Գլխավոր տեղեկություն
Համար
N 51-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 29.02.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.02.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«15» փետրվար 2024 թ.

N 51-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔԻԹՇՐԹՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿ ՀԵՐՊԵՍՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԵՐՊԵՍ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԲՇՏԻԿԱՎՈՐ (ՎԵԶԻԿՈՒԼՅԱՐ) ՄԱՇԿԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հաստատել քիթշրթունքային հասարակ հերպեսով հարուցված հերպես վիրուսային բշտիկավոր (վեզիկուլյար) մաշկաբորբով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

15.02.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«15» փետրվար 2024 թվականի

N 51-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՔԻԹՇՐԹՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿ ՀԵՐՊԵՍՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԵՐՊԵՍ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԲՇՏԻԿԱՎՈՐ (ՎԵԶԻԿՈՒԼՅԱՐ) ՄԱՇԿԱԲՈՐԲՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

B00.1

Հերպես վիրուսային բշտիկավոր (վեզիկուլյար) մաշկաբորբ՝ հարուցված

հասարակ հերպեսով

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց

բարդությունների (ԱԲ),

բարդություններով (Բ))

(Բ)

Երկրորդային վարակի միացում

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Նախանշանային փուլ-այրոցի,ցավի զգացողություն

Ախտանշանային փուլ-առաջանում են խմբավորված բշտիկներ այտուցաէրիթեմային ֆոնին

Հետզարգացման փուլ-առաջանում են էրոզիվ մակերեսներ,որոնք լավանում են էպիթելիզացիայի ճանապարհով:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկաբաններ և վեներաբաններ, մանկաբույժներ, վարակաբաններ (ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետներ)

8)

Գանգատներ

Այրոց, ծակծկոց, քոր և սուբյեկտիվ այլ զգացողություններ

9)

Անամնեզ

Իմունընկճային վիճակներ, սթրեսային գործոններ

10)

Զննման արդյունք/Ցուցում

Էրիթեմատոզ, այտուցված մաշկին առկա են խմբավորված կիսագնդաձև 1,5-2մմ բշտիկներ, ցանը առաջանում է սովորաբար եզակի օջախներով, կազմված 3-5 խմբավորված, հազվադեպ միաձուլվող բշտերից: Մի քանի օր հետո թափանցիկ բշտիկների պարունակությունը պղտորվում է և դառնում է հեմոռագիկ։ Մացեռացված և վնասված բշտիկները բացվում են ձևավորելով թույլ ցավոտ էրոզիաներ։ Էրոզիաների հատակը հարթ է, փափուկ է և խոնավ։

11)

Հոսպիտալացման Ցուցում

Արտահիվանդանոցային պայմաններում բուժման նկատմամբ անարդյունավետություն:

Տարածուն վարակային բարդությունների զարգացում:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման

քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկաբան և վեներաբան

1

1

2)

Ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ

0,3

0,3

3)

Մանկաբույժ

0,3

0,3

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/հ

 

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ

2)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի շրջանակներում մեկնաբանվող խախտումներ

3)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն

1

1

Ընդհանուր վիճակի գնահատում

4)

Առկա չէ

Պոլիմերազայի շղթայական ռեակցիա (ՊՇՌ) հետազոտություն

0

1

Ոչ հստակ կլինիկական պատկերի դեպքում շեղումների հայտնաբերում

 

Գործիքային հետազոտություններ

5)

Կիրառելի չէ

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Ացիկլովիր դեղահատեր 400մգ

Ացիկլովիր դեղահատեր 400մգ

մգ

0,5

1000

10000

10

2)

Վալացիկլովիր (վալացիկլովիրի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

Վալացիկլովիր (վալացիկլովիրի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

մգ

0,5

1000

10000

10

3)

Ֆամցիկլովիր դեղահատեր թաղանթապատ 500մգ

Ֆամցիկլովիր դեղահատեր թաղանթապատ 500մգ

մգ

0,3

750

7500

7

4)

Ացիկլովիր քսուք 50մգ/գ

Ացիկլովիր քսուք 50մգ/գ

գրամ

0,5

-

-

10

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/epidemiology-clinical-manifestations-and-diagnosis-of-herpes-simplex-virus-type-1-infection?search=herpes%20simplex&source=search_result&selectedTitle=1~150&usage_type=default&display_rank=1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական: