ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«16» փետրվար 2024 թ. |
N 58-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԹՈՔԻ ԵՎ ԲՐՈՆԽՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել թոքի և բրոնխների չարորակ նորագոյացությունով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
16.02.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «16» փետրվար 2024 թվականի N 58-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԹՈՔԻ ԵՎ ԲՐՈՆԽՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
C34 |
Թոքերի և բրոնխների չարորակ նորագոյացություններ |
2) |
C34.0 |
Գլխավոր բրոնխների |
3) |
C34.1 |
Թոքերի կամ բրոնխների վերին բլթի |
4) |
C34.2 |
Թոքերի կամ բրոնխների միջին բլթի |
5) |
C34.3 |
Թոքերի կամ բրոնխների ստորին բլթի |
6) |
C34.8 |
Թոքերի կամ բրոնխների ախտահարումներ, որոնք դուրս են վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից |
7) |
C34.9 |
Թոքերի կամ բրոնխների չարորակ նորագոյացություններ` չճշտված տեղակայմամբ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ, երեխա, դեռահաս | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
(ԱԲ), (Բ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվա-նդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ կամ անհետաձգելի կամ պլանային | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Թորակալ/կրծքայի վիրաբույժ, բժիշկ – էնդոսկոպիստ, բժիշկ-ռադիոլոգ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ, ճառագայթային ուռուցքաբան, թոքաբան, սրտաբան, անոթաբան, կլինիկական հոգեբան, հոգեբույժ, նուտրիցիլոգ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8) |
Գանգատներ |
Առանց գանգատների Գանգատների առկայությամբ ● հազ, հևոց, շնչարգելություն, արնախխում, ● ցավ կրծքավանդակում, հիպերթերմիա, հոդացավեր, ընդհանուր թուլություն, ● մկանային թուլություն, քաշի անկում, կախեքսիա, | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9) |
Անամնեզ |
Պաթոգնոմոնիկ ախտանշաններ չունի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Ծավալային գոյացության հայտնաբերում, կլինիկո-լաբորատոր ցուցանիշների հետ համադրում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Պլանային վիրահատություն, պլանային քիմիոթերապիա, պլանային կամ շտապ ճառագայթային թերապիա, կյանքին սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և (կամ) ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների և (կամ) ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից և/կամ բացակայությունից |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | ||||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | ||
ԱԲ |
Բ |
|||||
1) |
Առկա չէ |
Արյան լաբորատոր քննություն |
● Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Պարակլինիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում է և/կամ հսկվում է ուռուցքային հիվանդությունը։ Լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների արդյունքում պարզաբանվում են արյան ցուցանիշների՝ էրիթրոցիտներ, լեյկոցիտների, արյան բիոքիմիական ցուցանիշների շեղումները |
2) |
Առկա չէ |
Ձևաբանական հետազոտություններ |
● Քսուքի/քերուկի բջջաբանական հետազոտություն, |
1 |
1 |
Ձևաբանական հետազոտությամբ ճշտվում է ուռուցքի հյուսվածաբանական տեսակը, գենետիկ պրոֆիլը |
Գործիքային հետազոտություններ | ||||||
3) |
Առկա չէ |
Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններ |
● Ռենտգեն հետազոտություն, ● Համակարգչային շերտագրություն (ՀՇ) պոլիօրգան ն/ե կոնտրաստավորմամբ, ● Համակարգչային շերտագրություն (ՀՇ) տոպոմետրի ● Գլխի մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) ն/ե կոնտրաստավորմամբ և/կամ այլ շրջանների ՄՌՇ ըստ ցուցման, ● Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԵՏ-ՀՇ), ● Օստեոսցինտիգրաֆիա, ● ՈՒլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) – ըստ ցուցման։ ● ՈւՁՀ և/կամ ՀՇ ուղղորդված տրեպան բիոպսիաներ |
1 |
1 |
Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է հիվանդության տարածվածությունը, ինչպես նաև իրականացվում է վերջիններիս ուղղորդմամբ բիոպսիա հետագա քննությամբ |
4) |
Առկա չէ |
Էնդոսկոպիա |
● Ֆիբրոբրոնխոսկոպիա բիոպսիայով և առանց, ● Ներբրոնխային ՈՁՀ բիոպսիայով և առանց ● ֆիբրոէզոֆագոգա-ստրոդոււոդենդոսկոպիա բիոպսիայով և առանց ● ներկերակրափողային ՈՁՀ բիոպսիայով և առանց ● Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
1 |
1 |
Էնդոսկոպիկ հետազոտություններով պարզաբանվում է ուռուցքի լոկալիզացիան, ինչպես նաև վերջինս հանդիսանում է բիոպսիայի մեթոդ |
5) |
Առկա չէ |
Էնդովասկուլյար հետազոտություն |
● Կորոնարոանգիոգրաֆիա, բրոնխիալ զ/ե անգիոգրաֆիա էմբոլիզացիայով և առանց |
1 |
1 |
Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում կազմվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում իրականացվում է արնահոսության դադարեցում |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում ջեներիկ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափաքանակ |
օրերի քանակ |
1) |
Նիվոլումաբ 10մգ/մլ |
Նիվոլումաբ 10մգ/մլ |
100մգ 40մգ |
14 օրը մեկ 240մգ |
240-480 |
240-480 |
1 |
2) |
Պերտուզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 30մգ/մլ |
Պերտուզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 30մգ/մլ |
100մգ |
21 օրը մեկ |
200 |
200 |
1 |
3) |
Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 60մգ/մլ |
Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 60մգ/մլ |
1200մգ |
840մգ 14 օրը մեկ 21 օրը մեկ 1200մգ |
840-1680 |
840-1680 |
1 |
4) |
Զոլեդրոնաթթու խտանյութ ն/ե կաթիլաներարկման լուծույթի 0.8մգ/մլ |
Զոլեդրոնաթթու խտանյութ ն/ե կաթիլաներարկման լուծույթի 0.8մգ/մլ |
4մգ |
28 օրը մեկ |
4․մգ |
4 |
1 |
5) |
Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
80մգ 20մգ 160մգ |
21 օրը մեկ |
120-140 |
120-140 |
1 |
6) |
Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ |
Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ |
100մգ 300մգ |
21 օրը մեկ |
260-350 |
260-350 |
1 |
7) |
Պեմետրեքսեդ (պեմետրեքսեդի դինատրիում հեպտահիդրատ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 500մգ |
Պեմետրեքսեդ (պեմետրեքսեդի դինատրիում հեպտահիդրատ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 500մգ |
500մգ 100մգ |
21 օրը մեկ |
800-1000 |
800-1000 |
1 |
8) |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգԳեմզար |
1000մգ 200մգ 2000մգ |
21 օրը մեկ |
1600-2200 |
3200-4400 |
1,8 |
9) |
Ալբումինով կապված Պակլիտաքսել 100մգ |
Ալբումինով կապված Պակլիտաքսել 100մգ |
100մգ |
21 օրը մեկ |
350-450 |
350-450 |
1 |
10) |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
50մգ 100մգ |
21 օրը մեկ |
120-160 |
120-160 |
1 |
11) |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
150մգ 450մգ 600մգ |
21 օրը մեկ |
400-800 |
400-800 |
1 |
12) |
Տոպոտեկան դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 4մգ/մլ |
Տոպոտեկան դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 4մգ/մլ |
1մգ 4մգ |
21 օրը մեկ |
1,8-2,5 |
9-13 |
1-5 |
13) |
Ցիկլոֆոսֆամիդ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ |
Ցիկլոֆոսֆամիդ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ էնդոքսան |
1000մգ 500մգ |
21 օրը մեկ |
900-1200 |
900-1200 |
1 |
14) |
Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ Դոքսոռուբիցին |
50մգ 100մգ |
21 օրը մեկ |
80-120 |
80-120 |
1 |
15) |
Վինկրիստին լուծույթ ներարկման 1մգ/մլ |
Վինկրիստին լուծույթ ներարկման 1մգ/մլ |
1մգ 2մգ |
21 օրը մեկ |
1,5-2 |
1,5-2 |
1 |
16) |
էտոպոսիդ ֆոսֆատ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 100մգ Էտոպոզիդ |
էտոպոսիդ ֆոսֆատ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 100մգ Էտոպոզիդ |
100մգ 200մգ սրվակ |
21 կամ 28 օրը մեկ |
160-220 |
480-660 |
1-3 |
17) |
էտոպոսիդ ֆոսֆատ Էտոպոզիդ հաբ |
էտոպոսիդ ֆոսֆատ Էտոպոզիդ հաբ |
50մգ 100մգ |
21 կամ 28 օրը մեկ |
50-100 |
800-2000 |
1-21 |
18) |
Իրինոտեկան (իրինոտեկանի հիդրոքլորիդ տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
Իրինոտեկան (իրինոտեկանի հիդրոքլորիդ տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
100մգ 40մգ 300մգ |
21 կամ 28 օրը մեկ |
100-400 |
300-400 |
1,8,15 |
19) |
Վինորելբին (վինորելբինի տարտրատ) խտանյութ ն/ե կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Վինորելբին (վինորելբինի տարտրատ) խտանյութ ն/ե կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
10մգ 50մգ |
21 կամ 28 օրը մեկ |
40-60 |
120-180 |
1,8,15 |
20) |
Աֆատինիբ դեղահատեր 20մգ, 30մգ, 40մգ |
Աֆատինիբ դեղահատեր 20մգ, 30մգ, 40մգ |
հաբ 20մգ 30մգ 40մգ |
ամեն օր |
30-50 |
900-1500 |
1-30 |
21) |
Էռլոտինիբ դեղահատեր 150մգ |
Էռլոտինիբ դեղահատեր 150մգ |
հաբ 150մգ 25մգ 100մգ |
ամեն օր |
100-150 |
3000-4500 |
1-30 |
22) |
Գեֆիտինիբ դեղահատեր 250մգ |
Գեֆիտինիբ դեղահատեր 250մգ |
հաբ 250մգ |
ամեն օր |
250 |
7500 |
1-30 |
23) |
Օսիմերտինիբ թաղանթապատ դեղահատեր 80մգ |
Օսիմերտինիբ թաղանթապատ դեղահատեր 80մգ |
հաբ 80մգ |
ամեն օր |
80 |
2400 |
1-30 |
24) |
Սոտոռասիբ թաղանթապատ դեղահատեր 120մգ |
Սոտոռասիբ թաղանթապատ դեղահատեր 120մգ |
հաբ 120մգ |
ամեն օր |
960 8 հաբ |
28800 |
1-30 |
25) |
Ալեկտինիբ (ալեկտինիբի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ 150մգ |
Ալեկտինիբ (ալեկտինիբի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ 150մգ |
հաբ 150մգ |
ամեն օր |
1200 8 հաբ |
36000 |
1-30 |
26) |
Բրիգատինիբ դեղահատեր 30մգ |
Բրիգատինիբ դեղահատեր 30մգ |
հաբ 30մգ 90մգ 180մգ |
ամեն օր |
90-180 |
2700-5400 |
1-30 |
27) |
Ցերիտինիբ դեղապատիճ 150մգ |
Ցերիտինիբ դեղապատիճ 150մգ |
հաբ 150մգ |
ամեն օր |
750 5 հաբ |
22500 |
1-30 |
28) |
Կրիզոտինիբ դեղապատիճներ 250մգ Քսալկորի |
Կրիզոտինիբ դեղապատիճներ 250մգ Կրիզոտինիբ |
հաբ 250մգ |
ամեն օր |
500 |
15000 |
1-30 |
29) |
Լորլատինիբ դեղահատեր 100մգ |
Լորլատինիբ դեղահատեր 100մգ |
հաբ 100մգ 25մգ |
ամեն օր |
100 |
3000 |
1-30 |
30) |
Նիվոլումաբ 10մգ/մլ |
Նիվոլումաբ 10մգ/մլ |
100մգ 40մգ |
14 օրը մեկ 240մգ |
240-480 |
240-480 |
1 |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Վիրահատական միջամտություն հետևյալ ծավալով անատոմիական Փուլավորող վիրահատություններ: էքսցիզիոն բիոպսիաներ – բաց և թորակոսկոպիկ։ Թորակոսկոպիա։ Հետվիրահատական բարդությունների վիրաբուժություն։ Վերականգնողական բուժում: Մետաստատիկ օջախների աբլատիվ բուժում, քիմիոէմբոլիզացիա։ Հեռահար բուժական/պալիատիվ ճառագայթային թերապիա (ՃԹ): Բրախիթերապիա: |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրաման
2․ Չարորակ ուռուցքային հիվանդությունների դասակարգման TNM 8-րդ դասակարգում
3․ Կրծքային վիրաբուժության Եվրոպական ասոցիացիայի դասագիրք
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 մարտի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|