Գլխավոր տեղեկություն
Համար
N 01-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.01.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.01.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«08» հունվար 2024 թ.

N 01-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 75-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 8-ի «էթիկայի հանձնաժողովի անդամների մրցութային ընտրության կարգը, էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը, գործերի քննության կարգը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը հաստատելու մասին» թիվ 75-Ն հրամանի՝

1) հավելված 2-ով հաստատված էթիկայի հանձնաժողովի աշխատակարգի՝

ա. 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով՝ առկա կամ հեռավար տեսահաղորդակցման եղանակով: Հանձնաժողովի նիստերի անցկացման եղանակները կարող են զուգակցվել, եթե հանձնաժողովի անդամը, օտարերկրյա պետությունում կամ նիստի գումարման վայրի վարչատարածքային միավորից դուրս գտնվելու հիմքով չի կարող մասնակցել հանձնաժողովի առկա նիստին: Հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ էթիկայի կանոնի խախտման գործի քննության շրջանակում կազմակերպված լսումների, որոնց դեպքում հանձնաժողովի նիստերին հրավիրվում են սույն հրամանի հավելված 3-ի 19-րդ կետով նախատեսված անձինք։».

բ. 8-րդ կետում «դրա անդամներից առնվազն վեցը։» բառերը փոխարինել «դրա անդամների կեսից ավելին:».

գ. 20-րդ կետի 1-ին ենթակետում «նիստերի» բառից հետո լրացնել «, այդ թվում հեռավար տեսահաղորդակցման եղանակով անցկացվող նիստերի․» բառերը.

դ. 21-րդ կետի 2-րդ ենթակետում «գրավոր կարծիք», բառերից հետո լրացնել «, որը հեռավար տեսահաղորդակցման եղանակով անցկացվող նիստերի դեպքում կարող է տրամադրվել էլեկտրոնային փոստի միջոցով:» բառերը, իսկ 7-րդ ենթակետում «ցուցումները» բառից հետո լրացնել «, սույն կարգի 7-րդ կետի համաձայն էթիկայի հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ նիստը վարելու դեպքում ստորագրում նիստի արձանագրությունը և նիստի ընթացքում ընդունված որոշումը:».

2) հավելված 3-ով հաստատված էթիկայի հանձնաժողովում գործերի քննության կարգի՝

ա. 7-րդ կետի 5-րդ ենթակետում «բովանդակությունը» բառից հետո լրացնել «, կատարման օրը ամիսը, տարին» բառերը.

բ. 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«9. Դիմումը կարող է ներկայացվել փոստով կամ առձեռն՝ «Էթիկայի հանձնաժողովին» վերտառությամբ փակ ծրարով, ընդ որում, ներկայացնելիս ծրարի վրա պարտադիր նշվում են դիմումատուի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը, իսկ առկայության դեպքում՝ նաև էլեկտրոնային փոստի հասցեն:».

գ. 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«11. Էթիկայի կանոնի խախտման հետ կապված դիմումի վերաբերյալ տվյալները, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հունիսի 2-ի N 2772-Լ հրամանի համապատասխան, մուտքագրվում են լիազոր մարմին, որն առանց ծրարը բացելու, այն տրամադրում է էթիկայի հանձնաժողովին՝ դիմումին սույն կարգին համապատասխան ընթացք տալու նպատակով:».

դ. 13-րդ կետի 1-ին ենթակետում «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով,» բառերը փոխարինել «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված կարգով,» բառերով.

ե. 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«15. Եթե դիմումի հիման վրա էթիկայի կանոնի խախտման գործի քննության վարույթ հարուցելուց հետո պարզվում է, որ ներկայացված դիմումը չի համապատասխանում սույն կարգի 7-րդ կետով սահմանված պահանջներին, ապա դիմում ներկայացնողը, ծանուցվում է թերությունները շտկելու անհրաժեշտության մասին, որի ժամկետը, պատշաճ ծանուցվելուց հետո, 3 աշխատանքային օր է: Մատնանշված թերությունները շտկելու դեպքում, գործի քննության վարույթը համարվում է հարուցված՝ շտկված փաստաթղթերը սույն կարգի 11-րդ կետով սահմանված կարգով էթիկայի հանձնաժողովին տրամադրելու օրվանից: Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթն էթիկայի հանձնաժողովի որոշմամբ կարճվում է: Այս դեպքում դիմում ներկայացնողը կարող է նոր դիմում ներկայացնել ընդհանուր հիմունքներով:».

զ. 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

«16. էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթն իրականացվում է և որոշումն ընդունվում է այն հարուցելու օրվանից առավելագույնը 20 աշխատանքային օրվա ընթացքում: էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթն կարող է երկարաձգվել մեկ անգամ 20 աշխատանքային օր ժամկետով, եթե՝

1) այլ մարմիններից կամ կազմակերպություններից կամ մասնագետից չեն ստացվել անհրաժեշտ փաստաթղթեր կամ եզրակացություններ, որոնք անհրաժեշտ են էթիկայի կանոնի խախտման գործի քննության արդյունքով եզրակացության ընդունման համար կամ

2) արձակուրդում կամ ժամանակավոր աշխատունակության մեջ կամ օտարերկրյա պետությունում գտնվելու հիմքով չի լսվել այն անձը, որի ներկայացրած պարզաբանումները նշանակություն ունեն էթիկայի հանձնաժողովի կողմից եզրակացություն ընդունելու համար կամ

3) էթիկայի կանոնի խախտման գործով քննության ենթակա հարցերը մեծածավալ են կամ բարդ և հնարավոր չէ դրանք ներառող հանգամանքների լրիվ, բազմակողմանի հետազոտումը սույն կարգով սահմանված ժամկետում։»․

է․ 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 21.1-րդ, 21.2-րդ, 21.3-րդ կետեր․

«21.1 էթիկայի կանոնի խախտման գործի քննության ընթացքում բժշկական օգնության և սպասարկման ոլորտի մասնագիտական հարցերի վերաբերյալ գրավոր եզրակացություն տրամադրելու նպատակով էթիկայի հանձնաժողովի որոշմամբ և դրա կողմից առաջադրված հարցերի շրջանակում գործի քննությանը կարող է ներգրավվել մասնագետ։ Մասնագետը էթիկայի կանոնի խախտման գործի քննության արդյունքներով չշահագրգռված, բժշկական օգնության և սպասարկման ոլորտում հատուկ գիտելիքներ ունեցող գործունակ ֆիզիկական անձ է, որն ունի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքին համապատասխան կրթություն, որակավորում և օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է մասնագիտական գործունեության և շարունակական մասնագիտական գործունեության հավաստագիր:

21.2 Մասնագիտական հարցերի վերաբերյալ գրավոր եզրակացություն տրամադրելու նպատակով էթիկայի հանձնաժողովը մասնագետին տրամադրում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան ապանձնավորված տեղեկություններ, այն է՝ պացիենտի առողջական վիճակի կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ ստանալու մասին, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացքում պարզված այլ տվյալներ։

21.3 Մասնագետի գրավոր եզրակացությունը կազմված է նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ (եզրահանգումներ պարունակող) մասերից։ Մասնագետի եզրակացության մեջ նշվում է նրա անունը, ազգանունը, ստորագրությունը և կազմման օրը, ամիսը տարին։»։

ը. 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«23. էթիկայի հանձնաժողովի որոշումներն ընդունվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են լիազոր մարմնին և առաքվում դիմում ներկայացրած անձին կամ մարմնին, ինչպես նաև այն բուժաշխատողին, ում դեմ ներկայացվել է դիմումը և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությանը, որտեղ աշխատում է բուժաշխատողը: Դիմում ներկայացրած անձին կամ մարմնին, ինչպես նաև բուժաշխատողին էթիկայի հանձնաժողովի որոշումների առաքումն իրականացնում է լիազոր մարմնի քարտուղարության միջոցով՝ «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված կարգով:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան