Basic information
Number
N 133
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-02.07.2001)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1994/3-4, մարտ, ապրիլ 1994
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
28.03.1994
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Interrupt date
02.07.2001

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 1994 թվականի N 133

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ենթասպայական անձնակազմի սննդի կազմակերպումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ենթասպայական անձնակազմի անվճար սննդի կազմակերպումը զորամասերի ճաշարաններում` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ժամկետային զինվորական ծառայության զինծառայողների համար սահմանված N 1 նորմայի օրաբաժնով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ենթասպայական անձնակազմի սննդի կազմակերպման համար 1994 թվականի պետական պատվերի նախագծում նախատեսել լրացուցիչ պարենային մթերքների հատկացում` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտերի:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով, սույն որոշումից բխող փոփոխություններ կատարել 1994 թվականի բյուջեով նախարարությանը նախատեսված ծախսերի կառուցվածքում:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