ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«02» ապրիլ 2024 թ. |
N 99-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՈԹԱՇԱՐԺ (ՎԱԶՈՄՈՏՈՐ) ԵՎ ԱԼԵՐԳԻԿ ՐԻՆԻՏՈՎ (ՔԹԱԲՈՐԲ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել անոթաշարժ (վազոմոտոր) և ալերգիկ րինիտով (քթաբորբ) պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
02.04.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «02» ապրիլ 2024 թ. N 99-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՆՈԹԱՇԱՐԺ (ՎԱԶՈՄՈՏՈՐ) ԵՎ ԱԼԵՐԳԻԿ ՐԻՆԻՏՈՎ (ՔԹԱԲՈՐԲ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
J30 |
Անոթաշարժ (վազոմոտոր) և ալերգիկ րինիտ (քթաբորբ) |
2) |
J30.0 |
Անոթաշարժ րինիտ |
3) |
J30.1 |
Ալերգիկ րինիտ` առաջացած բույսի ծաղկափոշուց |
4) |
J30.2 |
Այլ սեզոնային ալերգիկ րինիտներ |
5) 6) |
J30.3 |
Այլ ալերգիկ րինիտներ, կլոր տարի |
J30.4 |
Ալերգիկ րինիտ` չճշտված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
1) ըստ տևողության տարբերում են. ա. ընդմիջվող՝ ախտանշանները շաբաթը 4 օրից կամ տարին 4 շաբաթից պակաս տևողությամբ, բ. անընդհատ՝ ախտանշանները շաբաթը 4 օրից կամ տարին 4 շաբաթից ավել տևողությամբ. 2) ըստ ծանրության աստիճանի տարբերում են. ա. թեթև, բ. միջին, գ. ծանր |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ալերգոլոգ և իմունոլոգ |
8) |
Գանգատներ |
Հիմնական ախտանշաններ. ա. նոպայաձև փռշտոց, բ. քթահոսություն, գ. քթի փակվածություն, դ. քթի քոր |
9) |
Անամնեզ |
Ալերգիկ րինիտը կարող է սկսել ցանկացած տարիքում, սակայն առավել հաճախ հանդիպում է երեխաների և դեռահասների մոտ։ Պացիենտները նշում են միջավայրում գտնվող շնչառական ալերգեններից (ծառերի, խոտաբույսերի, մոլախոտերի ծաղկափոշին, տան փոշու տզի, տնային կենդանիների ալերգենները, բորբոսասնկերը և այլ գործոններ) առաջացող` հիվանդությանը բնորոշող ախտանշաններ, որոնք ազդում են վերջիններիս կյանքի որակի վրա։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Սովորաբար լինում են տիպիկ նշաններ՝ կիսաբաց բերան, մուգ շրջաններ աչքերի տակ, Դենի—Մորգանի ծալքեր, աչքերի կարմրածություն։ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Կիրառելի չէ: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ալերգոլոգ և իմունաբան |
1 |
1 |
2) |
Մանկաբույժ |
0,1 |
0,1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Պատճառագիտական ալերգենի որոնման քննություն (յուրահատուկ IgE ալերգենների հանդեպ) |
1 |
1 |
Սենսիբիլիզացիայի հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Քթային արտադրության հեղուկի բջջաբանական քննություն |
0,1 |
0,1 |
Բորբոքման տեսակի և ծավալի գնահատում |
3) |
Առկա չէ |
Քթային արտադրության մանրէաբանական քննություն |
0,1 |
0,1 |
Ախտածին միկրոբիոմի հայտնաբերում |
Գործիքային հետազոտություններ | |||||
4) |
Առկա չէ |
Քթի խոռոչի զննում ռինոսկոպով |
0,1 |
0,1 |
Լորձաթաղանթի նկարագրություն |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճա-խականություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Ֆեքսոֆենադին 180 մգ |
Ֆեքսոֆենադին |
դեղահատեր |
1 |
1 հաբ |
Ըստ կարիքի |
Ըստ կարիքի |
2) |
Լորատադին 10մգ |
Լորատադին 10մգ |
դեղահատեր |
1 |
1 հաբ |
Ըստ կարիքի |
Ըստ կարիքի |
3) |
Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) 10մգ |
Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) 10մգ |
դեղահատեր |
1 |
1 հաբ |
Ըստ կարիքի |
Ըստ կարիքի |
4) |
Ֆեքսոֆենադին հիդրոքլորիդի |
Ֆեքսոֆենադին հիդրոքլորիդի կաթիլներ ներքին ընդունման |
շշիկ |
1 |
Ըստ տարիքի |
Ըստ կարիքի |
Ըստ կարիքի |
5) |
Լորատադին կաթիլներ ներքին ընդունման |
Լորատադին կաթիլներ ներքին ընդունման |
շշիկ |
1 |
Ըստ տարիքի |
Ըստ կարիքի |
Ըստ կարիքի |
6) |
Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) կաթիլներ ներքին ընդունման |
Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) |
շշիկ |
1 |
Ըստ տարիքի |
Ըստ կարիքի |
Ըստ կարիքի |
7) |
Ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ) 50մկգ/դեղաչափ Ֆլուտիկազոնի ֆուրոատ 27,5 մկգ քթային սփրեյ |
Ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ) 50մկգ/դեղաչափ (Ֆլուտիկազոնի ֆուրոատ 27,5 մկգ) (դեղակախույթ) |
շշիկ |
0,7 |
Ըստ տարիքի |
Ըստ կարիքի |
Ըստ կարիքի |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը,
3) երեխաներին ցանկալի է նշանակել տարիքին համապատասխան դեղաչափով հեղուկ դեղաձևերը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. ՀՀ ԱՆ 05.03.2018 թ. թիվ 565-Ա հրաման` «Ալերգիկ ռինիտով պացիենտների վարման ուղեցույց»` https://moh.am/uploads/565A.pdf.
2. Դյուկեվիչ Մ.Ս, Վալաս Դ.Վ, Ամրոլ, Րինիտներ 2020: Գործնական պարամետրերի թարմացում: Ալերգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամսագիր 2020; 146:721 / Dykewicz MS, Wallace DV, Amrol DJ, et al. Rhinitis 2020: A practice parameter update. J Allergy Clin Immunol 2020; 146:721
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|