Գլխավոր տեղեկություն
Համար
N 143-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.04.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«25» ապրիլ 2024 թ.

N 143-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՇՏԱՅԻՆ (ԲՈՒԼՈԶ) ԿԵՐԱՏՈՊԱԹԻԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել բշտային (բուլոզ) կերատոպաթիայով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

25.04.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«25» ապրիլ 2024 թվականի

N 143-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԲՇՏԱՅԻՆ (ԲՈՒԼՈԶ) ԿԵՐԱՏՈՊԱԹԻԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H18.1

Բշտային (բուլոզ) կերատոպաթիա

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Ցերեկային ստացիոնարի պայմաններում, արտահիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ, անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ

8)

Գանգատներ

Տեսողության վատացում, արցունքահոսություն, օտար մարմնի զգացում, կարմրություն

9)

Անամնեզ

Կատարակտի կապակցությամբ վիրահատություն, ակնային այլ վիրահատություններ, վնասվածք, գլաուկոմա, եղջերաթաղանթի ժառանգական հիվանդություններ (Ֆուքսի էնդոթելիալ դիստրոֆիա)

10)

Զննման արդյունք/Ցուցում

Բիոմիկրոսկոպիա` եղջերաթաղանթի ստրոմայի այտուց, եղջերաթաղանթի միկրոկիստոզ այտուց, եղջերաթաղանթի էպիթելի բուլաներ, եղջերաթաղանթի գուտատաներ (guttata), եղջերաթաղանթի էրոզիա, առաջային խցիկային ներակնային ոսպնյակ, հետխցիկային ներակնային ոսպնյակ, բբի դեֆորմացիա, ծիածանաթաղանթի ատրոֆիա

11)

Հոսպիտալացման Ցուցում

Կիրառելի չէ

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժ

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

Կիրառելի չէ

-

-

-

Գործիքային հետազոտություններ

1)

Առկա չէ

Վիզիոմետրիա

1

1

Տեսողության սրության որոշում, առարկայական տեսողության բացակայություն

2)

Առկա չէ

Տոնոմետրիա

1

1

Ներակնային ճնշման չափում

3)

Առկա չէ

Բիոմիկրոսկոպիա

1

1

Աչքի առաջային սեգմենտի գնահատում

4)

Առկա չէ

Օֆթալմոսկոպիա

1

1

Ակնահատակը` նորմա կամ նորմայից շեղում

5)

Առկա չէ

Ավտոռեֆրակտոմետրիա

1

1

Կարճատեսության կամ հեռատեսության կամ աստիգմատիզմի հայտնաբերում

6)

Առկա չէ

Կերատոտոպոգրաֆիա

1

1

Եղջերաթաղանթի ձևափոխում

7)

Առկա չէ

Տոմոգրաֆիա

0.5

1

8)

Առկա չէ

Առաջային օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա

0.5

1

Եղջերաթաղանթի ամբողջ երկայնքով հաստության և այտուցի գնահատում

9)

Առկա չէ

Էնդոթելիալ բջիջների հաշվարկ

1

1

Եղջերաթաղանթի էնդոթելիալ բջիջների քանակը միավոր մակերեսում խիստ նվազած 700 և պակաս (նորմա՝ 1500-2000)

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Լուբրիկանտ

Լուբրիկանտ

ակնա-կաթիլներ

1

2-6 անգամ

3-5 տուփ

ամիսներ

2)

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) ակնակաթիլներ 1մգ/մլ

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) ակնակաթիլներ 1մգ/մլ

շշիկ-կաթոցիկ

0.6

4 անգամ, ապա նվազող սխեմայով

1-3 տուփ

4-12 շաբաթ

3)

Նատրիումի քլորիդ լուծույթ տեղային կիրառման 50մգ/մլ 10մլ

Նատրիումի քլորիդ լուծույթ տեղային կիրառման 50մգ/մլ 10մլ

պլաստիկե սրվակ

0.5

4 անգամ

3-5 տուփ

4-12 շաբաթ

4)

Ֆենիլէֆրին (ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ) 100մգ/մլ ակնակաթիլներ

Ֆենիլէֆրին (ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ) 100մգ/մլ ակնակաթիլներ

սրվակ-կաթոցիկ

0.3

3-4 անգամ

2-3 տուփ

4-6 շաբաթ

5)

Ֆլյուորոմեթոլոն 1մ/մլ

Ֆլյուորոմեթոլոն 1մ/մլ

կաթոցիկ

0.5

3 անգամ

1-2 տուփ

1-2 ամիս

6)

Տոբրամիցին, դեքսամեթազոն ակնաքսուք 3մգ/գ+1մգ/գ

Տոբրամիցին, դեքսամեթազոն ակնաքսուք 3մգ/գ+1մգ/գ

պարկուճ

0.5

4 անգամ

1-2 տուփ

1-2 ամիս

7)

Թերապևտիկ կոնտակտային լինզա

Թերապևտիկ կոնտակտային լինզա

 հատ

0.8

-

4-6 հատ

ամիսներ

8)

Շիճուկային կաթիլներ

Շիճուկային կաթիլներ

սրվակ

0.6

4 անգամ

4-6 հատ

ամիսներ

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտացիա

0.4

0.4

2)

Թափանցող կերատոպլաստիկա

0.3

0.8

3)

Էնդոթելիալ կերատոպլաստիկա

1.0

0.2

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Ֆիեզի Ս․ Եղջերենու էնդոթելիալ բջիջների դիսֆունկցիա։ էթիոլոգիա և բուժում․ Թերապևտիկ ձեռքբերումները ակնաբուժությունում 2018 /Feizi S. Corneal endothelial cell dysfunction: etiologies and management. Ther Adv Ophthalmol. 2018 Jan-Dec;10:2515841418815802.

2. Բոուլինգ Բ․ Կանսկի Կլինիկական ակնաբուժություն- համակարգային մոտեցում․ Էսեվիեր․ 2016/Bowling B. Kanski's Clinical Ophthalmology - A Systematic Approach. Elsevier. 2016;6:168- 72.

3. ՏԼ, Ջեքսոն․ Մուրֆիլդսի Ակնաբուժության ձեռնարկ․ Երկրորդ թողարկում, 2014/TL, Jackson. Moorfields Manual of Ophthalmology. Second edition, 2014; 157-159

4. Բոուլինգ Բ․ Կանսկի Կլինիկական ակնաբուժություն- համակարգային մոտեցում․ Էսեվիեր 2016/Bowling, Brad. Kanski's Clinical Ophthalmology - A Systematic Approach, Eighth Edition. s.l. : Elsevier, 2016;6:168-172.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական: