Basic information
Number
N 79
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.02.1994-02.06.2005)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.02.1994
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Signing date
16.02.1994
Effective date
16.02.1994
Interrupt date
02.06.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 1994 թվականի N 79

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԹԱԳԱՎՈՐԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՔՈԼԵՋԸ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերը բարձր որակավորման սպայական կադրերով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Վարազդատ թագավորի անվան ռազմակիրառական մարմնակրթության քոլեջը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի` 120 հաստիքային միավորով բարձրագույն սպայական դպրոցի վերակազմավորելու մասին:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` սույն որոշումից բխող փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և պետական բյուջեի նախագծերում:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
05.05.2005, N 548-Ն 02.06.2005, N 79
Changed acts
Changing Act Corresponding incorporation