ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«25» ապրիլ 2024 թ. |
N 143-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՇՏԱՅԻՆ (ԲՈՒԼՈԶ) ԿԵՐԱՏՈՊԱԹԻԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ՝
1. Հաստատել բշտային (բուլոզ) կերատոպաթիայով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
25.04.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «25» ապրիլ 2024 թվականի N 143-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԲՇՏԱՅԻՆ (ԲՈՒԼՈԶ) ԿԵՐԱՏՈՊԱԹԻԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
H18.1 |
Բշտային (բուլոզ) կերատոպաթիա |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Ցերեկային ստացիոնարի պայմաններում, արտահիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, շտապ, անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ |
8) |
Գանգատներ |
Տեսողության վատացում, արցունքահոսություն, օտար մարմնի զգացում, կարմրություն |
9) |
Անամնեզ |
Կատարակտի կապակցությամբ վիրահատություն, ակնային այլ վիրահատություններ, վնասվածք, գլաուկոմա, եղջերաթաղանթի ժառանգական հիվանդություններ (Ֆուքսի էնդոթելիալ դիստրոֆիա) |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Բիոմիկրոսկոպիա` եղջերաթաղանթի ստրոմայի այտուց, եղջերաթաղանթի միկրոկիստոզ այտուց, եղջերաթաղանթի էպիթելի բուլաներ, եղջերաթաղանթի գուտատաներ (guttata), եղջերաթաղանթի էրոզիա, առաջային խցիկային ներակնային ոսպնյակ, հետխցիկային ներակնային ոսպնյակ, բբի դեֆորմացիա, ծիածանաթաղանթի ատրոֆիա |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Կիրառելի չէ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ակնաբույժ |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
Կիրառելի չէ |
- |
- |
- | ||
Գործիքային հետազոտություններ | |||||
1) |
Առկա չէ |
Վիզիոմետրիա |
1 |
1 |
Տեսողության սրության որոշում, առարկայական տեսողության բացակայություն |
2) |
Առկա չէ |
Տոնոմետրիա |
1 |
1 |
Ներակնային ճնշման չափում |
3) |
Առկա չէ |
Բիոմիկրոսկոպիա |
1 |
1 |
Աչքի առաջային սեգմենտի գնահատում |
4) |
Առկա չէ |
Օֆթալմոսկոպիա |
1 |
1 |
Ակնահատակը` նորմա կամ նորմայից շեղում |
5) |
Առկա չէ |
Ավտոռեֆրակտոմետրիա |
1 |
1 |
Կարճատեսության կամ հեռատեսության կամ աստիգմատիզմի հայտնաբերում |
6) |
Առկա չէ |
Կերատոտոպոգրաֆիա |
1 |
1 |
Եղջերաթաղանթի ձևափոխում |
7) |
Առկա չէ |
Տոմոգրաֆիա |
0.5 |
1 | |
8) |
Առկա չէ |
Առաջային օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա |
0.5 |
1 |
Եղջերաթաղանթի ամբողջ երկայնքով հաստության և այտուցի գնահատում |
9) |
Առկա չէ |
Էնդոթելիալ բջիջների հաշվարկ |
1 |
1 |
Եղջերաթաղանթի էնդոթելիալ բջիջների քանակը միավոր մակերեսում խիստ նվազած 700 և պակաս (նորմա՝ 1500-2000) |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Լուբրիկանտ |
Լուբրիկանտ |
ակնա-կաթիլներ |
1 |
2-6 անգամ |
3-5 տուփ |
ամիսներ |
2) |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) ակնակաթիլներ 1մգ/մլ |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) ակնակաթիլներ 1մգ/մլ |
շշիկ-կաթոցիկ |
0.6 |
4 անգամ, ապա նվազող սխեմայով |
1-3 տուփ |
4-12 շաբաթ |
3) |
Նատրիումի քլորիդ լուծույթ տեղային կիրառման 50մգ/մլ 10մլ |
Նատրիումի քլորիդ լուծույթ տեղային կիրառման 50մգ/մլ 10մլ |
պլաստիկե սրվակ |
0.5 |
4 անգամ |
3-5 տուփ |
4-12 շաբաթ |
4) |
Ֆենիլէֆրին (ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ) 100մգ/մլ ակնակաթիլներ |
Ֆենիլէֆրին (ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ) 100մգ/մլ ակնակաթիլներ |
սրվակ-կաթոցիկ |
0.3 |
3-4 անգամ |
2-3 տուփ |
4-6 շաբաթ |
5) |
Ֆլյուորոմեթոլոն 1մ/մլ |
Ֆլյուորոմեթոլոն 1մ/մլ |
կաթոցիկ |
0.5 |
3 անգամ |
1-2 տուփ |
1-2 ամիս |
6) |
Տոբրամիցին, դեքսամեթազոն ակնաքսուք 3մգ/գ+1մգ/գ |
Տոբրամիցին, դեքսամեթազոն ակնաքսուք 3մգ/գ+1մգ/գ |
պարկուճ |
0.5 |
4 անգամ |
1-2 տուփ |
1-2 ամիս |
7) |
Թերապևտիկ կոնտակտային լինզա |
Թերապևտիկ կոնտակտային լինզա |
հատ |
0.8 |
- |
4-6 հատ |
ամիսներ |
8) |
Շիճուկային կաթիլներ |
Շիճուկային կաթիլներ |
սրվակ |
0.6 |
4 անգամ |
4-6 հատ |
ամիսներ |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտացիա |
0.4 |
0.4 |
2) |
Թափանցող կերատոպլաստիկա |
0.3 |
0.8 |
3) |
Էնդոթելիալ կերատոպլաստիկա |
1.0 |
0.2 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Ֆիեզի Ս․ Եղջերենու էնդոթելիալ բջիջների դիսֆունկցիա։ էթիոլոգիա և բուժում․ Թերապևտիկ ձեռքբերումները ակնաբուժությունում 2018 /Feizi S. Corneal endothelial cell dysfunction: etiologies and management. Ther Adv Ophthalmol. 2018 Jan-Dec;10:2515841418815802.
2. Բոուլինգ Բ․ Կանսկի Կլինիկական ակնաբուժություն- համակարգային մոտեցում․ Էսեվիեր․ 2016/Bowling B. Kanski's Clinical Ophthalmology - A Systematic Approach. Elsevier. 2016;6:168- 72.
3. ՏԼ, Ջեքսոն․ Մուրֆիլդսի Ակնաբուժության ձեռնարկ․ Երկրորդ թողարկում, 2014/TL, Jackson. Moorfields Manual of Ophthalmology. Second edition, 2014; 157-159
4. Բոուլինգ Բ․ Կանսկի Կլինիկական ակնաբուժություն- համակարգային մոտեցում․ Էսեվիեր 2016/Bowling, Brad. Kanski's Clinical Ophthalmology - A Systematic Approach, Eighth Edition. s.l. : Elsevier, 2016;6:168-172.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|