Գլխավոր տեղեկություն
Համար
N 36-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2024
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
07.05.2024
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«07» մայիսի 2024 թ.

N 36-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայոց պատմություն» առարկայի 9-րդ և 12-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

 

5/7/2024

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2024 թվականի մայիսի 7-ի

N 36-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐ

 

9-րդ դասարան

 

Թեմա 1.

Հայ ժողովուրդը XX դարի սկզբին։ Հայոց ցեղասպանությունը

Նպատակ

Ձևավորել՝

- XX դ. սկզբի հայոց քաղաքակրթության պատմության և Հայոց ցեղասպանության բոլոր փուլերի վերաբերյալ գիտելիքներ,

- Հայոց ցեղասպանության պատմությունը հետազոտելու (շարժառիթներ, պատճառներ, ծրագրեր, փուլեր, հետևանքներ, պատմական դասեր, ճանաչման գործընթաց, ինքնապաշտպանական մարտեր) համեմատելու, դրանց արդյունքներն ու հետևանքները վերլուծելու հմտություններ,

- պատմական հայրենիքում հայ ժողովրդի անվտանգ ապրելու և զարգանալու իրավունքի համար պայքարող և պահանջատեր քաղաքացի լինելու գիտակցություն

- մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ մերժողական վերաբերմունք ունեցող քաղաքացի:

Վերջնարդյունքներ

1. Նկարագրի աշխարհաքաղաքական իրադրությունը և Հայաստանի դրությունը XX դարի սկզբին:

2. Ներկայացնի և համեմատի XX դարի սկզբի և Հայոց ցեղասպանության առանցքային դրվագները, կարևոր փաստերը, երևույթները, իրադարձությունները:

3. Ներկայացնի Առաջին աշխարհամարտում հայ ժողովրդի մասնակցությունը և Կովկասյան ճակատում հայկական կամավորական ջոկատների կազմավորումն ու գործունեությունը։

4. Նկարագրի սոցիալ-տնտեսական կյանքի, հասարակական հարաբերությունների, առօրյա կյանքի ու կենցաղի առանձնահատկությունները Արևելյան Հայաստանում, Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի հայաբնակ շրջաններում XIX դարի վերջին և XX դարի սկզբին, բացահայտի ընդհանրություններն ու առանձնահատկությունները։

5. Բնութագրի և համեմատի XIX դարի վերջի և XX դարի սկզբի ակնառու գործիչների գործունեությունը:

6. Բացատրի հարաբերությունները հարևան և աշխարհի երկրների, ժողովուրդների հետ, ուրվագծի հարաբերությունների և պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ և կանխատեսի դրանց հետևանքները։

7. Ներկայացնի և վերլուծի Հայոց ցեղասպանության շարժառիթները, պատճառները, ծրագրերը, փուլերը, ընթացքը, հետևանքները:

8. Ներկայացնի ինքնապաշտպանական հերոսամարտերը Հայոց ցեղասպանության տարիներին և XX դարասկզբի ազատագրական պայքարի առանցքային դրվագները, վերլուծի դրանց ընդհանրությունները, առանձնահատկությունները, արդյունքներն ու հետևանքները:

9. Ներկայացնի Հայոց ցեղասպանության պատասխանատուների դատավարությունը և գնահատի «Նեմեսիս» գործողությունը:

10. Ցույց տա Հայոց ցեղասպանության անպատժելիության և XX դարի հաջորդ ցեղասպանությունների միջև կապերը, դատապարտի ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործություն։

11. Արտահայտի դիրքորոշում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, պահանջատիրության, ցեղասպանության հետևանքների և դրանց վերացման վերաբերյալ, առաջարկի Հայկական հարցի լուծման տարբերակներ:

12. Գնահատի Հայոց ցեղասպանության տարիներին մեծ տերությունների, առաջադեմ գործիչների, միսիոներների, կազմակերպությունների, Հայոց եկեղեցու հայամետ ու հայապահպան գործունեությունը:

13. Արժևորի միասնական և փոխհամաձայնեցված գործելու կարևորությունը, պատմական փորձի, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը:

14. Հետազոտի Ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Ցեղասպանության հետևանքները (հայրենազրկում, մշակութային եղեռն, նյութական կորուստներ, հոգեբանական հետևանքներ, իր գերդաստանի ներկայացուցիչների առօրյա կյանքն ու գործունեությունը ցեղասպանության տարիներին) կամ «Նեմեսիս» գործողությունը և դրա արդյունքները:

Թեմայի բովանդակությունը

1. Հայոց ցեղասպանության քաղաքականության սկիզբը Օսմանյան Թուրքիայում: Հայության բնաջնջման համիդյան ծրագիրը: Ցեղասպանության առաջին փուլը:

2. 1894-1896 թթ. ինքնապաշտպանական մարտերը:

3. Ցարիզմի ազգային-գաղութային քաղաքականության նոր դրսևորումը։ Հայ ժողովրդի պայքարը ցարական ինքնակալության դեմ։ Հայ-թաթարական բախումները:

4. Երիտթուրքերը՝ համիդյան ծրագրի շարունակողներ։ Կիլիկիահայության կոտորածները։ Պանթյուրքական գաղափարախոսությունը:

5. Հայկական հարցի վերաբացումը 1912-1914 թթ․։ Արևմտյան Հայաստանում բարենորոգումների համաձայնագիրը:

6. Հայերի մասնակցությունն Առաջին աշխարհամարտին։ Կովկասյան ճակատը և կամավորական շարժումը։ Հայկական ջոկատների կազմավորումը և գործունեությունը: Հայկական լեգեոնի կազմավորումն ու գործունեությունը:

7. Հայոց ցեղասպանության նոր փուլը. Հայոց մեծ եղեռնը: Փուլերը:

8. 1915 թ. ինքնապաշտպանական մարտերը:

9. Մեծ տերությունների, առաջադեմ գործիչների և կազմակերպությունների արձագանքը:

10. Հայոց ցեղասպանության պատասխանատուների դատավարությունը: «Նեմեսիս» գործողությունը:

11. Ցեղասպանության իրականացման հերթական փուլը: Հայոց ցեղասպանության շարունակությունը քեմալականների կողմից։

12. Ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Ցեղասպանության հետևանքները (հայրենազրկում, մշակութային եղեռն, նյութական կորուստներ, հոգեբանական հետևանքներ, Սփյուռքի ձևավորում):

13. Հայոց ցեղասպանությունը և Հայոց եկեղեցին: Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը:

14. Վերազարթոնք. անհատական ճակատագրեր:

15. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Պահանջատիրություն:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

● սկզբնաղբյուրների հետ աշխատանք,

● գեղարվեստական ստեղծագործությունների ուսումնասիրություն

● սահիկաշարի, պաստառի կամ տեսանյութի պատրաստում

● ֆիլմի, տեսանյութերի դիտում, քննարկում

● էսսեների, ակնարկների պատրաստում

● թեստային աշխատանք

● հետազոտական աշխատանք (հիմնախնդիրների հետազոտում)

● համեմատական աղյուսակների և գծապատկերների կազմում

● բանավեճ, քննարկում

● խնդիրների առաջադրում և լուծումների ներկայացում ու քննարկում

● զանգվածային լրատվամիջոցների և համացանցային տեղեկատվության վերլուծություն

● նկարի վերլուծություն

● քարտեզի հետ աշխատանք

● դերային (կերպարային) ներկայացում

● դաս-էքսկուրսիա

Անհատներ և հարաբերություններ

Ո՞վ է պատմական անհատը:

 

● Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։

 

Օրինաչափություն

Ի՞նչն է օրինաչափ:

 

● Պատմական երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր, փոխադարձ պայմանավորվածություններ: Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները դիտարկել որպես պատմական ու հասարակական երևույթների և իրադարձությունների օրինաչափություններ:

 

Համաշխարհայնացում

Ի՞նչ է փոխկապակցվածությունը:

Որո՞նք են համաշխարհայնացման առավելություններն ու մարտահրավերները:

 

● մարդու ստեղծած համակարգերի և համայնքների փոխկապակցվածությունը, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, հնարավորությունները, որոշումների ազդեցությունը մարդկության և շրջակա միջավայրի վրա:

Միջառարկայական կապերը թեմայում

Համաշխարհային պատմություն - XX դարասկզբի պետություններ, միջազգային կազմակերպություններ, կառույցներ, կոնֆլիկտներ, հարաբերություններ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր, փաստեր և այլն:

Աշխարհագրություն – Ցեղասպանությունը ճանաչած երկրներ՝ տարածք, բնակչություն․ բնակլիմայական պայմաններ, բնական հարստություններ և այլն, քարտեզի հետ աշխատանք

Հասարակագիտություն - «Արժեքներ», «Մտածողություն, հուզական բանականություն և վարք», «Հետազոտական և կառավարչական հմտություններ» թեմաներ

Հայոց լեզու - բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում, տարբեր բնույթի հայերեն տեքստերի վերլուծում և ընկալում,դրանց հիմնական գաղափարի ըմբռնում

Գրականություն - գրողներ, բանաստեղծներ, ստեղծագործություններ

ՆԶՊ - զենքեր, ռազմարվեստ, մարտավարություն:

Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, թատրոն, կիրառական արվեստ) - մշակույթի տարբեր բնագավառներ, գործիչներ, ստեղծագործություններ, պատմամշակութային հուշարձաններ, արվեստի գործեր:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ 15, Հ 16, Հ 17, Հ 18, Հ 25, Հ 27, Հ 28, Հ 29, Հ 30, Հ 31, Հ 34, Հ35, Հ45

 

Թեմա 2.

Հայաստանը անկախության վերականգնման ճանապարհին: Հայաստանի Առաջին Հանրապետությունը

Նպատակ

Ձևավորել՝

- XX դարի սկզբի հայոց քաղաքակրթության զարգացման և Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության վերաբերյալ գիտելիքներ,

- XX դարի սկզբի հայոց քաղաքակրթության զարգացման և Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության կարևոր դեպքերը, իրադարձությունները, ձեռքբերումները գնահատելու, բացթողումները բացահայտելու և ընդհանրացումներ անելու հմտություններ,

- Հայաստանի Առաջին Հանրապետության տեղն ու դերը հայոց պատմության մեջ գնահատելու հմտություններ:

 

Վերջնարդյունքներ

1. Նկարագրի աշխարհաքաղաքական իրադրությունը, Հայաստանի և տարածաշրջանի ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակը 1917-1920 թթ․, տարածքային հիմնախնդիրները:

2. Ներկայացնի և համեմատի 1917-1920 թթ․ հայոց պատմության առանցքային դրվագները, կարևոր փաստերը, երևույթները, իրադարձությունները, վերլուծի դրանց արդյունքները, հետևանքները:

3. Նկարագրի Հայաստանի Առաջին Հանրապետության պետական կառավարման համակարգը, բանակը, սոցիալ-տնտեսական կյանքը, հասարակական հարաբերությունները, առօրյա կյանքն ու կենցաղը, փորձի կապեր գտնել ներկա կյանքի իրողությունների հետ։

4. Բնութագրի և համեմատի 1917-1920 թթ. ակնառու գործիչների գործունեությունը:

5. Բացատրի հարաբերությունները հարևան և աշխարհի երկրների, ժողովուրդների հետ, ուրվագծի հարաբերությունների և պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ:

6. Ներկայացնի և վերլուծի հայոց եկեղեցու գործունեությունը և պետություն-եկեղեցի հարաբերությունները 1918-1920 թթ.:

7. Վերլուծի արտաքին և ներքին գործոնների ազդեցությունը Հայաստանի Առաջին Հանրապետության կայացման և անկման գործընթացներում, կատարի եզրահանգումներ:

8. Գնահատի մշակույթի զարգացման պայմանները, առանձնահատկությունները, արժևորի ազգային մշակույթի ձեռքբերումները հայոց մշակույթի համատեքստում:

9. Գնահատի Մայիսյան հերոսամարտերի դերն ու նշանակությունը, արժևորի միասնական և փոխհամաձայնեցված գործելու կարևորությունը, պատմական փորձի, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը:

10. Արժևորի անկախ, ինքնիշխան ազգային պետություն ունենալու անհրաժեշտությունը և կարծիք հայտնի հայոց պատմության մեջ Հայաստանի Առաջին Հանրապետության տեղի ու դերի վերաբերյալ։

11. Հետազոտի իր գերդաստանի կամ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը Առաջին աշխարհամարտին կամ Մայիսյան հերոսամարտերին:

 

Թեմայի բովանդակությունը

1. Աշխարհաքաղաքական իրադրությունը։ Ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրավիճակը Հայաստանում և տարածաշրջանում:

2. Ռուսական հեղափոխություններն ու Հայաստանը։ Ազգային-քաղաքական կյանքի վերելքը։ Ազգային զինուժի ստեղծումը։

3. Խորհրդային Ռուսաստանը և Հայկական հարցը։ Բրեստ-Լիտովսկի հաշտությունը։

4. Անկախության վերականգնման գործընթացը։ Թուրքական զորքերի ներխուժումն Այսրկովկաս և Հայաստան։ Տրապիզոնի բանակցությունները:

5. Մայիսյան հերոսամարտերը: Հայաստանի Հանրապետության հռչակումը։ Բաթումի պայմանագիրը: Բաքվի գոյամարտը:

6. Հայաստանի Հանրապետության կայացումը։ Արամ Մանուկյան։ Ներքին դրությունը։ Պետական մարմինների ձևավորումը։ Բանակի ստեղծումը։

7. Հասարակական-քաղաքական կյանքը, սոցիալ-տնտեսական վիճակը, հասարակական հարաբերությունները առօրյա կյանքն ու կենցաղը Հայաստանի Հանրապետությունում։

8. Հայոց եկեղեցու գործունեությունը 1918-1920 թթ․։ Եկեղեցի-պետություն դաշնագիրը:

9. ՀՀ տարածքային հիմնախնդիրները 1918-1920 թթ․։ Հայ-վրացական պատերազմը։

10. Պայքար մուսաֆաթական Ադրբեջանի նկրտումների դեմ։ Հայերի էթնիկ զտումների և ցեղասպանական քաղաքականությունը Ադրբեջանում 1918–1920 թթ.։

11. Միջազգային հարաբերությունները և ՀՀ արտաքին քաղաքականությունը 1918-1920 թթ․։ Փարիզի խորհրդաժողովը և Հայկական հարցը։ Սևրի պայմանագիրը։

12. Թուրք-հայկական պատերազմը։ Հայաստանի Հանրապետության անկումը:

13. Հայաստանի Առաջին Հանրապետության կրթամշակութային ձեռքբերումները։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

● սկզբնաղբյուրների հետ աշխատանք,

● սահիկաշարի, պաստառի կամ տեսանյութի պատրաստում

● ֆիլմի, տեսանյութերի դիտում, քննարկում

● էսսեների, ակնարկների պատրաստում

● թեստային աշխատանք

● հետազոտական աշխատանք (հիմնախնդիրների հետազոտում)

● համեմատական աղյուսակների և գծապատկերների կազմում

● բանավեճ, քննարկում

● խնդիրների առաջադրում և լուծումների ներկայացում ու քննարկում

● զանգվածային լրատվամիջոցների և համացանցային տեղեկատվության վերլուծություն

● նկարի վերլուծություն

● քարտեզի հետ աշխատանք

● դերային (կերպարային) ներկայացում

● դաս-էքսկուրսիա

Համակարգ (Պետություն)

Որո՞նք են համակարգի բնորոշ հատկանիշները:

● Դիտարկել պետությունը՝ որպես հասարակության միասնական քաղաքական համակարգ:

 

Կառուցվածք և գործառույթ

Պետական կառավարման կառուցվածքը և պաշտոնյաների գործառույթները:

 

Անհատներ և հարաբերություններ

Ո՞վ է պատմական անհատը:

● Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։

Միջառարկայական կապերը թեմայում

Համաշխարհային պատմություն - XX դարասկզբի պետություններ, միջազգային կազմակերպություններ, կառույցներ, կոնֆլիկտներ, հարաբերություններ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր, փաստեր և այլն:

