Գլխավոր տեղեկություն
Համար
N 134-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 12.03.2024
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.03.2024
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

«11» մարտի 2024 Թ.
 քաղ. Երևան

N 134-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 34-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի (այսուհետ նաև` Հանձնաժողով) կազմը` համաձայն N 1 Հավելվածի։

2. Հաստատել Հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 Հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղաբաշխման հանձնաժողով ստեղծելու և դրա գործունեության կարգը հաստատելու մասին» N 34-Ն հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

3/12/2024

Գ. Մինասյան

 

 

Հավելված N 1

Արդարադատության նախարարի

2024 թվականի մարտի 11-ի

N 134-Ն հրամանի

 

Կ Ա Զ Մ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Հանձնաժողովի նախագահ` Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ:

2. Հանձնաժողովի նախագահի տեղակալ` Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետ:

3. Հանձնաժողովի անդամներ`

1) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետի տեղակալ,

2) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության երրորդ բաժնի պետ,

3) Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի պետ,

4) Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ,

5) Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,

6) Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության պետ,

7) Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի իրավաբանական բաժնի պետ,

8) Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն,

9) ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպական վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ),

10) Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի 4-րդ բաժնի 3-րդ բաժանմունքի պետ (համաձայնությամբ):

4. Հանձնաժողովի քարտուղար՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետի տեղակալ:

 

 

Հավելված N 2

Արդարադատության նախարարի

2024 թվականի մարտի 11-ի

N 134-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (այսուհետ` Կենտրոնական մարմին) գործող տեղաբաշխման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության կարգն ու պայմանները:

2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է մշտական հիմունքներով՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով, սույն կարգով, ինչպես նաև այլ իրավական ակտերով։

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովը`

1) քննարկում է դատապարտյալների՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով պատիժը կատարելու համար քրեակատարողական հիմնարկը որոշելու և դատապարտյալին ըստ անվտանգային գոտու տեսակի սկզբնական տեղաբաշխելու, քրեակատարողական հիմնարկը, անվտանգային գոտու տեսակը փոխելու, տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար բարձր անվտանգային գոտի տեղափոխելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու, ինչպես նաև քրեական վարույթին մասնակցելու նպատակով դատապարտյալին կալանավորվածներին պահելու վայրում թողնելու կամ վարույթն իրականացնող մարմնին մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկում պահելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկից ստացված միջնորդագրերը, ինչպես նաև Հանձնաժողովի որոշման դեմ դատարան ներկայացված բողոքի քննության արդյունքում դատարանի կողմից դատապարտյալի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստը հաստատելու վերաբերյալ դատական ակտ կայացնելու դեպքում՝ դատապարտյալի իրավունքների և օրինական շահերի հնարավոր խախտումները վերացնելու հարցը,

2) ընդունում է սույն կարգով նախատեսված որոշումներ,

3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով և սույն կարգով նախատեսված այլ լիազորություններ:

 

4. Հանձնաժողովի նախագահը՝

1) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,

2) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը,

3) հաստատում է Հանձնաժողովի նիստի օրակարգը (Ձև 3),

4) մասնակցում է քվեարկություններին, ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրություններն ու որոշումները,

5) հանձնարարում է Հանձնաժողովի նախագահի տեղակալին և (կամ) քարտուղարին միջնորդությունների վերաբերյալ հավաքել լրացուցիչ նյութեր, Հանձնաժողովի նիստին ներկայացնել դրանք և կազմել որոշումների նախագծեր,

6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով և սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

5. Հանձնաժողովի նախագահի տեղակալը՝

1) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին և քվեարկություններին,

2) Հանձնաժողովի նիստի ընթացքում ներկայացնում է ստացված միջնորդությունը,

3) առաջարկություններ և կարծիքներ է ներկայացնում Հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ,

4) կազմակերպում է նիստի ընթացքում կայացված որոշումների նախագծերի կազմման և Հանձնաժողովի նախագահի և անդամների ստորագրմանը ներկայացնելու աշխատանքները,

5) Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում փոխարինում է նրան։

 

6. Հանձնաժողովի անդամը՝

1) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին և քվեարկություններին,

2) առաջարկություններ և կարծիքներ է ներկայացնում Հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ,

3) Հանձնաժողովի նախագահի տեղակալի կողմից՝ ստացված միջնորդությունը ներկայացնելուց հետո հարցեր է տալիս միջնորդությամբ նշված հանգամանքների վերաբերյալ,

4) ստորագրում է Հանձնաժողովի նիստի արձանագրությունը և ընդունված որոշումները,

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով և սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

7. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) Հանձնաժողովի նիստի օրակարգն էլեկտրոնային փոստի միջոցով նիստից առնվազն երկու օր առաջ ներկայացնում է Հանձնաժողովի անդամներին,

2) Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի նախագահի տեղակալի հանձնարարությամբ` ստացված միջնորդությունների վերաբերյալ հավաքում է լրացուցիչ նյութեր,

3) իրականացնում է Հանձնաժողովի նիստերի նախապատրաստման հետ կապված աշխատանքներ,

4) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին,

5) Հանձնաժողովի նախագահի տեղակալի բացակայության դեպքում նիստում ներկայացնում է քրեակատարողական հիմնարկից ստացված միջնորդություն(ներ)ը, կազմում է որոշումների նախագծեր,

6) կազմում և ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,

7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով և սույն կարգով և իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

8. Հանձնաժողովի քարտուղարը Հանձնաժողովի անդամ չի հանդիսանում և որոշումների կայացման համար քվեարկությանը չի մասնակցում։

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը դռնփակ են:

10. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ՝ դատապարտյալների` Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով պատիժը կատարելու համար քրեակատարողական հիմնարկը և սկզբնական տեղաբաշխումն ըստ անվտանգային գոտու տեսակի որոշելու, քրեակատարողական հիմնարկը, համապատասխան անվտանգային գոտու տեսակը փոխելու, տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար բարձր անվտանգային գոտի տեղափոխելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու վերաբերյալ հարցերը քննարկելու նպատակով՝ դատապարտյալի դիմումի հիման վրա քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացրած միջնորդագիրն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ սույն կարգով ամրագրված հրատապ դեպքերի:

11. Բացառիկ դեպքերում մեկամսյա ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, եթե անհրաժեշտ է կատարել լրացուցիչ ուսումնասիրություն այնպիսի հանգամանքների վերաբերյալ, որոնք անմիջականորեն կարող են ազդել քննարկման արդյունքի վրա։

12. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքում Հանձնաժողովի նիստի օրակարգն՝ անհրաժեշտ նյութերով՝ անձնական գործից տեղեկանքով և Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի՝ Արդարադատության նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի N 548-Ն հրամանով սահմանված եզրակացությամբ, ներկայացվում է Հանձնաժողովի անդամներին՝ հրավիրվող նիստից ոչ ուշ, քան երկու օր առաջ:

13. Հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են՝

1) Հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և ժամը,

2) քննարկման ենթակա հարցերը:

14. Հանձնաժողովի նիստը, որպես կանոն, անցկացվում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում՝ նիստերի դահլիճում:

15. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Հանձնաժողովի նիստի արձանագրումն իրականացվում է համակարգչային եղանակով համառոտագրման կամ պարզ թղթային արձանագրման ձևով: Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրում են Հանձնաժողովի նիստին ներկա անդամները և Հանձնաժողովի քարտուղարը:

16. Կարգի 37-րդ, 38-րդ, 43-րդ և 51-րդ կետերով ամրագրված հարցերի քննարկման դեպքում Հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե դրան մասնակցում են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին, իսկ կարգով ամրագրված մյուս հարցերի քննարկման դեպքում նիստը իրավազոր է, եթե մասնակցում են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսը:

17. Հանձնաժողովի նիստերին ավելի, քան երեք անգամ անընդմեջ անհարգելի պատճառով չմասնակցելու, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում Հանձնաժողովի նիստերի կեսից ավելիին չմասնակցելու դեպքում Հանձնաժողովի նախագահն Արդարադատության նախարարին է դիմում՝ Հանձնաժողովի անդամի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ առաջարկությամբ:

18. Հանձնաժողովի անդամների մեծամասնության համաձայնությամբ Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել (այդ թվում՝ տեսակապի միջոցով) տվյալ դատապարտյալը, քրեակատարողական այլ ծառայողներ, ինչպես նաև հրավիրված այլ անձինք:

19. Հանձնաժողովի նիստին իր նախաձեռնությամբ կարող է ներկա գտնվել նաև Քրեակատարողական ծառայության պետը, ով կարող է նիստի ընթացքում կամ մինչև նիստի սկսվելը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ:

20. Բացառիկ դեպքերում, երբ առկա է Հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում որևէ հարցի քննարկման հրատապություն՝ հարցի քննարկման ժամկետների պահպանման կամ այլ իրավաչափ նպատակով, և հնարավոր չէ ապահովել նիստի քվորումը, ապա Հանձնաժողովի կազմի ոչ ավել, քան մեկ երրորդը կարող են նիստին մասնակցել տեսակապի միջոցով:

21. Այդ դեպքում արձանագրության՝ անդամների ստորագրությունների հատվածում կատարվում է համապատասխան գրառում՝ Հանձնաժողովի անդամի տեսակապի միջոցով կատարված քվեարկության մասին։

22. Հանձնաժողովի նիստի ժամանակ Հանձնաժողովի անդամների կողմից կարող են պահանջվել դատապարտյալի կամ նրա վարքագծի վերաբերյալ այլ տեղեկատվություն:

23. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված յուրաքանչյուր հարցի քննարկման ավարտից հետո Հանձնաժողովում անցկացվում է քվեարկություն:

24. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Քվեարկությանը, բացի Հանձնաժողովի նիստին ներկա անդամների, այլ անձինք իրավունք չունեն ներկա գտնվել:

25. Կարգի 37-րդ, 38-րդ, 43-րդ և 51-րդ կետերով ամրագրված հարցերի քննարկման դեպքում Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, իսկ կարգով ամրագրված մյուս հարցերի քննարկման դեպքում Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

Նիստին ներկա Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշումներն ուղարկվում են Հանձնաժողովի բոլոր անդամներին:

26. Հանձնաժողովի անդամները քննարկվող հարցի վերաբերյալ քվեարկում են «կողմ» կամ «դեմ»:

27. Քվեարկության արդյունքում՝ ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

28. Հանձնաժողովի անդամն իրավունք չունի չքվեարկելու կամ «ձեռնպահ» քվեարկելու այն հարցին, որի քննարկմանը մասնակցել է:

29. Հանձնաժողովի անդամը` քննարկվող հարցի կապակցությամբ կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է Հանձնաժողովի համապատասխան որոշմանը:

30. Եթե կոնկրետ միջնորդագրի քննարկման ընթացքում առկա են այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են ողջամտորեն կասկած հարուցել տվյալ միջնորդագրի քննարկման կապակցությամբ Հանձնաժողովի անդամի անկողմնակալության և անաչառության հարցում, ապա վերջինս պարտավոր է հայտարարել տվյալ հարցի քննարկմանը մասնակցելու վերաբերյալ ինքնաբացարկ՝ Հանձնաժողովին ներկայացնելով դրա պատճառները:

31. Ինքնաբացարկի հայտարարությունը քննարկվում է Հանձնաժողովի նիստում:

32. Ինքաբացարկն ընդունվելու դեպքում տվյալ միջնորդագրի քննարկմանն ու քվեարկությանն ինքնաբացարկ հայտնած Հանձնաժողովի անդամը չի մասնակցում։

33. Ինքնաբացարկի միջնորդությունը կարող է չընդունվել միայն Հանձնաժողովի մյուս անդամների միաձայն քվեարկության արդյունքում, եթե Հանձնաժողովն ինքնաբացարկը քննարկելու արդյունքում գտնում է, որ դրա հիմքերն ողջամտորեն չեն կարող ազդել Հանձնաժողովի անդամի անաչառության և անկողմնակալության վրա:

34. Ինքնաբացարկի, դրա քննարկման և արդյունքների մասին կազմվում է արձանագրություն:

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

35. Պատիժը կատարելու համար քրեակատարողական հիմնարկն որոշելու և դատապարտյալին ըստ անվտանգային գոտու տեսակի սկզբնական տեղաբաշխելու դեպքում քրեակատարողական հիմնարկի պետը Հանձնաժողովին դիմում է համապատասխան գրությամբ: Գրությունը ներկայացվում է օրինական ուժի մեջ դատավճիռն ի կատար ածելու վերաբերյալ դատարանից ստացված կարգադրության հիման վրա՝ այն ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:

36. Պատիժը կատարելու համար քրեակատարողական հիմնարկն որոշելու և դատապարտյալին ըստ անվտանգային գոտու տեսակի սկզբնական տեղաբաշխելու վերաբերյալ նյութերին քրեակատարողական հիմնարկի կողմից կցվում են՝

1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռը,

2) դատավճիռն ի կատար ածելու վերաբերյալ դատարանի կարգադրությունն ու կից գրությունը,

3) սույն կարգով սահմանված տեղեկանքը (Ձև 1):

37. Պատժի կատարման համար անվտանգային գոտու տեսակն անվտանգության ավելի ցածր աստիճանի փոխելու դեպքում քրեակատարողական հիմնարկի պետը Հանձնաժողովին ներկայացնում է սույն կարգով սահմանված միջնորդագիր (Ձև 2): Միջնորդագիրը ներկայացվում է դատապարտյալի դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում: Միջնորդագրին քրեակատարողական հիմնարկի կողմից կցվում են՝

1) դատապարտյալի դիմումը,

2) քրեակատարողական հիմնարկի Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կողմից կազմված՝ Արդարադատության նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի N 548-Ն հրամանով սահմանված դատապարտյալին վերաբերող ուսումնասիրման ենթակա տեղեկությունների նախնական մշակման Ձև 1 ձևաթուղթը,

3) դատապարտյալի դրսևորած վարքագծի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի՝ Արդարադատության նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի N 548-Ն հրամանով սահմանված եզրակացությունը,

4) առկայության դեպքում նաև՝ դատապարտյալի վերաբերյալ ուշադրության արժանի այլ հանգամանքներ պարունակող փաստաթղթեր:

38. Դատապարտյալին՝ իր դիմումի համաձայն նույն անվտանգային գոտու տեսակով մեկ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու դեպքում քրեակատարողական հիմնարկի պետը Հանձնաժողովին ներկայացնում է սույն կարգով սահմանված միջնորդագիր (Ձև 2): Միջնորդագիրը ներկայացվում է դատապարտյալի դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում: Միջնորդագրին քրեակատարողական հիմնարկի կողմից կցվում են՝

1) դատապարտյալի դիմումը,

2) տեղեկանք անձնական գործից,

3) քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի և հիմնարկում գործող Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման կողմից կազմված տեղեկանքներ՝ դատապարտյալի այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու ցանկության իրական պատճառների վերաբերյալ իրենց լիազորությունների շրջանակներում կատարված ստուգման արդյունքում հայտնի դարձած տեղեկությունների վերաբերյալ,

4) առկայության դեպքում նաև՝ դատապարտյալի տեղափոխումը հիմնավորող այլ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր:

39. Պատժի կատարման սահմանված կարգի չարամիտ խախտումների համար, դատապարտյալի դրսևորած բացասական վարքագծի դեպքում, ինչպես նաև վերջինիս գրավոր դիմումի համաձայն դատապարտյալին ավելի բարձր աստիճան ունեցող անվտանգային գոտի տեղափոխելու անհրաժեշտության դեպքում քրեակատարողական հիմնարկի պետը Հանձնաժողովին ներկայացնում է սույն կարգով սահմանված միջնորդագիր (Ձև 2): Միջնորդագիրը ներկայացվում է հիմնարկի պետի կողմից պատժի կատարման սահմանված կարգի չարամիտ խախտող ճանաչելու մասին որոշում կայացնելու կամ Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի դատապարտյալի դրսևորած բացասական վարքագծի վերաբերյալ եզրակացության հիման վրա՝ նման որոշում կայացնելուց կամ եզրակացություն կազմելուց հետո ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում:

40. Պատժի կատարման սահմանված կարգի չարամիտ խախտումների, ինչպես նաև դատապարտյալի դրսևորած բացասական վարքագծի համար դատապարտյալին ավելի բարձր աստիճան ունեցող անվտանգային գոտի տեղափոխելու վերաբերյալ միջնորդագրին քրեակատարողական հիմնարկի կողմից կցվում են՝

1) տեղեկանք անձնական գործից,

2) քրեակատարողական հիմնարկի Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կողմից կազմված՝ Արդարադատության նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի N 548-Ն հրամանով սահմանված դատապարտյալին վերաբերող ուսումնասիրման ենթակա տեղեկությունների նախնական մշակման Ձև 1 ձևաթուղթը,

3) դատապարտյալի դրսևորած վարքագծի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի՝ Արդարադատության նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի N 548-Ն հրամանով սահմանված եզրակացությունը,

4) պատժի կատարման սահմանված կարգի չարամիտ խախտող ճանաչելու մասին քրեակատարողական հիմնարկի պետի որոշման պատճենը,

5) դատապարտյալի նկատմամբ տույժեր նշանակելու մասին որոշումների պատճենները:

41. Դատապարտյալին, իր գրավոր դիմումի համաձայն, ավելի բարձր աստիճան ունեցող անվտանգային գոտի տեղափոխելու վերաբերյալ միջնորդագրին քրեակատարողական հիմնարկի կողմից կցվում են՝

1) տեղեկանք անձնական գործից,

2) դատապարտյալի գրավոր դիմումը,

3) դատապարտյալի տեղափոխումը հիմնավորող փաստաթղթեր:

42. Տվյալ քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի հետագա պատիժը կրելը խոչընդոտող այլ բացառիկ հանգամանքների դեպքերում դատապարտյալին, անվտանգային գոտու տեսակը պահպանելով, այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու անհրաժեշտության դեպքում քրեակատարողական հիմնարկի պետը Հանձնաժողովին ներկայացնում է սույն կարգով սահմանված միջնորդագիր (Ձև 2): Միջնորդագիրը ներկայացվում է հիմնարկի համապատասխան ստորաբաժանման կողմից ներկայացված փաստաթղթի հիման վրա՝ այն ստանալուց հետո ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում: Միջնորդագրին քրեակատարողական հիմնարկի կողմից կցվում են՝

1) տեղեկանք անձնական գործից,

2) տվյալ քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի հետագա պատիժը կրելը խոչընդոտող այլ բացառիկ հանգամանքների վերաբերյալ հիմնարկի համապատասխան ստորաբաժանման կողմից ներկայացված փաստաթուղթը,

3) առկայության դեպքում նաև՝ դատապարտյալի տեղափոխումը հիմնավորող այլ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր:

43. Միջին անվտանգային գոտում պատիժ կրող դատապարտյալին տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու նպատակով բարձր անվտանգային գոտի տեղափոխելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու անհրաժեշտության դեպքում քրեակատարողական հիմնարկի պետը Հանձնաժողովին ներկայացնում է սույն կարգով սահմանված միջնորդագիր (Ձև 2): Միջնորդագիրը ներկայացվում է դատապարտյալին տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավվելու մասին հիմնարկի պետի որոշման հիման վրա՝ այն կայացնելուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում: Միջնորդագրին քրեակատարողական հիմնարկի կողմից կցվում են՝

1) տեղեկանք անձնական գործից,

2) դատապարտյալին տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավվելու մասին քրեակատարողական հիմնարկի պետի որոշման պատճենը,

3) քրեակատարողական հիմնարկի Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կողմից կազմված՝ Արդարադատության նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի N 548-Ն հրամանով սահմանված դատապարտյալին վերաբերող ուսումնասիրման ենթակա տեղեկությունների նախնական մշակման Ձև 1 ձևաթուղթը,

4) դատապարտյալի դրսևորած վարքագծի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի՝ Արդարադատության նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի N 548-Ն հրամանով սահմանված եզրակացությունը:

44. Դատապարտյալի ռիսկայնությամբ պայմանավորված, դատապարտյալի անվտանգությունն ապահովելու նպատակով, արտակարգ կամ ռազմական դրության, արտակարգ իրավիճակի, զանգվածային անկարգության, դատապարտյալների զանգվածային անհնազանդության, քրեակատարողական հիմնարկի վրա հարձակման իրական վտանգի դեպքերում, քրեակատարողական հիմնարկի շենքային ենթակառուցվածքների վնասման արդյունքով դատապարտյալին այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու անհրաժեշտության դեպքում դատապարտյալի տեղափոխումն իրականացվում է Քրեակատարողական ծառայության պետի կողմից տրված համապատասխան կարգագրով:

45. Սույն կարգի 44-րդ կետով սահմանված դեպքերում դատապարտյալի տեղափոխումն իրականացնելուց հետո՝ ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում այն քրեակատարողական հիմնարկի պետը, որտեղից տեղափոխվել է դատապարտյալը, Հանձնաժողովին ներկայացնում է սույն կարգով սահմանված միջնորդագիր (Ձև 2): Միջնորդագրին քրեակատարողական հիմնարկի կողմից կցվում են՝

1) տեղեկանք անձնական գործից,

2) դատապարտյալի տեղափոխումը հիմնավորող փաստաթղթեր:

46. Սույն կարգի 44-րդ կետով նախատեսված հարցի քննարկման արդյունքում միջնորդագրի մերժման դեպքում Քրեակատարողական ծառայության պետի կարգագրով ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում դատապարտյալը վերադարձվում է այն քրեակատարողական հիմնարկ, որտեղից տեղափոխվել էր:

47. Դատապարտյալի հիվանդությամբ պայմանավորված նրան ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու անհրաժեշտության դեպքում, դատապարտյալի տեղափոխումն իրականացվում է Քրեակատարողական ծառայության պետի կողմից տրված համապատասխան կարգագրով: Կարգագիրը տրվում է Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի, նույն կազմակերպության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կամ նրանց փոխարինող անձի կողմից տրված միջնորդագրի հիման վրա:

48. Դատապարտյալի սույն կարգի 47-րդ կետով սահմանված դեպքերում տեղափոխումն իրականացնելու վերաբերյալ կարգագիր ստորագրելուց հետո Քրեակատարողական ծառայության պետն անմիջապես, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Հանձնաժողովին: Հանձնաժողովը երեք աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում:

49․ Քրեական վարույթին մասնակցելու նպատակով դատապարտյալին կալանավորվածներին պահելու վայրում թողնելու կամ վարույթն իրականացնող մարմնին մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկում պահելու վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմնի համապատասխան միջնորդությունը ստանալու դեպքում ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում սույն կարգով սահմանված ընթացակարգով Հանձնաժողովը հրավիրում է նիստ և կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին որոշում։

50․ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով նախատեսված դեպքերում Քրեակատարողական ծառայության պետի կամ Արդարադատության նախարարի կողմից Հանձնաժողովի որոշումը վերացնելու դեպքում Հանձնաժողովն անմիջապես, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում է նոր նիստ և երեք աշխատանքային օրվա ընթացքում կայացնում որոշում:

51. Հանձնաժողովի որոշման դեմ դատարան ներկայացված բողոքի քննության արդյունքում դատարանի կողմից դատապարտյալի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստը հաստատելու վերաբերյալ դատական ակտ կայացնելու դեպքում՝ նշված դատական ակտը ստանալուց հետո Հանձնաժողովն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում՝ դատապարտյալի իրավունքների և օրինական շահերի խախտումները վերացնելու մասին, և եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում որոշումը կայացրած դատարանին:

52. Հանձնաժողովի նիստում ընդունված որոշումը կազմվում է Հանձնաժողովի քարտուղարի և ստորագրվում Հանձնաժողովի` նիստին և քվեարկությանը մասնակցած անդամների կողմից:

53. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները համարակալվում են ըստ տարիների և հերթականության:

54. Հանձնաժողովի նիստում ընդունված վերջնական որոշման վերաբերյալ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի կողմից կազմվում է որոշման քաղվածք, որն ուղարկվում է այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ գտնվում է այն դատապարտյալը, ում առնչվում է տվյալ որոշումը:

55. Քրեակատարողական հիմնարկը, ստանալով դատապարտյալի վերաբերյալ Հանձնաժողովի կայացրած որոշման քաղվածքը, այն ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրությամբ ծանոթացնում է դատապարտյալին և կցում նրա անձնական գործին:

56. Հանձնաժողովի որոշման հիման վրա Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի կողմից կազմվում է որոշման կատարման վերաբերյալ կարգագիր և ներկայացվում է Քրեակատարողական ծառայության պետի ստորագրմանը, որն ենթակա է կատարման ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:

57․ Հանձնաժողովի փաստաթղթերի վարումը և պահպանումն իրականացնում է Կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինը:

 

Ձև 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՊԱՏԻԺԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ՏԵՍԱԿԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Դատապարտյալի Ա.Ա.Հ. _____________________________________________________

2. Ծննդյան օր/ամիս/տարեթիվ _________________________________________________

3. Բնակության վայրը __________________________________________________________

4. Քաղաքացիությունը _________________________________________________________

5. Այլ գործով դատապարտված լինելը կամ մեղադրվելը ___________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

 

6. Ներկա գործով դատապարտվել է.

1) Հոդվածը __________________________________________________________________

2) Պատժաչափը _____________________________________________________________

3) Հանցագործության ծանրության աստիճանը __________________________________

4) Պատժի սկիզբը ____________________________________________________________

5) Հանցագործությունը կատարելու ժամանակը _________________________________ :

 

Ձև 2

 

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ Ա Գ Ի Ր

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

Հիմք ընդունելով ______________________________________________________________

(օրենսդրական հիմքը)

պատժի հետագա կրումը շարունակելու նպատակով անվտանգության ավելի __________________

(ցածր կամ բարձր)

աստիճան ունեցող անվտանգային գոտի կամ այլ քրեակատարողական հիմնարկի նույն տեսակի անվտանգային գոտի տեղափոխման համար քննարկման է ներկայացվում դատապարտյալ ________________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն)

 

վերաբերյալ նյութերը:

Անուն, ազգանուն, հայրանուն _______________________________________________________

Ծննդյան օրը, ամիսը, տարին _______________________________________________________

Բնակության վայրը նախքան դատապարտվելը ________________________________________

Ֆիզիկապես աշխատունակ (այո/ոչ)___________________________________________________

Նախկինում դատվածության առկայությունը (այո/ոչ, ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով տվյալ անձը դատապարտվել է և պատժաչափը)

___________________________________________________________________________________

__________________________________________________________________________________ :

 

Ներկա գործով դատապարտված է (ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով տվյալ անձը ներկայումս դատապարտված է)

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________ :

Պատժաչափը ____________________________________________________________________ :

Պատժի սկիզբը ___________________________________________________________________ :

Պատժի ավարտը _________________________________________________________________ :

Ռեցիդիվի առկայությունը (այո/ոչ) ___________________________________________________ :

Միջնորդագիր ներկայացնելու օրվա դրությամբ պատժից կրել է՝ _________________________ :

(օր, ամիս, տարի)

Մնացել է կրելու՝ ___________________________:

(օր, ամիս, տարի)

 

Միջնորդագիր ներկայացնող քրեակատարողական հիմնարկ տեղափոխվել է

_________________________________________________________________________________:

((օր, ամիս, տարի և ուղղիչ հիմնարկի տեսակ)

 

Համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից միջնորդագիր ներկայացնելու հիմնավորումը

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

______________________________________________________________________________________:

 

_______________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն)

 

Ձև 3

 

ՕՐԱԿԱՐԳ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

 

Արդարադատության նախարարի --------------- թվականի --------------------- -ի «Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 14-ի թիվ 34-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ ---------Ն հրամանով սահմանված կարգով՝ --------- թվականի -------------------- -ին, ժամը՝ ----------- -ին ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում/«-------------------» քրեակատարողական հիմնարկում հրավիրել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի նիստ՝ հետևյալ օրակարգով.

 

N

ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՀԱՄԱՐ

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐՑԸ

ԶԵԿՈՒՑՈՂ

1.

       

2.

       

3.

       

 

ՀԱՐԳԱՆՔՈՎ,

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝

________________________________________

(անուն, ազգանուն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մարտի 2024 թվական: