ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«09» ապրիլ 2024 թ. |
N 106-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել երկրորդային կատարակտով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
09.04.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«09» ապրիլ 2024 թվականի N 106-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
H26 |
Այլ կատարակտ |
2) |
H26.4 |
Երկրորդային կատարակտ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ |
8) |
Գանգատներ |
Կատարակտի վիրահատությունից ամիսներ կամ տարիներ հետո տեսողության սրության իջեցում, տեսողության մշուշոտում |
9) |
Անամնեզ |
Անամնեզում կատարակտի վիրահատություն, այլ հիվանդությունների առկայություն |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Վիզիոմետրիա (տեսողության սրության իջեցում), ներակնային ճնշման չափում (նորմայի սահմաններում), ավտոռեֆրակտոմետրիա, բիոմիկրոսկոպիա (աչքի առաջային հատվածը նորմայի սահմաններում, ներակնային արհեստական ոսպնյակի առկայություն, ոսպնյակի հետին կապսուլայի պղտորում), օֆթալմոսկոպիա՝ նորմա կամ տարիքային փոփոխություններ։ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Կիրառելի չէ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ակնաբույժ |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
- | |
Գործիքային հետազոտություններ | |||||
2) |
Առկա չէ |
Ավտոռեֆրակտոմետրիա |
1 |
1 |
±0.5 > |
3) |
Առկա չէ |
Բիոմիկրոսկոպիա |
1 |
1 |
Աչքի առաջային հատված՝ նորմայի սահմաններում, բեկող միջավայրեր՝ ներակնային արհեստական ոսպնյակի առկայություն, ոսպնյակի հետին կապսուլայի պղտորում |
4) |
Առկա չէ |
Օֆթալմոսկոպիա |
1 |
1 |
Ակնահատակը՝ նորմայի սահմաններում, վիզուալիզացիայի նվազում, հնարավոր է տարիքային փոփոխությունների առկայություն։ |
5) |
Առկա չէ |
Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա |
0,25 |
0,25 |
Ուղեկցող հիվանդությունների դեպքում` համապատասխան փոփոխություններ |
6) |
Առկա չէ |
Տոնոմետրիա |
1 |
1 |
9-24 |
7) |
Առկա չէ
|
Սոնոգրաֆիա՝ B-scan |
0,75 |
1 |
Ակնահատակի վիզուալիզացիայի դժվարության ժամանակ հնարավոր խնդիրների բացահայտում, օրինակ՝ հետին հիալոիդային թաղանթի շերտազատում, ցանցենու շերտազատում |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի քանակ |
1) |
Կիրառելի չէ |
- |
- |
- |
- |
- |
- |
8․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
YAG-լազեր կապսուլոտոմիա (Երկրորդային կատարակտի |
1 |
1 |
9․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. www.aao.org
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2024 թվական: