Գլխավոր տեղեկություն
Համար
N 94-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 03.04.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.03.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 մարտ 2024 թ.

N 94-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՅԼ ԴԱՍԵՐՈՒՄ ԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ԵՎ ՈՍՊՆՅԱԿԻ ԱՅԼ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ կատարակտով և ոսպնյակի այլ ախտահարումներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

22.03.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի մարտ «22»-ի 

N 94-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՅԼ ԴԱՍԵՐՈՒՄ ԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ԵՎ ՈՍՊՆՅԱԿԻ ԱՅԼ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H28*

Կատարակտ և ոսպնյակի այլ ախտահարումներ այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ

2)

H28.0

Կատարակտ` շաքարային դիաբետից (E10-E14 ընդհանուր չորրորդ նշանով .3†)

3)

H28.1

Կատարակտ` այլ դասերում դասակարգված ներզատական համակարգի այլ հիվանդությունների, սնուցման և նյութափոխանակության խանգարումների ժամանակ

4)

H28.2

Կատարակտ` այլ դասերում դասակարգված այլ հիվանդությունների ժամանակ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

ա.սկսվող (պերիֆերիկ, սեպաձև նուրբ պղտորումներ, որոնց միջև առկա են թափանցիկ զոնաներ, տեսանելի են լայն բբի պայմաններում),
բ. ոչ հասուն (ավելի դիֆուզ պղտորումներ, ոսպնյակի ուռճեցում),
գ.հասուն (տոտալ պղտորում՝ ոսպնյակի կեղևի ընդգրկումով),
դ. գերհասուն (մորգանյան և սկլեռոտիկ)

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ

8)

Գանգատներ

Տեսողության սրության իջեցում, մշուշոտ տեսողություն

9)

Անամնեզ

Տարիքը, սեռը, անամնեզում ստերոիդների ընդունում, ապրելակերպ (ալկոհոլի, ծխախոտի օգտագործում), այլ հիվանդությունների առկայությունը (շաքարային դիաբետ, համակարգային հիվանդություններ, զարկերակային գերճնշում), հղիության ժամանակ տարած վիրուսային վարակիչ հիվանդություններ

10)

Զննման արդյունք/Ցուցում

Տեսողության սրության ստուգում (պղտոր տեսողություն, տեսողության սրության իջեցում, առարկայական տեսողության բացակայություն, լուսազգացում), ներակնային ճնշման չափում (նորմա կամ բարձր): Բիոմիկրոսկոպիա (առաջային հատվածներ՝ նորմա, բեկող միջավայրեր՝ ոսպնյակում պղտորումներ): Օֆթալմոսկոպիա՝ ակնահատակում դիաբետիկ փոփոխություններ, այլ փոփոխություններ ավտոռեֆրակտոմետրիա, տոպոգրաֆիա, բիոմետրիա (A-scan`օպտիկական ուլտրաձայնային), սոնոգրաֆիա b-scan, ներակնային արհեստական ոսպնյակի հաշվարկ

11)

Հոսպիտալացման Ցուցում

Կիրառելի չէ

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման
քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժ

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան մեջ գլյուկոզի որոշում

1

1

>6.4

Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Ավտոռեֆրակտոմետրիա

1

1

 ±0.5 >

3)

Առկա չէ

Բիոմիկրոսկոպիա

1

1

Բեկող միջավայրերը` ոսպնյակում պղտորումներ

4)

Առկա չէ

Օֆթալմոսկոպիա

1

1

Ցանցենի՝ նորմա/ փոփոխված

5)

Առկա չէ

Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա

0,5

0,5

Ակնահատակ՝ նորմա/փոփոխված

6)

Առկա չէ

Տոնոմետրիա

1

1

 9-24

7)

Առկա չէ

Պախիմետրիա

1

1

 514- 560

8)

Առկա չէ

Առաջահետին առանցքի երկարության որոշում

1

1

 23,5>

9)

Առկա չէ

Սոնոգրաֆիա՝ B-scan

0,75

1

Ակնահատակի վիզուալիզացիայի բացակայության ժամանակ հնարավոր խնդիրների բացահայտում, օրինակ՝ հետին հիալոիդային թաղանթի շերտազատում, ցանցենու շերտազատում

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթա-վորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Կիրառելի չէ

-

-

-

-

-

-

8․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա ներակնային արհեստական ոսպնյակի իմպլանտացիայով

1

0.75

2)

Կատարակտի էքստրակապսուլյար էքստրակցիա ներակնային արհեստական ոսպնյակի իմպլանտացիայով

0,25

0,5

3)

Պարս պլանա վիտրէկտոմիա, լենսվիտրէկտոմիա + սիլիկոնային յուղի իմպլանտացիա

0,25

0,5

9․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. www.aao.org

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան