Գլխավոր տեղեկություն
Համար
N 2873-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.05.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«23» մայիս 2024 թ.

N 2873-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՈՒՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԲՈՒՅՍԻ ԵՐԿՈՒ ՆՈՐ ՍՈՐՏ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆՈՐ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 18-րդ հոդվածի 2.1-ին մասը, Կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 12-րդ ենթակետը, 19.1-ին կետը և շահագրգիռ պետական մարմինների կողմից տրված դրական դիրքորոշումները`

 

Հրամայում եմ`

 

1. Բավարարել «ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված արտադրական կանեփի արտադրության լիցենզիայի ներդիրում արտադրական կանեփի արտադրության համար օգտագործվող արտադրական կանեփի բույսի երկու նոր սորտ ավելացնելու մասին 2024 թվականի ապրիլի 30-ի թիվ 17452-2024 դիմումը:

2. «ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել Առողջապահության նախարարության կողմից 2023 թվականի հունիսի 1-ին տրված արտադրական կանեփի արտադրության թիվ Կ-ԿԱ-000011 լիցենզիայի նոր ներդիր, վերջինիս մեջ ներառելով նախկին ներդիրով սահմանված բոլոր տեղեկությունները և արտադրական կանեփի արտադրության համար օգտագործվող արտադրական կանեփի բույսի երկու նոր` «Amnesia» և «Harlequin» սորտ:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. Ավանեսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան