Basic information
Number
N 1129-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (28.07.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2009.10.14/27(345).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
27.07.2009
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
27.07.2009
Effective date
28.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 հուլիսի 2009 թ.
ք. Երևան

N 1129-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱԼԻԿ ԲԱԳԴԱՍԱՐՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Ալիկ Բագդասարյանի 16.07.2009թ. N 4198-Բ դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2007 թվականի հուլիսի 3-ին անհատ ձեռնարկատեր Ալիկ Բագդասարյանին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-XX-000262 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ Մ. Կարապետյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Ալիկ Բագդասարյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան