Գլխավոր տեղեկություն
Համար
N 130-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.04.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«22» ապրիլ 2024 թ.

N 130-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՑՈՒՆՔԱՏԱՐ ՈՒՂԻՆԵՐԻ ՍՈՒՐ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ԲՈՐԲՈՔՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել արցունքատար ուղիների սուր և չճշտված բորբոքումով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

22.04.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«22» ապրիլ 2024 թվականի

N 130-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՐՑՈՒՆՔԱՏԱՐ ՈՒՂԻՆԵՐԻ ՍՈՒՐ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ԲՈՐԲՈՔՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H04.3

Արցունքատար ուղիների սուր և չճշտված բորբոքում

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ, մանկաբույժ

8)

Գանգատներ

Կոպի շրջանում կարմրություն, ցավ, այտուց, արցունքահոսություն

9)

Անամնեզ

Տարիքը, սեռը, անամնեզում վարակիչ հիվանդություններ, ստացած բուժումները, առողջական այլ խնդիրներ

10)

Զննման արդյունք/Ցուցում

Վիզիոմետրիա, տոնոմետրիա, բիոմիկրոսկոպիա, կոպի արտաքին զննում (կոպի շրջանում այտուց, արցունքատար ծորանի պրոյեկցիայով կարմրություն, ակնաճեղքից թարախային արտադրություն), ակնաճեղքի չափերի որոշվում, արցունքատար ուղիների լվացում

11)

Հոսպիտալացման Ցուցում

Կիրառելի չէ

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման

քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժ

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Կոագուլոգրամմա

1

1

Արյան մակարդելիության փոփոխություն

3)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն

1

1

Շեղումների հայտնաբերում

4)

Առկա չէ

C ռեակտիվ սպիտակուց

1

1

Բորբոքային պրոցեսի գնահատում

5)

Առկա չէ

IgE առկայություն արյան շիճուկում

1

1

Սենսիբիլիզացիայի հայտնաբերում

6)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Շեղումների հայտնաբերում

Գործիքային հետազոտություններ

7)

Առկա չէ

Վիզիոմետրիա

1

1

Տեսողության սրության որոշում

8)

Առկա չէ

Բիոմիկրոսկոպիա

1

1

ա.աչքի հավելյալ ապարատը՝ նորմա կամ նորմայից շեղում,

բ.բեկող միջավայրերը՝ նորմա կամ նորմայից շեղում,

գ.եղջերաթաղանթը՝ թափանցիկ կամ պղտոր,

դ.առաջային խցիկը՝ նորմա կամ նորմայից շեղում,

ե.ոսպնյակը՝ թափանցիկ կամ պղտոր,

զ.ապակենման մարմինը՝ նորմա կամ նորմայից շեղում

9)

Առկա չէ

Ռենտգենաբանական հետազոտություն` կոնտրաստով

1

1

Ախտաբանական փոփոխությունների առկայություն կամ բացակայություն

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում,

դեղաչափ,

դեղաձև,

փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Տրիամցինոլոն

10մգ/գ,

նրբաքսուք

Տրիամցինոլոն 10մգ/գ, նրբաքսուք

պարկուճ

 2 անգամ

 0.5

7

7-14

2)

Մօքսիֆլօքսացին

(մօքսիֆլօքսացինի

հիդրոքլորիդ)

(լուծույթ) 5մգ/մլ

ակնակաթիլներ

Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) (լուծույթ) 5մգ/մլ ակնակաթիլներ

սրվակ-կաթոցիկ

3–4 անգամ

 0.5

7

7-14

3)

Տոբրամիցին,

դեքսամեթազոն

ակնակաթիլներ

(դեղակախույթ)

3մգ/մլ+1մգ/մլ

Տոբրամիցին, դեքսամեթազոն ակնակաթիլներ (դեղակախույթ) 3մգ/մլ+1մգ/մլ

սրվակ

3–4 անգամ

 0.5

7

7-14

4)

Լիդոկային

(լիդոկայինի

հիդրոքլորիդ),

ադրենալին

(ադրենալինի

տարտրատ) լուծույթ

ներարկման

20մգ/մլ+12,5մկգ/մլ

 Լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ), ադրենալին (ադրենալինի տարտրատ)

լուծույթ ներարկման 20մգ/մլ+12,5մկգ/մլ

փամփուշտ-ներ

1 անգամ

 1.0

1

1

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կոնսերվատիվ բուժում

1

0,5

2)

Վիրահատական բուժում

0,5

1

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Մաունտ Սինայի Իկանա բժշկության դպրոցի ակնաբուժության բաժանմունք, Նյու Յորք/Department of Ophthalmology Icahn School of Medicine at Mount Sinai, New York

2. Դելլ լազերի կոնսուլտանտներ, Օստին, Տեխաս/Dell Laser Consultants, Austin, Texas

3. Ակնաբուժության և տեսողական գիտությունների բաժանմունք, Միչիգանի Համալսարան, Ան Աբոր, Միչիգան/Department of Opthalmology and Visual Sciences, University of Michigan, Ann Arbor, Michigan

4. Միչիգանի Եղջերենու կոնսուլտանտներ, Սաուտֆիլդ, Միչիգան/Michigan Cornea Consultants, P.C., Southfield, Michigan

5. Եղջերենու և արտաքին հիվանդությունների բաժանմունք, Սկրիպս Տորրի Պայնս կլինիկա, Լա Ջոլլա, Կալիֆորնիա/Departments of Cornea and External Diseases, Scripps Clinic Torrey Pines, La Jolla, California

6. Հիմնական և կլինիկական գիտությունների Ակադեմիայի դասընթացի 8-րդ սեկցիա Արտաքին հիվանդություններ և եղջերենի/Section 8 of the Academy's Basic and Clinical Science Course (BCSC) External Disease and Cornea

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական: