գազի և նավթի վառելիքի վրա,

բ. ածուխի և մազութային վառելիքի վրա աշխատող 200 Գկալ/ժամ և ավելի ջերմային հզորությամբ ջերմային էլեկտրակենտրոններ (այսուհետ՝ ՋԷԿտ) և շրջանային կաթսայատներ:

3) III դաս

ա. ջերմային էլեկտրակայանների մոխրի աղբավայրեր,

բ. սկսած 200 Գկալ/ժամ ջերմային հզորությամբ ջերմային էլեկտրակենտրոններ (ՋԷԿտ) և շրջանային կաթսայատներ, որոնք աշխատում են գազային վառելիքով և մազութային վառելիքով (վերջինս՝ որպես պահուստային վառելիք):

4) IV դաս

ա. 200 Գկալ-ից պակաս ջերմային հզորությամբ ջերմային էլեկտրակայաններ (ՋԷԿտ) և շրջանային կաթսայատներ, որոնք աշխատում են պինդ, հեղուկ և գազանման վառելիքի վրա, արևային էլեկտրակայանքներ:

127. Ագրոարդյունաբերական համալիրի արտադրական օբյեկտներ (սահմանված հեռավորությունների ապահովումը պետք է ուղեկցվի արտադրություններից գարշահոտության բացառումն ապահովող անհրաժեշտ տեխնոլոգիական սարքերի տեղակայմամբ)

1) I դաս

ա. խոզաբուծական ֆերմաներ՝ 3 հազարից ավելի գլխաքանակով և մատղաշի համար 12 հազարից ավելի անասնատեղով,

բ. թռչնաֆաբրիկաներ (թռչնաբուծարաններ)՝ տարեկան 400 հազարից ավելի առանձնյակներով և 3 միլիոնից ավելի բրոյլերներով,

գ. խոշոր եղջերավոր կենդանիների համալիրներ և ֆերմաներ 2 հազարից ավելի գլխաքանակով և մատղաշի համար 6 հազարից ավելի անասնատեղով,

դ. գոմաղբի և թրիքի բաց պահեստարան:

2) II դաս

ա. խոզաբուծական ֆերմաներ՝ 2 հազարից մինչև 3 հազար գլխաքանակով և մատղաշի համար 10 հազրից 12 հազար անասնատեղով,

բ. խոշոր եղջերավոր կենդանիների համալիրներ և ֆերմաներ 1․2 հազարից մինչև 2 հազար գլխաքանակով և մատղաշի համար մինչև 6 հազար անասնատեղով,

գ. թռչնաֆաբրիկաներ (թռչնաբուծարաններ)՝ տարեկան կամ շրջափուլում 100 հազարից մինչև 400 հազար առանձնյակներով և 1 միլիոնից մինչև 3 միլիոն բրոյլերներով,

դ. կենսաբանորեն վերամշակված գոմաղբի հեղուկ ֆրակցիայի բաց պահեստարաններ,

ե. գոմաղբի և թրիքի փակ պահեստարաններ,

զ. 500 տոննայից ավելի թունաքիմիկատների և հանքային պարարտանյութերի պահման պահեստներ,

է. սերմերի մշակման և ախտահանման արտադրություններ,

ը. հեղուկացված ամոնիակի պահեստներ,

թ. ոչխարաբուծական և այծաբուծական ֆերմաներ՝ 30 հազարից ավելի գլխաքանակով,

ժ. գազանաբուծական (կզաքիսների, աղվեսների և այլ գազանների) ֆերմաներ 30 հազարից ավելի գլխաքանակով։

3) III դաս

ա. խոզաբուծական ֆերմաներ՝ մինչև 2 հազար գլխաքանակով և մատղաշի համար մինչև 10 հազար անասնատեղով,

բ. 1,2 հազար գլխից պակաս խոշոր եղջերավոր կենդանիների ֆերմաներ (բոլոր մասնագիտացումներով), ձիաբուծական ֆերմաներ,

գ. ոչխարաբուծական, այծաբուծական ֆերմաներ 5000-30000 գլխաքանակով,

դ. թռչնաբուծական ֆերմաներ տարեկան մինչև 100000 առանձնյակով և մինչև 1 միլիոն բրոյլերով,

ե. կուտակված թրիքի և գոմաղբի բուրտավորման (հարդով ծածկված լայնակույտերի) համար հարթակներ,

զ. թունաքիմիլատների և հանքային պարարտանյութերի պահման պահեստներ 50 տոննայից մինչև 500 տոննա,

է. գյուղատնտեսական նշանակության հողերի մշակում պեստիցիդներով՝ տրակտորների օգտագործումով (դաշտի սահմաններից մինչև բնակավայր),

ը. գազանաբուծական ֆերմաներ (կզաքիսների, աղվեսների և այլ գազանների) 5000-30000 գլխաքանակով,

թ. բեռնատար մեքենաների և գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման, տեխնիկական սպասարկման և պահման ավտոտնակներ և հավաքակայաններ՝ 10-ից ավելի պահակետով:

4) IV դաս

ա. ոչխարաբուծական ֆերմաներ 100-5000 գլխաքանակով,

բ. հանքային պարարտանյութերի, թունաքիմիկատների մինչև 50տ պահման պահեստներ,

գ. չոր հանքային պարարտանյութերի և բույսերի պաշտպանության քիմիական միջոցների պահեստներ,

դ. անասնաբուծական ջրհոսքի օգտագործմամբ մելիորատիվային օբյեկտներ,

ե. կերերի պատրաստման արտադրամասեր, ներառյալ սննդի թափոնների օգտագործումը,

զ. կենդանիների պահման տնտեսություններ (խոզանոցներ, կովանոցներ, բուծարաններ, ձիանոցներ) 50-ից 100 գլխաքանակով,

է. վառելիքաքսանյութերի պահեստներ,

ը) գազանաբուծական ֆերմաներ (կզաքիսների, աղվեսների և այլ գազանների) 500-5000 գլխաքանակով,

թ. բեռնատար մեքենաների և գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման, տեխնոլոգիական սպասարկման և պահման ավտոտնակներ և պարկեր՝ ներառյալ մինչև 10 պահակետով:

5) V դաս

ա. մրգերի, բանջարեղենի, կարտոֆիլի, հացահատիկի պահեստարաններ՝ սկսած 300 քմ մակերեսով,

բ. կենդանիների պահման տնտեսություններ (խոզանոցներ, կովանոցներ, բուծարաններ, ձիանոցներ) մինչև 50 գլխաքանակով,

գ. ջերմատնային և ջերմոցային տնտեսություններ,

դ. գազանաբուծական ֆերմաներ (կզաքիսների, աղվեսների և այլ գազանների) մինչև 500 գլխաքանակով,

ե. ոչխարաբուծական և այծաբուծական ֆերմաներ՝ մինչև 100 գլխաքանակով:

128. Սանիտարատեխնիկական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքներ, սպորտի, առևտրի և սպասարկման ծառայությունների մատուցման օբյեկտներ

1) I դաս

ա. I-II-րդ վտանգավորության դասերի արտադրության և սպառման թափոնների տեղադրման, վնասազերծման, մշակման օբյեկտներ,

բ. տարեկան սկսած 40հազ.տ թափոնների օգտահանման, վնասազերծման, մշակման օբյեկտներ, այդ թվում բժշկական թափոններով շրջանառության տեղամասերը, որոնք սարքավորված են այրման, պիրոլիզի եղանակով թափոնների վնասազերծման կայանքով՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանով հաստատված դասակարգումը,

գ. աղբահանման դաշտեր և հերկման դաշտեր,

դ. սիբիրախտից անկած կենդանիների թաղման վայրեր, հորերում կենդանիների թաղման վայրեր,

ե. կենդանիների դիակների և առգրավված ապրանքների օգտահանման գործարաններ,

զ. դիակիզարաններ՝ մեկից ավելի վառարաններով,

է. 40հա ավելի մակերեսով խառը և ավանդական թաղման գերեզմանատներ:

2) II դաս

ա. III-IV վտանգավորության դասերի թունավոր թափոնների տեղակայման, վնասազերծման, մշակման, արտադրության և սպառման օբյեկտներ,

բ. մինչև 40հազ.տ/տարի թափոնների օգտահանման, վնասազերծման, մշակման օբյեկտներ, այդ թվում բժշկական թափոններով շրջանառության տեղամասերը, որոնք սարքավորված են այրման, պիրոլիզի եղանակով թափոնների վնասազերծման կայանքով՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանով հաստատված դասակարգումը,

գ. կոշտ կոմունալ թափոնների զետեղման օբյեկտներ,

դ. կենդանիների թաղման վայրեր՝ կենսաբանական խցիկներով,

ե. խառը և ավանդական թաղման գերեզմաններ՝ 20-ից 40 հա մակերեսով,

զ. դիակիզարան մեկ մեկխցիկանոց վառարանով:

3) III դաս

ա. խառը և ավանդական թաղման գերեզմանոցներ՝ 10-ից 20 հա մակերեսով,

բ. ջերմատնային և ջերմանոցային տնտեսությունների համար տեղամասեր՝ թափոնների վնասազերծումից և/կամ օգտահանումից հետո դրանց օգտագործմամբ,

գ. օրգանական թափոնների վնասազերծման, օգտահանման օբյեկտներ, առանց գոմաղբի և կղանքի, կոմպոստացման միջոցով,

դ. բեռնատար ավտոմեքենաների, ճանապարհային տրանսպորտային միջոցների սպասարկման օբյեկտներ10-ից ավելի պահատեղով,

ե. ավտոբուսային կայարաններ,

զ. 300 մեքենա և ավելի տարողությամբ ավտոբուսների և տրոլեյբուսների պարկեր, ավտոկոմբինատներ, տրամվայներ, մետրոյի դեպոներ (վերանորոգման բազայով)։

4) IV դաս

ա. բեռնատար ավտոմեքենաների, ճանապարհային մեքենաների սպասարկման օբյեկտներ՝ 10-ից ոչ ավել պահատեղով, տաքսամոտորային պարկ, 5-ից ավել պահատեղով ավտոմեքենաների սպասարկման օբյեկտներ, այդ թվում ներկարարական և թիթեղագործական աշխատանքներով,

բ. քաղաքի մաքրման մեքենայացված տրանսպորտային պարկեր՝ առանց վերանորոգման բազայի,

գ. ավտոկանգառատեղեր (պարկեր) բեռնատար ավտոտրանսպորտի համար,

դ. հեղուկ և գազային շարժիչային վառելիքով տրանսպորտային միջոցների լիցքավորման կայաններ 4 և ավելի վառելիքի մատակարարման աշտարակներով,

ե. ավտոմեքենաների լվացման կայան 5-ից ավելի տեղով,

զ. ավտոբուսային և տրոլեյբուսային պարկեր մինչև 300 մեքենա,

է. կինոլոգիական կենտրոններ,

ը. աղբի վերաբեռնման կայաններ,

թ. խառը և ավանդական թաղման գերեզմանատներ՝ 10 հեկտար և պակաս մակերեսով,

ժ. կրիոգեն ավտոլիցքավորման կայաններ, որոնք նախատեսված են միայն հեղուկացված բնական գազով և/կամ սեղմված բնական գազով տրանսպորտային միջոցների լիցքավորման համար և ստացվում են ռեգազիֆիկացիայի միջոցով հեղուկացված բնական գազի լցակայանի տարածքում՝ հեղուկացված բնական գազի 50-ից մինչև 100 մ3 պահման ծավալով,

ժա. մեծածախ շուկաներ:

5) V դաս

ա. պահման կարգավորող ռեժիմներ չպահանջող, մասնագիտացված, բազմաֆունկցիոնալ պահեստներ՝ սկսած 300 քմ մակերեսից,

 բ. փակ գերեզմանատներ և հուշահամալիրներ, դիակիզումից հետո թաղումով գերեզմանոցներ, կոլումբարիումներ (աճյունասափորների զետեղարաններ) գյուղական գերեզմանատներ,

գ. սպորտային խաղերի անցկացման բաց տիպի մարզաառողջարարական կառույցներ՝ 1500 նստատեղ ունեցող ստացիոնար տրիբունաներով,

դ. մարդատար ավտոմեքենաների սպասարկման օբյեկտներ՝ 2-ից 5 պահատեղով (առանց ներկարարական և թիթեղագործական աշխատանքների)՝ կապիտալ շինարարական օբյեկտների ներսում աշխատանքներով և բացառելով հարակից տարածքում և/կամ շենքերին անմիջականորեն հարող տարածքում ավտոմեքենաների սպասարկումը,

ե. առանձին կանգնած հիպերմարկետներ, սուպերմարկետներ, առևտրի համալիրներ և կենտրոններ, առևտրի և զվարճանքի համալիրներ 2000քմ-ից ավել ընդհանուր մակերեսով և այցելուների ավտոմեքենաների համար ավելի քան 100 մեքենա/տեղ տարողությամբ բաց ավտոկանգառատեղերով, հասարակական սննդի օբյեկտներ՝ 500քմ-ից ավելի ընդհանուր մակերեսով, պարենային և արդյունաբերական ապրանքների շուկաներ՝ այցելուների մեքենաների համար 100-ից ավելի տարողությամբ ավտոկայանատեղով,

զ. ավտոլիցքավորման կայաններ՝ միայն մարդատար տրանսպորտային միջոցների հեղուկ շարժիչային վառելիքով լիցքավորելու համար, 3-ից ոչ ավելի վառելիքամատակարարման աշտարակներով, այդ թվում՝ վարորդների և ուղևորների սպասարկման օբյեկտներով (ուղեկցող ապրանքների խանութ, սրճարաններ և սանիտարական հանգույցներ),

է. ավտոմեքենաների լվացակետեր՝ 5-ից ոչ ավելի մեքենայի համար՝ շինարարական օբյեկտների շինարարական արտադրության կազմակերպման նախագծերով նախատեսված,

ը. քիմմաքրման կազմակերպություններ՝ 600 կգ և ավելի մեկ օրում հզորությամբ,

թ. լվացքատնային ծառայություններ մատուցող կազմակերպություններ՝ 600 կգ և ավելի մեկ օրում հզորությամբ,

ժ. ավտոմոբիլային գազալցման կոմպրեսորային կայաններ՝ սենքի ներսում կամ կոնտեյներների ներսում կոմպրեսորներով՝ օրական 500 մեքենայից ոչ ավելի լիցքավորման հզորությամբ, այդ թվում սպասարկման օբյեկտներով (առևտրի սրահ, սպասասրահ, սրճարան, սանիտարական հանգույցներ),

ժա. կրիոգեն ավտոլիցքավորման կայաններ, որոնք նախատեսված են միայն հեղուկացված բնական գազով և/կամ սեղմված բնական գազով տրանսպորտային միջոցների լիցքավորման համար և ստացվում են ռեգազիֆիկացիայի միջոցով հեղուկացված բնական գազի լցակայանի տարածքում ՝ հեղուկացված բնական գազի 50խմ-ից ոչ ավելի պահման ծավալով, այդ թվում սպասարկման օբյեկտներով (առևտրի սրահ, սպասասրահ, սրճարան, սանիտարական հանգույցներ),

ժբ. ավտոմոբիլային գազալիցքավորման կայաններ, որոնք նախատեսված են միայն հեղուկացված ածխաջրածնային գազով տրանսպորտային միջոցները լիցքավորելու համար, այդ թվում սպասարկման օբյեկտներով (առևտրի սրահ, սպասասրահ, սրճարան, սանիտարական հանգույցներ),

ժգ. մարդատար ավտոմեքենաների սպասարկման օբյեկտներ, ներառյալ մինչև 2 մեքենայի համար ավտոլվացատեղով (առանց ներկարարական և թիթեղագործական աշխատանքների), շինարարական օբյեկտների տարածքից դուրս, կամ հարակից տարածքում, կամ շենքերին անմիջականորեն հարող տարածքում ավտոմեքենաների սպասարկումով,

ժդ. կենդանիների պահման, խնամքի ծառայություններ մատուցող անասնաբուժական կազմակերպություններ, վիվարիումներ, բուծարաններ, կենդանիների ժամանակավոր խնամքի ծառայությունների կետեր:

129. Ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգեր

1) I դաս

ա. զտման դաշտեր և/կամ ոռոգման դաշտեր՝ մաքրման կառույցների սկսած 50 հազար խոր.մ/օր հաշվարկային արտադրողականությամբ,

բ. մեխանիկական և կենսաբանական մաքրման համար կառույցներ, ինչպես նաև տիղմային հարթակներ՝ մաքրման կառույցների սկսած 280հազ. խոր.մ/օր հաշվարկային արտադրողականությամբ։

2) II դաս

ա. մեխանիկական և կենսաբանական մաքրման համար կառույցներ, ինչպես նաև տիղմային հարթակներ՝ մաքրման կառույցների 50 հազարից մինչև 280 հազար խոր.մ/օր հաշվարկային արտադրողականությամբ,

բ. մեխանիկական և կենսաբանական մաքրման կառույցներ փակ սենքերում նստվածքի մեխանիկական և/կամ ջերմային մշակումով մաքրման կառույցների 50 հազարից մինչև 280 հազար խմ/օր հաշվարկային արտադրողականությամբ՝ սանիտարապաշտպանական գոտու մոտավոր չափը կազմում է 400մ,

գ. զտման դաշտեր և/կամ ոռոգման դաշտեր՝ մաքրման կառույցների 5 հազարից մինչև 50հազ.խմ/օր հաշվարկային արտադրողականությամբ՝ սանիտարապաշտպանական գոտու մոտավոր չափը կազմում է 400մ։

3) III դաս

ա. մեխանիկական և կենսաբանական մաքրման համար կառույցներ, ինչպես նաև տիղմային հարթակներ մաքրման կառույցների 5 հազարից մինչև 50 հազար խոր.մ/օր հաշվարկային արտադրողականությամբ,

բ. մեխանիկական և կենսաբանական մաքրման համար կառույցներ փակ սենքերում նստվածքի մեխանիկական և/կամ ջերմային մշակմամբ՝ մաքրման կառույցների 5 հազարից մինչև 50 հազ.խմ/օր հաշվարկային արտադրողականությամբ,

գ. զտման դաշտեր մաքրման կառույցների 0,2 հազ. խմ/օր մինչև 5 հազար խոր.մ/օր, մինչև 0,2 հազար խոր.մ/օր հաշվարկային արտադրողականությամբ՝ սանիտարապաշտպանական գոտու մոտավոր չափը կազմում է 200 մ,

դ. կենսաբանական լճակներ ավելի քան 5հազ.խմ/օր հաշվարկային արտադրողականությամբ՝ սանիտարապաշտպանական գոտու մոտավոր չափը կազմում է 300 մ, մինչև 5հազ.խմ/օր հաշվարկային արտադրողականությամբ՝ սանիտարապաշտպանական գոտու մոտավոր չափը կազմում է 200 մ,

ե. ջրթափ կայաններ,

զ. ոռոգման դաշտեր՝ մաքրման կառույցների 0,2 հազ.խմ/օր մինչև 5 հազար խոր.մ/օր հաշվարկային արտադրողականությամբ՝ սանիտարապաշտպանական գոտու մոտավոր չափը կազմում է 200 մ, մինչև 0,2 հազ. խմ/օր հաշվարկային արտադրողականությամբ՝ սանիտարապաշտպանական գոտու մոտավոր չափը կազմում է 150 մ:

4) IV դաս

ա. մեխանիկական և կենսաբանական մաքրման համար կառույցներ, ինչպես նաև տիղմային հարթակներ մաքրման կառույցների մինչև 5 հազ.խմ/օր հաշվարկային արտադրողականությամբ,

բ. մեխանիկական և կենսաբանական մաքրման համար կառույցներ փակ սենքերում նստվածքի մեխանիկական և/կամ ջերմային մշակմամբ՝ մաքրման կառույցների մինչև 5 հազար խոր.մ/օր հաշվարկային արտադրողականությամբ,

գ. բաց տիպի մակերևութային հոսքի մաքրման կառույցներ,

դ. ձնահալման, ձնաձուլման կետեր:

 5) V դաս

ա. պոմպակայաններ և վթարային-կարգավորող ամբարներ, 50հազ.խմ/օր և ավելի արտադրողականությամբ տեղային մաքրման կառույցներ՝ սանիտարապաշտպանական գոտու մոտավոր չափը կազմում է 30մ, ավելի քան 0,2 հազ.խմ/օր մինչև 50հազ.խմ/օր՝ սանիտարապաշտպանական գոտու մոտավոր չափը կազմում է 20մ, մինչև 0,2հազ.խմ/օր՝ սանիտարապաշտպանական գոտու մոտավոր չափը կազմում է 15մ,

բ. ստորգետնյա զտման դաշտեր՝ մինչև 15 խ.մ/օր թողունակությամբ,

գ. փակ տիպի մակերևութային հոսքի մաքրման կառույցներ:

130. Պահեստներ, նավամատույցներ, փոխադրման բեռների բեռնաթափման և պահման վայրեր, բեռների և նավերի ֆումիգացիայի (ծխահարման), գազային ախտահանման, դեռատիզացիայի և դեզինսեկցիայի կազմակերպում

1) I դաս

ա. ապատիտային խտանյութի, ֆոսֆորիտային ալյուրի, ցեմենտների և փոշի արտածող այլ բեռների բաց պահեստներ և բեռնափոխադրման տեղամասեր տարեկան 150 հազ. և ավելի բեռնաշրջանառությամբ (այս դասակարգման մեջ չեն ներառվում տրանսպորտատեխնոլոգիական այն սխեմաները, որոնք պահեստային էլեվատորների (սորամբարձիչների) և պնևմոտրանսպորտային կամ այլ կայանքների շահագործմամբ բացառում են բեռների փոշու տարածումը արտաքին միջավայր),

բ. հեղուկացված գազերի (մեթան, պրոպան, ամոնիակ, քլոր և այլն) բեռնափոխադրման և պահման տեղամասեր, 1000խմ (ներառյալ) և ավելի ծավալով հեղուկացված բնական գազի, հալոգենների, ծծմբի, ազոտի, ածխաջրածնի (մեթանոլ, բենզոլ, տոլուոլ և այլ ածխաջրածիններ), սպիրտի, ալդեհիդի և այլ արտադրական միացությունների բեռնափոխադրման և պահման վայրեր,

գ. մաքրող և լվացող-շոգեհարող կայաններ, ախտահանման-լվացման կազմակերպություններ, նավերի և ցիստեռնների մաքրման կետեր, ինչպես նաև ընդունման-մաքրման շինություններ, որոնք ծառայում են բալաստային և նավթ պարունակող լվացող ջրերի ընդունման համար (հատուկ լողընդունիչներից),

դ. բեռների և նավերի ֆումիգացիայի, գազային ախտահանման, դեռատիզացիայի և դեզինսեկցիայի իրականացման նավամատույցներ և տեղամասեր:

2) II դաս

ա. ապատիտային խտանյութի, ֆոսֆորիտային ալյուրի, ցեմենտի և փոշի արտածող այլ բեռների բաց պահեստներ և բեռնափոխադրման տեղամասեր՝ տարեկան մինչև 150հազ.տ բեռնաշրջանառությամբ (այս դասակարգման մեջ չեն ներառվում տրանսպորտատեխնոլոգիական այն սխեմաները, որոնք պահեստային էլեվատորների (սորամբարձիչների) և պնևմոտրանսպորտային կամ այլ կայանքների շահագործմամբ բացառում են բեռներից փոշու տարածումը արտաքին միջավայր),

բ. բաց պահեստներ և ածուխի բեռնափոխադրման տեղամասեր,

գ. հանքային պարարտանյութերի, կրի, հանքաքարերի (բացառությամբ ռադիոակտիվների) և այլ հանքանյութերի (ծծմբի, ծծմբային հրաքարի, գիպսի և այլն) բաց պահեստներ և բեռնափոխադրման վայրեր,

դ. անմշակ նավթի, բիտումի, մազութի և այլ մածուցիկ նավթամթերքների և քիմիական բեռների բեռնափոխադրման և պահման տեղամասեր, 550խմ-ից (ներառյալ) մինչև 1000խմ ծավալով հեղուկացված բնական գազի, հալոգենների, ծծմբի, ազոտի, ածխաջրածնի (մեթանոլ, բենզոլ, տոլուոլ և այլ ածխաջրածիններ), սպիրտի, ալդեհիդի և այլ արտադրական միացությունների բեռնափոխադրման և պահման տեղամասեր,

ե. կուպրի և կուպր պարունակող բեռների բաց և փակ պահեստներ, բեռնափոխադրման տեղամասեր,

զ. հականեխիչներով տոգորված փայտակոճերի (шпалы) պահման և բեռնափոխադրման տեղամասեր,

է. սանիտարակարանտինային կետեր (կայաններ):

3) III դաս

ա. բաց պահեստներ և փոշի արտածող բեռների բեռնաթափման և բեռնման տեղամասեր (ապատիտային խտանյութի, ֆոսֆորիտային ալյուրի, ցեմենտի և այլն) տարեկան մինչև 5 հազ. տ բեռնաշրջանառության դեպքում (այս դասակարգման մեջ չեն ներառվում տրանսպորտատեխնոլոգիական այն սխեմաները, որոնք պահեստային էլեվատորների (սորամբարձիչների) և պնևմոտրանսպորտային կամ այլ կայանքների շահագործմամբ բացառում են բեռների փոշու տարածումը արտաքին միջավայր),

բ. փաթեթավորված քիմիական բեռների (պարարտանյութերի, օրգանական լուծիչների, թթուների և այլ քիմիական նյութերի) փակ պահեստներ, բեռնափոխադրման և պահման տեղամասեր,

գ. մագնեզիտի, դոլոմիտի և փոշի արտածող այլ բեռների բեռնաթափման/բեռնափոխադրման գետներեսյա պահեստներ և բաց տեղամասեր,

դ. փոշի արտածող և հեղուկ բեռների (ամոնիակային ջրի, պարարտանյութի, կալցինացված սոդայի, ներկանյութի և այլն) պահեստներ,

ե. չոր ավազի, մանրախճի, քարի և շինարարական այլ հանքանյութի գետներեսյա բաց պահեստներ և բեռնաթափման տեղամասեր,

զ. քուսպի (այդ թվում` աղացած), կոպրայի (կոկոսի միջուկ) և փոշի արտածող այլ բուսական ծագում ունեցող արտադրանքի բաց եղանակով բեռնփոխադրման պահեստներ և տեղամասեր,

է. օգտահանվող թափոնքի (утильсырье) պահեստներ, բեռնափոխադրում և պահում,

ը. խոնավաղած անմշակ կաշվի (200-ից ավել քանակով) և կենդանական ծագման այլ հումքի պահեստներ, բեռնափոխադրում և պահում,

թ. ընտանի և վայրի կենդանիների, թռչունների մշտական բեռնափոխադրման տեղամասեր,

ժ. ձկան, ձկնամթերքի արդյունագործական արտադրանքի պահեստներ և բեռնափոխադրում,

ժա. 250խմ-ից (ներառյալ) մինչև 550խմ ծավալով հեղուկացված բնական գազի, հալոգենների, ծծմբի, ազոտի, ածխաջրածնի (մեթանոլ, բենզոլ, տոլուոլ և այլ ածխաջրածիններ), սպիրտի, ալդեհիդի և այլ արտադրական միացությունների բեռնափոխադրման և պահման տեղամասեր,

ժբ. մայրուղային նավթատարների և/կամ նավթամթերքատարների պոմպակայաններ ամբարների համակազմի (համալիրի) ավելի քան 20հազ.խմ տարողությամբ:

4) IV դաս

ա. կաշվի հումքի պահեստներ և բեռնափոխադրում (այդ թվում խոնավաղած՝ մինչև 200 ներառյալ),

բ. հացահատիկի պահեստներ և բեռնաթափման բաց տեղամասեր,

գ. կերակրի աղի պահեստներ և բեռնաթափման բաց տեղամասեր,

դ. բրդի, մազերի, ցցամազերի և նմանատիպ այլ արտադրանքի պահեստներ և բեռնաթափման բաց տեղամասեր,

ե. ապատիտի խտանյութի, ֆոսֆորիտային ալյուրի, ցեմենտի և փոշի արտածող այլ բեռների բեռնափոխադրման և պահման տրանսպորտա-տեխնիկական սխեմաներ խուռնաբեռնման փոխադրումով (перевозимых навалом)՝ պահեստային սորամբարձիչի (էլեվատորի) և պնևմոտրանսպորտային կամ այլ կայանքների և պահեստարանների կիրառմամբ, որոնք բացառում են փոշու արտանետումը արտաքին միջավայր,

զ. 50խմ-ից (ներառյալ) մինչև 250խմ ծավալով հեղուկացված բնական գազի, հալոգենների, ծծմբի, ազոտի, ածխաջրածնի (մեթանոլ, բենզոլ, տոլուոլ և այլ ածխաջրածիններ), սպիրտի, ալդեհիդի և այլ արտադրական միացությունների բեռնափոխադրման և պահման տեղամասեր,

է. բենզինի, դիզելային վառելիքի, ավիացիոն վառելիքի և այլ բաց գույնի (գրեթե թափանցիկ, մշակված, ծանր ֆրակցիաներից զտված) նավթամթերքների բեռնման, բեռնափոխադրման և պահման վայրեր (տեղամասեր),

ը. մայրուղային նավթատարների և նավթամթերքատարների պոմպակայաններ առանց ամբարների համակազմի (համալիրի) կամ մինչև 20հազ.խմ տարողությամբ ամբարների համակազմով (համալիրով):

5) V դաս

ա. խոնավացված շինարարական հանքային նյութերի (ավազի, մանրախճի, խճի, քարերի և այլն) բաց պահեստներ և բեռնափոխադրում,

բ. մամլակաղապարած (прессованный) քուսպի, խոտի, ծղոտի, ծխախոտի (այդ թվում` աէրոզոլների և լցանյութերի, հավելումների) և նմանատիպ այլ արտադրանքի/արտադրատեսակի պահման և բեռնափոխադրման տեղամասեր,

գ. պարենային ապրանքների (մսի, կաթնամթերքի, հրուշակեղենի), բանջարեղենի, մրգերի, ըմպելիքների և այլ պարենային ապրանքների պահեստներ,, բեռնափոխադրում,

դ. պարենային բեռների (գինի, յուղային մթերք, հյութեր) պահման և լցոնման տեղամասեր,

ե. սառնարանային ուղեբեռի պահման վագոնների բեռնաթափման և բեռնման տեղամասեր,

զ. գետի նավամատույց,

է. մինչև 50խմ ծավալով հեղուկացված բնական գազի, հալոգենների, ծծմբի, ազոտի, ածխաջրածնի (մեթանոլ, բենզոլ, տոլուոլ և այլ ածխաջրածիններ), սպիրտի, ալդեհիդի և այլ արտադրական միացությունների բեռնափոխադրման և պահման տեղամասեր:

131. Մարդատար ավտոտրանսպորտային միջոցների (այդ թվում ժամանակավոր) կայանման համար նախատեսված ավտոկայանատեղերի հեռավորությունը տարբեր նշանակության օբյեկտներից՝ ըստ աղյուսակ 1-ի:

աղյուսակ 1

 

Բնակելի, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտներ

Հեռավորությունը, մ

Բաց կամ փակ, վերգետնյա ավտոկայանատեղեր (ավտոմեքենա/տեղ հզորությամբ)

Մինչև 10 ավտոմեքենա ներառյալ

11-50

 51-100

 101-300

301 և ավելի

1. Բազմաբնակարան բազմաֆունկցիոնալ շենքեր 1) գլխավոր ճակատից,
2) կողային ճակատից՝ պատուհանների բացվածքի առկայությամբ

10

15

25

35

50

2. Բազմաբնակարան բազմաֆունկցիոնալ շենքեր 1) կողային ճակատից, առանց պատուհանների բացվածքի

10

10

15

25

35

3. Կրթական և հանգստի ու ժամանցի, մշակութային (հոգևոր) օբյեկտների հողատարածքի սահմանագծից
1) հանրակրթական դպրոցներ
2) նախադպրոցական հաստատություններ
3) միջին մասնագիտական կրթության օբյեկտներ
4) բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ ըստ նախագծման առաջադրանքի
5) հանգստի և ժամանցի վայրեր, մշակույթի և պատմության անշարժ հուշարձաններ, խաղահրապարակներ, պուրակներ, զբոսայգիներ և այլն

25

50

50

50

50

4. Առողջապահական օբյեկտների հողատարածքից՝ բացառությամբ տվյալ բժշկական հաստատության աշխատակիցների ու հաստատության սպասարկման ծառայություններ մատուցող ավտոտրանսպորտային միջոցների
1) ստացիոնար տիպի բժշկական կենտրոնների, հիվանդանոցային համալիրների հողատարածքի սահմանագծից
5. Մարզական օբյեկտների հողատարածքի սահմանագծից
1) բաց և փակ մարզական նշանակության շենքեր ու շինություններ

25

50

Ըստ հաշվարկի

Ըստ հաշվարկի

Ըստ հաշվարկի

6. Վերգետնյա ավտոկայանատեղերից (պարկինգներից) հեռավորությունն պետք է հիմնավորվի մթնոլորտային օդում աղտոտվածության ցրման և ֆիզիկական ներգործության մակարդակների հաշվարկներով:
7. Վերգետնյա ավտոկայանատեղերի տեղակայման դեպքում պետք է պահպանվեն մերձշենքային տարածքի անհրաժեշտ տարրերով բարեկարգման ապահովվածության նորմատիվ պահանջները:
8. Ավելի քան 500 մեքենա/տեղ տարողությամբ վերգետնյա ավտոկայանատեղիները պետք է տեղակայվեն ինժեներական ենթակառուցվածքների, տրանսպորտի օբյեկտների և արտադրական գոտիների տարածքներում:
9. Ստորգետնյա ավտոկայանատեղերի համար հեռավորությունը հաշվարկվում է ելումուտից և օդափոխման հորերից մինչև վերը նշված օբյեկտների տարածքները, որը պետք է կազմի նվազագույնը 15մ: Բազմաբնակարան բազմաֆունկցիոնալ շենքում ստորգետնյա ավտոկայանատեղերի ելումուտից մինչև բնակելի շենք հեռավորությունը չի նորմավորվում։ Սահմանվող հեռավորությունները պետք է հիմնավորվեն մթնոլորտային օդի աղտոտվածության և ակուստիկ հաշվարկներով։
10. Բնակելի և հասարակական շենքերի ստորգետնյա ավտոկայանատեղերի օդափոխության արտանետումները պետք է կազմակերպվեն շենքի ամենաբարձր մասի տանիքի գագաթից՝ 1,5 մ բարձրությամբ:
11. Ստորգետնյա ավտոկայանատեղերի շահագործվող տանիքին թույլատրվում է ձևավորել հանգստի համար նախատեսված միջավայր՝ մանկական, մարզական, խաղային և այլ հարթակներ՝ օդափոխիչ հորերից, ելումուտերից, անցումներից 15մ հեռավորությամբ, շահագործվող տանիքի կանաչապատման և ելանցքից դեպի մթնոլորտ արտանետման սահմանային թույլատրելի կոնցենտրատի (ՍԹԿ) ապահովման պայմանով:
12. Վերգետնյա ավտոկայանատեղերի տարածքի չափերը պետք է համապատասխանեն ծրագրային փաստաթղթերով սահմանված կառուցապատման չափորոշիչներին և սահմանվեն նախագծային լուծումներով:
13. Հասարակական և արտադրական օբյեկտների պարագայում տվյալ օբյեկտների աշխատակիցների և այդ օբյեկտների սպասարկման համար անհրաժեշտ ավտոտրանսպորտային միջոցների կայանման, կայանատեղիների տեղաբաշխման կարգավորումները պետք է սահմանվեն ըստ նախագծային առաջադրանքի:

132. Ցածր ճնշման գազամատակարարման խողովակաշարերի առաջարկելի նվազագույն հեռավորությունները բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների շենքերից, ինժեներական կառույցներից՝ ըստ աղյուսակ 2-ի

 

 աղյուսակ 2

 

հ/հ

Օբյեկտների անվանումը

Հեռավորությունը, մ

1.

Բազմահարկ բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ բնակելի և հասարակական շենքեր

50

2.

Սակավահարկ բնակելի շենքեր, անհատական բնակելի տներ, ջերմոցներ, պահեստներ

20

3.

Ջրամատակարարման ճնշումային կայաններ, ջրընդունիչներ, մաքրման կայաններ, արտեզիան հորեր

30

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 փետրվարի 2024 թվական: