Գլխավոր տեղեկություն
Համար
N 8
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.02.2017-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

23 փետրվարի 2017 թվականի N 8

 

15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ  ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգի կիրարկմանն ուղղված գործողությունների ծրագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 23-ի նիստի N  8
արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿԱՏԱՐՈՂ

ԺԱՄԿԵՏ

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1. ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

1.1 Դասընթացների ծրագրի նախագծի մշակում և հաստատում
Դասընթացի անցկացման ծրագիրը մշակվելու է հետևյալ երեք շահառու խմբերի համար
  ա)ՀՀ-ում ապաստան ստացած և փախստական ճանաչված չափահաս անձինք
  բ)ՀՀ-ում ապաստան ստացած և փախստական ճանաչված դպրոցահասակ երեխաներ
  գ)ՀՀ-ում ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ստացած անձինք
Դասընթացը տարբերակված է լինելու հետևյալ հայտանիշներով`
հիմնական դասընթաց` մինչև 60 ժամ տևողությամբ
լրացուցիչ դասընթաց` մինչև 120 ժամ տևողությամբ
դասընթաց դպրոցահասակ երեխաների համար` մինչև 100 ժամ տևողությամբ
դասընթաց հայոց լեզվին մասամբ տիրապետող իմիգրանտների համար
դասընթաց հայոց լեզվին չտիրապետող իմիգրանտների համար

1.1.1 Դասընթացների ուսումնական ծրագրերի նախագծերի մշակում և հաստատում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն

2017թ. հունիս

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

1.2 Շահառուների իրազեկման աշխատանքների կազմակերպում 
Հայոց լեզվի դասընթացների շահառուներ են լինելու`
  ա)ՀՀ-ում ապաստան ստացած և փախստական ճանաչված անձինք
  բ)ՀՀ-ում ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ստացած անձինք

 1.2.1 Հայոց լեզվի դասընթացների վերաբերյալ տեղեկատու բնույթի թերթոնի մշակում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գիտության և կրթության նախարարություն

2017թ. հուլիս

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

1.2.2 Հայոց լեզվի դասընթացներին վերաբերող տեղեկատվության զետեղում շահառուների հետ աշխատող պետական մարմինների աշխատավայրերում և այդ մարմինների պաշտոնական կայքերում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2017թ. օգոստոս

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

1.2.3 Հայոց լեզվի դասընթացներին վերաբերող տեղեկատվության տրամադրում շահառուների հետ աշխատող միջազգային և հասարակական կազմակերպություններին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն

2017թ. օգոստոս

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

1.3 Դասընթացի իրականացման ապահովում
Հայոց լեզվի ուսուցման դասընթացները կազմակերպվելու են անվճար և վճարովի հիմունքներով:
Անվճար դասընթացները հասանելի են լինելու միայն ՀՀ-ում ապաստան ստացած և փախստական ճանաչված անձանց համար

1.3.1 Բյուջետային հայտի ներկայացում` կանխատեսվող բյուջետային տարում իրականացվելիք ծախսային ծրագրերի ցանկում հայոց լեզվի անվճար ուսուցման դասընթացի ծրագիրը ներառելու նպատակով: Անհրաժեշտ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Յուրաքանչյուր տարվա հուլիս –օգոստոս ամիսներին

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

1.3.2 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայոց լեզվի անվճար ուսուցման դասընթացն իրականացնող կազմակերպության որոշում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Յուրաքանչյուր տարվա վերջում

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

1.3.3 Հայոց լեզվի վճարովի ուսուցման դասընթացի կազմակերպման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Յուրաքանչյուր տարի

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

 2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

2.1 Դասընթացի ծրագրի նախագծի մշակում, քննարկում և հաստատում
 Քաղաքացիական կողմնորոշման դասընթացի տևողությունը կազմելու է մինչև 30 ժամ և կազմված է լինելու հետևյալ մասերից՝
  ա) իրավական մաս, որի միջոցով ունկնդիրներն իրազեկվելու են ՀՀ սահմանադրական կարգի, պետաիրավական, քաղաքական համակարգի, մարդու և, մասնավորապես, փախստականների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ ազգային օրենսդրությանը,
  բ) մշակութային մաս, որի միջոցով ունկնդիրները ծանոթանալու են մեր հասարակությունում ընդունված արժեքներին, սովորույթներին և վարքագծի կանոններին,
  գ) ուղղորդման մաս, որի միջոցով ունկնդիրները ծանոթանալու են երկրում առկա և իրենց համար հասանելի զբաղվածության օժանդակության, կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերին:
Դասընթացը տարբերակված է լինելու հետևյալ հայտանիշերով`
 դասընթաց հայոց լեզվին տիրապետող իմիգրանտների համար 
 դասընթաց հայոց լեզվին չտիրապետող իմիգրանտների համար

2.1.1 Դասընթացի ծրագրի նախագծի մշակում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն

2017թ. ապրիլ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

2.1.2 Դասընթացի ծրագրի նախագծի շուրջ քննարկումների կազմակերպում և համաձայնեցում շահագրգիռ պետական մարմինների հետ

ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ գիտության և կրթության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

2017թ. մայիս

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

2.1.3 Դասընթացի ծրագրի հաստատում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

2017թ. հունիս

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

2.2 Շահառուների իրազեկման աշխատանքների կազմակերպում
Քաղաքացիական կողմնորոշման դասընթացի շահառուներ են լինելու
1) ՀՀ-ում ապաստան ստացած և փախստական ճանաչված անձինք
2) ՀՀ-ում ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ստացած անձինք

2.2.1 Քաղաքացիական կողմնորոշման դասընթացի վերաբերյալ տեղեկատու բնույթի թերթոնի մշակում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն

2017թ. հուլիս

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

2.2.2 Քաղաքացիական կողմնորոշման դասընթացին վերաբերող տեղեկատվության զետեղում շահառուների հետ աշխատող պետական մարմինների աշխատավայրերում և այդ մարմինների պաշտոնական կայքերում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2017թ. օգոստոս

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

2.2.3 Քաղաքացիական կողմնորոշման դասընթացին վերաբերող տեղեկատվության տրամադրում շահառուների հետ աշխատող միջազգային և հասարակական կազմակերպություններին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն

2017թ. օգոստոս

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

2.3 Դասընթացի իրականացման ապահովում
Քաղաքացիական կողմնորոշման դասընթացները կազմակերպվելու են անվճար և վճարովի հիմունքներով: Անվճար դասընթացները հասանելի են լինելու միայն ՀՀ-ում ապաստան ստացած և փախստական ճանաչված անձանց համար

2.3.1 Բյուջետային հայտի ներկայացում` կանխատեսվող բյուջետային տարում իրականացվելիք ծախսային ծրագրերի ցանկում քաղաքացիական կողմնորոշման անվճար ուսուցման դասընթացի ծրագիրը ներառելու նպատակով: Անհրաժեշտ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն

Յուրաքանչյուր տարվա հուլիս-օգոստոս ամիսներին

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

2.3.2 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական կողմնորոշման անվճար դասընթացն իրականացնող կազմակերպության որոշում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն

Յուրաքանչյուր տարվա վերջում

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

2.3.3 Քաղաքացիական կողմնորոշման վճարովի դասընթացի կազմակերպման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն

Յուրաքանչյուր տարի

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

3. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

3.1 Շահառուների ընտրություն
Ժամանակավոր կացարան տրամադրվելու է միայն ՀՀ-ում ապաստան ստացած և փախստական ճանաչված անձանց` անհրաժեշտության դեպքում

3.1.1 Շահառուների ընտրության հայտանիշների նախագծի մշակում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն

2017թ. հուլիս

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

3.1.2 Շահառուների ընտրության հայտանիշերի նախագծի շուրջ քննարկումների կազմակերպում շահագրգիռ պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակ (համաձայնությամբ)Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

2017թ. օգոստոս

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

3.1.3 Շահառուների ընտրության հայտանիշների հաստատում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

2017թ. սեպտեմբեր

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

3.2 Ժամանակավոր կացարանի տրամադրման ապահովում

 3.2.1 Միավորված ազգերի կազմակերպության միջոցներով կառուցված և միգրացիայի հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի տնօրինության տակ գտնվող սոցիալական տներում ժամանակավոր կացարանի տրամադրման ընթացակարգի հաստատում` խորհրդակցելով Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն
ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակ (համաձայնությամբ)

2017թ.

հոկտեմբեր

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

3.2.2 Սոցիալական բնակելի տարածքներ տրամադրելու վերաբերյալ ՀՀ օրենսդրության վերլուծություն` փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց այդ համակարգում ներառելու նպատակով

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2017թ.

նոյեմբեր

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

3.2.3 Վերլուծության հիման վրա ՀՀ համապատասխան օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկների մշակում, քննարկումների կազմակերպում շահագրգիռ պետական մարմինների հետ և օրենսդրական ակտերի նախագծերի ՀՀ կառավարությանը ներկայացում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

2017թ. դեկտեմբեր

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

3.2.4 ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց բնակարաններ վարձակալելու համար սուբսիդիայի տրամադրման կարգը հաստատելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում, համաձայնեցում շահագրգիռ մարմինների հետ և ՀՀ կառավարությանը ներկայացում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակ (համաձայնությամբ)

2017թ.նոյեմբեր-դեկտեմբեր

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

3.2.5 Բյուջետային հայտի ներկայացում` կանխատեսվող բյուջետային տարում իրականացվելիք ծախսային ծրագրերի ցանկում Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված ապաստան ստացած անձանց համար վարձակալությամբ բնակարանների ձեռք բերման համար սուբսիդավորում ծախսային ծրագիրը ներառելու նպատակով: Անհրաժեշտ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն

Յուրաքանչյուր տարվա հուլիս –օգոստոս ամիսներին

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

4.1. Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց կարիքների գնահատման հարցաթերթի, ինտեգրման պլանի և դրանց նմուշօրինակների նախագծերի մշակում և համաձայնեցում շահագրգիռ պետական մարմինների հետ` խորհրդակցելով միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակ (համաձայնությամբ)  Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

2017թ. հոկտեմբեր

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

4.2 Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց կարիքներին գնահատման հարցաթերթի և ինտեգրման պլանի հաստատում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն

2017թ. նոյեմբեր

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում

4.3 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ինտեգրման հարցերի բաժնի կանոնադրության լրամշակում այն հաշվով որ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց կարիքների գնահատումը և ինտեգրման պլանի վարումը ներառվի բաժնի գործառույթների մեջ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն

2017թ. դեկտեմբեր

 

4.4 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ինտեգրման հարցերի բաժնի աշխատակիցների պաշտոնների անձնագրերի լրամշակում այն հաշվով որ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց կարիքների գնահատումը և ինտեգրման պլանի վարումը ներառվի նրանց պաշտոնների անձնագրերում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայություն

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ (համաձայնությամբ)

2017թ. դեկտեմբեր

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում