ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
31 հունվարի 2022 թ. |
N 95-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային ծառայության մասին» օրենքի 8.1-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Հրամայում եմ`
1. Սահմանել մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ռ. Բադասյան |
Հավելված Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի N 95-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները։
2. Սույն կարգի իմաստով ղեկավար պաշտոններ են հանդիսանում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և ղեկավարի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանման բաժինների պետերը։
(2-րդ կետը փոփ. 15.03.24 N 298-Ն)
3. Դասընթացի կազմակերպման հետ կապված սույն կարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի թիվ 94-Ն հրամանով։
4. Դասընթացը բաղկացած է երկու փուլից՝ տեսական և գործնական։
1. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ) ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի) զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի տեսական մասը բաղկացած է երկու բաժնից՝ մասնագիտական թեմաների դասավանդում և կառավարչական հմտությունների դասավանդում։
6. Մասնագիտական թեմաների դասավանդման շրջանակներում առանձին անդրադարձ է կատարվում նաև բարեվարքության համակարգին, վարքագծի և էթիկայի կանոններին։
7.Մասնագիտական թեմաների դասավանդման համար դասաժամերը սահմանվում են ըստ սույն կարգով նախատեսված դասընթացի առարկաների ժամերի քանակների։ Յուրաքանչյուր դասաժամի տևողությունը 45 րոպե է։
(7-րդ կետը խմբ. 13.03.23 N 228-Ն)
8. Մասնագիտական թեմաները և դասաժամերի քանակը հետևյալն է.
Դասընթացի առարկան |
Դասաժամերի քանակը |
Միության տարածք ապրանքների ժամանումը և դրա հետ կապված մաքսային գործառնությունները, Միության տարածքից ապրանքների մեկնումը և դրա հետ կապված մաքսային գործառնությունները |
2 |
Մաքսային ընթացակարգեր |
6 |
Արգելքներ և սահմանափակումներ |
2 |
Մաքսային արժեք |
3 |
Ընդհանուր դրույթներ մաքսային վճարների վերաբերյալ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր, մաքսային մարմիններին վճարվող այլ վճարներ |
1 |
Ծագման երկրի վերաբերյալ կարգավորումներ |
1 |
Ապրանքների բացթողում և ապրանքային հայտարարագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը (էլեկտրոնային կառավարման համակարգ) |
2 |
Ապրանքների դասակարգում |
2 |
Մաքսային տարանցում |
1 |
Մաքսային հսկողություն |
2 |
Ժամանակավոր պահպանություն |
1 |
Նախնական հայտարարագրում |
2 |
Մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգեր, այդ թվում՝ |
|
1. ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան |
1 |
2. թույլատվական փաստաթղթեր |
1 |
3. Մասնակիցների կողմից մաքսային հայտարարագրերի կազմում |
4 |
Բարեվարքության համակարգ, էթիկա և վարքագծի կանոններ |
4 |
(8-րդ կետը խմբ. 13.03.23 N 228-Ն)
9. Կառավարչական հմտությունների դասավանդման շրջանակներում դասավանդման ենթակա թեմաները հետևյալն են․
Դասընթացի թեմաները |
Անձնական հմտություններ
- ժամանակի կառավարում - հուզական բանականություն (Emotional Intelligence) - որոշումների կայացում - խնդիրների լուծում |
Կառավարման հմտություններ
-ռազմավարական կառավարում -վերահսկողության հմտություններ -կառավարման հմտություններ արտակարգ իրավիճակներում -ծրագրի կառավարում -տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվային կառավարում
Անձնակազմի կառավարում
-մարդկային ռեսուրսների կառավարում -կոմպետենցիաների վրա հիմնված կառավարում -կատարողականի գնահատում |
Միջանձնային հմտություններ
- Բանակցությունների հմտություններ - Կոնֆլիկտների կառավարման հմտություններ - ժողովների, խորհրդակցությունների արդյունավետ կազմակերպման և վարման հմտություններ |
Առաջնորդման հմտություններ
- իրավիճակային առաջնորդում - փոփոխությունների կառավարում - թիմային կառավարում |
Հաղորդակցման հմտություններ
- միջանձնային հաղորդակցում - հաշվետվությունների մշակում - հանրային խոսք (ելույթների նախապատրաստում և կազմակերպում) |
Հաճախորդների սպասարկում
- հաճախորդների հոգեբանություն - գործարարության էթիկա - բողոքների քննարկում, բավարարում |
10. Կառավարչական հմտությունների դասավանդումը կազմակերպվում է մինչև 30 օր տևողությամբ։ Յուրաքանչյուր օրվա ընթացքում դասընթացի առավելագույն տևողությունը 4 ժամ է։
11. Տեսական մասի մասնագիտական մասի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվում է թեստավորման ճանապարհով գիտելիքների ստուգման քննություն, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պատասխանում է 40 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին։ Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով, թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարցի պատասխան պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ։ Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 60 րոպե։
(11-րդ կետը փոփ. 13.03.23 N 228-Ն)
12. Թեստավորումն անցկացվում է թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված հարցերից։ Թեստավորման հարցաշարը պետք է պարունակի տեսական մասի մասնագիտական բոլոր թեմաների (այդ թվում՝ բարեվարքության) վերաբերյալ հարցեր։
13. Բոլոր այն մասնակիցները, ովքեր չեն ունենա բավարար առաջխաղացում, այն է՝ թեստավորման արդյունքը ցածր կլինի հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ դասերից անհարգելի պատճառով կբացակայեն 8 և ավել դաս՝ զրկվում են դասընթացին հետագա մասնակցության իրավունքից:
(13-րդ կետը փոփ. 13.03.23 N 228-Ն)
14. Դասընթացի տեսական մասի կառավարչական հմտությունների դասավանդման ընթացքում և դասավանդման ավարտին մասնակիցները գնահատվում են դասընթացավարի կողմից՝ նախօրոք կազմված գնահատման թերթիկների հիման վրա։ Դասընթացավարի գնահատումը հաշվի է առնվում թեկնածուների ցուցակներում մասնակցի ներառման ժամանակ։
15. Գործնական մասի կազմակերպման համար յուրաքանչյուր մասնակցի համար Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով նշանակվում է գործնական մասի ղեկավար։
16. Գործնական մասը կազմակերպվում է մաքսային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ժամանակացույցին և գործնական մասի ծրագրին համապատասխան՝ ծրագրով նախատեսված ստորաբաժանումներում։ Գործնական մասի առավելագույն տևողությունը 2 շաբաթ է։
(16-րդ կետը խմբ. 13.03.23 N 228-Ն)
17. Գործնական մասի ղեկավարը յուրաքանչյուր մասնակցի մասով լրացնում է Ձև 1-ով նախատեսված բնութագիր։ Գործնական մասի ղեկավարին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնի (այսուհետ՝ Ուսումնական կենտրոն) կողմից կարող են տրամադրվել նախօրոք մշակված հարցեր, որոնց պատասխանները գործնական մասի ղեկավարը ներառում է դասընթացի գործնական մասի ընթացքում մասնակցի գործունեության արդյունքների նկարագրության մասում։
18. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած են համարվում թեստավորման արդյունքների հնարավոր առավելագույն գնահատականի 70% և ավել միավոր ստացած մասնակիցները, ովքեր ընդգրկվում են մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ ըստ իրենց կողմից հավաքած միավորների՝ բարձրից ցածր սկզբունքից ելնելով։ Հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում գործնական մասի ղեկավարի կողմից լրացված բնութագիրը և տեսական մասի կառավարչական հմտությունների դասընթացավարի կողմից տրամադրված գնահատումը։
19. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնի կողմից տրամադրվում է մաքսային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ձևին համապատասխան հավաստագիր, որն ուժի մեջ է «Մաքսային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետով։
2. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
20. Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի տեսական մասը կազմված է կառավարչական հմտությունների և բարեվարքության, վարքագծի, էթիկայի կանոնների դասավանդումից։ Տեսական մասում դասավանդման ենթակա թեմաները հետևյալն են․
Դասընթացի թեմաները |
Անձնական հմտություններ
- ժամանակի կառավարում - հուզական բանականություն (Emotional Intelligence) - որոշումների կայացում - խնդիրների լուծում |
Կառավարման հմտություններ
-ռազմավարական կառավարում -վերահսկողության հմտություններ -կառավարման հմտություններ արտակարգ իրավիճակներում -ծրագրի կառավարում -տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվային կառավարում
Անձնակազմի կառավարում
-մարդկային ռեսուրսների կառավարում -կոմպետենցիաների վրա հիմնված կառավարում -կատարողականի գնահատում |
Միջանձնային հմտություններ
- Բանակցությունների հմտություններ - Կոնֆլիկտների կառավարման հմտություններ - ժողովների, խորհրդակցությունների արդյունավետ կազմակերպման և վարման հմտություններ |
Առաջնորդման հմտություններ
- իրավիճակային առաջնորդում - փոփոխությունների կառավարում - թիմային կառավարում |
Հաղորդակցման հմտություններ
- միջանձնային հաղորդակցում - հաշվետվությունների մշակում - հանրային խոսք (ելույթների նախապատրաստում և կազմակերպում) |
Հաճախորդների սպասարկում
- հաճախորդների հոգեբանություն - գործարարության էթիկա - բողոքների քննարկում, բավարարում |
Բարեվարքության համակարգ, էթիկա և վարքագծի կանոններ |
21. Կառավարչական հմտությունների դասավանդումը կազմակերպվում է մինչև 30 օր տևողությամբ։ Յուրաքանչյուր օրվա ընթացքում դասընթացի առավելագույն տևողությունը 4 ժամ է։
22. Դասընթացի տեսական մասի դասավանդման ընթացքում և դասավանդման ավարտին մասնակիցները գնահատվում են դասընթացավարի կողմից` նախօրոք կազմված գնահատման թերթիկների հիման վրա։ Դասընթացավարի գնահատումը հաշվի է առնվում թեկնածուների ցուցակներում մասնակցի ներառման ժամանակ։
23. Դասընթացավարին Ուսումնական կենտրոնի կողմից կարող են տրամադրվել նախօրոք մշակված հարցեր, որոնց պատասխանները դասավանդողը ներառում է մասնակցի մասնակցության արդյունքների նկարագրության մասում։
24. Տեսական մասի ավարտից հետո եռօրյա ժամկետում մասնակիցը Ուսումնական կենտրոն է ներկայացնում ներկա կամ նախորդ աշխատավայրի իր անմիջական ղեկավարի կողմից տրված առնվազն մեկ երաշխավորագիր։
25. Գործնական մասի կազմակերպման համար յուրաքանչյուր մասնակցի համար նշանակվում է գործնական մասի ղեկավար։
26. Գործնական մասը կազմակերպվում է՝ մաքսային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցին և ծրագրին համապատասխան՝ ծրագրով նախատեսված ստորաբաժանումներում։
(26-րդ կետը խմբ. 13.03.23 N 228-Ն)
27. Գործնական մասի ղեկավարը յուրաքանչյուր մասնակցի մասով լրացնում է Ձև 1-ով նախատեսված բնութագիր։ Գործնական մասի ղեկավարին Ուսումնական կենտրոնի կողմից կարող են տրամադրվել նախօրոք մշակված հարցեր, որոնց պատասխանները գործնական մասի ղեկավարը ներառում է դասընթացի գործնական մասի ընթացքում մասնակցի գործունեության արդյունքների նկարագրության մասում։
28. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնի կողմից տրամադրվում է մաքսային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ձևին համապատասխան հավաստագիր, որն ուժի մեջ է «Մաքսային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետով։
3. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ
29. Դասընթացի արդյունքներն ամփոփում է Ուսումնական կենտրոնը։
30. Մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի) զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի ամփոփման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները՝
1) դասընթացին մասնակցություն,
2) տեսական մասի մասնագիտական թեմաների գնահատականը, որը թեստավորման արդյունքն է,
3) Տեսական մասի կառավարչական հմտությունների դասընթացավարի գնահատական,
4) գործնական մասի ղեկավարի բնութագրերը:
31. Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի ամփոփման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները՝
1) տեսական մասի դասընթացին մասնակցություն,
2) տեսական մասի դասընթացավարի գնահատական,
3) մասնակցի կողմից ներկայացված երաշխավորագիր,
4) գործնական մասի ղեկավարի բնութագրերը։
Ձև 1
ԲՆՈՒԹԱԳԻՐ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՍԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ
ՄԱՍՆԱԿՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
«__»________202__թ․
Մասնակից________________________________________________________________________-ի
(Անուն, ազգանուն, հայրանուն)
Դասընթացի գործնական մասի ժամկետ՝
Սկիզբը՝ «___»___________202__թ․ |
Ավարտը՝ «___»______________202__թ․ |
Դասընթացի գործնական մասի ընթացքում մասնակցի գործունեության արդյունքների նկարագրությունը՝
______________________________________________________________________________________________ ______________________________________________________________________________________________ ______________________________________________________________________________________________ ______________________________________________________________________________________________ ______________________________________________________________________________________________ _________________________________________ |
Հաշվի առնելով վերոգրյալը` գնահատում եմ`
միանշանակ դրական |
|
առավելապես դրական |
|
առավելապես բացասական |
|
միանշանակ բացասական |
Ղեկավար՝ |
___________________ (Ստորագրություն) |
_______________________________________ (Անուն, ազգանուն) |
_______________________________________ (Պաշտոն)
_______________________________________ |
(հավելվածը խմբ., փոփ. 13.03.23 N 228-Ն, փոփ. 15.03.24 N 298-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հունվարի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.11.2024, N 1499-Ն | 19.11.2024, N 95-Ն | |
15.03.2024, N 298-Ն | 19.03.2024, N 95-Ն | |
13.03.2023, N 228-Ն | 17.03.2023, N 95-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|