ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 մարտ 2024 թ. |
N 96-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔՈՍՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել քոսով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
22.03.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի մարտ «22»-ի N 96-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՔՈՍՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
B86 |
Քոս |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Պացիենտի տեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
Երկրորդային վարակի միացում, ալերգիկ մաշկաբորբ, միկրոբային էկզեմա, լիմֆադենոպաթիա |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, շտապ |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մաշկաբան և վեներաբան, մանկաբույժ, ընտանեկան բժիշկ, ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ (վարակաբան) |
8) |
Գանգատներ |
Երեկոյան և գիշերային ժամերին ուժգնացող քոր, ցանավորման առկայություն: |
9) |
Անամնեզ |
Գիշերային ժամերին ուժգնացող քորի առկայություն, նմանատիպ կլինիկա պացիենտի հետ ուղղակի կամ անուղղակի շփում ունեցող անձանց մոտ: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Քոսային ուղիների առկայություն, ֆոլիկուլյար հանգուցիկներ իրանին և վերջույթներին, քորվածքների, արյունային կեղևների առկայություն։ Ցանի տեղակայում դաստակների միջմատնային ծալքերում, վերջույթների ծալիչ մակերեսներին, որովայնի շրջանում, տղամարդկանց մոտ՝ առնանդամի, կանանց մոտ՝ հարպտկային, երեխաների մոտ՝ ափերի, ներբանների շրջաններում։ |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
ա․ պացիենտի մոտ հոգեկան, նյարդաբանական հիվանդությունների առկայություն։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մաշկաբան վեներաբան |
1 |
1 |
2) |
Ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ (վարակաբան) |
0,4 |
0,4 |
3) |
Մանկաբույժ |
0,2 |
0,2 |
4) |
Ընտանեկան բժիշկ |
0,2 |
0,2 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ։ |
2) |
Առկա չէ |
Գունավորման մեթոդ |
0,6 |
0.4 |
Քոսային ուղիների հայտնաբերում։ |
3) |
Առկա չէ |
Վիտրոպրեսիայի մեթոդ |
0,2 |
0.1 |
Տզերի ձվերի, ձվային թաղանթների, արտաթորանքային զանգվածների ֆիքսում։ |
4) |
Առկա չէ |
Կաթնաթթվային հայտնաբերման մեթոդ |
0,1 |
0.1 |
Քոսի տզի նույնականացում։ |
5) |
Առկա չէ |
Հանքային յուղերում քերուկ |
0,1 |
0.01 |
Քոսի տզի նույնականացում։ |
6) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի շրջանակներում մեկնաբանվող խախտումները։ |
7) |
Առկա չէ |
Մաշկային ալերգիկ փորձերի իրականացում |
- |
0․5 |
Վիճակը բարդացնող հնարավոր ալերգեննրի որոշում։ |
Գործիքային հետազոտություններ | |||||
8) |
Առկա չէ |
Դերմատոսկոպիա |
0,3 |
0,3 |
Քոսային ուղու վերին հատվածում գունակային եռանկյունու նշմարում, ինչը համապատասխանում է տզի բերանային ապարատին։ |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Բենզիլ բենզոատ կիթ արտաքին կիրառման 250մգ/մլ |
Բենզիլ բենզոատ |
ապակե շշիկ |
0,6 |
60 |
180 |
3 |
2) |
Պերմեթրին նրբաքսուք 50մգ/գ |
Պերմեթրին |
պարկուճ |
0,8 |
30 |
90 |
3 |
3) |
Ծծմբի քսուք 33,3% |
Ծծմբի քսուք 33,3% |
քսուք |
0,2 |
5 |
35 |
7 |
4) |
Հիդրոքսիզին 25մգ |
Հիդրոքսիզին 25մգ |
դեղահատեր |
0,3 |
25 |
350 |
14 |
5) |
Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), կլոտրիմազոլ, գենտամիցին (գենտամիցինի սուլֆատ) 0,5մգ/գ+10մգ/գ+1մգ/գ |
Բետամեթաոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), կլոտրիմազոլ, գենտամիցին (գենտամիցինի սուլֆատ) 0,5մգ/գ+10մգ/գ+1մգ/գ |
քսուք |
0,2 |
5 |
50 |
10 |
6) |
Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ |
Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ |
նրբաքսուք |
0,1 |
5 |
70 |
14 |
7) |
Տակրոլիմուս 0,03% |
Տակրոլիմուս |
քսուք |
0,2 |
5 |
150 |
30 |
8) |
Տակրոլիմուս 0,1% |
Տակրոլիմուս |
քսուք |
0,2 |
5 |
150 |
30 |
9) |
Ռեզորցին լուծույթ արտաքին կիրառման 78մգ/մլ |
Ռեզորցին լուծույթ արտաքին կիրառման 78մգ/մլ |
ապակե շշիկ |
0,1 |
10 |
300 |
30 |
10) |
Ծծմբասալիցիլաթթու 5 % |
Ծծմբասալիցիլաթթու 5 % |
քսուք |
0,1 |
5 |
50 |
10 |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կրիոդեստրուկցիա |
– |
0,2 |
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ https://www.uptodate.com/contents/scabies-epidemiology-clinical-features-and-diagnosis
search=scabies&source=search_result&selectedTitle=1~83&usage_type=default&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|