Աշխարհագրություն - աշխարհի երկրներ՝ տարածք, բնակչություն․ բնակլիմայական պայմաններ, բնական հարստություններ և այլն, քարտեզի հետ աշխատանք:

Հասարակագիտություն - «Արժեքներ», «Մտածողություն, հուզական բանականություն և վարք», «Հետազոտական և կառավարչական հմտություններ», «Պետություն», «Պետություն և մշակույթ», «Պետություն և տնտեսություն», «Պետություն և քաղաքականություն» թեմաներ:

Հայոց լեզու - բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում, տարբեր բնույթի հայերեն տեքստերի վերլուծում և ընկալում, դրանց հիմնական գաղափարի ըմբռնում:

Գրականություն - գրողներ, բանաստեղծներ, ստեղծագործություններ:

ՆԶՊ - զենքեր, ռազմարվեստ, մարտավարություն,

Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, թատրոն, կիրառական արվեստ) - մշակույթի տարբեր բնագավառներ, գործիչներ, ստեղծագործություններ, պատմամշակութային հուշարձաններ, արվեստի գործեր:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ 15, Հ 16, Հ 17, Հ 18, Հ 25, Հ 27, Հ 28, Հ 29, Հ 30, Հ 31, Հ 34, Հ35, Հ45


Թեմա 3.

Խորհրդային Հայաստանը 1920-1991 թթ.

Նպատակ

Ձևավորել՝

- խորհրդային շրջանում հայոց քաղաքակրթության զարգացման վերաբերյալ գիտելիքներ,

- Խորհրդային Հայաստանի պատմության կարևոր դեպքերը, իրադարձությունները, ձեռքբերումները գնահատելու, բացթողումները բացահայտելու և ընդհանրացումներ անելու հմտություններ,

- Խորհրդային Հայաստանի տեղն ու դերը հայոց պատմության մեջ գնահատելու հմտություններ:

Վերջնարդյունքներ

1. Նկարագրի աշխարհաքաղաքական իրադրությունը, ԽՍՀՄ ու ՀԽՍՀ արտաքին քաղաքական և ներքաղաքական իրավիճակը 1920-1991 թթ․:

2. Ներկայացնի և համեմատի 1920-1991 թթ. հայոց պատմության առանցքային դրվագները, կարևոր փաստերը, երևույթները, իրադարձությունները, վերլուծի դրանց արդյունքները, հետևանքները:

3. Նկարագրի Խորհրդային Հայաստանի պետական կառավարման համակարգը, սոցիալ-տնտեսական կյանքը, հասարակական հարաբերությունները, առօրյա կյանքն ու կենցաղը, փորձի կապեր գտնել ներկա կյանքի իրողությունների հետ։

4. Բնութագրի և համեմատի Խորհրդային Հայաստանի ակնառու գործիչների գործունեությունը:

5. Ներկայացնի և բացատրի Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները, խորհրդային իշխանությունների հակահայ տարածքային քաղաքականությունը:

6. Բացահայտի հայ ժողովրդի և Հայոց եկեղեցու մասնակցությունն Երկրորդ աշխարհամարտին և ներդրումը հաղթանակի գործում:

7. Ներկայացնի և վերլուծի Խորհրդային իշխանությունների կրոնական քաղաքականությունը և պետություն-եկեղեցի հարաբերությունները 1920-1991 թթ.։

8. Վերլուծի ՀՀ և ԱՀ ստեղծման գործընթացները: Հայոց եկեղեցին անկախացման շրջանում:

9. Բացատրի խորհրդահայ մշակույթի զարգացման պայմաններն ու առանձնահատկությունները, արժևորի խորհրդահայ մշակույթի ձեռքբերումները և գնահատի Երևանի համահայկական կենտրոն դառնալու նշանակությունը:

10. Գնահատի Գարեգին Նժդեհի գործունեությունը և Զանգեզուրի հերոսամարտի արդյունքներն ու նշանակությունը:

11. Կարևորի Արցախյան շարժման նոր փուլի սկզբնավորման, համազգային շարժման ծավալման պատմական նշանակությունը:

12. Կարծիք հայտնի հայոց պատմության մեջ Խորհրդային Հայաստանի տեղի ու դերի վերաբերյալ։

13. Արժևորի պատմական փորձի, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը:

14. Հետազոտի իր գերդաստանի ներկայացուցիչների առօրյա կյանքն ու գործունեությունը Երկրորդ աշխարհամարտի տարիներին կամ 1945-1991 թթ, փորձի կապեր գտնել ներկա կյանքի իրողությունների հետ:

Թեմայի բովանդակությունը

1. Հայաստանի խորհրդայնացումը: Խորհրդային վարչակարգի հաստատումը Հայաստանում. իշխանության մարմինների ստեղծումը։

2. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները 1920-1923 թթ: Զանգեզուրի հերոսամարտը։ Գարեգին Նժդեհ:

3. Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

4. Լոռու և Ջավախքի հիմնախնդիրը:

5. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը: Հայկական հարցը Լոնդոնի, Լոզանի խորհրդաժողովներում:

6. Խորհրդային Հայաստանը՝ միութենական հանրապետություն: ՀԽՍՀ սահմանադրությունը:

7. Սոցիալ-տնտեսական կյանքը 1922 - 1940 թթ.:

8. Անհատի պաշտամունքի ձևավորումը: Քաղաքական հալածանքներն ու զանգվածային բռնությունները:

9. Խորհրդային իշխանության քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ։ Բռնություններ և հալածանքներ։

10. Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին։

11. Խորհրդային Հայաստանի սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքը 1945-1991 թթ.:

12. Խորհրդահայ հասարակության առօրյա կյանքն ու կենցաղը, հասարակական հարաբերությունները:

13. Խորհրդային Հայաստանի մշակույթը: Խորհրդահայ նշանավոր մշակութային գործիչներ։

Արցախյան հիմնախնդիրը։ Անկախացման ճանապարհին

14. Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։

15. Արցախյան հիմնախնդիրը և շարժման սկիզբը։ Խորհրդային Հայաստանին միանալու ԼՂԻՄ-ի որոշումը: Սումգայիթյան ցեղասպանությունը:

16. Համազգային շարժման ծավալումը։ 1988 թ․ երկրաշարժը: Բաքվի կոտորածները: Հայերի բռնագաղթը: Խորհրդային բանակի և Ադրբեջանի գործողությունները ԼՂԻՄ-ում։

17. ՀՀ և ԼՂՀ անկախացման գործընթացը: Հայաստանի անկախության հռչակագիրը։ Անկախության հանրաքվեն, ԼՂՀ հռչակումը և անկախության հանրաքվեն, ԽՍՀՄ փլուզումը, ԱՊՀ ստեղծումը։

18. Հայոց Եկեղեցին նորանկախ պետության ստեղծման տարիներին:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

● սկզբնաղբյուրների հետ աշխատանք,

● սահիկաշարի, պաստառի կամ տեսանյութի պատրաստում

● ֆիլմի, տեսանյութերի դիտում, քննարկում

● էսսեների, ակնարկների պատրաստում

● թեստային աշխատանք

● հետազոտական աշխատանք (հիմնախնդիրների հետազոտում)

● համեմատական աղյուսակների և գծապատկերների կազմում

● բանավեճ, քննարկում

● խնդիրների առաջադրում և լուծումների ներկայացում ու քննարկում

● զանգվածային լրատվամիջոցների և համացանցային տեղեկատվության վերլուծություն

● նկարի վերլուծություն

● քարտեզի հետ աշխատանք

● դերային (կերպարային) ներկայացում, դաս-էքսկուրսիա

Կառուցվածք և գործառույթ

● Պետական կառավարման կառուցվածքը և պաշտոնյաների գործառույթները:

 

Ժամանակ և տարածություն

Որտե՞ղ և ե՞րբ:

● Դիտարկել պատմության շրջադարձային իրադարձությունները, երևույթները, ընկերային ու առտնին կյանքն ու սովորույթները, անհատների, հասարակությունների և քաղաքակրթությունների միջև փոխհարաբերությունները, անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:

 

Անհատներ և հարաբերություններ

Ո՞վ է պատմական անհատը:

● Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։

 

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Որքանո՞վ է մշակույթը կարևոր անհատի, ազգի կյանքում:

● գաղափարների, համոզմունքների, արժեքների զգացողությունների, մշակութային դրսևորումների արժևորում,

● միջմշակութային արժեքների առնչությունների բացահայտում,

● ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտության արժևորում:

Միջառարկայական կապերը թեմայում

Համաշխարհային պատմություն - XX դարի պետություններ, միջազգային կազմակերպություններ, կառույցներ, կոնֆլիկտներ, հարաբերություններ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր, փաստեր և այլն:

Աշխարհագրություն - աշխարհի երկրներ՝ տարածք, բնակչություն․ բնակլիմայական պայմաններ, բնական հարստություններ և այլն, քարտեզի հետ աշխատանք:

Հասարակագիտություն - «Արժեքներ», «Մտածողություն, հուզական բանականություն և վարք», «Հետազոտական և կառավարչական հմտություններ», «Պետություն», «Պետություն և մշակույթ», «Պետություն և տնտեսություն», «Պետություն և քաղաքականություն» թեմաներ

Հայոց լեզու - բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում, տարբեր բնույթի հայերեն տեքստերի վերլուծում և ընկալում, դրանց հիմնական գաղափարի ըմբռնում

Գրականություն - գրողներ, բանաստեղծներ, ստեղծագործություններ

ՆԶՊ- զենքեր, ռազմարվեստ, մարտավարություն,

Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) - մշակույթի տարբեր բնագավառներ, գործիչներ, ստեղծագործություններ, պատմամշակութային հուշարձաններ, արվեստի գործեր:

Բնագիտամաթեմատիկական առարկաներ - հայտնագործություններ, նորարարություններ, ձեռքբերումներ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ 15, Հ 16, Հ 17, Հ 18, Հ 25, Հ 27, Հ 28, Հ 29, Հ 30, Հ 31, Հ 34, Հ35, Հ45

Թեմա 4.

 Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը արդի փուլում

Նպատակ

Ձևավորել՝

- գիտելիքներ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արդի շրջափուլի վերաբերյալ,

- ՀՀ և ԱՀ արդի շրջափուլի պատմության կարևոր դեպքերը, իրադարձությունները, ձեռքբերումները գնահատելու, բացթողումները բացահայտելու և ընդհանրացումներ անելու հմտություններ,

- Հայոց երկու պետությունների տեղն ու դերը աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում գնահատելու հմտություններ:

Վերջնարդյունքներ

1. Նկարագրի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրադրությունը, ՀՀ և ԱՀ արտաքին քաղաքական և ներքաղաքական իրավիճակը արդի շրջանում:

2. Ներկայացնի և համեմատի արդի շրջափուլի հայոց պատմության առանցքային դրվագները, կարևոր փաստերը, երևույթները, իրադարձությունները, վերլուծի դրանց արդյունքները, հետևանքները:

3. Նկարագրի պետական կառավարման համակարգը, սոցիալ-տնտեսական կյանքը, հասարակական հարաբերությունները, առօրյա կյանքն ու կենցաղը արդի շրջանում հայոց երկու պետություններում, վերլուծի դրանց փոփոխությունները խորհրդային շրջանի համեմատությամբ։

4. Բնութագրի և համեմատի արդի շրջափուլի ակնառու գործիչների գործունեությունը:

5. Ներկայացնի և բացատրի անկախացման և պետականաշինության գործընթացները ՀՀ- ում և ԱՀ-ում, վերլուծի ներքին և արտաքին մարտահրավերները:

6. Բացատրի հարաբերությունները հարևան և աշխարհի երկրների, միջպետական տարբեր միությունների, կառույցների, կազմակերպությունների հետ:

7. Ներկայացնի և վերլուծի պետություն-եկեղեցի հարաբերությունները, գիտակցի պետության և հայոց եկեղեցու համագործակցության անհրաժեշտությունը։

8. Ըմբռնի Արցախյան հիմնախնդրի էությունը, հետազոտի հիմնախնդրի արդի վիճակը, առաջարկի լուծման տարբերակներ։

9. Բացատրի մշակույթի զարգացման արդի պայմաններն ու առանձնահատկությունները, արժևորի ձեռքբերումները:

10. Հիմնավորի Արցախի ազատագրման անհրաժեշտությունը, արժևորի դրված նպատակների իրականացման գործում միասնական և փոխհամաձայնեցված գործելու կարևորությունը, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը:

11. Հետազոտի իր գերդաստանի ներկայացուցիչների ներդրումը Արցախյան ազատամարտում և Հայրենիքի պաշտպանության գործում կամ հետազոտի Արցախյան հիմնախնդիրը, ներկայացնի լուծման տարբերակներ:

Թեմայի բովանդակությունը

Արցախյան ազատամարտը

1. Արցախյան ազատամարտը (1990-1994 թթ.)։

2. Արցախյան հիմնախնդիրը միջազգային ատյաններում: Հիմնախնդրի լուծման հեռանկարները:

3. Արցախյան ազատամարտի արդի փուլը:

4. Արցախյան ազատամարտերի հերոսները:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կայացման և ամրապնդման գործընթացը

5. Հայաստանի Հանրապետության կայացման գործընթացը:

6. Արցախի Հանրապետության կայացման գործընթացը:

7. Հայաստանի Հանրապետության միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը:

8. Արցախի Հանրապետության միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը:

9. Հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքը հայոց երկու Հանրապետություններում:

10. Եկեղեցի-պետություն փոխհարաբերություններն արդի փուլում:

11. Հայկական մշակույթը արդի շրջանում:

12. Արդի հայ հասարակության առօրյա կյանքն ու կենցաղը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

● սկզբնաղբյուրների հետ աշխատանք,

● սահիկաշարի, պաստառի կամ տեսանյութի պատրաստում

● ֆիլմի, տեսանյութերի դիտում, քննարկում

● էսսեների, ակնարկների պատրաստում

● թեստային աշխատանք

● հետազոտական աշխատանք (հիմնախնդիրների հետազոտում)

● համեմատական աղյուսակների և գծապատկերների կազմում

● բանավեճ, քննարկում

● խնդիրների առաջադրում և լուծումների ներկայացում, քննարկում

● զանգվածային լրատվամիջոցների և համացանցային տեղեկատվության վերլուծություն

● նկարի վերլուծություն

● քարտեզի հետ աշխատանք

● դերային (կերպարային) ներկայացում

● դաս-էքսկուրսիա

Համաշխարհայնացում

Ի՞նչ է փոխկապակցվածությունը:

Որո՞նք են համաշխարհայնացման առավելություններն ու մարտահրավերները:

● մարդու ստեղծած համակարգերի և համայնքների փոխկապակցվածությունը, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, հնարավորությունները, որոշումների ազդեցությունը մարդկության և շրջակա միջավայրի վրա:

 

Անհատներ և հարաբերություններ

Ո՞վ է պատմական անհատը:

● Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։

 

Օրինաչափություն

Ի՞նչն է օրինաչափ:

● Պատմական երևույթների միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառահետևանքային անհրաժեշտ կապեր, փոխադարձ պայմանավորվածություններ: Պատճառները, հետևանքները, առանձնահատկությունները, ընդհանրությունները դիտարկել որպես պատմական ու հասարակական երևույթների և իրադարձությունների օրինաչափություններ:

Միջառարկայական կապերը թեմայում

Համաշխարհային պատմություն - XX դարի պետություններ, միջազգային կազմակերպություններ, կառույցներ, կոնֆլիկտներ, հարաբերություններ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր, փաստեր և այլն:

Աշխարհագրություն - աշխարհի երկրներ՝ տարածք, բնակչություն․ բնակլիմայական պայմաններ, բնական հարստություններ և այլն, քարտեզի հետ աշխատանք:

Հասարակագիտություն - «Արժեքներ», «Մտածողություն, հուզական բանականություն և վարք», «Հետազոտական և կառավարչական հմտություններ», «Պետություն», «Պետություն և մշակույթ», «Պետություն և տնտեսություն», «Պետություն և քաղաքականություն» թեմաներ

Հայոց լեզու - բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում, տարբեր բնույթի հայերեն տեքստերի վերլուծում և ընկալում, դրանց հիմնական գաղափարի ըմբռնում

Գրականություն - գրողներ, բանաստեղծներ, ստեղծագործություններ

ՆԶՊ- զենքեր, ռազմարվեստ, մարտավարություն,

Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) - մշակույթի տարբեր բնագավառներ, գործիչներ, ստեղծագործություններ, պատմամշակութային հուշարձաններ, արվեստի գործեր:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ 15, Հ 16, Հ 17, Հ 18, Հ 25, Հ 27, Հ 28, Հ 29, Հ 30, Հ 31, Հ 34, Հ35, Հ45

 

Թեմա 5.

Հայկական սփյուռքը ձևավորումից մինչ մեր օրերը

Նպատակ

Ձևավորել՝

- գիտելիքներ հայկական սփյուռքի վերաբերյալ,

- Հայրենիք - Սփյուռք հարաբերությունները, սփյուռքահայ համայնքների առանձնահատկությունները, Սփյուռքի հիմնախնդիրները վերլուծելու հմտություններ,

- Համազգային հիմնախնդիրների լուծման ուղղությամբ Սփյուռքի գործունեությունը և ներդրումը գնահատելու, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման կարևորությունը և հայության միասնությունն արժևորելու հմտություններ:

Վերջնարդյունքներ

1. Նկարագրի աշխարհաքաղաքական իրադրությունը, Հայկական սփյուռքի աշխարհագրությունը, սփյուռքահայ նշանավոր կենտրոնները:

2. Ներկայացնի և համեմատի Հայկական սփյուռքի պատմության առանցքային դրվագները, կարևոր փաստերը, երևույթները, իրադարձությունները, վերլուծի դրանց արդյունքները, հետևանքները:

3. Նկարագրի սփյուռքի ձևավորումից մինչ այսօր հասարակական միջավայրի, համակեցութային հարաբերությունների, առօրյա կյանքի ու կենցաղի առանձնահատկությունները սփյուռքահայ համայնքներում, փորձի կապեր գտնել ներհայաստանյան կյանքի իրողությունների հետ։

4. Բնութագրի և համեմատի սփյուռքահայ ակնառու գործիչների գործունեությունը:

5. Բացատրի Սփյուռքի ձևավորման, ստվարացման և նոր համայնքների առաջացման պատճառներն ու պատմական պայմանները:

6. Մեկնաբանի Սփյուռքի հիմնախնդիրները և արտահայտի տեսակետ Սփյուռքի ապագայի և Հայրենիք - Սփյուռք հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ:

7. Փաստարկի և գնահատի Հայկական հարցի լուծման, Ցեղասպանության միջազգային ճանաչման, աշխարհասփյուռ հայության միավորման նպատակով սփյուռքի տարբեր կառույցների և գործիչների գործունեությունը:

8. Կարևորի Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացման անհրաժեշտությունն ու միասնական և փոխհամաձայնեցված գործելու կարևորությունը արդի փուլում:

9. Գնահատի հայրենադարձության նշանակությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։

10. Արժևորի Հայ Առաքելական Եկեղեցու հայապահպան գործունեությունը և դերը սփյուռքահայության կյանքում։

11. Բացատրի սփյուռքահայ մշակույթի զարգացման առանձնահատկությունները, արժևորի սփյուռքահայ մշակույթի ձեռքբերումները համազգային և համաշխարհային մշակույթի համատեքստում:

12. Հետազոտի Սփյուռքի ձևավորման և ընդլայնման գործընթացները կամ իր գերդաստանի կապերը սփյուռքահայ որևէ համայնքի հետ կամ հետազոտի համահայկական որևէ միջոցառման պատմություն:

Թեմայի բովանդակությունը

1. Հայկական սփյուռքի ձևավորումը, պայմանները, մարտահրավերները, նշանավոր կենտրոնները։

2. «Ազգային օջախի» և հայ գաղթականության խնդիրը Ազգերի լիգայում։

3. Սփյուռք - Խորհրդային Հայաստան հարաբերությունները: Սփյուռքահայերի հայրենադարձությունը, փուլերը, արդյունքները:

4. 1990-ական թթ. զանգվածային արտագաղթը և Սփյուռքի ստվարացումը։ Սփյուռքահայ հիմնական կենտրոնները և նոր համայնքներն այսօր:

5. Հայ Առաքելական Եկեղեցու հայապահպան գործունեությունը և դերը սփյուռքահայության կյանքում:

6. Սփյուռքահայերի պայքարը Հայկական հարցի լուծման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու հայապահպանության համար:

7. Սփյուռքի հիմնախնդիրները: Հայրենիք - Սփյուռք հարաբերությունների հեռանկարը:

8. Սփյուռքահայ մշակույթը, համաշխարհային ձեռքբերումներ: Սփյուռքահայ նշանավոր գործիչներ:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

● սկզբնաղբյուրների հետ աշխատանք,

● սահիկաշարի, պաստառի կամ տեսանյութի պատրաստում

● ֆիլմի, տեսանյութերի դիտում, քննարկում

● էսսեների, ակնարկների պատրաստում

● թեստային աշխատանք

● հետազոտական աշխատանք (հիմնախնդիրների հետազոտում)

● համեմատական աղյուսակների և գծապատկերների կազմում

● բանավեճ, քննարկում

● խնդիրների առաջադրում և լուծումների ներկայացում, քննարկում

● զանգվածային լրատվամիջոցների և համացանցային տեղեկատվության վերլուծություն

● նկարի վերլուծություն

● քարտեզի հետ աշխատանք

● դերային (կերպարային) ներկայացում

դաս-էքսկուրսիա

Պատճառ և հետևանք

 Ինչո՞ւ տեղի ունեցավ: Ի՞նչ պայմաններ էին դրա համար անհրաժեշտ:

● պատճառահետևանքային փոխազդեցություններ,

● պատճառահետևանքային կապերի ուսումնասիրում՝ նոր իրադարձությունները կանխատեսելու և բացատրելու համար:

 

Համաշխարհայնացում

Ի՞նչ է փոխկապակցվածությունը:

Որո՞նք են համաշխարհայնացման առավելություններն ու մարտահրավերները:

● մարդու ստեղծած համակարգերի և համայնքների փոխկա-պակցվածությունը, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, հնարավորությունները, որոշումների ազդեցությունը մարդկության և շրջակա միջավայրի վրա:

 

Անհատներ և հարաբերություններ

Ո՞վ է պատմական անհատը:

● Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։

Միջառարկայական կապերը թեմայում

Համաշխարհային պատմություն - XX դարի պետություններ, միջազգային կազմակերպություններ, կառույցներ, կոնֆլիկտներ, հարաբերություններ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր, փաստեր և այլն:

Աշխարհագրություն - աշխարհի երկրներ՝ տարածք, բնակչություն․ բնակլիմայական պայմաններ, բնական հարստություններ և այլն, քարտեզի հետ աշխատանք:

Հասարակագիտություն - «Արժեքներ», «Մտածողություն, հուզական բանականություն և վարք», «Հետազոտական և կառավարչական հմտություններ», «Պետություն», «Պետություն և մշակույթ», «Պետություն և տնտեսություն», «Պետություն և քաղաքականություն» թեմաներ

Հայոց լեզու - բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում, տարբեր բնույթի հայերեն տեքստերի վերլուծում և ընկալում, դրանց հիմնական գաղափարի ըմբռնում

Գրականություն - գրողներ, բանաստեղծներ, ստեղծագործություններ

Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) - մշակույթի տարբեր բնագավառներ, գործիչներ, ստեղծագործություններ, պատմամշակութային հուշարձաններ, արվեստի գործեր:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ 15, Հ 16, Հ 17, Հ 18, Հ 25, Հ 27, Հ 28, Հ 29, Հ 30, Հ 31, Հ 34, Հ35, Հ45


Թեմա 6.

Հայացք ապագային. հայության հարատևման գրավականները

Նպատակ

Ձևավորել՝

- Միջազգային աշխարհաքաղաքական զարգացումներում Հայաստանի Հանրապետության դերի և մասնակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ եզրահանգումներ անելու հմտություններ,

- անկախ, ինքնիշխան, զորեղ, միասնական ազգային պետություն ունենալու անհրաժեշտությունը գնահատելու հմտություններ,

- Հայոց մրցունակ պետության կայացման և զարգացման գործում սեփական դերն ու մասնակցությունը, ազգային հիմնարար արժեքների պահպանումն ու հանրահռչակումը կարևորելու գիտակցություն:

Վերջնարդյունքներ

1. Արժևորի ազգային, պետական, հասարակական, հոգևոր, անձնական շահերի միասնականության և սփյուռքի հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

2. Արժևորի պետության և Հայոց եկեղեցու՝ որպես ազգային-հոգևոր կառույցի, համագործակցության անհրաժեշտությունն ու նշանակությունը հայապահպանության և Հայաստանի զորեղացման գործում։

3. Գիտակցի ազգային արժեքները պահպանելու, զարգացնելու, հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, պատրաստ լինի իր հնարավոր ներդրումն ունենալ այդ արժեքները հանրահռչակելու գործում:

4. Գիտակցի Հայոց զորեղ և մրցունակ պետության կայացման և զարգացման գործում իր մասնակցության անհրաժեշտությունը։ Հետազոտի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերները և քաղաքական, տնտեսական, մշակութային, բնապահպանական հիմնախնդիրները, դրանց լուծման և հաղթահարման վերաբերյալ փորձի առաջարկել ուղիներ:

5. Աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում ուրվագծի հարաբերությունների և պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ:

6. Հետազոտի և արժևորի ազգային հիմնարար արժեքների (հայրենիք, լեզու, հավատք, ընտանիք) և հոգևոր-բարոյական ու ազգային ավանդույթների դերը հայապահպանության գործում։

7. Հետազոտի և արժևորի ազգային մշակույթի կարևոր ձեռքբերումները:

Թեմայի բովանդակությունը

1. Ազգային հիմնարար արժեքների (հայրենիք, լեզու, հավատք, ընտանիք) և հոգևոր-բարոյական ու ազգային ավանդույթների դերը հայության հարատևման գործում:

2. Ազգային, պետական, անձնական և հոգևոր շահերի միասնության, Սփյուռքի հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը Հայաստանի զորեղացման և հայապահպանության գործում:

3. Ազգային մշակույթի կարևոր ձեռքբերումները և դրանց տեղը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում: Ազգային արժեքների հանրահռչակման անհրաժեշտությունը և ուղիները։

4. Ազգային-հոգևոր կառույցի՝ Հայոց եկեղեցու դերն ու նշանակությունը հայապահպանության և Հայաստանի զարգացման ու զորեղացման գործում:

5. Հայության առջև ծառացած մարտահրավերները, հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիներն ու հեռանկարները:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

● սկզբնաղբյուրների հետ աշխատանք

● սահիկաշարի, պաստառի կամ տեսանյութի պատրաստում

● ֆիլմի, տեսանյութերի դիտում, քննարկում

● էսսեների, ակնարկների պատրաստում

● հետազոտական աշխատանք (հիմնախնդիրների հետազոտում)

● բանավեճ, քննարկում

● խնդիրների առաջադրում և լուծումների ներկայացում, քննարկում

● զանգվածային լրատվամիջոցների և համացանցային տեղեկատվության վերլուծություն

● քարտեզի հետ աշխատանք

● դերային (կերպարային) ներկայացում

● դաս-էքսկուրսիա

Անհատներ և հարաբերություններ

Ո՞վ է պատմական անհատը:

Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։

 

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Որքանո՞վ է մշակույթը կարևոր անհատի, ազգի կյանքում:

● գաղափարների, համոզմունքների, արժեքների զգացողությունների, մշակութային դրսևորումների արժևորում,

● միջմշակութային արժեքների առնչությունների բացահայտում,

● ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտության արժևորում:

 

Համաշխարհայնացում

Ի՞նչ է փոխկապակցվածությունը:

Որո՞նք են համաշխարհայնացման առավելություններն ու մարտահրավերները:

● մարդու ստեղծած համակարգերի և համայնքների փոխկա-պակցվածությունը, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, հնարավորությունները, որոշումների ազդեցությունը մարդկության և շրջակա միջավայրի վրա:

Միջառարկայական կապերը թեմայում

Համաշխարհային պատմություն - XX դարի պետություններ, միջազգային կազմակերպություններ, կառույցներ, կոնֆլիկտներ, հարաբերություններ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր, փաստեր և այլն:

Աշխարհագրություն - աշխարհի երկրներ՝ տարածք, բնակչություն․ բնակլիմայական պայմաններ, բնական հարստություններ և այլն, քարտեզի հետ աշխատանք:

Իմ հայրենիքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, Հայոց եկեղեցու տոներ, ծեսեր, խորհուրդներ

Հասարակագիտություն - «Մարդ ճաշակ-մշակույթ», «Արժեքներ», «Մտածողություն, հուզական բանականություն և վարք», «Հետազոտական և կառավարչական հմտություններ», «Պետություն», «Պետություն և մշակույթ», «Պետություն և տնտեսություն», «Պետություն և քաղաքականություն» թեմաներ

Հայոց լեզու - բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ, փաստարկված խոսքի կառուցում, տարբեր բնույթի հայերեն տեքստերի վերլուծում և ընկալում, դրանց հիմնական գաղափարի ըմբռնում

Արվեստ (ճարտարապետություն, կերպարվեստ, երաժշտություն, կիրառական արվեստ) - մշակույթի տարբեր բնագավառներ, գործիչներ, ստեղծագործություններ, պատմամշակութային հուշարձաններ, արվեստի գործեր:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ10, Հ16, Հ17, Հ18, Հ19, Հ23, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ35, Հ36, Հ45, Հ46

 

12-րդ դասարան

 

Թեմա 1.

Ազգային զարթոնքը և ազգային շարժումները

Նպատակ

Զարգացնել XX դարի 1945-1988 թթ. ազգային զարթոնքն ու շարժումները և դրանց ազդեցությունը հասարակության կառուցման գործում հետազոտելու հմտություններ:

Վերջնարդյունքներ

1. Ներկայացնի և գնահատի ազգային զարթոնքն ու ազգային շարժումները ՀԽՍՀ-ում:

2. Գնահատի և համեմատի տվյալ ժամանակաշրջանի նշանավոր գործիչների գործունեությունը:

3. Վերլուծի ՀԽՍՀ-ում և Սփյուռքում ազգային նոր ու առաջադեմ երիտասարդության և մտավորականության ձևավորման նախադրյալները և գործունեությունը:

4. Գնահատի Սփյուռքի պայքարը Հայկական հարցի լուծման, Ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության համար:

5. Արժևորի միասնական և փոխհամաձայնեցված գործելու արդյունքները, ցույց տա ազգային, հասարակական հոգևոր և անձնական շահերի միասնության կարևորությունը դրված նպատակների իրականացման գործում:

6. Գիտակցի հայապահպանության համար պայքարի կարևորությունը և Հայկական հարցի լուծման գործում իր մասնակցության անհրաժեշտությունը:

7. Հետազոտի Ցեղասպանության միջազգային ճանաչման և հայկական պահանջատիրության պատմությունը XX դարում, ներկայացնի Հայկական հարցի լուծման տարբերակներ:

Թեմայի բովանդակությունը

1. Հայկական հարցը 1940-1950-ական թթ.: Սփյուռքը՝ Հայկական հարցի պահանջատեր և արծարծող:

2. Հայկական հարցի նոր դրսևորումները 1960-1980-ական թթ.: Սփյուռքահայությունն ու Հայկական հարցի վերածնունդը:

3. Նոր երիտասարդության ձևավորումը և գործունեությունը ՀԽՍՀ-ում և Հայոց սփյուռքում: Ազգային զարթոնքը: Այլախոհական շարժումը:

4. Հայկական հարցը միջազգային ատյաններում: Հայկական հարցի լուծման այլընտրանքային ուղիները:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

● Աղբյուրների ուսումնասիրություն

● Գեղարվեստական ստեղծագործությունների ուսումնասիրություն

● Շնորհանդեսների ներկայացում

● Էսսեի կամ ակնարկի պատրաստում

● Հետազոտական աշխատանք

(հիմնախնդիրների հետազոտում և այլն)

● Տեսանյութի կամ ֆիլմի դիտում և քննարկում

● Սահիկաշարի կամ տեսանյութի պատրաստում

● Համեմատական աղյուսակների գծապատկերների, կազմում

● Նկարի վերլուծություն

● Բանավեճ, քննարկում

● Խնդիրների առաջադրում և լուծումների ներկայացում ու քննարկում

● Զանգվածային լրատվամիջոցների և համացանցային տեղեկատվության վերլուծություն

● Նախագծային աշխատանք

● Քարտեզի հետ աշխատանք

● Դերային (կերպարային) ներկայացում

● Դաս-էքսկուրսիա

Անհատներ և հարաբերություններ

Ո՞վ է պատմական անհատը:

● Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։

 

Համաշխարհայնացում

Ի՞նչ է փոխկապակցվածությունը:

Որո՞նք են համաշխարհայնացման առավելություններն ու մարտահրավերները:

● մարդու ստեղծած համակարգերի և համայնքների փոխկա-պակցվածությունը, համաշխարհային և տեղական գործընթացների փոխհարաբերությունները, հնարավորությունները, որոշումների ազդեցությունը մարդկության և շրջակա միջավայրի վրա:

Միջառարկայական կապերը թեմայում

Համաշխարհային պատմություն – տվյալ ժամանակաշրջանի երկրների քաղաքական գործընթացներ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր

Աշխարհագրություն – տվյալ ժամանակաշրջանի տարածաշրջանի պետությունների վարչաքաղաքական և աշխարհագրական միջավայրի իմացություն

Հայ գրականություն – գեղարվեստական ստեղծագործություններ

Հասարակագիտություն - «Մարդ և քաղաքականություն», «Թիմային և նախագծային աշխատանք», «Պետություն և քաղաքականություն», «Մտածողության մոդելներ», «Մարդ և հասարակություն», «Պետական համակարգ և իրավունքի պաշտպանության մեխանիզմներ» թեմաներ

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ17, Մ18, Մ 27, Մ 28, Մ 29, Մ39


Թեմա 2.

Գիտատեխնիկական և տնտեսական նորարարություն

Նպատակ

Զարգացնել ՀԽՍՀ-ում գիտատեխնիկական և տնտեսական նորարարությունները հետազոտելու հմտություններ:

Վերջնարդյունքներ

1. Ներկայացնի ՀԽՍՀ-ում արդյունաբերականացման, կոլեկտիվացման և գիտական նորարարության ընթացքն ու առանձնահատկությունները, վերլուծի արդյունաբերականացման և կոլեկտիվացման անհրաժեշտությունն ու արդյունքները:

2. Գնահատի և համեմատի տվյալ ժամանակաշրջանի նշանավոր գործիչների գործունեությունը:

3. Մեկնաբանի գիտություն - տնտեսություն փոխկապակցվածությունը, գնահատի գիտատեխնիկական առաջընթացի դերն ու արդյունքները Հայաստանի տնտեսության զարգացման գործում

4. Բացատրի քաղաք-ձեռնարկությունների ձևավորման պայմաններն ու առանձնահատկությունները:

5. Հետազոտի գիտատեխնիկական առաջընթացում տվյալ ժամանակաշրջանի որևէ հայազգի նշանավոր գործչի ներդրումը:

Թեմայի բովանդակությունը

1. Արդյունաբերականացումը ՀԽՍՀ-ում:

2. Գյուղատնտեսության կոլեկտիվացումը ՀԽՍՀ-ում:

3. Քաղաք-ձեռնարկություն համակարգի ձևավորումը:

4. Գիտատեխնիկական առաջընթացը. գիտություն-տնտեսություն փոխկապակցվածությունը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

● Աղբյուրների ուսումնասիրություն

● Գեղարվեստական ստեղծագործությունների ուսումնասիրություն

● Շնորհանդեսների ներկայացում

● Էսսեի կամ ակնարկի պատրաստում

● Հետազոտական աշխատանք

(հիմնախնդիրների հետազոտում և այլն)

● Տեսանյութի կամ ֆիլմի դիտում և քննարկում

● Սահիկաշարի կամ տեսանյութի պատրաստում

● Համեմատական աղյուսակների գծապատկերների, կազմում

● Նկարի վերլուծություն

● Բանավեճ, քննարկում

● Խնդիրների առաջադրում և լուծումների ներկայացում ու քննարկում

● Զանգվածային լրատվամիջոցների և համացանցային տեղեկատվության վերլուծություն

● Նախագծային աշխատանք

● Քարտեզի հետ աշխատանք

● Դերային (կերպարային) ներկայացում

● Դաս-էքսկուրսիա

Զարգացում

Ի՞նչ է զարգացումը:

Զարգացումը այնպիսի փոփոխություն է, որի հետևանքով առաջանում է որակական նոր առաջադիմական վիճակ:

 

Ժամանակ և տարածություն

Որտե՞ղ և ե՞րբ:

Դիտարկել պատմության շրջադարձային իրադարձությունները, երևույթները, ընկերային ու առտնին կյանքն ու սովորույթները, անհատների, հասարակությունների և քաղաքակրթությունների միջև փոխհարաբերությունները, անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:

Միջառարկայական կապերը թեմայում

Համաշխարհային պատմություն – տվյալ ժամանակաշրջանի երկրների քաղաքական գործընթացներ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր փաստեր

Աշխարհագրություն – տվյալ ժամանակաշրջանի տարածաշրջանի պետությունների վարչա-քաղաքական և աշխարհագրական միջավայրի իմացություն

Հասարակագիտություն - «Մարդ և քաղաքականություն», «Թիմային և նախագծային աշխատանք», «Պետություն և քաղաքականություն», «Մտածողության մոդելներ», «Մարդ և հասարակություն», «Պետական համակարգ և իրավունքի պաշտպանության մեխանիզմներ» թեմաներ

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ17, Մ18, Մ 27, Մ 28, Մ 29, Մ39


Թեմա 3.

Խորհրդահայ և արդի հայ հասարակությունը

Նպատակ

Զարգացնել խորհրդահայ և արդի հայ հասարակությունների պատմությունը. քաղաքային և գյուղական կյանքի առանձնահատկություններն ու փոփոխությունները հետազոտելու հմտություններ:

Վերջնարդյունքներ

1. Գնահատի հայրենադարձների ներդրումը ՀԽՍՀ քաղաքային կյանքի զարգացման մեջ:

2. Մեկնաբանի ԽՍՀՄ այլ հանրապետություններում բնակվող հայերի առօրեական կյանքի առանձնահատկությունները:

3. Համեմատի և վերլուծի արդյունաբերական, խորհրդային և արդի հայ հասարակության ձևավորման ընթացքը, քաղաքային և գյուղական առօրեական կյանքի առանձնահատկություններն ու փոփոխությունները:

4. Հետազոտի խորհրդային և արդի շրջանում իր գերդաստանի ներկայացուցիչների առօրյա կյանքն ու կենցաղը, փորձի կապեր գտնել ներկա կյանքի իրողությունների հետ:

Թեմայի բովանդակությունը

1. Արդյունաբերական հասարակություն: Արդյունաբերական հասարակության ձևավորումը Հայաստանում:

2. Գյուղական կյանքի և կենցաղի փոփոխությունները:

3. Մեծ հայրենադարձությունը: Հայրենադարձների ներդրումը ՀԽՍՀ քաղաքային կյանքի զարգացման մեջ:

4. Խորհրդահայ քաղաքացու առօրեական կյանքը:

5. Հայերը ԽՍՀՄ այլ հանրապետություններում: Առօրյա կյանքն ու կենցաղը:

6. Արդի հայ հասարակությունը: Քաղաքային և գյուղական առօրեական կյանքի առանձնահատկություններն ու փոփոխությունները:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

● Աղբյուրների ուսումնասիրություն

● Գեղարվեստական ստեղծագործությունների ուսումնասիրություն

● Շնորհանդեսների ներկայացում

● Էսսեի կամ ակնարկի պատրաստում

● Հետազոտական աշխատանք

(հիմնախնդիրների հետազոտում և այլն)

● Տեսանյութի կամ ֆիլմի դիտում և քննարկում

● Սահիկաշարի կամ տեսանյութի պատրաստում

● Համեմատական աղյուսակների գծապատկերների, կազմում

● Նկարի վերլուծություն

● Բանավեճ, քննարկում

● Խնդիրների առաջադրում և լուծումների ներկայացում ու քննարկում

● Զանգվածային լրատվամիջոցների և համացանցային տեղեկատվության վերլուծություն

● Նախագծային աշխատանք

● Քարտեզի հետ աշխատանք

● Դերային (կերպարային) ներկայացում

● Դաս-էքսկուրսիա

Զարգացում

Ի՞նչ է զարգացումը:

● Զարգացումը այնպիսի փոփոխություն է, որի հետևանքով առաջանում է որակական նոր առաջադիմական վիճակ:

Ժամանակ և տարածություն

Որտե՞ղ և ե՞րբ:

Դիտարկել պատմության շրջադարձային իրադարձությունները, երևույթները, ընկերային ու առտնին կյանքն ու սովորույթները, անհատների, հասարակությունների և քաղաքակրթությունների միջև փոխհարաբերությունները, անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:

Միջառարկայական կապերը թեմայում

Համաշխարհային պատմություն – տվյալ ժամանակաշրջանի երկրների քաղաքական գործընթացներ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր, փաստեր

Աշխարհագրություն – տվյալ ժամանակաշրջանի տարածաշրջանի պետությունների վարչա-քաղաքական և աշխարհագրական միջավայրի իմացություն

Հասարակագիտություն - «Մարդ և քաղաքականություն», «Թիմային և նախագծային աշխատանք», «Պետություն և քաղաքականություն», «Մտածողության մոդելներ», «Մարդ և հասարակություն», «Հասարակական կյանքի օրինաչափությունները» թեմաներ

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ17, Մ18, Մ 27, Մ 28, Մ 29, Մ39


Թեմա 4.

Կրթամշակութային նորարարությունները հայոց պատմության նորագույն շրջանում. Երևանը՝ կրթամշակութային կենտրոն

Նպատակ

Զարգացնել հայոց պատմության նորագույն շրջանում կրթամշակութային նորարարությունների ընթացքն ու արդյունքները և Երևանի՝ կրթամշակութային կենտրոն լինելու դերն ու նշանակությունը հետազոտելու հմտություններ:

Վերջնարդյունքներ

1. Ներկայացնի հայոց պատմության նորագույն շրջանի կրթական և գիտական նորարարության պատմությունը և նշանավոր գործիչների գործունեությունը XX դարում:

2. Ներկայացնի կրթական համակարգի զարգացման ընթացքը, առանձնահատկությունները, մեկնաբանի համալսարանական կյանքի վերածնունդը:

3. Գնահատի և համեմատի նորագույն շրջանի նշանավոր մշակութային գործիչների գործունեությունը:

4. Վերլուծի հայոց պատմության նորագույն շրջանի մշակույթի զարգացման նախադրյալները, հիմնական ուղղությունները, առանձնահատկությունները, ընթացքն ու արդյունքները:

5. Գնահատի հայկական մշակութային ձեռքբերումները հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում, գիտակցի մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, հաջորդ սերունդներին փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտությունը:

6. Հետազոտի Երևանի տնտեսական զարգացման և համահայկական կրթամշակութային կենտրոն դառնալու պատմությունը կամ հայոց պատմության նորագույն շրջանի մշակույթի որևէ բնագավառ, ուղղություն կամ գործչի գործունեություն, փորձի ազդեցություն կամ կապեր գտնել ներկա կյանքի իրողությունների հետ:

Թեմայի բովանդակությունը

1. Նորագույն շրջանի հայ մշակույթի զարգացման նախադրյալները, հիմնական ուղղություններն ու առանձնահատկությունները:

2. Կրթական համակարգը: Համալսարանական կյանքի վերածնունդը:

3. Մշակութային կյանքի վերելքը Խորհրդային Հայաստանում:

4. Սփյուռքահայ մշակույթը:

5. Հայկական արվեստի հանրահռչակումն ու միջազգայնացումը:

6. Նորագույն շրջանի հայ մշակութային ձեռքբերումները և դրանց տեղը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում:

7. Երևանը՝ համահայկական կրթամշակութային կենտրոն:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

● Աղբյուրների ուսումնասիրություն

● Գեղարվեստական ստեղծագործությունների ուսումնասիրություն

● Շնորհանդեսների ներկայացում

● Էսսեի կամ ակնարկի պատրաստում

● Հետազոտական աշխատանք

(հիմնախնդիրների հետազոտում և այլն)

● Տեսանյութի կամ ֆիլմի դիտում և քննարկում

● Սահիկաշարի կամ տեսանյութի պատրաստում

● Համեմատական աղյուսակների գծապատկերների, կազմում

● Նկարի վերլուծություն

● Բանավեճ, քննարկում

● Խնդիրների առաջադրում և լուծումների ներկայացում ու քննարկում

● Զանգվածային լրատվամիջոցների և համացանցային տեղեկատվության վերլուծություն

● Նախագծային աշխատանք

● Քարտեզի հետ աշխատանք

● Դերային (կերպարային) ներկայացում

● Դաս-էքսկուրսիա

Անհատներ և հարաբերություններ

Ո՞վ է պատմական անհատը:

● Պատմական գործիչների կյանքը, գործունեությունը, մշակութային ընդհանրությունները և տարբերությունները: Դիտարկել անհատի դերը և գործունեության ազդեցությունը պատմության հոլովույթում։

 

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Որքանո՞վ է մշակույթը կարևոր անհատի կյանքում:

● գաղափարների, համոզմունքների, արժեքների զգացողությունների, մշակութային դրսևորումների արժևորում

միջմշակութային արժեքների առնչությունների բացահայտում, ազգային ու համաշխարհային մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտության արժևորում

Միջառարկայական կապերը թեմայում

Համաշխարհային պատմություն – տվյալ ժամանակաշրջանի երկրների քաղաքական գործընթացներ, նշանավոր գործիչներ, պատմական կարևոր իրադարձություններ, դեպքեր, փաստեր

Հայ գրականություն գեղարվեստական ստեղծագործություններ

Հասարակագիտություն - «Մարդ և գեղագիտություն», «Թիմային և նախագծային աշխատանք», «Մտածողության մոդելներ», թեմաներ

Արվեստ - մշակույթի տարբեր բնագավառներ (ճարտարապետություն, երաժշտություն, կերպարվեստ, կիրառական արվեստ), պատմաճարտարապետական հուշարձաններ

Կապը Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ7, Մ11, Մ14, Մ16, Մ17, Մ18, Մ 27, Մ 28, Մ 29, Մ39, Մ40, Մ41

 

Պարզաբանում

9-րդ, դասարանի ծրագրային պահանջները լիարժեք իրականացնելու համար պահանջվում է համար՝ 136 ժամ /շաբաթական 4 ժամ/, քանի որ անհրաժեշտ է նաև ժամեր հատկացնել նախաքննական կրկնությանը, իսկ 12-րդ դասարանի ծրագրային պահանջները լիարժեք իրականացնելու համար պահանջվում է 102 ժամ /շաբաթական 3 ժամ/:

Ծրագրերի կազմման հիմքում դրվել է այն սկզբունքը, որ նյութի մատուցման համար պահանջվող ժամաքանակից բացի նախատեսվել են նաև բավականին թվով ժամեր, որոնք ուսուցիչներն իրենց հայեցողությամբ կարող են տրամադրել ուսումնական նյութի յուրացման ամրապնդմանը, թեմաների կրկնությանը, ամփոփմանը, հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ գնահատումների իրականացմանը, հետազոտական և գործնական աշխատանքների, էքսկուրսիաների և այլ աշխատանքների կազմակերպմանը, իսկ այս ամենի արդյունքում կապահովվի Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակությունների զարգացումը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան