Գլխավոր տեղեկություն
Համար
N 88-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 21.03.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.03.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 մարտ 2024 թ.

N 88-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔՐՈՆԻԿ ԱՏՐՈՖԻԿ, ՉՃՇՏՎԱԾ ԵՎ ԱՅԼ ԳԱՍՏՐԻՏՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՉՃՇՏՎԱԾ ԳԱՍՏՐՈԴՈՒՈԴԵՆԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆուղղ.

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել քրոնիկ ատրոֆիկ, չճշտված և այլ գաստրիտներովուղղ., ինչպես նաև չճշտված գաստրոդուոդենիտովուղղ. մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

14.03.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«14» մարտ 2024 թվականի 

N 88-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՔՐՈՆԻԿ ԱՏՐՈՖԻԿ, ՉՃՇՏՎԱԾ ԵՎ ԱՅԼ ԳԱՍՏՐԻՏՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՉՃՇՏՎԱԾ ԳԱՍՏՐՈԴՈՒՈԴԵՆԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆուղղ.

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

K29

Ստամոքսի և 12-մատնյա աղիքի բորբոքում (գաստրիտ և դուոդենիտ)

2)

K29.4

Քրոնիկ ատրոֆիկ գաստրիտ

3)

K29.5

Քրոնիկ գաստրիտ` չճշտված, անտրալ, ֆունդա

4)

K29.6

Այլ գաստրիտներ

5)

K29.7

Չճշտված գաստրիտներ

6)

K29.9

Չճշտված գաստրոդուոդենիտ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Առանց բարդությունների (ԱԲ), Բարդություններով (Բ) բարդություններով՝ ներառյալ վիտամին B12-դեֆիցիտ, երկաթի դեֆիցիտ, ստամոքսի լորձաթաղանթի մետապլազիա, դիսպլազիա

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

Գաստրիտ կամ գաստրոդուոդենիտ, H. pylori դրական

Գաստրիտ կամ գաստրոդուոդենիտ, H. pylori բացասական

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Գաստրոէնտերոլոգ/ աղեստամոքսաբան, թերապևտ, ընտանեկան բժիշկ, էնդոսկոպիստ

8)

Գանգատներ

Մեծամասամբ անախտանիշ, կարող է լինել էպիգաստրալ ցավ կամ դիսկոմֆորտ, վաղ կշտացման զգացում, ծանրության զգացում, վիտամին B12 և (կամ) երկաթի պակասի հետևանքով՝ թուլություն, գլխապտույտ, նյարդաբանական խանգարումներ

9)

Անամնեզ

Գլխավոր պատճառը H. pylori վարակն է, իսկ աուտոիմուն ծագման գաստրիտի դեպքում դիտվում են զուգակցող աուտոիմուն խանգարումներ

10)

Զննման արդյունք/Ցուցում

Դեպքերի մեծամասնությամբ ֆիզիկալ զննման ժամանակ նշանակալի շեղումներ չեն հայտնաբերում, վիտամիմ B12 կամ երկաթի պակասի դեպքում դիտվում է գունատություն

11)

Հոսպիտալացման Ցուցում

Կիրառելի չէ

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Գաստրոէնտերոլոգ/ աղեստամոքսաբան

1

1

2)

Էնդոսկոպիստ

1

1

3)

Անեսթեզիոլոգ (էնդոսկոպիայի համար)

1

1

4)

Սրտաբան

0,1

0,3

5)

Ճառագայթային ախտորոշման մասնագետ (Ռադիոլոգ) /ՈւՁՀ/

0,7

0,8

6)

Արյունաբան

0,2

0,8

7)

Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ

1

1

8)

Ուռուցքաբան

0,1

0,3

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

 

Կոդ

 

ԱԲ

Բ

 
     

1)

չկա

Արյան ընդհանուր հետազոտություն

0,1

1

Սակավարյունություն (HB-ի, էրիթրոցիտների ցածր ցուցանիշներ) վիտամին B12 կամ երկաթի պակասի հետևանքով

2)

չկա

Գլյուկոզի մակարդակի որոշում

0,1

1

Հիպոգլիկեմիա որպես վիտամին B12 կամ երկաթի պակասից առաջացած ախտանիշների հնարավոր այլ պատճառ
Նաև հիպերգլիկեմիա որպես խոցի ախտանիշների՝ սրտխառնոցի և փսխման հնարավոր այլ պատճառ։

3)

չկա

Արյան մեջ ֆերիտինի մակարդակի որոշում

0,2

1

Ցածր մակարդակը վկայում է երկաթի պակասի մասին, որը զարգանում է ստամոքսի գեղձերի ատրոֆիայի հետևանքով

4)

չկա

Արյան մեջ տրանսֆերինի հագեցման մակարդակի որոշում

0,2

1

Ցածր մակարդակը վկայում է երկաթի պակասի մասին, որը զարգանում է ստամոքսի գեղձերի ատրոֆիայի հետևանքով

5)

չկա

Արյան մեջ վիտամին B12 մակարդակի որոշում

0,2

1

Ցածր մակարդակը վկայում է վիտամին B12 պակասի մասին, որը զարգանում է ստամոքսի գեղձերի ատրոֆիայի հետևանքով

6)

չկա

Ասպարտատամինատրանսֆերաի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ),
Գամմագլյուտամատ տրանսֆերազի (ԳԳՏ),
Բիլիռուբինի մակարդակի որոշում

0,2

0,6

Նշված ցուցանիշների բարձր մակարդակ լեղապարկի, լյարդի և լեղուղիների հիվանդությունների ժամանակ առաջացած գաստրիտին նման ախտանիշների դեպքում։

7)

չկա

Արյան մեջ հոմոցիստեինի մակարդակի որոշում

0,2

1

Հոմոցիստեինի բարձր մակարդակը վկայում է վիտամին B12 անբավարարության մասին

8)

չկա

Արյան մեջ հակապարիետալ բջիջների հակամարմինների որոշում

0,3

0,8

Գաստրիտի աուտոիմուն ծագման դեպքում ցուցանիշը նորմայից բարձր է

9)

չկա

Արյան մեջ Կասլի ներքին գործոնի հանդեպ հակամարմինների որոշում

0,3

0,8

Գաստրիտի աուտոիմուն ծագման դեպքում ցուցանիշը նորմայից բարձր է

10)

չկա

Արյան մեջ թիրոիդխթանող հորմոնի որոշում

0,2

0,4

Աուտոիմուն գաստրիտի ժամանակ աուտոիմուն թիրեոիդիտի սկրինինգ

11)

չկա

H. pylori հակամարմինների թեստ արյան շիճուկում

0,1

0,1

Այն դեպքում, երբ նախքան ԷԳԴՍ իրականացնելը դեղերի կիրառումը թույլ չի տվել անցկացնել արագ ուրեազային կամ շնչական թեստը, վարակի հայտնաբերումը իրականացվում է նշված մեթոդով։

Գործիքային հետազոտություններ

12)

չկա

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ)

1

1

Ստամոքսի լորձաթաղանթի փոփոխությունների գնահատում /բորբոքում, ատրոֆիա, մետապլազիա, դիսպլազիա/ և ստամոքսի 5 հատվածներից բիոպսիայի կատարում

13)

չկա

H. pylori արագ ուրեազային թեստ /էնդոսկոպիայի միջոցով/

0,9

0,9

Գաստրիտի, գաստրոդուոդենիտի պատճառական գործոնի հայտնաբերման համար անհրաժեշտ հետազոտություն։

14)

չկա

H. pylori շնչական թեստ C13 միզանյութով

0,9

0,9

Հելիկոբակտերային վարակի էռադիկացիայի հաստատում՝ բուժման ավարտից առնվազն 1 ամիս անց։

15)

չկա

Ստամոքսի լորձաթաղանթի էնդոսկոպիկ բիոպսիա

1

1

Գաստրիտի ախտորոշումը պարտադիր կերպով ներառում է ստամոքսի 5 տարբեր հատվածներից բիոպսիայի միջոցով լորձաթաղանթի փոփոխությունների /բորբոքում, ատրոֆիա, մետապլազիա, դիսպլազիա/ գնահատման հիման վրա։

16)

չկա

Ստամոքսի լորձաթաղանթի բիոպտատի հյուսվածաբանական քննություն

1

1

Լորձաթաղանթի բորբոքման, նախաքաղցկեղային փոփոխությունների՝ մետապլազիայի և դիսպլազիայի առկայությունն ու աստիճանը ստամոքսի տարբեր հատվածներում գնահատվում են և կատարվում է գաստրիտի դասակարգում ըստ OLGA և OLGIM սանդղակների

17)

չկա

Կրծքավանդակի և որովայնի/կոնքի կոնտրաստով համակարգչային շերտագրություն (ՀՇ)

0,1

0,4

Ստամոքսի ադենոկարցինոմայի կասկածի դեպքում ուռուցքի տարածվածության գնահատում, ինչպես նաև էպիգաստրալ ցավի այլ պատճառների տարբերակիչ ախտորոշում։

18)

չկա

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

0,2

0,2

Էպիգաստրալ ցավի այլ՝ սրտային պատճառների տարբերակիչ ախտորոշում։

19)

չկա

Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ)

1

1

Վքնածությունը, սրտխառնոցը, էպիգաստրալ ցավը և գաստրիտի ժամանակ դիտվող դիսպեպտիկ մյուս ախտանիշները կարող են առաջանալ նաև լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի կամ լյարդի և լեղուղիների պաթոլոգիաների ժամանակ, նշված պաթոլոգիաների ժխտում նշված մեթոդով։

20)

չկա

Վահանագեղձի ուլտրաձայնային հետազոտություն

0,1

0,4

Աուտոիմուն գաստրիտի ժամանակ աուտոիմուն թիրեոիդիտի սկրինինգ

21)

չկա

Էնդոսկոպիկ ՈւՁՀ

0,1

0,2

Գոյացության կասկածի դեպքում in situ ուռուցքի հնարավոր տարածման գնահատում

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիումի սեսկվիհիդրատ) դեղահատեր աղելույծ 40մգ

Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիումի սեսկվիհիդրատ) դեղահատեր աղելույծ 40մգ

Հատ

0,98

2

112

56

2)

Էզոմեպրազոլ (էզոմեպրազոլ մագնեզիում) դեղապատիճներ աղելույծ 40մգ

Էզոմեպրազոլ (էզոմեպրազոլ մագնեզիում) դեղապատիճներ աղելույծ 40մգ

հատ

0,98

2

112

56

3)

Ռաբեպրազոլ (ռաբեպրազոլ նատրիում) դեղահատեր աղելույծ 20մգ

Ռաբեպրազոլ (ռաբեպրազոլ նատրիում) դեղահատեր աղելույծ 20մգ

Հատ

0,98

2

112

56

4)

Օմեպրազոլ դեղապատիճներ 20մգ

Օմեպրազոլ դեղապատիճներ 20մգ

Հատ

0,98

2

112

56

5)

Ֆամոտիդին դեղահատեր թաղանթապատ 20մգ; 40մգ

Ֆամոտիդին դեղահատեր թաղանթապատ 20մգ; 40մգ

Հատ

0,1

1,5

42

28

6)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղապատիճներ 500մգ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) դեղապատիճներ 500մգ

Հատ

1

4

56

14

7)

Բիսմութի տրիկալիումական դիցիտրատ ( բիսմութի օքսիդ) դեղահատեր թաղանթապատ 120մգ

Բիսմութի տրիկալիումական դիցիտրատ ( բիսմութի օքսիդ) դեղահատեր թաղանթապատ 120մգ

Հատ

0,7

4

56

14

8)

Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ

Մետրոնիդազոլ դեղահատեր 500մգ

հատ

0,5

2

28

14

9)

Կլարիթրոմիցին դեղահատեր թաղանթապատ 500մգ

Կլարիթրոմիցին դեղահատեր թաղանթապատ 500մգ

հատ

0,2

2

28

14

10)

Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

հատ

0,3

1

14

14

11)

Սուկրալֆատ դեղահատեր 500 մգ

Սուկրալֆատ դեղահատեր 500 մգ

հատ

0,2

4

80

20

12)

Իտոպրիդ դեղահատեր / 50 մգ

Իտոպրիդ դեղահատեր 50մգ

Հատ

0,2

3

90

30

13)

Դոմպերիդոն դեղահատեր թաղանթապատ 10մգ

Դոմպերիդոն դեղահատեր թաղանթապատ 10մգ

Հատ

0,1

3

45

15

14)

Նատրիումի ալգինատ

Նատրիումի ալգինատ

հատ

0,08

4

60

15

15)

Երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր դեղահատեր ծամելու 100մգ

Երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր դեղահատեր ծամելու 100մգ

Հատ

0,5

0,8

120

Անժամկետ /քանակը 60 օրվա համար

16)

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) դեղահատեր 10մգ

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) դեղահատեր 10մգ

հատ

0,05

2

10

5

17)

Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ

Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ

Հատ

0,3

0,8

24

Անժամկետ /քանակը 60 օրվա համար

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

3) նշանակվում է աղյուակի 1-4-րդ ենթակետերով սահմանված դեղերից որևէ մեկը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Դիսպլազիայի ենթարկված լորձաթաղանթի էնդոսկոպիկ ռեզեկցիա

0

0,3

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. ՀՀ Առողջապահության նախարարի հրաման 2018 թվականի մարտի 2-ի No 564-Ա:

2. Պ.Մալֆերտայներ, Ֆ․Մեգրաուդ, Տ․Ռոկկաս, Ջ․Փ․Գիսբերտ, Ջ․Մ․Լիու, Կ․Շուլց, Ա․Գասբարինի, Ռ․Հ․ Հանթ, Մ․Լեհա, Ս․Օ ' Մորեյն, Մ․ Ռուգգե, Ս․Սուերբաում, Հ․ Թիլգ, Կ․ Սուգանո, Ե․Մ․ Էլ - Օմար, Եվրոպական Հելիկոբակտերի և միկրոբիոտայի ուսումնասիրման խմբ, Հելիկոբակտեր պիլորիի վարակի վարում, Մաաստրիխտ VI/Ֆլորենցիայի կոնսենսուսային զեկույց, GUT ամսագիր 8 օգոստոսի 2022:gutjnl-2022-327745. doi: 10.1136/gutjnl-2022-327745. Epub ahead of print. PMID: 35944925

(Malfertheiner P, Megraud F, Rokkas T, Gisbert JP, Liou JM, Schulz C, Gasbarrini A, Hunt RH, Leja M, O'Morain C, Rugge M, Suerbaum S, Tilg H, Sugano K, El-Omar EM; European Helicobacter and Microbiota Study group. Management of Helicobacter pylori infection: the Maastricht VI/Florence consensus report. Gut. 2022 Aug 8:gutjnl-2022-327745. doi: 10.1136/gutjnl-2022-327745. Epub ahead of print. PMID: 35944925.)

3. Կ․Սուգանո, Ջ․Թաք, Ե․Ջ․Կուիպերս, Դ․Ի․ Գրահամ, Ե․Մ․ Էլ - Օմար , Ս․ Միուրա, Կ․Հարումա, Մ․Ասակա, Ն․ Ուեմուրա, Պ․ Մալֆերթեյներ, Կիտոյի համաշխարհային կոնսենսուս գիտաժողովի ֆակուլտետի անդամներ, Կիտոյի համաշխարհային կոնսենսուս հաշվետվություն հելիկոբակտեր պիլորիի գաստրիտի վերաբերյալ։ Gut. ամսագիր 2015 սեպտեմբեր;64(9):1353-67. doi: 10.1136/gutjnl-2015-309252. Epub 2015 հուլիսի 17. PMID: 26187502; PMCID: PMC4552923. (Sugano K, Tack J, Kuipers EJ, Graham DY, El-Omar EM, Miura S, Haruma K, Asaka M, Uemura N, Malfertheiner P; faculty members of Kyoto Global Consensus Conference. Kyoto global consensus report on Helicobacter pylori gastritis. Gut. 2015 Sep;64(9):1353-67. doi: 10.1136/gutjnl-2015-309252. Epub 2015 Jul 17. PMID: 26187502; PMCID: PMC4552923.)

4. Ս․Կ․ Շահ, Մ․Բ․ Պիազուելո, Ե․Ջ․ Կոյպերս, Լի Դ ԱԳԱ Ատրոֆիկ գաստրիտի ախտորոշման և վարման վերաբերյալ կլինիկական պրակտիկայի արդիականացում, Փորձագետներիվերլուծություն: Գաստրոէնտերոլոգիա,հոկտեմբեր 2021, 161(4):1325-1332.e7. doi: 10.1053/j.gastro.2021.06.078. Epub 2021 օգոստոսի 26. PMID: 34454714; PMCID: PMC8740554. (Shah SC, Piazuelo MB, Kuipers EJ, Li D. AGA Clinical Practice Update on the Diagnosis and Management of Atrophic Gastritis: Expert Review. Gastroenterology. 2021 Oct;161(4):1325-1332.e7. doi: 10.1053/j.gastro.2021.06.078. Epub 2021 Aug 26. PMID: 34454714; PMCID: PMC8740554.)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2024 թվական: