Գլխավոր տեղեկություն
Համար
N 129-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.04.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«22» ապրիլ 2024 թ.

N 129-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊՏԵՐԻԳԻՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել պտերիգիումով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

22.04.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«22» ապրիլ 2024 թվականի

N 129-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՊՏԵՐԻԳԻՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H11.0

Պտերիգիում (մսամոլ, pterygium)

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Պտերիգիումը իրենից ներկայացնում է ֆիբրովասկուլյար հյուսվածքի գերաճ, որը կարող է անցնել եղջերաթաղանթի վրա։ Տարբերում են հիվանդության ընթացքի 4 աստիճան․

ա. 1-ին աստիճան` ֆիբրովասկուլյար հյուսվածքը հասնում է մինչև լիմբ,

բ. 2-րդ աստիճան` ֆիբրվասկուլյար հյուսվածքը ծածկում է եղջերաթաղանթը՝ լիմբից 2մմ ներս,

գ. 3-րդ աստիճան` ֆիբրովասկուլյար հյուսվածքը հասնում է բբային եզր,

դ. 4-րդ աստիճան` ֆիբրովասկուլյար հյուսվածքն անցնում է բբային եզրը:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Ցերեկային ստացիոնարի պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ

8)

Գանգատներ

Վաղ փուլերում ընթացքը ասիմպտոմ է, կարող է առաջացնել օտար մարմնի զգացում, մեղմ գրգռվածություն։ Ուշ փուլերում կարող է բերել տեսողության վատացման, կոսմետիկ դիսկոմֆորտի:

9)

Անամնեզ

Գանգատներն ավելի հաճախ դիտվում են հիվանդության ուշ փուլերում: Պացիենտները հիմնականում հանդիսանում են հարավային շրջանների բնակիչներ և շատ հաճախ են գտնվում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Բիոմիկրոսկոպիայով զննելիս, հայտնաբերվում է եռանկյունաձև ֆիբրովասկուլյար հյուսվածք, որը կազմված է գլխից և մարմնից, գլուխն ուղղված դեպի եղջերաթաղանթ։ Սովորաբար ընդգրկում է նազալ կոնյունկտիվան, բիլատերալ է, ասիմետրիկ։ Ֆիբրովասկուլյար հյուսվածքը հարուստ է անոթներով, կոնյունկտիվան հաստացած է, սպիացած։ Առաջացնում է եղջերաթաղանթի հորիզոնական առանցքի տափակեցում՝ հանգեցնելով աստիգմատիզմի առաջացմանը:

11)

Հոսպիտալացման Ցուցում

Կիրառելի չէ

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժ

1

1

2)

Ուռուցքաբան

-

0.1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Հեռացված հյուսվածքի հյուսվածքաբանական հետազոտություն

1

1

Հյուսվածաբանական բնորոշ փոփոխություններ՝ բազոֆիլիկ դեգեներատիվ սուբէպիթելիալ հյուսվածքի կուտակում, ունենում է մոխրագույն երանգ հեմատոքսիլին-էոզինով ներկման ժամանակ։ Բոումենյան թաղանթի վնասում, էպիթելային հյուսվածքը սովորաբար պահպանված

Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Վիզիոմետրիա

1

1

Տեսողության սրության որոշում

3)

Առկա չէ

Տոնոմետրիա

1

1

Ներակնային ճնշման չափում

4)

Առկա չէ

Բիոմիկրոսկոպիա

1

1

ա. աչքի հավելյալ ապարատ՝ նորմա/ շեղում նորմայից,

բ. բեկող միջավայրեր՝ նորմա/շեղում նորմայից,

գ. եղջերաթաղանթ՝ թափանցիկ/պղտոր,

դ. առաջային խցիկ՝ նորմա/շեղում նորմայից,

ե. ոսպնյակ՝ թափանցիկ/ պղտոր,

զ. ապակենման մարմին ՝ նորմա/շեղում նորմայից:

5)

Առկա չէ

Օֆթալմոսկոպիա

1

1

Ակնահատակը` նորմա/ շեղում նորմայից

6)

Առկա չէ

Ավտոռեֆրակտոմետրիա

1

1

Օպտիկայի շեղման հայտնաբերում

7)

Առկա չէ

Կերատոտոպգրաֆիա

1

1

Աստիգմատիզմի առկայություն, եղջերաթաղանթի հաստության որոշում

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափ-ման միա-վոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրե-րի քա-նակ

1)

Կիրառելի չէ

-

-

-

-

-

-

 

8․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Պտերիգիումի ուղղակի հատում

0.2

 -

2)

Պտերիգիումի հատում` կոնյունկտիվալ աուտոտրանսպլանտատով

1.0

1.0

3)

Պտերիգիումի հատում` ամնիոտիկ թաղանթի փոխպատվաստումով

0.3

-

4)

Պտերիգիումի հատում` կոնյունկտիվալ աուտոտրանսպլանտատով միտոմիցինի կիրառմամբ

-

1.0

9․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Նեմեսուր Բ, Վու Ս, Հենիս Ա, Լեսկ ՄՍ, Բարբասդոսի ակնաբուժական հետազոտության խումբ․ Պտերիգիումի իննամյա հիվանդացությունը և ռիսկի գործոնները Բարբադոսի ակնաբուժական հետազոտություններում․ Ակնաբուժություն 2010; 115:2153-2158./Nemesure B, Wu S, Henis A, Leske MC, Barbados Eye Studies Group. Nine-year incidence and risk factors for pterygium in the Barbados Eye Studies. Ophthalmology 2010;115:2153-2158.

2. Միյատա Կ, Մինամի Կ, Օտանի Ա, Տոկունայա Տ, Տոկուդա Ս, Ամանո Ս. Պտերիգիումի ծանրության աստիճանի դասակարգման նոր մեխանիզմների առաջարկություն եղջերաթաղանթի տոպոգրաֆիկ տվյալների հիման վրա․ Եղջերաթաղանթ/Miyata K, Minami K, Otani A, Tokunaga T, Tokuda S, Amano S. Proposal for a Novel Severity Grading System for Pterygia Based on Corneal Topographic Data. Cornea.

3. Պատիլ Մ․ Ս․, Բավիր Դ․ Ն․, Մանդլիկ Կ, Կատարիա Ի․ Լիմբալ կոնյունկտիվայի աուտոտրանսպլանտանտի հետազոտություն առաջնային պտերիգիումի ժամանակ․ MVP J Med Sci. 2015;2(2):85./Patil MS, Bawir DN, Mandlik K, Kataria I. A Study of limbal conjunctival autograft transplantation in primary pterygium. MVP J Med Sci. 2015;2(2):85.

4. Բոյդ Կ, Լիպսկի ՍՆ․ Պինգվեկուլա և պտերիգիում․ Ակնաբուժության Ամերիկյան Ասոցիացիա․ Խելացի աչք/ առողջ աչք/Boyd K, Lipsky SN. Pinguecula and Pterygium. American Academy of Ophthalmology. EyeSmart/Eye health. https://www.aao.org/eye-health/diseases/pinguecula-pterygium-list. Accessed March 21, 2019.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան