ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«25» ապրիլ 2024 թ. |
N 142-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՑՈՒՆՔԱԳԵՂՁԱԲՈՐԲՈՎ, ԷՊԻՖՈՐԻԱՅՈՎ ԵՎ ԱՐՑՈՒՆՔԱԳԵՂՁԻ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ՝
1. Հաստատել արցունքագեղձաբորբով, էպիֆորիայով և արցունքագեղձի այլ հիվանդություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
25.04.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «25» ապրիլ 2024 թվականի N 142-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՐՑՈՒՆՔԱԳԵՂՁԱԲՈՐԲՈՎ, ԷՊԻՖՈՐԻԱՅՈՎ ԵՎ ԱՐՑՈՒՆՔԱԳԵՂՁԻ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
H04.0 |
Արցունքագեղձաբորբ (դակրիոադենիտ) |
2) |
H04.1 |
Արցունքագեղձի այլ հիվանդություններ |
3) |
H04.2 |
Էպիֆորա (առատ արցունքահոսություն) |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
ա.սուր, բ.քրոնիկ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում, |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, շտապ |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ, մանկաբույժ, թերապևտ, նյարդաբան |
8) |
Գանգատներ |
Կոպի շրջանում կարմրություն, ցավ, այտուց, կոպի արցունքահոսություն, աչքի կարմրություն, ջերմության բարձրացում, երկտեսություն |
9) |
Անամնեզ |
Տարիքը, սեռը, անամնեզում տարած վարակիչ հիվանդությունները, ստացած բուժումները, առողջական այլ խնդիրները |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Անամնեստիկ տվյալներ, կոպի S–ձև իջեցում, վիզիոմետրիա, տոնոմետրիա, բիոմիկրոսկոպիա, պերիմետրիա, կոպի արտաքին զննում, ակնաճեղքի չափերի որոշվում, արցունքատար ուղիների լվացում |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Կոպի շրջանում՝ արցունքագեղձի պրոյեկցիայով այտուց, հիպերեմիա, ցավ, ակնաճեղքի փոքրացում, ջերմության բարձրացում, երկտեսություն, ֆլուկտուացիա |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ակնաբույժ |
1 |
1 |
2) |
Մանկաբույժ |
1 |
1 |
3) |
Վիրաբույժ |
1 |
1 |
4) |
Թերապևտ |
1 |
1 |
5) |
Քիթ-կոկորդ-ականջաբան |
1 |
1 |
6) |
Ուռուցքաբան |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Կոագուլոգրամմա |
1 |
1 |
Արյան մակարդելիության փոփոխություն |
3) |
Առկա չէ |
Արյան բիոքիմիական հետազոտություն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
4) |
Առկա չէ |
C ռեակտիվ սպիտակուց |
1 |
1 |
Բորբոքային պրոցեսի գնահատում |
5) |
Առկա չէ |
IgE առկայություն արյան շիճուկում |
1 |
1 |
Սենսիբիլիզացիայի հայտնաբերում |
6) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
Գործիքային հետազոտություններ | |||||
7) |
Առկա չէ |
Վիզիոմետրիա |
1 |
1 |
Տեսողության սրության որոշում |
8) |
Առկա չէ |
Բիոմիկրոսկոպիա |
1 |
1 |
ա.աչքի հավելյալ ապարատը՝ նորմա կամ նորմայից շեղում, բ.բեկող միջավայրերը՝ նորմա կամնորմայից շեղում , գ.եղջերաթաղանթը՝ թափանցիկ կամ պղտոր, դ.առաջային խցիկը՝ նորմա կամ նորմայից շեղում, ե.ոսպնյակը՝ թափանցիկ կամ պղտոր, զ.ապակենման մարմինը՝ նորմա կամ նորմայից շեղում |
9) |
Առկա չէ |
Կոպերի և ակնակապիճների գերձայնային հետազոտություն |
1 |
1 |
Այտուցի առկայություն |
10) |
Առկա չէ |
Ակնակապիճների համակարգչային տոմոգրաֆիա |
1 |
1 |
Ախտաբանական փոփոխությունների առկայություն կամ բացակայություն |
11) |
Առկա չէ |
Ակնակապիճների միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա |
1 |
1 |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) 500մգ |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) 500մգ |
դեղապա-տիճներ |
3 անգամ |
1,5 |
7 |
7-14 |
2) |
Տետրացիկլին ակնաքսուք 10մգ/գ |
Տետրացիկլին ակնաքսուք 10մգ/գ |
պարկուճ |
2 անգամ |
1,0 |
7 |
7-10 |
3) |
Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) (լուծույթ) 5մգ/մլ ակնակաթիլներ |
Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) (լուծույթ) 5մգ/մլ ակնակաթիլներ |
սրվակ-կաթոցիկ |
3–4 անգամ |
1,0 |
7 |
7-14 |
4) |
Տոբրամիցին, դեքսամեթազոն ակնակաթիլներ (դեղակախույթ) 3մգ/մլ+1մգ/մլ |
Տոբրամիցին, դեքսամեթազոն ակնակաթիլներ (դեղակախույթ) 3մգ/մլ+1մգ/մլ |
սրվակ |
3–4 անգամ |
1.0 |
7 |
7-14 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կոնսերվատիվ բուժում |
1 |
0.5 |
2) |
Վիրահատական բուժում |
0,5 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Ջոն Ա․ Մորանի Աչքի կենտրոն, Ուտահի համալսարան, Սոլտ Լայկ Սիտի, Ուտահի նահանգ/ John A. Moran Eye Center, University of Utah, Salt Lake City, Utah
2. Մաունտ Սինայի Իկանա բժշկության դպրոցի ակնաբուժության բաժանմունք, Նյու Յորք, Նյու Յորք/Department of Ophthalmology Icahn School of Medicine at Mount Sinai, New York, New York
3. Դելլ լազերի կոնսուլտանտներ, Օստին, Տեխաս/Dell Laser Consultants, Austin, Texas
4. Ակնաբուժության և տեսողական գիտությունների բաժանմունք, Միչիգանի Համալսարան, Ան Աբոր, Միչիգան/Department of Opthalmology and Visual Sciences, University of Michigan, Ann Arbor, Michigan
5. Միչիգանի Եղջերենու կոնսուլտանտներ, Սաուտֆիլդ, Միչիգան/Michigan Cornea Consultants, P.C., Southfield, Michigan
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|