Գլխավոր տեղեկություն
Համար
N 2088-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.04.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«11» ապրիլ 2024 թ.

N 2088-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ, 3-րդ ենթակետերը Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Բավարարել դեղատնային գործունեություն (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնություն և սպասարկում իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

 

1) «ՂԱԶԱՐՅԱՆ ՖԱՐՄ» ՍՊԸ
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

2) ՀԱՄԼԵՏ ԱՍԱՏՐՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

3) «ԿՈՍՄՈԴԵՆՏ»
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

4) «ԴՈԿՏՈՐ ԼԱԲ»
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

5) «ՍՊԱՄԵԴ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

6) ԷՄԻՆ ԽՈԴԱՂՈԼՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

2. Սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերից և կազմակերպություններից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջների համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Հրամանն ուժի մեջ է մտնում սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերին և կազմակերպություններին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. Ավանեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան