ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«27» դեկտեմբեր 2023 թ. |
N 6347-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԱՄ ԱՊՐԵՍՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Ա-ԴԳ-001860 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱԼԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և 8-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 9-ի կասեցման միջնորդագիրը, ըստ որի, Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 04-ի N թիվ ՎՎ-1529-Ա հրամանի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացվել է զննում Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Շահումյան փողոց 4 շենք, 85 տարածք հասցեում գործող անհատ ձեռնարկատեր ԱՐԱՄ ԱՊՐԵՍՅԱՆԻ մոտ, որի ընթացքում արձանագրվել է առկա լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջների խախտում, այն է` դեղատանը աշխատում էր Ալիկ Անդրեասյանը (դեղագործ՝ դիպլոմ AK N 097335, տրված ՀՀ «Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ»-ի կողմից 2011 թվականի հուլիսի 07), սակայն վերջինս ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո վերջին հինգ տարվա ընթացքում չի անցել վերապատրաստում և չունի շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր, որով խախտվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման հավելված 3-ի 12-րդ կետով սահմանված պահանջները.
Հրամայում եմ`
1. Կասեցնել ԱՐԱՄ ԱՊՐԵՍՅԱՆ անհատ ձեռնարկատիրոջը (Մարզ Վայոց ձոր, համայնք Ջերմուկ Ջերմուկ ք. Շահումյան փողոց 4 շենք, 85 տարածք) Առողջապահության նախարարության կողմից 2022 թվականի փետրվարի 2-ին տրված N Ա-ԴԳ-001860 դեղատնային գործունեություն (դեղեր չպատրաստող) իրականացնելու լիցենզիայի գործողությունը՝ նշված դեղատան աշխատակից դեղագործ Ալիկ Անդրեասյանի կողմից աշխատանքային գործունեություն իրականացնելու մասով` մինչև ՀՀ օրենսդրության վերոնշյալ պահանջներին համապատասխան մասնագետի առկայության ապահովումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը ԱՐԱՄ ԱՊՐԵՍՅԱՆ անհատ ձեռնարկատիրոջը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է ԱՐԱՄ ԱՊՐԵՍՅԱՆ անհատ ձեռնարկատիրոջն իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. Ավանեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|