ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«23» ապրիլ 2024 թ. |
N 137-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՑԱՆՑԵՆՈՒ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԴԻՍՏՐՈՖԻԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ՝
1. Հաստատել ցանցենու ժառանգական դիստրոֆիայով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
23.04.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«23» ապրիլ 2024 թվականի N 137-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՑԱՆՑԵՆՈՒ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԴԻՍՏՐՈՖԻԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
H35.5 |
Ցանցենու ժառանգական դիստրոֆիա |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ |
8) |
Գանգատներ |
Տեսողության վատացում, աչքի առաջ լողացող պղտորումներ, տեսողության կորուստ, աչքի առաջ առաջացած կայծեր, տեսադաշտի լոկալ անկում, |
9) |
Անամնեզ |
Տարիքը, սեռը, ստացած բուժումները, ժառանգականությունը, առողջական այլ խնդիրներ (հիպերտոնիկ հիվանդություն, էնդոկրին հիվանդություններ) |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Տեսողության սրության իջեցում, ցիկլոպլեգիկ և ոչ ցիկլոպլեգիկ ռեֆրակցիայի գնահատում, տոպոգրաֆիա, ակոմոդացիոն և բինոկուլյար տեսողության ստուգում, առաջահետին առանցքի երկարության որոշում, օֆթալմոսկոպիա, /ցանցաթաղանթի ախտահարում, միկրոանոթային անոմալիաներ/ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Պացիենտները հոսպիտալացվում են վիրահատական բուժման նպատակով |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ակնաբույժ |
1 |
1 |
2) |
Ակնաբույժ-ռետինոլոգ |
1 |
1 |
3) |
Վիտրեո-ռետինալ վիրաբույժ |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
Ա |
ԱԲ | ||||
Կիրառելի չէ |
- |
- |
- | ||
Գործիքային հետազոտություններ | |||||
1) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն |
1 |
1 |
Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ) |
2) |
Առկա չէ |
Վիզիոմետրիա Ավտոռեֆրակտոմետրիա |
1 |
1 |
+0.5 > |
3) |
Առկա չէ |
Բիոմիկրոսկոպիա |
0,5 |
0,5 |
Բեկող միջավայրերը` |
4) |
Առկա չէ |
Օֆթալմոսկոպիա |
0,5 |
0,5 |
Ցանցենու ախտահարում, միկրոանոթային անոմալիաներ, նորագոյացած անոթներ |
5) |
Առկա չէ |
Տոնոմետրիա |
1 |
1 |
9-24 |
6) |
Առկա չէ |
Պախիմետրիա |
1 |
1 |
514- 560 |
7) |
Առկա չէ |
Առաջահետին առանցքի երկարության որոշում |
1 |
1 |
23,5> |
8) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն |
1 |
1 |
Առկա են ձգաներ, ցանցենու շերտազատում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Ֆենիլէֆրին (ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ) ակնակաթիլներ 25մգ/մլ |
Ֆենիլէֆրին (ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ) ակնակաթիլներ 25մգ/մլ |
սրվակ-կաթոցիկ |
3 անգամ |
3 կաթիլ |
1-10 |
1-10 օր |
2) |
Ցիկլոպենտոլատ (ցիկլոպենտոլատի հիդրոքլորիդ) ակնակաթիլներ 10մգ/մլ |
Ցիկլոպենտոլատ (ցիկլոպենտոլատի հիդրոքլորիդ) ակնակաթիլներ 10մգ/մլ |
սրվակ-կաթոցիկ |
3 անգամ |
3 կաթիլ |
1-10 |
1-10 օր |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Պանռետինալ ֆոտոլազեր կոագուլյացիա |
0,75 |
1 |
2) |
Վիտրէկտոմիա |
0,25 |
0,5 |
3) |
Anti-VEGF (Հակա-անոթային էնդոթելային աճի գործոն) ինտրավիտրեալ ներարկում |
0,5 |
0,5 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/
2. https://www.aao.org/
3. Ջեք Կանսկի` «Կլինիկական ակնաբուժություն: Համակարգված մոտեցում»
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական: