ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«22» մարտի 2024 թ. |
N 17-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ 92-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 9.1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հրամայում եմ
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության գիտական աստիճաններ շնորհելու մասնագիտությունների անվանացանկը՝ համաձայն հավելված N 1-ի։
2) Հայաստանի Հանրապետության գիտական կոչումներ շնորհելու մասնագիտությունների անվանացանկը՝ համաձայն հավելված N 2-ի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2014 թվականի փետրվարի 5-ի «Այն գիտական մասնագիտությունների անվանացանկը հաստատելու մասին, որոնց գծով շնորհվում են գիտական աստիճաններ և գիտական կոչումներ» թիվ 92-Ն հրամանը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3/22/2024 |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Հավելված N 1 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 22-ի N 17-Ն հրամանի |
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Թվանիշը |
Գիտության բնագավառը, մասնագիտությունը |
Աստիճանաշնորհման բնագավառը |
Ա.00.00 |
Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ |
|
Ա.01.00 |
Մաթեմատիկա |
|
Ա.01.01 |
Մաթեմատիկական անալիզ |
Ֆիզիկամաթեմատիկական |
Ա.01.02 |
Դիֆերենցիալ հավասարումներ, մաթեմատիկական ֆիզիկա |
Ֆիզիկամաթեմատիկական |
Ա.01.04 |
Երկրաչափություն և տոպոլոգիա |
Ֆիզիկամաթեմատիկական |
Ա.01.05 |
Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն |
Ֆիզիկամաթեմատիկական |
Ա.01.06 |
Հանրահաշիվ և թվերի տեսություն |
Ֆիզիկամաթեմատիկական |
Ա.01.07 |
Հաշվողական մաթեմատիկա |
Ֆիզիկամաթեմատիկական |
Ա.01.09 |
Մաթեմատիկական կիբեռնետիկա և մաթեմատիկական տրամաբանություն |
Ֆիզիկամաթեմատիկական |
Ա.01.02 − ներառում է Ա.01.03 – Մաթեմատիկական ֆիզիկա մասնագիտությունը
Ա.02.00 |
Մեխանիկա |
|
Ա.02.01 |
Տեսական մեխանիկա |
Ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական |
Ա.02.04 |
Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա |
Ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական |
Նախկին Ա.02.06 – Մեքենաների, սարքերի և սարքավորումների դինամիկա, ամրություն մասնագիտությունը ներառվել է Ե.02.01-ում
Ա.03.00 |
Աստղագիտություն |
|
Ա.03.02 |
Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն |
Ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական |
Ա.04.00 |
Ֆիզիկա |
|
Ա.04.02 |
Տեսական ֆիզիկա |
Ֆիզիկամաթեմատիկական |
Ա.04.03 |
Ռադիոֆիզիկա |
Ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական |
Ա.04.05 |
Օպտիկա |
Ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական |
Ա.04.06 |
Ակուստիկա |
Ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական |
Ա.04.07 |
Կոնդենսացված վիճակի ֆիզիկա |
Ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական |
Ա.04.10 |
Կիսահաղորդիչների ֆիզիկա |
Ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական |
Ա.04.16 |
Միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա |
Ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական |
Ա.04.20 |
Փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա |
Ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական |
Ա.04.21 |
Լազերային ֆիզիկա |
Ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական |
Նախկին Ա.04.01 – Փորձարարական ֆիզիկայի սարքեր և մեթոդներ մասնագիտությունը կարող է ներառվել Ա.04.03-ում և Ա.04.10-ում
Նախկին Ա.04.09 – Ցածր ջերմաստիճանների ֆիզիկա և գերհաղորդականություն մասնագիտությունը կարող է ներառվել Ա.04.07-ում
Ա.04.07 – ներառում է Ա.04.08 – Պլազմայի ֆիզիկա
Բ.00.00 |
Քիմիական գիտություններ |
|
Բ.00.01 |
Անօրգանական քիմիա |
Քիմիական, տեխնիկական |
Բ.00.03 |
Օրգանական քիմիա |
Քիմիական, տեխնիկական |
Բ.00.04 |
Ֆիզիկական քիմիա |
Քիմիական, ֆիզիկամաթեմ., տեխնիկական |
Բ.00.06 |
Բարձրամոլեկուլային միացություններ |
Քիմիական, ֆիզիկամաթեմ., տեխնիկական |
Բ.00.10 |
Կենսօրգանական քիմիա |
Քիմիական, տեխնիկական |
Բ.00.01 – ներառում է Բ.00.02 – Վերլուծական քիմիա (Անօրգանական քիմիայի մասով)
Բ.00.03 – ներառում է Բ.00.02 – Վերլուծական քիմիա (Օրգանական քիմիայի մասով) և
Բ.00.08 – Էլեմենտօրգանական միացությունների քիմիա
Բ.00.04 – ներառում է Բ.00.05- Էլեկտրաքիմիա, Բ.00.09 – Բարձր էներգիաների քիմիա,
Բ.00.11 – Կոլոիդային քիմիա, Բ.00.13 – Նավթաքիմիա, Բ.00.14 – Ռադիոքիմիա,
Բ.00.15 – Կատալիզ և Բ.00.17 – Քվանտային և մաթեմատիկական քիմիա
Գ.00.00 |
Կենսաբանական գիտություններ |
|
Գ.00.02 |
Կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա |
Կենսաբանական, ֆիզիկամաթեմ. |
Գ.00.03 |
Մոլեկուլային և բջջային կենսաբանություն |
Կենսաբանական, բժշկական |
Գ.00.04 |
Կենսաքիմիա |
Կենսաբանական, քիմիական, բժշկական |
Գ.00.05 |
Բուսաբանություն. սնկաբանություն. էկոլոգիա |
Կենսաբանական |
Գ.00.07 |
Միկրոբիոլոգիա. կենսատեխնոլոգիա |
Կենսաբանական, քիմիական, տեխնիկական |
Գ.00.08 |
Կենդանաբանություն. մակաբուծաբանություն. էկոլոգիա |
Կենսաբանական, անասնաբուժական |
Գ.00.09 |
Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա |
Կենսաբանական, անասնաբուժական |
Գ.00.10 |
Մարդաբանություն |
Կենսաբանական, պատմական |
Գ.00.15 |
Գենետիկա |
Կենսաբանական, բժշկական, գյուղատնտեսական |
Գ.00.02 − ներառում է Գ.00.01 –Ռադիոկենսաբանություն և Գ.00.16 –Կենսաինֆորմատիկա
Գ.00.03 − ներառում է Գ.00.06 – Վիրուսաբանություն. իմունաբանություն
Գ.00.05 − ներառում է Զ.03.01 – Անտառագիտություն, Գ.00.12 – Ջրակենսաբանություն և
Գ.00.17 – Սնկաբանություն
Գ.00.07 − ներառում է Գ.00.14 – Կենսատեխնոլոգիա
Գ.00.08 − ներառում է Գ.00.12 – Ջրակենսաբանություն և Գ.00.13 – Մակաբուծաբանություն
Ե.00.00 |
Տեխնիկական գիտություններ |
|
Ե.01.00 |
Կիրառական երկրաչափություն և ճարտարագիտական գրաֆիկա |
|
Ե.01.01 |
Կիրառական երկրաչափություն և ճարտարագիտական գրաֆիկա |
Տեխնիկական |
Ե.02.00 |
Մեքենաշինություն և մեքենագիտություն |
|
Ե.02.01 |
Մեքենագիտություն |
Տեխնիկական |
Ե.02.02 |
Ռոբոտներ, մեխատրոնիկա, ռոբոտատեխնիկական համակարգեր |
Տեխնիկական |
Ե.02.03 |
Մեքենաշինական արտադրության տեխնոլոգիաներ և սարքավորումներ |
Տեխնիկական |
Ե.02.01 − ներառում է Ե.02.06 – Մեքենաներ և ագրեգատներ (ըստ ոլորտների)
Ե.02.03 − ներառում է Ե.02.04 – Եռակցման արտադրության տեխնոլոգիա և մեքենաներ և
Ե.02.05 – Մեխանիկական և ֆիզիկատեխնիկական մշակման տեխնոլոգիաներ և սարքավորումներ
Ե.05.00 |
Տրանսպորտային, լեռնային և շինարարական մեքենաշինություն |
|
Ե.05.01 |
Ավտոմեքենաներ և տրակտորներ |
Տեխնիկական |
Ե.05.01 − ներառում է Ե.05.02 – Ճանապարհային, շինարարական և լեռնային մեքենաներ
Ե.09.00 |
Էլեկտրատեխնիկա |
|
Ե.09.01 |
Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա, էլեկտրատեխնոլոգիաներ |
Տեխնիկական |
Ե.09.01 − ներառում է Ե.09.03 – Էլեկտրատեխնիկա, էլեկտրատեխնոլոգիաներ և էլեկտրատեխնիկական նյութեր, Ե.09.04 – Լուսատեխնիկա, էլեկտրաակուստիկա, ձայնատեխնիկա, լույսի և ձայնի աղբյուրներ
Ե.11.00 |
Սարքաշինություն, չափագիտություն և ինֆորմացիոն չափիչ սարքեր |
|
Ե.11.01 |
Ինֆորմացիայի ստացման և չափման մեթոդներ, սարքեր և համակարգեր |
Տեխնիկական, ֆիզիկամաթեմատիկական |
Ե.11.17 |
Բժշկական նշանակության սարքեր, համակարգեր, արտադրատեսակներ |
Տեխնիկական |
Ե.11.01 − ներառում է Ե.11.01 – Չափման սարքեր և մեթոդներ ըստ չափման ձևերի,
Ե.11.11 – Տեխնիկական արատորոշման և վերլուծական սարքեր, Ե.11.16 - Ինֆորմացիոն-չափիչ համակարգեր, Ե.11.18 – Պատկերների կերպափոխման սարքեր և մեթոդներ
Ե.12.00 |
Ռադիոտեխնիկա և կապ |
|
Ե.12.01 |
Ռադիոտեխնիկա, ռադիոհաճախականային սարքավորումներ, համակարգեր, տեխնոլոգիաներ |
Տեխնիկական, ֆիզիկամաթեմատիկական |
Ե.12.03 |
Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր |
Տեխնիկական, ֆիզիկամաթեմատիկական |
Ե.12.01 – ներառում է Ե.12.02 – Անտենաներ, գերբարձր հաճախականության սարքավորումներ և տեխնոլոգիաներ
Ե.13.00 |
Ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա և ավտոմատացում |
|
Ե.13.01 |
Կառավարում, կառավարման համակարգեր և դրանց տարրերը |
Տեխնիկական |
Ե.13.02 |
Ավտոմատացման համակարգեր |
Տեխնիկական |
Ե.13.03 |
Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր, ցանցեր, դրանց տարրերը և սարքավորումները |
Տեխնիկական |
Ե.13.04 |
Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկա-կան և ծրագրային ապահովում |
Տեխնիկական, ֆիզիկամաթեմատիկական |
Ե.13.05 |
Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ |
Տեխնիկական, ֆիզիկամաթեմատիկական |
Ե.14.00 |
Էներգետիկա |
|
Ե.14.01 |
Էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայաններ և դրանց կառավարումը |
Տեխնիկական |
Ե.14.02 |
Միջուկային էներգետիկ կայանքներ |
Տեխնիկական |
Ե.14.03 |
Ջերմաէներգետիկա |
Տեխնիկական |
Ե.14.04 |
Վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրներով էներգետիկ կայանքներ |
Տեխնիկական |
Ե.14.01 − ներառում է Ե.14.01 – Էներգետիկ համակարգեր, համալիրներ և դրանց կառավարում, Ե.14.05 – Էլեկտրակայաններ և էլեկտրաէներգետիկ համակարգեր
Ե.16.00 |
Մետալուրգիա և նյութագիտություն |
|
Ե.16.01 |
Նյութագիտություն |
Տեխնիկական |
Ե.16.02 |
Մետալուրգիա |
Տեխնիկական |
Ե.16.02 − ներառում է Ե.16.03 – Մետաղների ձուլման և ճնշմամբ մշակման տեխնոլոգիա
Ե.17.00 |
Քիմիական տեխնոլոգիա |
|
Ե.17.01 |
Անօրգանական նյութերի տեխնոլոգիա |
Տեխնիկական, քիմիական |
Ե.17.03 |
Էլեկտրաքիմիական արտադրություններ, նյութերի քիմիական դիմադրություն և պաշտպանություն |
Տեխնիկական, քիմիական |
Ե.17.04 |
Օրգանական նյութերի սինթեզի և վերամշակման տեխնոլոգիա |
Տեխնիկական, քիմիական |
Ե.18.00 |
Պարենամթերքի տեխնոլոգիա |
|
Ե.18.01 |
Բուսական և կենդանական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա |
Տեխնիկական, գյուղատնտեսական |
Ե.18.11 |
Սննդագիտություն |
Տեխնիկական, գյուղատնտեսական, կենսաբանական |
Ե.18.01 − ներառում է Ե.18.01 – Բուսական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա, Ե.18.02 – Կենդանական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա, Ե.18.08 – Գյուղատնտեսության և սննդարդյունա-բերության տեխնոլոգիաներ, գործընթացներ, ապրանքագիտություն
Ե.19.00 |
Թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա |
|
Ե.19.01 |
Թեթև արդյունաբերության նյութագիտություն, ապրանքագիտություն և տեխնոլոգիա |
Տեխնիկական |
Ե.19.01 − ներառում է Ե.19.01 – Թեթև արդյունաբերության նյութագիտություն և ապրանքագիտություն, Ե.19.02 – Թեթև արդյունաբերության նյութերի և արտադրատեսակների տեխնոլոգիա
Ե.20.00 |
Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում և մեքենաներ |
|
Ե.20.01 |
Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում և մեքենաներ |
Տեխնիկական, գյուղատնտեսական |
Ե.23.00 |
Շինարարություն |
|
Ե.23.01 |
Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա |
Տեխնիկական |
Ե.23.02 |
Քաղաքացիական, արդյունաբերական, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ստորգետնյա շինարարություն |
Տեխնիկական |
Ե.23.03 |
Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում |
Տեխնիկական |
Ե.23.05 |
Ջրատնտեսական համակարգեր և դրանց շահագործումը |
Տեխնիկական |
Ե.23.06 |
Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր |
Տեխնիկական, աշխարհագրական |
Ե.23.01 − ներառում է Ե.23.04 – Շինարարական մեխանիկա մասնագիտությունը
Ե.27.00 |
Էլեկտրոնիկա |
|
Ե.27.01 |
Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա |
Տեխնիկական, ֆիզիկամաթեմատիկական |
Ե.27.01 − ներառում է Ե.27.02 – Վակուումային և պլազմային էլեկտրոնիկա,
Ե.27.04 – Էլեկտրոնային տեխնիկայի նյութեր, տեխնոլոգիաներ
Զ.00.00 |
Գյուղատնտեսական գիտություններ |
|
Զ.01.00 |
Ագրոնոմիա |
|
Զ.01.01 |
Ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելիորացիա, ագրոքիմիա և ագրոէկոլոգիա |
Գյուղատնտեսական, տեխնիկական |
Զ.01.02 |
Բուսաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն |
Գյուղատնտեսական, կենսաբանական |
Զ.01.02 − ներառում է Զ.01.02 – Բուսաբուծություն, Զ.01.03 – Բույսերի պաշտպանություն վնասատուներից և հիվանդություններից, Զ.01.04 – Խաղողագործություն, պտղաբուծություն
Զ.02.00 |
Անասնաբուծություն |
|
Զ.02.01 |
Գյուղատնտեսական կենդանիների բուծում. կերակրման և անասնաբուծության տեխնոլոգիա |
Գյուղատնտեսական, կենսաբանական |
Զ.02.01 − ներառում է Զ.02.02 – Մասնավոր անասնաբուծություն, գյուղատնտեսական կենդանիների կերակրում, անասնապահական մթերքների արտադրություն և կերերի տեխնոլոգիա
Զ.03.01 − Անտառագիտություն ենթաբնագավառը ներառված է Գ.00.05 մասնագիտության մեջ
Է.00.00 |
Պատմական գիտություններ |
|
Է.00.01 |
Հայոց պատմություն |
Պատմական |
Է.00.02 |
Համաշխարհային պատմություն |
Պատմական |
Է.00.03 |
Հնագիտություն |
Պատմական |
Է.00.04 |
Ազգագրություն (ազգաբանություն) |
Պատմական |
Է.00.05 |
Պատմագրություն, աղբյուրագիտություն |
Պատմական |
Ը.00.00 |
Տնտեսագիտություն |
|
Ը.00.01 |
Տնտեսագիտության տեսություն և տնտեսագիտական մտքի պատմություն |
Տնտեսագիտական |
Ը.00.02 |
Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում |
Տնտեսագիտական |
Ը.00.03 |
Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում |
Տնտեսագիտական |
Ը.00.06 |
Միջազգային տնտեսագիտություն |
Տնտեսագիտական |
Ը.00.08 |
Տնտեսության մաթեմատիկական մոդելավորում |
Տնտեսագիտական, ֆիզիկամաթեմատիկական |
Ը.00.02 մասնագիտությունն ընդգրկում է` տնտեսության պետական կարգավորումը
Ը.00.03 − ներառում է Ը.00.05 – Հաշվապահական հաշվառում և վիճակագրություն
Թ.00.00 |
Փիլիսոփայական գիտություններ |
|
Թ.00.01 |
Փիլիսոփայություն |
Փիլիսոփայական |
Թ.00.05 |
Կրոնի տեսություն և պատմություն |
Փիլիսոփայական, պատմական |
Թ.00.06 |
Մշակութաբանություն |
Փիլիսոփայական, պատմական |
Թ.00.01 – ներառում է նախկին Թ.00.01 – Տեսական փիլիսոփայություն, տրամաբանություն, գիտության փիլիսոփայություն, Թ.00.02 – Փիլիսոփայության պատմություն, Թ.00.03 – Գեղագիտություն, Թ.00.04 – Սոցիալական փիլիսոփայություն, բարոյագիտություն
Ժ.00.00 |
Բանասիրական գիտություններ |
|
Ժ.01.00 |
Գրականագիտություն |
|
Ժ.01.01 |
Հայ միջնադարյան և նոր գրականություն |
Բանասիրական |
Ժ.01.02 |
Նորագույն շրջանի հայ գրականություն |
Բանասիրական |
Ժ.01.03 |
Ռուս գրականություն |
Բանասիրական |
Ժ.01.04 |
Գրականության տեսություն |
Բանասիրական |
Ժ.01.05 |
Բանահյուսություն |
Բանասիրական |
Ժ.01.06 |
Ժուռնալիստիկա |
Բանասիրական |
Ժ.01.07 |
Արտասահմանյան գրականություն |
Բանասիրական |
Ժ.01.09 |
Գրադարանագիտություն, մատենագիտություն և արխիվավարություն |
Բանասիրական, |
Ժ.02.00 |
Լեզվաբանություն |
|
Ժ.02.01 |
Հայոց լեզու |
Բանասիրական |
Ժ.02.02 |
Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն |
Բանասիրական |
Ժ.02.04 |
Սլավոնական լեզուներ |
Բանասիրական |
Ժ․02․06 |
Ասիայի հին և նոր լեզուներ |
Բանասիրական |
Ժ.02.07 |
Ռոմանագերմանական լեզուներ |
Բանասիրական |
Ժ.02.02 − ներառում է Ժ.02.03 – Համեմատական և տիպաբանական լեզվաբանություն
Ժ.02.07 − ներառում է Ժ.02.08 – Ռոմանական լեզուներ մասնագիտությունը
ԺԲ.00.00 |
Իրավաբանական գիտություններ |
|
ԺԲ.00.01 |
Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն |
Իրավաբանական |
ԺԲ.00.02 |
Հանրային իրավունք* |
Իրավաբանական |
ԺԲ.00.03 |
Մասնավոր իրավունք* |
Իրավաբանական |
ԺԲ.00.04 |
Դատական իրավունք* |
Իրավաբանական |
ԺԲ.00.05 |
Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք |
Իրավաբանական |
ԺԲ.00.06 |
Միջազգային իրավունք |
Իրավաբանական |
* Հանրային իրավունք – ընդգրկում է` սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում:
* Մասնավոր իրավունք – ընդգրկում է` քաղաքացիական, առևտրային (կոմերցիոն), միջազգային մասնավոր, ընտանեկան, աշխատանքային, սոցիալական ապահովության իրավունք:
* Դատական իրավունք – ընդգրկում է` դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, վարչական դատավարություն, քրեական դատավարություն, կրիմինալիստիկա, դատական փորձաքննություն, փաստաբանություն, օպերատիվ-հետախուզական գործունեության տեսություն:
ԺԳ.00.00 |
Մանկավարժական գիտություններ |
|
ԺԳ.00.01 |
Մանկավարժության տեսություն և պատմություն |
Մանկավարժական |
ԺԳ.00.02 |
Դասավանդման և ուսուցման մեթոդիկա (ըստ բնագավառների) |
Մանկավարժական |
ԺԳ.00.03 |
Հատուկ մանկավարժություն (տիֆլոմանկավարժություն, սուրդոմանկավարժություն և օլիգոֆրենոմանկավարժություն, լոգոպեդիա, էրգոթերապիա) |
Մանկավարժական |
ԺԴ.00.00 |
Բժշկական գիտություններ |
|
ԺԴ.00.01 |
Մանկաբարձություն և գինեկոլոգիա |
Բժշկական |
ԺԴ.00.02 |
Մարդու անատոմիա, հյուսվածքաբանություն, բջջաբանություն և սաղմնաբանություն |
Բժշկական, կենսաբանական |
ԺԴ.00.03 |
Ներքին հիվանդություններ |
Բժշկական |
ԺԴ.00.04 |
Սրտաբանություն |
Բժշկական |
ԺԴ.00.05 |
Հիգիենա, մասնագիտական ախտաբանություն և թունաբանություն |
Բժշկական, կենսաբանական |
ԺԴ.00.06 |
Մանկաբուժություն |
Բժշկական |
ԺԴ.00.07 |
Նյարդաբանություն, հոգեբուժություն և թմրաբանություն |
Բժշկական |
ԺԴ.00.08 |
ՈՒռուցքաբանություն |
Բժշկական |
ԺԴ.00.09 |
Ախտաբանական անատոմիա և դատական բժշկություն |
Բժշկական |
ԺԴ.00.10 |
Ախտաբանական և նորմալ ֆիզիոլոգիա |
Բժշկական, կենսաբանական |
ԺԴ.00.11 |
Բժշկական ռադիոլոգիա |
Բժշկական |
ԺԴ.00.12 |
Ստոմատոլոգիա |
Բժշկական |
ԺԴ.00.13 |
Վնասվածքաբանություն և օրթոպեդիա |
Բժշկական |
ԺԴ.00.14 |
Դեղաբանություն |
Բժշկական, կենսաբանական, դեղագործական |
ԺԴ.00.15 |
Վիրաբուժություն |
Բժշկական |
ԺԴ.00.16 |
Համաճարակաբանություն |
Բժշկական, կենսաբանական |
ԺԴ.00.17 |
Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում |
Բժշկական |
ԺԴ.00.18 |
Քթի, կոկորդի և ականջի հիվանդություններ |
Բժշկական |
ԺԴ.00.19 |
Աչքի հիվանդություններ |
Բժշկական |
ԺԴ.00.20 |
Անեսթեզիոլոգիա և վերակենդանացում |
Բժշկական |
ԺԴ.00.21 |
ՈՒրոլոգիա |
Բժշկական |
ԺԵ.00.00 |
Դեղագործական գիտություններ |
|
ԺԵ.00.01 |
Դեղագիտություն |
Դեղագործական, կենսաբանական, քիմիական |
ԺԶ.00.00 |
Անասնաբուժական գիտություններ |
|
ԺԶ.00.01 |
Անասնաբուժություն |
Անասնաբուժական |
ԺԶ.00.01 − ներառում է նախկին ԺԶ.00.01 – Կենդանիների ոչ վարակիչ հիվանդություններ, վիրաբուժություն, ծննդագիտություն և դեղաբանություն, ԺԶ.00.02 - Կենդանիների ախտաբանություն, ուռուցքաբանություն և ձևակազմագիտություն, ԺԶ.00.03 - Կենդանիների վարակիչ հիվանդություններ, սանիտարական փորձաքննություն և զոոհիգիենա
ԺԷ.00.00 |
Արվեստագիտություն |
|
ԺԷ.00.01 |
Թատերական արվեստ, կինոարվեստ, հեռուստատեսություն |
Արվեստագիտություն |
ԺԷ.00.02 |
Երաժշտական արվեստ |
Արվեստագիտություն |
ԺԷ.00.03 |
Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն |
Արվեստագիտություն |
ԺԸ.00.00 |
Ճարտարապետություն |
|
ԺԸ.00.01 |
Ճարտարապետություն |
Ճարտարապետություն, տեխնիկական |
ԺԹ.00.00 |
Հոգեբանական գիտություններ |
|
ԺԹ.00.01 |
Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն |
Հոգեբանական |
ԺԹ.00.03 |
Սոցիալական հոգեբանություն |
Հոգեբանական |
ԺԹ.00.04 |
Կլինիկական, հատուկ հոգեբանություն |
Հոգեբանական |
ԺԹ.00.05 |
Զարգացման և կրթության հոգեբանություն |
Հոգեբանական |
ԺԹ.00.06 |
Քաղաքական և իրավաբանական հոգեբանություն |
Հոգեբանական |
ԺԹ.00.07 |
Զինվորական և արտակարգ իրավիճակների հոգեբանություն |
Հոգեբանական |
ԺԹ.00.03 ներառում է - ԺԹ.00.02- Կառավարման և կազմակերպչական հոգեբանություն
Ի.00.00 |
Ռազմական գիտություններ |
|
Ի.00.01 |
Զինված ուժերի կառուցում, զորքերի կառավարում |
Ռազմական |
Ի.00.02 |
Ռազմավարություն, օպերատիվ արվեստ, մարտավարություն |
Ռազմական |
Ի.00.08 |
Հրաձգության տեսություն, կրակի կառավարում |
Ռազմական |
Ի.00.09 |
Քաղաքացիական պաշտպանություն, ճգնաժամային կառավարում |
Ռազմական, տեխնիկական |
ԻԲ.00.00 |
Սոցիոլոգիական գիտություններ |
|
ԻԲ.00.01 |
Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն, տեսություններ, սոցիալական տեխնոլոգիաներ և գործընթացներ |
Սոցիոլոգիական |
ԻԲ.00.01 − ներառում է ԻԲ.00.02 – Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդիկա,
ԻԲ.00.03 – Միջին մակարդակի տեսություններ, սոցիալական կառույցներ, սոցիալական ինստիտուտներ և գործընթացներ
ԻԳ.00.00 |
Քաղաքական գիտություններ |
|
ԻԳ.00.01 |
Քաղաքական գիտության տեսություն |
Քաղաքական |
ԻԳ.00.02 |
Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ |
Քաղաքական |
ԻԳ.00.04 |
Միջազգային հարաբերություններ |
Քաղաքական, պատմական |
ԻԳ.00.05 |
Ազգային անվտանգության ապահովման համակարգեր և գործընթացներ |
Քաղաքական, իրավաբանական, |
ԻԴ.00.00 |
Գիտություններ Երկրի մասին |
|
ԻԴ.01.00 |
Երկրաբանություն |
|
ԻԴ.01.01 |
Ընդհանուր երկրաբանություն |
Երկրաբանական, տեխնիկական |
ԻԴ.01.08 |
Երկրաֆիզիկա, օգտակար հանածոների որոնման մեթոդներ |
Երկրաբանական, ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական |
ԻԴ.01.01 − ներառում է ԻԴ.01.01 – Ռեգիոնալ երկրաբանություն, երկրատեկտոնիկա, հնէաբանություն և շերտագրություն, ԻԴ.01.02 – Երկրաքիմիա, օգտակար հանածոների որոնման երկրաքիմիական մեթոդներ, ԻԴ.01.03 – Ընդհանուր երկրաբանություն, հիդրոերկրաբանություն, ճարտարագիտական երկրաբանություն, ԻԴ.01.04 – Ապարագիտություն, հրաբխագիտություն, լիթոլոգիա, ԻԴ.01.06 – Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն, որոնում և հետախուզում, մետաղագոյացում
ԻԴ.02.00 |
Ընդերքաբանություն |
|
ԻԴ.02.01 |
Օգտակար հանածոների հանքավայրերի մշակում և շահագործում |
Տեխնիկական |
ԻԴ.02.01 − ներառում է ԻԴ.02.01 –Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի մշակում,
ԻԴ.02.02 – Նավթի և գազի հանքավայրերի մշակում և շահագործում
ԻԴ.03.00 |
Աշխարհագրություն |
|
ԻԴ.03.01 |
Աշխարհագրություն |
Աշխարհագրական, երկրաբանական, տեխնիկական |
ԻԴ.03.01 − ներառում է ԻԴ.03.01 – Ֆիզիկական աշխարհագրություն,
ԻԴ.03.02 – Տնտեսական, սոցիալական և քաղաքական աշխարհագրություն
ԻԴ.04.00 |
Գեոէկոլոգիա և շրջակա միջավայր |
|
ԻԴ.04.01 |
Երկրաբնապահպանություն |
Երկրաբանական, տեխնիկական, աշխարհագրական |
ԻԴ.04.02 |
Ցամաքի ջրաբանություն, ջրային ռեսուրսներ, ջրաքիմիա |
Աշխարհագրական, քիմիական, տեխնիկական |
ԻԵ.00.00 |
Աստվածաբանություն |
|
ԻԵ.00.01 |
Աստվածաբանություն |
Աստվածաբանական |
Հավելված N 2 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 22-ի N 17-Ն հրամանի |
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
հ/հ |
Գիտության բնագավառներ |
Գիտական աստիճանաշնորհման անվանացանկի մասնագիտություններ |
1. |
Մաթեմատիկա |
Ա.01.00 |
2. |
Մեխանիկա |
Ա.02.00 |
3. |
Աստղագիտություն |
Ա.03.00 |
4. |
Ֆիզիկա |
Ա.04.00 |
5. |
Քիմիա |
Բ.00.00 |
6. |
Կենսաբանություն |
Գ.00.00 |
7. |
Կիրառական երկրաչափություն և ճարտարագիտական գրաֆիկա |
Ե.01.00 |
8. |
Մեքենաշինություն և մեքենագիտություն |
Ե.02.00, Ե.05.00 |
9. |
Էլեկտրատեխնիկա |
Ե.09.00 |
10. |
Սարքաշինություն, չափագիտություն և ինֆորմացիոն չափիչ սարքեր |
Ե.11.00 |
11. |
Ռադիոտեխնիկա և կապ |
Ե.12.00 |
12. |
Ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա և ավտոմատացում |
Ե.13.00 |
13. |
Էներգետիկա |
Ե.14.00 |
14. |
Մետալուրգիա և նյութագիտություն |
Ե.16.00 |
15. |
Քիմիական տեխնոլոգիա |
Ե.17.00 |
16. |
Պարենամթերքների տեխնոլոգիա |
Ե.18.00 |
17. |
Թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա |
Ե.19.00 |
18. |
Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում և մեքենաներ |
Ե.20.00 |
19. |
Շինարարություն |
Ե.23.00 |
20. |
Էլեկտրոնիկա |
Ե.27.00 |
21. |
Ագրոնոմիա |
Զ.01.00 |
22. |
Անասնաբուծություն |
Զ.02.00 |
23. |
Պատմագիտություն |
Է.00.00 |
24. |
Տնտեսագիտություն |
Ը.00.00 |
25. |
Փիլիսոփայություն |
Թ.00.00 |
26. |
Գրականագիտություն |
Ժ.01.00 |
27. |
Լեզվաբանություն |
Ժ.02.00 |
28. |
Իրավագիտություն |
ԺԲ.00.00 |
29. |
Մանկավարժություն |
ԺԳ.00.00 |
30. |
Բժշկագիտություն |
ԺԴ.00.00 |
31. |
Դեղագործություն |
ԺԵ.00.00 |
32. |
Անասնաբուժություն |
ԺԶ.00.00 |
33. |
Արվեստագիտություն |
ԺԷ.00.00 |
34. |
Ճարտարապետություն |
ԺԸ.00.00 |
35. |
Հոգեբանություն |
ԺԹ.00.00 |
36. |
Ռազմագիտություն |
Ի.00.00 |
37. |
Սոցիոլոգիա |
ԻԲ.00.00 |
38. |
Քաղաքագիտություն |
ԻԳ.00.00 |
39. |
Երկրաբանություն |
ԻԴ.01.00 |
40. |
Ընդերքաբանություն |
ԻԴ.02.00 |
41. |
Աշխարհագրություն |
ԻԴ.03.00 |
42. |
Երկրաբնապահպանություն |
ԻԴ.04.00 |
43. |
Աստվածաբանություն |
ԻԵ.00.00 |
44. |
Կատարողական և ստեղծագործական արվեստի, ճարտարապետության և սպորտի բնագավառներ |
45. |
Թատերական արվեստ, կինոարվեստ |
46. |
Երաժշտական արվեստ |
47. |
Կերպարվեստ |
48. |
Ճարտարապետություն |
49. |
Մանկավարժություն (ֆիզիկական կուլտուրա և սպորտ) |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|