Basic information
Number
N 1047-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.09.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
17.09.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.09.2009
Effective date
24.09.2009

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ


17 սեպտեմբերի 2009 թվականի N 1047-Ա

    

ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոս­տոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արտաշես Հակոբի Հակոբյանին (ծնվ.` 1991 թվականի սեպտեմբերի 17-ին, քաղ. Երևան, Վարդանանց փող., շենք 28, բն. 70: 2009 թվականին ընդունվել է բարձր վարկանիշ ունեցող Լանկաստերի համալսարանը, ուսանում է միջազգային հարա­բե­րու­թյուններ մասնագիտությամբ (բակալավր) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվականի գար­նա­նային զորակոչը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վա­վե­րացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանց­ման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 23 
Երևան