Գլխավոր տեղեկություն
Համար
N 95-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 20.06.2024
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
18.06.2024
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«18» հունիսի 2024 թ.

N 95-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՍՆԱԿՑԻՆ՝ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ (ՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ) ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել՝ Մասնակցին՝ իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող` հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) մասին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից եզրակացություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում այն դեպքերի վրա, երբ Մասնակիցն՝ իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) մասին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից եզրակացություն ստանալու համար դիմումը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 27-ին կամ դրանից հետո:

 

 

6/18/2024

Ն. Մկրտչյան
 

 

Հավելված

Աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2024 թվականի

հունիսի 18-ի N 95-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՄԱՍՆԱԿՑԻՆ՝ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ (ՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ) ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը հաստատելու մասին» թիվ 1070-Ն որոշմամբ հաստատված` մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկում (այսուհետ` հիվանդությունների ցանկ) ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) մասին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Եզրակացությունը տրամադրում է սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված կարգով ձևավորված հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից:

3. Հանձնաժողովը բաղկացած է` նախագահից, ով ի պաշտոնե Ծառայության անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչության (այսուհետ՝ Վարչություն) վերագնահատման ապահովման բաժնի (այսուհետ՝ Բաժին) պետն է և Բաժնի չորս մասնագետներից` ըստ դիմողի առողջական խնդրի մասնագիտացման։

4. Հանձնաժողովի անհատական կազմի անդամները նշանակվում են Ծառայության պետի համապատասխան հրամանով՝ Ծառայության պետի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալի առաջարկությամբ:

 

2. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Եզրակացությունը ստանալու համար մասնակիցը դիմումը ներկայացնում է Ծառայություն՝ էլեկտրոնային եղանակով https://e-request.am/ կայքէջի միջոցով կամ տարածքային կենտրոն, այդ թվում՝ ներկայացուցչի միջոցով։

6. Անկախ ներկայացնելու եղանակից՝ դիմումում ներառվում են՝

1) մասնակցի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, հեռախոսահամարը,

2) դիմումը ներկայացնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե դիմումը ներկայացնում է այլ անձ, ապա դիմումին կցվում է նաև ներկայացուցչի լիազորությունները հավաստող օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր կամ այլ փաստաթուղթ,

3) եզրակացության տրամադրման եղանակը՝

ա․ փոստային առաքմամբ (նշվում է հասցեն),

բ․ առձեռն (նշվում է այլ անձի (ոչ մասնակցի) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ում պետք է հանձնել եզրակացությունը),

գ․ էլեկտրոնային եղանակով (նշվում է այն էլեկտրոնային հասցեն, որով պետք է ուղարկել եզրակացությունը)։

7. Դիմումին կից ներկայացվում են`

1) մասնակցի անձը հաստատող փաստաթուղթը՝ անձնագիրը կամ նույնականացման քարտը (գունավոր լուսապատճենը).

2) մասնակցի հիվանդության պատմագրի (էպիկրիզի), տվյալ հիվանդությանը վերաբերող այլ բժշկական փաստաթղթերի (լաբորատոր կամ գործիքային հետազոտությունների) բնօրինակները.

3) քաղվածք մասնակցի ամբուլատոր բժշկական քարտից (բնօրինակ).

4) օտարերկրյա պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերը՝ ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ` հայերեն թարգմանությամբ:

8. Դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը Ծառայության տարածքային կենտրոն ներկայացվելու դեպքում Ծառայության տարածքային կենտրոնի մասնագետը`

1) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի բնօրինակների տվյալների հետ.

2) տեսաներածում է (սկանավորում է) փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում է Mulberry փաստաթղթաշրջանառության համակարգ.

3) հաշվառում է դիմումը և տալիս ստորագրված ստացական (ծանուցում)` բնօրինակ փաստաթղթերը վերադարձնելով դիմումը ներկայացնողին։

9. Դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում դիմումին կցվում են սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները։

10. Դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը մուտքագրվում են Mulberry փաստաթղթաշրջանառության համակարգ և մակագրվում է Վարչությանը:

11. Դիմումում և (կամ) կից փաստաթղթերում ձևական սխալների առկայության կամ ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացված լինելու դեպքում այդ մասին Mulberry փաստաթղթաշրջանառության համակարգ դիմումը մուտքագրելու օրվանից հաշված՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում Ծառայությունը ծանուցում է դիմումատուին և առաջարկում դրանք երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղղել կամ լրացնել: Սույն կետով սահմանված ժամկետը չի հաշվարկվում սույն կարգի 14-րդ կետերով սահմանված ժամկետների մեջ:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

12. Հանձնաժողովն իր գործունեությունն (դիմումի և ներկայացված փաստաթղթերի քննարկումն) իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովը, նիստի ընթացքում առաջացած անհրաժեշտ լրացուցիչ հարցերի պարազաբանման նպատակով, կարող է տեսակապ հաստատել դիմողի հետ։

13. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են Հանձնաժողովի անդամներից առնվազն երեքը:

14. Հանձնաժողովի նիստերում մասնակցի դիմումը քննարկվում է և համապատասխան եզրակացությունը տրամադրվում է մասնակցի դիմումը Ծառայության քարտուղարությունում մուտքագրվելուց հետո առավելագույնը 30 օրվա ընթացքում:

15. Հանձնաժողովի նիստերը հրավիրում է Հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` Հանձնաժողովի մյուս անդամը` Ծառայության պետի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալի գրավոր հանձնարարությամբ:

16. Նիստի քննարկումների արդյունքում Հանձնաժողովը դիմումի կապակցությամբ տալիս է հետևյալ եզրակացություններից մեկը.

1) սույն հավելվածի N 1 Ձևով հաստատված եզրակացություն կամ

2) սույն հավելվածի N 2 Ձևով հաստատված եզրակացություն:

17. Հանձնաժողովի եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է։ Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են պարզ թղթային եղանակով կամ համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ։

18. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք: Հանձնաժողովի եզրակացությունները ստորագրվում է Հանձնաժողովի նախագահի, իսկ արձանագրությունը՝ Հանձնաժողովի նախագահի և նիստին ներկա՝ Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

19. Սույն հավելվածի 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունը Հանձնաժողովը տալիս է, եթե`

1) փաստաթղթերը թերի են և սույն կարգի 11-րդ կետին համապատասխան տեղեկացվելուց հետո չեն ուղղվել կամ լրացվել սահմանված ժամկետում,

2) մասնակցի հիվանդությունը (վիճակը) ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1070-Ն որոշման ցանկում:

20. Սույն կարգի N 1 կամ N 2 Ձևերով սահմանված եզրակացությունը Ծառայությունը մասնակցին տրամադրում է Հանձնաժողովի կողմից եզրակացություն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

21. Սույն կարգի N 1 Ձևով սահմանված եզրակացությունը մասնակցին տրամադրելու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում Ծառայությունն այն ուղարկում է մասնակիցների ռեեստրը վարողին՝ վերջինիս հետ համաձայնեցված տարբերակով՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

 

Ձև 1

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

եզրակացության տրման ամսաթիվ և համար

 

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՎԻՃԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Տրվում է քաղաքացի

 

_________________________________________

անուն, ազգանուն

______________________

ծննդյան օր ամիս տարի

 

____________________________________________________________________

հանրային ծառայությունների համարանիշը կամ վերջինս չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը

 

առ այն, որ նրա _______________________________________________________________________

_____________________________________________________________________________________

հիվանդությունը (վիճակը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1070-Ն որոշմամբ հաստատված՝ մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկի ________________________ գլխի ________ կետի ___________________________________ ծածկագրին:

 

Միասնական սոցիալական ծառայության

հանձնաժողովի Նախագահ՝

 

Ձև 2

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

եզրակացության տրման ամսաթիվ և համար

 

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՎԻՃԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Տրվում է քաղաքացի

 

_________________________________________

անուն, ազգանուն

______________________

ծննդյան օր ամիս տարի

 

____________________________________________________________________

հանրային ծառայությունների համարանիշը կամ վերջինս չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը

 

առ այն, որ նրա _______________________________________________________________________

_____________________________________________________________________________________

հիվանդությունը (վիճակը) չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1070-Ն որոշմամբ հաստատված՝ մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկում նշված հիվանդություններին (վիճակներին):

 

Միասնական սոցիալական ծառայության

հանձնաժողովի Նախագահ՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան