Գլխավոր տեղեկություն
Համար
N 827-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 29.03.2024
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
22.03.2024
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«22» մարտի 2024 թ.
ք. Երևան

N 827-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 339-Ն ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 835-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, 34-րդ հոդվածի 1-ին մասը.

 

Հրամայում եմ․

 

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար ներմուծման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման ընթացակարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 339-Ն հրամանի N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7. Լիցենզիան, ինչպես նաև դրա ստացման համար ներկայացվող դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրվում են էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում համապատասխան լիցենզիան կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով։»,

2) 8-րդ կետում «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով,

3) 10-րդ կետում «երկու» բառերը փոխարինել «մեկ» բառերով,

4) 12-րդ կետի 1-ին ենթակետում «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2019 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808, բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 380894 կպչուն ժապավենների) ներմուծման լիցենզավորման ընթացակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2015 թվականի հունվարի 15-ի N 6-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 835-Ն հրամանի N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7. Լիցենզիան, ինչպես նաև դրա ստացման համար ներկայացվող դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրվում են էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում համապատասխան լիցենզիան կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով։»,

2) 8-րդ կետում «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով,

3) 10-րդ կետում «երկու» բառերը փոխարինել «մեկ» բառերով,

4) 12-րդ կետի 1-ին ենթակետում «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի և 2-րդ կետի 1-ին ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թվականի ապրիլի 25-ին։

 

 

Գ. ՊապոՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան