Գլխավոր տեղեկություն
Համար
N 85-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 21.03.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.03.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

06 մարտ 2024 թ.

N 85-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՏԱՄՈՔՍԻ ԽՈՑՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել ստամոքսի խոցով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

06.03.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի մարտ «06»-ի

N 85-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՍՏԱՄՈՔՍԻ ԽՈՑՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

K25

Ստամոքսի խոց

2)

K25.3

Սուր` առանց արյունահոսության կամ թափածակման (պերֆորացիայի) (K25)

3)

K25.7

Քրոնիկ` առանց արյունահոսության կամ թափածակման (պերֆորացիայի) (K25)

4)

K25.9

Չճշտված որպես սուր կամ քրոնիկ, առանց արյունահոսության կամ թափածակման (պերֆորացիայի) (K25)

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական և իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Առանց բարդությունների (ԱԲ), Բարդություններով (Բ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

ա. ԱԲ – առանց բարդությունների,

բ. Բ- բարդություններով՝ ներառյալ ստամոքսաելքի նեղացումը՝

Ստամոքսի խոց, H. pylori դրական

Ստամոքսի խոց, H. pylori բացասական

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

ա. ԱԲ՝ արտահիվանդանոցային պայմաններում,

բ. Բ՝ արտահիվանդանոցային պայմաններում կամ հազվադեպ՝ հիվանդանոցային պայմաններում:

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Գաստրոէնտերոլոգ/ աղեստամոքսաբան, թերապևտ, ընտանեկան բժիշկ, վիրաբույժ, էնդոսկոպիստ:

8)

Գանգատներ

Ցավ էպիգաստրալ շրջանում, վքնածություն, սրտխառնոց, փսխում, գղտոց, պոստպրանդիալ դիսկոմֆորտի զգացում, վաղ կշտացման զգացում, քաշի կորուստ, ինչպես նաև կարող է լինել անախտանիշ:

9)

Անամնեզ

Ռիսկի գործոնները՝

ա.ծխախոտի օգտագործում,

բ. ժառանգականություն,

գ. մեծ քանակով ոչ ստերոիդային հակաբորբոքիչների կամ ցածր դեղաչափով ասպիրինի կիրառում,

դ. ԹԱՇ (թոքերի արհեստական շնչառություն), մեծ այրվածքներ:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Էպիգաստրալ շրջանի ցավ, հեղուկի բլթոցի ախտանիշ ստամոքսաելքի նեղացման դեպքում, սակայն դեպքերի մեծամասնությամբ ֆիզիկալ զննման ժամանակ նշանակալի շեղումներ չեն հայտնաբերում։

11)

Հոսպիտալացման Ցուցում

Բարդությունների դեպքում - անզուսպ փսխումների հետևանքով ջրազրկում, թերսնուցման նշաններ:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Գաստրոէնտերոլոգ/ աղեստամոքսաբան

1

1

2)

Էնդոսկոպիստ

1

1

3)

Անեսթեզիոլոգ (էնդոսկոպիայի համար)

1

1

4)

Սրտաբան

0,1

0,3

5)

Ճառագայթային ախտորոշման մասնագետ (Ռադիոլոգ) (ՈւՁՀ)

1

1

6)

Վիրաբույժ

0,2

0,8

7)

Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ

1

1

8)

Ուռուցքաբան

0,1

0,3

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

     

ԱԲ

Բ

 
     
1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

0,1

1

Սակավարյունություն (HB-ի, էրիթրոցիտների ցածր ցուցանիշներ) խոցից քրոնիկ փոքր քանակներով արյունահոսության կամ բարդությունների դեպքում թերսնուցման հետևանքով։

2)

Առկա չէ

Գլյուկոզի մակարդակի որոշում

0,1

1

Հիպոգլիկեմիա ստամոքսաելքի նեղացման, թերսնուցում հետևանքով։

Նաև հիպերգլիկեմիա որպես խոցի ախտանիշների՝ սրտխառնոցի և փսխման հնարավոր այլ պատճառ։

3)

Առկա չէ

Կրեատինինի մակարդակի որոշում

0,2

1

Փսխումների հետևանքով ջրազրկման պատճառով պրեռենալ երիկամային անբավարարություն՝ կրեատինինի քանակի բարձրացում, որը նաև կարող է լինել խոցի ախտանիշների՝ սրտխառնոցի և փսխման հնարավոր այլ պատճառ։

4)

Առկա չէ

Արյան մեջ նատրիումի մակարդակի որոշում

0,2

1

Նատրիումի քանակի նվազում փսխումների հետևանքով, որը նաև կարող է լինել խոցի ախտանիշների՝ սրտխառնոցի և փսխման հնարավոր այլ պատճառ։

5)

Առկա չէ

Արյան մեջ կալիումի մակարդակի որոշում

0,2

1

Հիպոկալիեմիա փսխումների հետևանքով, որը նաև կարող է լինել խոցի ախտանիշների՝ սրտխառնոցի և փսխման հնարավոր այլ պատճառ։

6)

Առկա չէ

Ասպարտատամինատրանսֆերաի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ),

Գամմագլյուտամատ տրանսֆերազի (ԳԳՏ),

Բիլիռուբինի մակարդակի որոշում

0,2

0,6

Նշված ցուցանիշների բարձր մակարդակ լեղապարկի, լյարդի և լեղուղիների հիվանդությունների ժամանակ առաջացած խոցի ախտանիշների դեպքում։

7)

Առկա չէ

Ամիլազայի մակարդակի որոշում

0,2

0,4

Ամիլազայի բարձր մակարդակ պանկրեատիտի ժամանակ առաջացած խոցի ախտանիշների դեպքում։

 Գործիքային հետազոտություններ

8)

Առկա չէ

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ)

1

1

Խոցային դեֆեկտի առկայության, չափի, տեղակայման, բարդությունների առկայության նկարագրում, ինչպես նաև բիոպսիայի իրականացում է H. pylori վարակի հայտնաբերման արագ ուրեազային թեստի համար։

9)

Առկա չէ

H. pylori արագ ուրեազային թեստ (էնդոսկոպիայի միջոցով)

0,9

0,9

Ստամոքսի խոցի պատճառական գործոնի հայտնաբերման համար անհրաժեշտ հետազոտություն։

10)

Առկա չէ

H. pylori շնչական թեստ C13 միզանյութով

0,9

0,9

Հելիկոբակտերային վարակի էռադիկացիայի հաստատում՝ բուժման ավարտից առնվազն 1 ամիս անց։

11)

Առկա չէ

H. pylori հակամարմինների թեստ արյան շիճուկում

0,1

0,1

Այն դեպքում, երբ նախքան ԷԳԴՍ իրականացնելը դեղերի կիրառումը թույլ չի տվել անցկացնել արագ ուրեազային կամ շնչական թեստը, վարակի հայտնաբերումը իրականացվում է նշված մեթոդով։

12)

Առկա չէ

Ստամոքսի լորձաթաղանթի էնդոսկոպիկ բիոպսիա

1

1

Ստամոքսի խոցը կարող է լինել ստամոքսի քաղցկեղի հետ զուգակցված, ուստի բիոպսիայի պարտադիր իրականացում չարորակ գոյացության հայտնաբերման նպատակով։

13)

Առկա չէ

Ստամոքսի լորձաթաղանթի բիոպտատի հիստոլոգիական քննություն

0,3

0,9

Ստամոքսի ադենոկարցինոմայի կամ այլ չարորակ գոյացության նշանների առկայություն կամ բացակայություն։

14)

Առկա չէ

Ստամոքսաղիքային ուղու կոնտրաստով ռենտգեն քննություն

0,1

0,3

Ստամոքսաելքի նեղացման և ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի հայտնաբերում և դասակարգում։

15)

Առկա չէ

Կրծքավանդակի և որովայնի/կոնքի կոնտրաստով համակարգչային շերտագրություն (ՀՇ)

0,2

0,6

Ստամոքսի ադենոկարցինոմայի կասկածի դեպքում ուռուցքի տարածվածության գնահատում, ինչպես նաև էպիգաստրալ ցավի այլ պատճառների տարբերակիչ ախտորոշում։

16)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

0,2

0,2

Էպիգաստրալ ցավի այլ՝ սրտային պատճառների տարբերակիչ ախտորոշում։

17)

Առկա չէ

Որովայնի ուլտարձայնային հետազոտություն (ՈւՁՀ)

1

1

Վքնածությունը, սրտխառնոցը, էպիգաստրալ ցավը և խոցի մյուս ախտանիշները կարող են առաջանալ նաև լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի կամ լյարդի և լեղուղիների պաթոլոգիաների ժամանակ, նշված պաթոլոգիաների ժխտում նշված մեթոդով։

18)

Առկա չէ

Էնդոսկոպիկ ՈւՁՀ

0,1

0,2

Գոյացության կասկածի դեպքում in situ ուռուցքի հնարավոր տարածման գնահատում

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ

Օրե-րի քա-նակ

1)

Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիումի սեսկվիհիդրատ) դեղահատեր աղելույծ 40մգ

Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիումի սեսկվիհիդրատ) դեղահատեր աղելույծ 40մգ

մգ

0,98

2

112

56

2)

Էզոմեպրազոլ (էզոմեպրազոլ մագնեզիում) դեղապատիճներ աղելույծ 40մգ

Էզոմեպրազոլ (էզոմեպրազոլ մագնեզիում) դեղապատիճներ աղելույծ 40մգ

մգ

0,98

2

112

56

3)

Ռաբեպրազոլ (ռաբեպրազոլ նատրիում) դեղահատեր աղելույծ 20մգ

Ռաբեպրազոլ (ռաբեպրազոլ նատրիում) դեղահատեր աղելույծ 20մգ

մգ

0,98

2

112

56

4)

Օմեպրազոլ դեղապատիճներ 20մգ

Օմեպրազոլ դեղապատիճներ 20մգ

մգ

0,98

2

112

56

5)

Ֆամոտիդին դեղահատեր թաղանթապատ 20մգ; 40մգ

Ֆամոտիդին դեղահատեր թաղանթապատ 20մգ; 40մգ

մգ

0,1

1,5

42

28

6)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղապատիճներ 500մգ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղապատիճներ 500մգ

մգ

1

4

56

14

7)

Բիսմութի տրիկալիումական դիցիտրատ ( բիսմութի օքսիդ)

դեղահատեր թաղանթապատ 120մգ

մգ

0,7

4

56

14

8)

Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ

Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ

մգ

0,5

2

28

14

9)

Կլարիթրոմիցին դեղահատեր թաղանթապատ 500մգ

Կլարիթրոմիցին դեղահատեր թաղանթապատ 500մգ

մգ

0,2

2

28

14

10)

Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

մգ

0,3

1

14

14

11)

Սուկրալֆատ դեղահատեր 500 մգ

Սուկրալֆատ դեղահատեր 500 մգ

մգ

0,4

4

80

20

12)

Իտոպրիդ դեղահատեր / 50 մգ

Իտոպրիդ դեղահատեր 50մգ

մգ

0,1

3

90

30

13)

Դոմպերիդոն դեղահատեր թաղանթապատ 10մգ

Դոմպերիդոն դեղահատեր թաղանթապատ 10մգ

մգ

0,1

3

45

15

14)

Նատրիումի ալգինատ

Նատրիումի ալգինատ

մգ

0,08

4

60

15

15)

Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիում սեսկվիհիդրատ) դեղափոշի ներարկման լուծույթի 40մգ

Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիում սեսկվիհիդրատ) դեղափոշի ներարկման լուծույթի 40մգ

մգ

0,2

2

8

4

16)

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) դեղահատեր 10մգ

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) դեղահատեր 10մգ

մգ

0,1

2

10

5

17)

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ

մգ

0,1

1

5

5

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ 

3) նշանակվում է աղյուսակի 1-4 ենթակետերով սահմանված դեղերից որևէ մեկը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ստամոքսաելքի էնդոսկոպիկ դիլատացիա

0

0,6

2)

Վիրահատական բուժում

0,05

0,2

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի «Պիլորուսի հելիկոբակտեր (Helicobacter pylori) վարակի վարման ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 564-Ա հրաման,

2. Ստամոքս-աղիքային էնդոսկոպիայի ամերիկյան ընկերություն Պրակտիկայի ստանդարտների հանձնաժողով, Ս․Բաներջի, Բ․Դ․ Քաշ, Ջ.Ա․ Դոմինից․Տ․Հ․Բարոն, Մ․Ա․Անդերսոն, Թ․Բեն-Մենաքեմ,Լ․Ֆիշեր, Ն․ Ֆուկամի, Մ․Ե․Հարիսոն, Ս․Ո․Իկենբերի, Կ․Խան, Մ․Լ․Կրինսկի, Ջ․Մեփլ,Ր․Դ․ Ֆանելլի, Լ.Ստրոմայեր ։ Էնդոսկոպիայի դերը պեպտիկ խոցով հիվանդների կառավարման գործում ։ Ստամոքս-աղիքային էնդոսկոպիա, 2010 ապրիլ;71(4):663-8. doi: 10.1016/j.gie.2009.11.026. PMID: 2036340 (ASGE Standards of Practice Committee; Banerjee S, Cash BD, Dominitz JA, Baron TH, Anderson MA, Ben-Menachem T, Fisher L, Fukami N, Harrison ME, Ikenberry SO, Khan K, Krinsky ML, Maple J, Fanelli RD, Strohmeyer L. The role of endoscopy in the management of patients with peptic ulcer disease. Gastrointest Endosc. 2010 Apr;71(4):663-8. doi: 10.1016/j.gie.2009.11.026. PMID: 2036340),

3. Պ.Մալֆերտայներ,Ֆ.Մեգրո,Տ.Ռոկկաս,Ջ.Պ.Գիսբերտ,Ջ․Մ․Լիու,Ս․Շուլց,Ա․Գասբարրինի,Ր․Հ․Հանթ,Մ․Լեյա, Ս․Օ ' Մորեն, Մ․Րոգգ, Ս․ Սուերբաում․Հ․Թիլգ, Կ․ Սուգանո, Ե․Մ․Էլ Օմար։ Հելիկոբակտերի և միկրոբիոտայի ուսումնասիրության եվրոպական խումբ։Հելիկոբակտեր պիլորի վարակի բուժում․ Մաաստրիխտի VI կոնսենսուսի զեկույցը,2022 օգոստոս 8, gutjnl-2022-327745. doi: 10.1136/gutjnl-2022-327745. Epub ahead of print. PMID: 35944925 (Malfertheiner P, Megraud F, Rokkas T, Gisbert JP, Liou JM, Schulz C, Gasbarrini A, Hunt RH, Leja M, O'Morain C, Rugge M, Suerbaum S, Tilg H, Sugano K, El-Omar EM; European Helicobacter and Microbiota Study group. Management of Helicobacter pylori infection: the Maastricht VI/Florence consensus report. Gut. 2022 Aug 8:gutjnl-2022-327745. doi: 10.1136/gutjnl-2022-327745. Epub ahead of print. PMID: 35944925):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան