Գլխավոր տեղեկություն
Համար
N 72-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 29.02.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.02.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«21» փետրվար 2024 թ.

N 72-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԻՊՈՖԻԶԻ ԳԵՐՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

Հրամայում եմ`

 

1․ Հաստատել հիպոֆիզի գերֆունկցիայով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

21.02.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«21» փետրվար 2024 թվականի

N 72-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՀԻՊՈՖԻԶԻ ԳԵՐՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

E22

Հիպոֆիզի գերֆունկցիա

2)

E22.1

Հիպերպրոլակտինեմիա

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Բարդություններ-հիպոֆիզի ուռուցքների դեպքում - հիպոֆիզի ապոպլեքսիա, տեսողական խանգարումներ, ներգանգային գերճնշում, լիկվորեա:

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Դասակարգում.

ա. Պաթոլոգիական հիպերպրոլակտինեմիա-

ուռուցքային ծագումը` հիպոֆիզի պրոլակտին արտազատող ուռուցքներ (պրոլակտինոմա, մամմոսոմատոտրոպինոմա, խառը սեկրեցիայով ուռուցքներ),

բ. հիպոթալամո-հիպոֆիզային շրջանի գրանուլոմատոզ և ինֆիլտրատիվ հիվանդություններ,

գ. ոչ ուռուցքային`

Հիպերպրոլակտինեմիա՝ պայմանավորված սոմատիկ հիվանդություններով, հիպոթիրեոզ, երիկամային անբավարարություն, լյարդի անբավարարություն, էնդոմետրիոզ/ադենոմիոզ, յատրոգեն (դեղորայքային),

իդիոպաթիկ:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ, անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Էնդոկրինոլոգներ, ընտանեկան բժիշկներ, մանկաբարձ-գինեկոլոգներ, հիպերպրոլակտինեմիայով պացիենտների ախտորոշման և բժշկական հսկողության մեջ ներգրավված այլ բժիշկ-մասնագետների:

8)

Գանգատներ

Կանայք կարող են բողոքել կաթնագեղձերից արտազատումների առկայությունից, դաշտանային անկանոնություններից, լիբիդոյի նվազման, սառնության և անպտղության մասին:

Տղամարդկանց մոտ հիպերպրոլակտինեմիայի դրսևորումները կարող են լինել լիբիդոյի և պոտենցիայի նվազում կամ բացակայություն, երկրորդական սեռական բնութագրերի նվազում, անպտղություն, գինեկոմաստիա և գլխացավեր։

Մակրոպոլակտինոմա ունեցող պացիենտներին կարող են անհանգստացնել ծավալային գոյացության առկայության հետ կապված բողոքները՝ գլխացավ, ներգանգային ճնշման բարձրացում, տեսողական դաշտերի նեղացում:

9)

Անամնեզ

Անհրաժեշտ է հարցնել ընթացիկ կամ նախկին դեղորայքային թերապիայի, ուղեկցող հիվանդությունների, գլխի և պարանոցի վնասվածքի կամ ճառագայթման, հիպոթալամոս-հիպոֆիզի շրջանում վիրաբուժական միջամտությունների մասին:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Ընդհանուր զննում, կրծքագեղձերի ստուգում:

11)

Հոսպիտալացման Ցուցում

Շտապ հոսպիտալացման ցուցումներն են`

տեսողության սուր կորուստ, հիպոֆիզի ապոպլեքսիա՝ տեսողական խանգարումներով, ողնուղեղային հեղուկի արտահոսքի խանգարում, հիդրոցեֆալիա և ներգանգային գերճնշում, լիկվորեա:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի(անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

 1)

Նյարդավիրաբույժի խորհրդատվություն

0,15-0,4

0,8-1

 2)

Ակնաբույժի կողմից զննում (եթե ուռուցքը սեղմում է խիազմը, ապա խորհուրդ է տրվում նախնական ամբողջական նյարդա-ակնաբուժական գնահատում, ներառյալ տեսողության սրությունը, արտաքին աչքի շարժումները)

0,15- 0,4

0,8-1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

 Արյան շիճուկում պրոլակտինի որոշում (առնվազն երկու անգամ)

1

 1

Պրոլակտինի բարձր մակարդակի հայտնաբերում

2)

Առկա չէ

 Վահանաձև գեղձի խթանող հորմոնի ստուգում (TSH) արյան շիճուկում

1

1

Վահանաձև գեղձի ֆունկցիոնալ վիճակի գնահատում

3)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն

1

1

Ընդհանուր վիճակի գնահատում

4)

Առկա չէ

Հիպոֆիզի մակրոադենոմայի դեպքում -

Արյան շիճուկում հիպոֆիզի բոլոր հորմոնների որոշում

   

Հիպոֆիզի և/կամ հիպոֆիզի ադենոմայի ֆունկցիոնալ վիճակի գնահատում

 

Գործիքային հետազոտություններ

5)

Առկա չէ

Գլխուղեղի մագնիսական ռեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) ուռուցքային պրոցեսի կասկածի դեպքում (կոնտրաստային նյութով)

0,5- 1

1

Հիպոթալամոս-հիպոֆիզի շրջանի ուռուցքների բացառում և/կամ հաստատում

6)

Առկա չէ

Պերիմետրիա

(պետք է իրականացվի մակրոադենոմայի դեպքում)

0,2-0,4

1

Տեսադաշտի սահմանների որոշում

7)

Առկա չէ

Օստեոդենսիտոմետրիա

0,5-1

05-1

Օստեոպորոզի ախտորոշում

8)

Առկա չէ

Էխոսրտագրություն (հիպերպրոլակտինեմիաի դեղորայքային բուժման ժամանակ

0,5-0,8

0,5-0,8

Սրտի փականների վիճակի գնահատում

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Կաբերգոլին դեղահատեր 0,5մգ

Կաբերգոլին դեղահատեր 0,5մգ

մգ

0,8-1

Շաբաթական 1-2 անգամ

6-24 ամիս

-

2)

Բրոմոկրիպտին (բրոմոկրիպտինի մեզիլատ) դեղահատեր 2,5մգ

Բրոմոկրիպտին (բրոմոկրիպտինի մեզիլատ) դեղահատեր 2,5մգ

մգ

0,3-0,5

Օրական 2 անգամ

6-24 ամիս

-

3)

Քինագոլիդ դեղահատեր 75մկգ

Քինագոլիդ դեղահատեր 75մկգ

Մգ

0,05-0,2

Օրական 2 անգամ

   

4)

Թեմոզոլոմիդ դեղապատիճներ 20մգ; 100մգ; 250մգ

Թեմոզոլոմիդ դեղապատիճներ 20մգ; 100մգ; 250մգ

մգ

0,005

 

Բժիշկը որոշում է անհատապես

 

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումները սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Տրանսֆենոիդային ադենոմէկտոմիա

0,0 5-0,3

0,5-0,9

2)

Ճառագայթային թերապիա

0,02

0,05-0,2

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Հիպերպրոլակտինեմիա/ Անդրեա Գլեզեր, և Մարչելլո Դ. Բրոնշտեյն, Վերջին թարմացում՝ 2022թ. հունվարի 5. NIH (National library of Medicine) / Hyperprolactinemia/ Andrea Glezer, MD, PhD and Marcello D. Bronstein, MD, PhD. Last Update: January 5, 2022.NIH( National library of Medicine).

2. Կլինիկական ուղեցույցներ պրոլակտինոմայի և հիպերպրոլակտինեմիայի ախտորոշման և բուժման համար/Guía clínica de diagnóstico y tratamiento del prolactinoma y la hyperprolactinemia: Իրեն Հալպերին Ռաբինովիչա, Ռոզա Կամարա Գոմեզբ, Մարտա Գարսիա Մուրիցկ, Դոլորես Օլերո Գարսիա-Ագուլոկ՝ Նեյրոէնդոկրինոլոգիական խմբի կողմից /Servicio de Endocrinología y Nutrición, Hospital Clínic, Universitat de Barcelona, Բարսելոնա, Իսպանիա 2013թ. / Clinical guidelines for diagnosis and treatment of prolactinoma and hyperprolactinemia/Guía clínica de diagnóstico y tratamiento del prolactinoma y la hyperprolactinemia Irene Halperin Rabinovicha,, Rosa Cámara Gómezb, Marta García Mourizc, Dolores Ollero García-Agullóc, on behalf of the Neuroendocrinology Group /Servicio de Endocrinología y Nutrición, Hospital Clínic, Universitat de Barcelona, Barcelona, Spain,2013:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան