ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«23» ապրիլ 2024 թ. |
N 132-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՉՃՇՏՎԱԾ ԳԼԱՈՒԿՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ՝
1. Հաստատել չճշտված գլաուկոմայով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
23.04.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «23» ապրիլ 2024 թվականի N 132-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՉՃՇՏՎԱԾ ԳԼԱՈՒԿՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
H40.9 |
Գլաուկոմա` չճշտված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, անհետաձգելի, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ, գլաուկոմայի բուժմամբ մասնագիտասված ակնաբույժ |
8) |
Գանգատներ |
Տեսողության վատացում, տեսողության կորուստ, տեսադաշտի լոկալ անկում, տեսադաշտի նեղացում։ |
9) |
Անամնեզ |
Տարիք, սեռ, ստացած բուժումներ, ժառանգականություն, առողջական այլ խնդիրներ (հիպերտոնիկ հիվանդություն, էնդոկրին հիվանդություններ) |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Տեսողության սրության իջեցում, ցիկլոպլեգիկ և ոչ ցիկլոպլեգիկ ռեֆրակցիայի գնահատում, տոպոգրաֆիա, օֆթալմոսկոպիա, համակարգչային պերիմետրիա, օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Տեսողության կորուստ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ակնաբույժ |
1 |
1 |
2) |
Գլաուկոմայի բուժմամբ մասնագիտասված ակնաբույժ |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
- | |
Գործիքային հետազոտություններ | |||||
2) |
Առկա չէ |
Ավտոռեֆրակտոմետրիա |
1 |
1 |
+0.5 > |
3) |
Առկա չէ |
Բիոմիկրոսկոպիա |
0,5 |
0,5 |
Բեկող միջավայրերը` ա.եղջերաթաղանթը՝ թափանցիկ կամ պղտոր, բ.առաջային խցիկը՝ թափանցիկ կամ պղտոր, գ.ոսպնյակը՝ թափանցիկ կամ թույլ պղտոր կամ պղտոր, դ.ապակենման մարմինը՝ թափանցիկ կամ առկա են լողացող պղտորումներ |
4) |
Առկա չէ |
Համակարգչային պերիմետրիա |
1 |
1 |
Տեսադաշտի նեղացում, սկոտոմաներ |
5) |
Առկա չէ |
Գոնիոսկոպիա |
1 |
1 |
Առաջային խցիկի անկյունը՝ բաց/փակ |
6) |
Առկա չէ |
Օֆթալմոսկոպիա |
0,5 |
0,5 |
Տեսանյարդի վնասում |
7) |
Առկա չէ |
Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա |
0,75 |
0,25 |
Նյարդաթելերի շերտի վնասում կամ բարակեցում |
8) |
Առկա չէ |
Տոնոմետրիա |
1 |
1 |
9-24 |
9) |
Առկա չէ |
Պախիմետրիա |
1 |
1 |
514- 560 |
10) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն |
1 |
1 |
Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթա- վորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Լատանոպրոստ 50մկգ/մլ |
Լատա- նոպրոստ 50մկգ/մլ |
ակնակա-թիլներ |
1 անգամ |
1 կաթիլ |
1-10 |
1-10 օր |
2) |
Դորզոլամիդ (դորզոլամիդի հիդրոքլորիդ) 20մգ/մլ |
Դորզոլամիդ (դորզոլամիդի հիդրոքլորիդ) 20մգ/մլ |
ակնակա-թիլներ |
2 անգամ |
2 կաթիլ |
1-10 |
1-10 օր |
3) |
Պիլոկարպին 10մգ/մլ |
Պիլոկարպին 10մգ/մլ |
ակնակա-թիլներ |
2 անգամ |
2 կաթիլ |
1- 10 |
1-10 օր |
4) |
Թիմոլոլ (թիմոլոլի մալեատ) 5մգ/մլ |
Թիմոլոլ (թիմոլոլի մալեատ) 5մգ/մլ |
ակնակա-թիլներ |
2 անգամ |
2 կաթիլ |
1- 10 |
1-10 օր |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Սինուստրաբեկուլոպլաստիկա |
0,75 |
1 |
2) |
YAG- լազերային իրիդոտոմիա |
0,75 |
1 |
3) |
Վիրահատական բուժում |
0,25 |
0,25 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/
2. https://www.aao.org/
3. Ջեք Կանսկի` «Կլինիկական ակնաբուժություն: Համակարգված մոտեցում»
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|