Գլխավոր տեղեկություն
Համար
N 37-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 03.08.2023
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.07.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«26» հուլիս 2023 թ.

N 37-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍՊՈՐՏԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆԸ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.1.1-001-23 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել՝ «Սպորտային վնասվածքների հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-001-23 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Ա. Ավանեսյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2023 թվականի հուլիս «26»-ի 

թիվ 37-Ն հրամանի

 

«ՍՊՈՐՏԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆԸ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.1.1-001-23 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարական կանոնները նախատեսված են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների, այլ մարզական հասարակական կազմակերպությունների, միությունների, ընկերությունների և ակումբների, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի, պրոֆեսիոնալ մարզական կազմակերպությունների (լիգաներ, ակումբներ, թիմեր), Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի, Հայկական ազգային սուրդլիմպիկ կոմիտեի, օլիմպիական հերթափոխի քոլեջների, բոլոր մանկապատանեկան մարզական կազմակերպությունների՝ մանկապատանեկան մարզադպրոցների, մանկապատանեկան մարզական տեխնիկական դպրոցների, օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցների (այսուհետ՝ մարզադպրոց), ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն) բուժաշխատողների համար:

(1-ին կետը լրաց., փոփ. 07.12.23 N 67-Ն)

2. Սույն սանիտարական կանոններով սահմանվում են սպորտային վնասվածքների դեպքերի հաղորդմանը և հաշվառմանը ներկայացվող պահանջներ:

 

2. ՍՊՈՐՏԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ

3. Սպորտային վնասվածքը ցանկացած մարմնական վնասվածքն է, որն առաջացել է սպորտի, մարզական գործունեության կամ մարզվելու ժամանակ:

4. Սպորտային վնասվածքի դեպքի մասին մարզադպրոցը կամ բժշկական կազմակերպությունը, որտեղ դիմել է պացիենտը, անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով շտապ հաղորդում է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Ազգային կենտրոն) տարածքային մասնաճյուղ, այնուհետև 24 ժամվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացնում Ազգային կենտրոնին՝ սպորտային վնասվածքի դեպքի մասին շտապ հաղորդման քարտի ձևաչափով, համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի:

5. Ազգային կենտրոն հաղորդման ենթակա են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանով սահմանված ստորև ցանկով ներկայացված սպորտային վնասվածքի հետևյալ դեպքերը.

1) S00-S09 Գլխի վնասվածքներ

2) S10–S19 Պարանոցի վնասվածքներ

3) S20–S29 Կրծքավանդակի վնասվածքներ

4) S30–S39 Որովայնի, մեջքի ստորին մասի, ողնաշարի գոտկային հատվածի և կոնքի վնասվածքներ

5) S40–S49 Ուսագոտու և բազկի վնասվածքներ

6) S50–S99 Արմունկի և նախաբազկի վնասվածքներ

7) S60–S69 Դաստակի և նախադաստակի վնասվածքներ

8) S70–S79 Կոնքազդրային հոդի և ազդրի վնասվածքներ

9) S80–S89 Ծնկի և սրունքի վնասվածքներ

10) S90–S99 Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի վնասվածքներ

11) T00–T07 Մարմնի մի քանի (բազմակի) շրջանների վնասվածքներ

12) T08–T14 Իրանի, վերջույթի չճշտված մասի կամ մարմնի չճշտված շրջանի վնասվածքներ

13) T15–T19 Բնական անցքերով օտար մարմնի ներթափանցման հետևանքներ

14) T20–T32 Ջերմային և քիմիական այրվածքներ

15) T20–T25 Մարմնի արտաքին մակերեսի ճշտված տեղամասի ջերմային և քիմիական այրվածքներ

16) T26–T28 Աչքի և ներքին օրգանների ջերմային և քիմիական այրվածքներ

17) T29–T32 Մարմնի բազմակի և ճշտված շրջանների ջերմային և քիմիական այրվածքներ

18) T33–T35 Ցրտահարություն

19) T36–T50 Թունավորում դեղամիջոցից, դեղորայքից և կենսաբանական նյութերից

20) T51–T65 Առավելապես ոչ բժշկական նշանակությամբ նյութերի թունավոր ազդեցություն

21) T66–T78 Արտաքին պատճառների ազդեցության այլ և չճշտված հետևանքներ

22) T79–T79 Վնասվածքի որոշ վաղ բարդություններ

23) T80–T88 Վիրաբուժական և թերապևտիկ միջամտությունների բարդություններ` այլ դասերում չդասակարգված

24) T90–T98 Վնասվածքների, թունավորումների և արտաքին այլ պատճառների ազդեցության հետևանքներ:

6. Սպորտային վնասվածքների դեպքերն անհատապես հաշվառվում են «Սպորտային վնասվածքների դեպքերի հաշվառման մատյան»-ում՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 2-ի:

7. Սպորտային վնասվածքների համաճարակաբանական դիտարկման մեթոդական ուղեցույցը սահմանվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:

(7-րդ կետը լրաց. 07.12.23 N 67-Ն)

 

Ձև 1

 

ՔԱՐՏ

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔԻ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴՄԱՆ

 

1. Շտապ հաղորդում ուղարկող կազմակերպության անվանում____________________________

__________________________________________________________________________________

2. Պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսի համարը

_____________________________________________________________________________________

________________________________________________________________________________

3. Սեռը □ արական □ իգական

4. Տարիքը ________________________________________________________________________

5. Բնակության վայրը ______________________________________________________________

_________________________________________________________________________________

6. Մարզադպրոցի անվանումը_______________________________________________________

____________________________________________________________________________________

7. Նախնական ախտորոշումը _______________________________________________________

8. Սպորտաձևը ___________________________________________________________________

9. Ուսումնամարզական խմբի պատկանելիությունը.

□ նախապատրաստական խումբ □ ուսումնա-մարզական խումբ(1-2 տարվա, 3-4 տարվա)

□ սպորտային կատարելագործման խումբ □ հավաքական թիմի անդամ □ այլ (նշել)

_______________________________

10. Տվյալ մարզումը կամ մրցումը անցկացվե՞լ է մարզչի կամ մրցավարի ներկայությամբ.

 □ այո □ ոչ

11. Վնասվածքի ստացման օր, ամիս, տարեթիվ.

__________________________________________

12. Առաջին բժշկական օգնության և սպասարկման օր, ամիս, տարեթիվ.

__________________________________________

13. Առաջին բժշկական օգնության և սպասարկման վայր.

□ բժշկական օգնությունը և սպասարկումը ցուցաբերվել է տեղում մարզադպրոցի բուժաշխատողի կողմից

□ բժշկական օգնությունը և սպասարկումը ցուցաբերվել է շտապ բժշկական օգնության կողմից

□ բժշկական օգնությունը և սպասարկումը ցուցաբերվել է բժշկական կազմակերպության կողմից

14. Պատահարի ամփոփ նկարագիրը.

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

15. Վնասվածքի տեղակայումը.

□ գլուխ, դեմք □ վերին վերջույթներ □ կոճ □ ծունկ □ ազդր

□ ուս □ իրան □ սրունք □ ձեռք/դաստակ □ ոտնաթաթ

□ արմունկ □ պարանոց □ այլ (նշել) ____________________________________

16. Վնասվածքի բնույթը.

□ կոտրվածք □ գերձգում □ բաց վերք □ սալջարդ

□ այրվածք □ ցնցում □ այլ (նշել) _________________________________________

17. Վնասվածքի ելքը.

□ անմիջապես վերադարձել է մարզական պարապմունքի □ ստացել է բուժում ամբուլատոր պայմաններում □ ստացել է բուժում ստացիոնարի պայմաններում

□ այլ (նշել) _____________________________________________

18. Հաղորդումն ուղարկողի անունը, ազգանունը հեռախոսահամարը.

____________________________________________________________________________________

 

Ձև 2

 

ՄԱՏՅԱՆ

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սկիզբ _______20_____թ. Ավարտ______20_____թ.

Հ/Հ

Անուն, ազգանուն, հայրանուն

Տարիք

Մարզա-ձև

Ուսումնա-մարզական խումբ

Վնասվածքը ստանալու ամսաթիվը

Առաջին բուժօգնու-թյուն ստանալու ամսաթիվը և վայրը

Վնասվածք ստանալու հանգա-մանքը

Նախնա-կան ախտորո-շում

Հոսպիտա-լացվել է, թ՞ե ոչ

Շտապ հաղորդ-ման ամսաթիվ

                     

(հավելվածը լրաց., փոփ. 07.12.23 N 67-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2023 թվական: