ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«20» նոյեմբեր 2023 թ. |
N 5536-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԱԳԴԱ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Ա-ԴԳ-001427 ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ) N Ա-ԴԳ-001672 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 87-23 միջնորդությունը և այն հանգամանքը, որ Երևան, Կենտրոն Տիգրան Մեծի պողոտա 16 և ք. Երևան, Շենգավիթ Գ. Նժդեհի փողոց 34 շենք, 4 տարածք հասցեներում դեղատնային գործունեություն իրականացնող ՄԱԳԴԱ ԴԱՎԹՅԱՆ անհատ ձեռնարկատիրոջ դեղատնային գործունեության լիցենզիայի պահանջների խախտման առնչությամբ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի ժամանակ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր ՄԱԳԴԱ ԴԱՎԹՅԱՆԻՆ պատկանող դեղատնից քաղաքացիների կողմից ձեռք են բերվել «LYRIVAN Pregabaliո 150 mg» գրառմամբ ընդհանուրը` 12 «Լիրիկա» տեսակի հոգեմետ դեղահաբեր, ինչպես նաև խուզարկության ժամանակ անհատ ձեռնարկատեր ՄԱԳԴԱ ԴԱՎԹՅԱՆԻՆ պատկանող դեղատներից հայտնաբերվել են «ACTՕVERCՕ LYRIVAN Pregabaliո 150 mg» գրառմամբ 111 և «pfiar PGN 300» գրառմամբ` 44 դեղահաբեր, խախտելով` «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ և 10-րդ կետերը, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն և Կառավարության 2010 թվականի մարտի 18-ի որոշումներով սահմանված պահանջները, ինչպես նաև հաշվի առնելով, որ պրեգաբալին նյութը ընդգրկված է Կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմում» (Ցուցակ 3) և այդ ազդող նյութը պարունակող վերոնշյալ դեղերը դեղատներից բաց է թողնվում Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշմամբ հաստատված «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգի» համաձայն, ըստ որի, տվյալ դեղեր դուրս են գրվում N 2 դեղատոմսային ձևաթղթի վրա (հոգեմետ դեղերի համար)`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել` անհատ ձեռնարկատեր ՄԱԳԴԱ ԴԱՎԹՅԱՆԻՆ (Երևան, Կենտրոն Տիգրան Մեծի պողոտա 16 և ք. Երևան, Շենգավիթ Գ. Նժդեհի փողոց 34 շենք, 4 տարածք) Առողջապահության նախարարության կողմից 2019 թվականի հունվարի 29-ին տրված դեղատնային գործունեության թիվ Ա-ԴԳ-001427 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) և 2020 թվականի հոկտեմբերի 8-ի Ա-ԴԳ-001672 իրականացնելու լիցենզիաների գործողությունը՝ մինչև քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթն ավարտելը, իսկ քրեական վարույթի նյութերը դատարան հանձնվելու դեպքում` մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը անհատ ձեռնարկատեր ՄԱԳԴԱ ԴԱՎԹՅԱՆԻՆ:
4. Սույն հրամանն ուժի մեջ է անհատ ձեռնարկատեր ՄԱԳԴԱ ԴԱՎԹՅԱՆԻՆ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. Ավանեսյան |