ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«02» մայիս 2024 թ. |
N 152-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ՑԱՆՑԵՆՈՒ ՇԵՐՏԱԶԱՏՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել այլ ձևերի ցանցենու շերտազատումով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
02.05.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«02» մայիս 2024 թվականի N 152-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ՑԱՆՑԵՆՈՒ ՇԵՐՏԱԶԱՏՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
H33 |
Ցանցենու շերտազատում և պատռվածքներ |
2) |
H33.5 |
Ցանցենու շերտազատման այլ ձևեր |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Ըստ առաջացման մեխանիզմի` ա.ռեգմատոգեն շերտազատում (հեղուկի սուբռետինալ կուտակում ցանցենու պատռվածքների արանքով նեյրոսենսոր և պիգմենտային շերտերի արանքում), բ.տրակցիոն շերտազատում (ցանցենու շերտազատում ապակենման մարմնից առաջացած ձգաների հետևանքով), գ.սերոզ շերտազատում (սուբռետինալ տարածությունում հեղուկի կուտակում) |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ |
8) |
Գանգատներ |
Տեսողության վատացում, աչքի առաջ լողացող պղտորումներ, տեսողության կորուստ, աչքի առաջ առաջացածլույսի առկայծումներ, տեսադաշտի լոկալ անկում, |
9) |
Անամնեզ |
Տարիքը, սեռը, ստացած բուժումները, ժառանգականությունը, առողջական այլ խնդիրները (զարկերակային գերճնշում, էնդոկրին հիվանդություններ) |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Տեսողության սրության իջեցում, ցիկլոպլեգիկ և ոչ ցիկլոպլեգիկ ռեֆրակցիայի գնահատում, տոպոգրաֆիա, ակոմոդացիոն և բինոկուլյար տեսողության ստուգում, առաջահետին առանցքի երկարության որոշում, օֆթալմոսկոպիա ցանցենու պատռվածք, շերտազատում (ցանցենու պիգմենտային էպիթելի բարակացում, պիգմենտային էպիթելի հիպերպլազիայի օջախներ, ստաֆիլոմա) |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Վիրահատական բուժում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ակնաբույժ |
1 |
1 |
2) |
Ակնաբույժ-ռետինոլոգ |
1 |
1 |
3) |
Վիտրեո-ռետինալ վիրաբույժ |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
- | |
Գործիքային հետազոտություններ | |||||
2) |
Առկա չէ |
Ավտոռեֆրակտոմետրիա |
1 |
1 |
+0.5 > |
3) |
Առկա չէ |
Բիոմիկրոսկոպիա |
0,5 |
0,5 |
Բեկող միջավայրերը. ա.եղջերաթաղանթը` թափանցիկ կամ պղտոր, բ.առաջային խցիկը` թափանցիկ կամ պղտոր, գ.ոսպնյակը` թափանցիկ կամ թույլ պղտոր կամ պղտոր, դ.ապակենման մարմինը` թափանցիկ կամ առկա են լողացող պղտորումներ |
4) |
Առկա չէ |
Օֆթալմոսկոպիա |
0,5 |
0,5 |
Ցանցենու շերտազատում |
5) |
Առկա չէ |
Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա |
0,75 |
0,25 |
Նեյրոէպիթելի շերտազատում |
6) |
Առկա չէ |
Տոնոմետրիա |
1 |
1 |
9-24 |
7) |
Առկա չէ |
Պախիմետրիա |
1 |
1 |
514- 560 |
8) |
Առկա չէ |
Առաջահետին առանցքի երկարության որոշում |
1 |
1 |
23,5> |
9) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն |
1 |
1 |
Առկա են ձգաներ, ցանցենու շերտազատում, ապակենման մարմնում լողացող պղտորումներ |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Ֆենիլէֆրին (ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ) 100մգ/մլ |
Ֆենիլէֆրին (ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ) 100մգ/մլ |
ակնա-կաթիլներ |
1 |
3 |
1-10 |
1-10 |
2) |
Ցիկլոպենտոլատ (ցիկլոպենտոլատի հիդրոքլորիդ) 10մգ/մլ |
Ցիկլոպենտոլատ (ցիկլոպենտոլատի հիդրոքլորիդ) 10մգ/մլ |
ակնա-կաթիլներ |
1 |
3 |
1-10 |
1-10 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ֆոտոլազեր կոագուլյացիա |
0,75 |
0,75 |
2) |
Վիտրէկտոմիա սիլիկոնային յուղի ներարկումով |
0,5 |
0,5 |
3) |
Վիտրէկտոմիա գազի ներարկումով |
0,5 |
0,5 |
4) |
Վիրէկտոմիա օդի ներարկումով |
0,5 |
0,5 |
5) |
Ցանցենու ցիրկլյաժ |
0,25 |
0,25 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Հիմնական և կլինիկական գիտական դասընթաց, ցանցաթաղանթ և ապակենման մարմին 2022-2023/Basic aոd Cliոical Scieոce Cօսrse Օpհtalmօlօgy, retiոa aոd Vitreօսse 2022-2023
2. հttps://eyewiki.aaօ.օrg/Categօry:Retiոa/Vitreօսs
3. հttps://www.ոcbi.ոlm.ոiհ.gօv/searcհ/all/?term=retiոa+detհacհmeոt
4. հttps://www.gսideliոeceոtral.cօm/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|