Basic information
Number
N 1136-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (29.07.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2009.10.14/27(345).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
28.07.2009
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
28.07.2009
Effective date
29.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 հուլիսի 2009 թ.
ք. Երևան

N 1136-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՊՐՈՄ-ՏԵՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Պրոմ-Տեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 23.07.2009թ. N 8545 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2009 թվականի ապրիլի 23-ին «Պրոմ-Տեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-001321 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ Մ. Կարապետյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Պրոմ-Տեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation