Գլխավոր տեղեկություն
Համար
N 67-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 01.03.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.02.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 փետրվար 2024 թ.

N 67-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԾԵՐՈՒՆԱԿԱՆ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

Հրամայում եմ՝

 

1․ Հաստատել ծերունական կատարակտով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

20.02.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

Առողջապահության նախարարի

«20» փետրվար 2024 թվականի

N 67-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԾԵՐՈՒՆԱԿԱՆ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H25

Ծերունական կատարակտ

2)

H25.0

Սկսվող ծերունական կատարակտ

3)

H25.1

Ծերունական կորիզային կատարակտ

4)

H25.2

Ծերունական կատարակտ, մորգանյան տեսակ

Ծերունական գերհասուն կատարակտ

5)

H25.8

Ծերունական այլ կատարակտ

6)

H25.9

Ծերունական կատարակտ` չճշտված

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

   

3)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

4)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ (Ֆակոլիտիկ, ֆակոմորֆիկ, ֆակոտոպիկ գլաուկոմա)

5)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Աստիճան

Սկսվող` պերիֆերիկ, սեպաձև նուրբ պղտորումներ, որոնց միջև առկա են թափանցիկ զոնաներ։ Տեսանելի են լայն բբի պայմաններում:

Ոչ հասուն` ավելի դիֆուզ պղտորումներ, ոսպնյակի ուռճեցում:

Հասուն` տոտալ պղտորում՝ ոսպնյակի կեղևի ընդգրկումով:

Գերհասուն` մորգանյան և սկլեռոտիկ:

6)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

7)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, պլանային

8)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ

9)

Գանգատներ

Տեսողության սրության իջեցում, մշուշոտ տեսողություն

10)

Անամնեզ

Տարիք, սեռ,

Անամնեզում ստերոիդների ընդունում

Ապրելակերպ (ալկոհոլի, ծխախոտի օգտագործում)

Այլ հիվանդությունների առկայություն (շաքարային դիաբետ, համակարգային հիվանդություններ, զարկերակային գերճնշում (հիպերտենզիա)):

11)

Զննման արդյունք/Ցուցում

Տեսողության սրության ստուգում (մշուշոտ տեսողություն, տեսողության սրության իջեցում, առարկայական տեսողության բացակայություն, լուսազգացողություն), բբի հետազոտություն (լույսի նկատմամբ ռեակցիայի ստուգում), աչքի արտաքին հատվածի հետազոտություն (կոպեր, թարթիչներ), ներակնային ճնշման չափում, ճեղքային լամպով հետազոտություն լայն բբի պայմաններում (բեկող միջավայրեր, ակնահատակ), ավտոռեֆրակտոմետրիա, տոպոգրաֆիա/տոմոգրաֆիա, բիոմետրիա (A-scan`օպտիկական,ուլտրաձայնային), սոնոգրաֆիա b-scan, օֆթալմոսկոպիա, ներակնային արհեստական ոսպնյակի հաշվարկ:

12)

Հոսպիտալացման Ցուցում

Կիրառելի չէ

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժի խորհրդատվություն

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

 Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

-

Կիրառելի չէ

-

-

-

 

Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Ավտոռեֆրակտոմետրիա

1

0,75

 ±0.5 >

3)

Առկա չէ

Բիոմիկրոսկոպիա

1

1

 Բեկող միջավայրերը` տարբեր պղտորումներ

4)

Առկա չէ

Օֆթալմոսկոպիա

1

1

Ցանցաթաղանթ՝ նորմալ/տարիքային փոփոխություններ, ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում հնարավոր փոփոխություններ

5)

Առկա չէ

Օպտիկակա կոհերենտ տոմոգրաֆիա

0,5

0,5

Այն դեպքերում, երբ առկա է տեսողության սրության և կատարակտի հասունության աստիճանի միջև անհամապատասխանություն։ Ուղեկցող հիվանդությունների դեպքում համապատասխան փոփոխություններ

6)

Առկա չէ

Տոնոմետրիա

1

1

 9-24

7)

Առկա չէ

Պախիմետրիա

1

1

 514- 560

8)

Առկա չէ

Առաջահետին առանցքի երկարության որոշում A-scan

1

1

23,5

9)

Առկա չէ

Սոնոգրաֆիա B-scan

0.75

1

Ակնահատակի վիզուալիզացիայի բացակայության ժամանակ հնարավոր խնդիրների բացահայտում, Օրինակ՝ հետին հիալոիդային թաղանթի շերտազատում, Ցանցաթաղանթի շերտազատում

10)

Առկա չէ

Վիզիոմետրիա

1

1

Տեսողության սրության իջեցում

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում

/ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Կիրառելի չէ

 -

 -

 -

 -

 -

 -

 

7․ Բուժական այլ միջոցառումները սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա ներակնային արհեստական ոսպնյակի իմպլանտացիայով

1

0,75

2)

Կատարակտի էքստրակապսուլյար էքստրակցիա ներակնային արհեստական ոսպնյակի իմպլանտացիայով

0.25

0.5

8․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.aao.org/education/preferred-practice-pattern/cataract-in-adult-eye-ppp-2021-in-press,

2. https://www.amedeolucente.it/pdf/cataract surgery guidelines.pdf:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 մարտի 2024 թվական: