Գլխավոր տեղեկություն
Համար
N 1220-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.10.14/27(345).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.08.2009
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 օգոստոսի 2009 թ.
ք. Երևան

N 1220-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԵԴԷՍԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ մասը և անհատ ձեռնարկատեր «Մեդէսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 10.08.2009 թվականի N 9206 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ընդունել ի գիտություն, որ «Մեդէսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2004 թվականի հոկտեմբերի 14-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Կ-XX-000618 լիցենզիան) գործունեության իրականացման վայրը ք. Երևան, Վարդանանց փող., շ. 14/2, բն. 1 հասցեն տեղափոխվել է ք. Երևան, Աբովյան փող., 16/3շ., թիվ 4, 5 հասցե:

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ Մ. Կարապետյանին`

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան