Գլխավոր տեղեկություն
Համար
N 735-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 19.06.2024
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
17.06.2024
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«17» հունիսի 2024 թ.

N 735-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 209-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձման կամ հաշվանցման կարգը, վերադարձման կամ հաշվանցման դիմումի ձևը հաստատելու մասին» N 209-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի 3-րդ կետից հանել «հարկերի,» բառը.

2) Հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված կամ գանձված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձման կամ հաշվանցման կարգի (այսուհետ` Կարգ) 13-րդ կետում «մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև 4 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

3) Կարգի 14-րդ կետում «2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

4) Կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Ավել վճարված կամ գանձված մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գերավճարի գումարների վերադարձն իրականացվում է «ԿԼԻԵՆՏ-ԹՐԵԺԵՐԻ (CLIENT-TREASURY)» էլեկտրոնային համակարգի միջոցով:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

6/17/2024

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2024 թվական: