ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
29 դեկտեմբեր 2020 թ. |
N 105-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՈՉ ՏԱՐԱՆՑԻԿ, ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՒ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԻ ԵՎ ՄԱՅԹԵՐԻ ՍԱԼԱՐԿՄԱՆ, ԽՃԱՊԱՏՄԱՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՇՎԱՐԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 19.12.22 N 29-Ն)
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերը
(նախաբանը խմբ. 22.01.24 N 05-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում (այդ թվում բնակավայրերում) ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային և ներհամայնքային ճանապարհների ու փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալարկման, խճապատման և բարեկարգման աշխատանքների կատարման մեթոդական ուղեցույցի բացատրական մասը՝ համաձայն Հավելված 1-ի,
2) Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում (այդ թվում բնակավայրերում) ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային և ներհամայնքային ճանապարհների ու փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալարկման, խճապատման և բարեկարգման աշխատանքների կատարման մեթոդական ուղեցույցի գծագրական, սխեմատիկ մասը՝ համաձայն Հավելված 2-ի,
3) Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում (այդ թվում բնակավայրերում) ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային և ներհամայնքային ճանապարհների ու փողոցների երթևեկելի մասի և մայթերի սալարկման, խճապատման ու բարեկարգման աշխատանքների գնահաշվարկը (միավոր մակերեսի պատվածքի խոշորացված ծախսերը)` համաձայն Հավելված 3-ի,
4) Հայաստանի Հանրապետության համայնքներում (այդ թվում բնակավայրերում) ոչ տարանցիկ, տեղական նշանակության ներհամայնքային ճանապարհների, փողոցների, հրապարակների, պուրակների, զբոսայգիների սալարկումը, խճապատումը, բարեկարգումը, հարդարումը, լանդշաֆտային դիզայնը գետային ապարներով, գետաքարերով՝ համաձայն Հավելված 4-ի:
(1-ին կետը լրաց. 19.12.22 N 29-Ն, 22.01.24 N 05-Ն)
Պարտականությունները կատարող` |
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ |
Հավելված 1 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարողի N 105-Ն հրամանի |
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՈՉ ՏԱՐԱՆՑԻԿ, ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՒ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԻ ԵՎ ՄԱՅԹԵՐԻ ՍԱԼԱՐԿՄԱՆ, ԽՃԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
(ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ՄԱՍ)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(վերնագիրը փոփ., խմբ. 22.01.24 N 05-Ն)
1. ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նախագծման և կառուցման հիմնական պահանջները սահմանվում են ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» և ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» նորմատիվատեխնիկական փաստաթղթերով:
(1-ին կետը փոփ. 22.01.24 N 05-Ն)
2. ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) ամրագրված են քաղաքաշինական գործունեությանն առնչվող թույլտվությունների ձեռքբերման կարգավորումներ և ընթացակարգեր` I, II, III, IV և V կատեգորիայի՝ ցածր, միջին, միջինից բարձր, բարձր և բարձրագույն աստիճանի բարդությամբ դասակարգված շինարարական օբյեկտների (և/կամ աշխատանքների) համար, որոնցից գերակշիռ մասի (II, III, IV և V) նկատմամբ նախագծային փաստաթղթերի լրակազմի և շինարարության թույլտվության պահանջը պարտադիր է:
3. Մինչև ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1583-Ն որոշման ընդունումը՝ ի թիվս ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների՝ ՀՀ մարզերի քաղաքային և գյուղական համայնքների բնակավայրերում՝ ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների և ներհամայնքային փողոցների ու մայթերի շինարարական (այդ թվում՝ սալապատման և խճապատման, վերանորոգման) աշխատանքները ևս հիմնականում դասակարգվում էին որպես միջին, միջինից բարձր կամ բարձր` այսինքն՝ II, III և IV կատեգորիայի ռիսկայնության աստիճանով:
4. Ներկայումս, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1583-Ն որոշման ընդունմամբ, ՀՀ մարզերի քաղաքային և գյուղական համայնքների ավտոմոբիլային ճանապարհների (ոչ տարանցիկ, տեղական նշանակության ճանապարհների, ներհամայնքային փողոցների ու մայթերի) սալապատման և խճապատման, դրանց ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքների ձեռքբերումը պարզեցվել է և վերջիններս դասակարգվել են, որպես ցածր ռիսկայնության (I կատեգորիայի) օբյեկտներ, որոնց համար չի պահանջվում շինարարության թույլտվություն:
2. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
(վերնագիրը փոփ., խմբ. 22.01.24 N 05-Ն)
5. Սույն մեթոդական ուղեցույցով նախատեսված կարգավորումները կիրառելի են պատվիրատու հանդիսացող իրավասու մարմինների (համայնքապետարանների)՝ ՀՀ մարզերի քաղաքային և գյուղական համայնքների, ինչպես նաև իրավասու մարմին չհանդիսացող (մասնավոր) պատվիրատուների՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց (այդ թվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական մարմինների) համար:
6. Սույն մեթոդական ցուցումները.
1) կրում են խորհրդատվական բնույթ ՀՀ պետական և համայնքային (այդ թվում սուբվենցիոն ծրագրերի, դրամաշնորհների, ինչպես նաև վարկային) բյուջեների և ոչ պետական բյուջեների միջոցների հաշվին նախատեսված ու ցածր ռիսկայնության աստիճանով դասակարգված (I կատեգորիայի)՝ ՀՀ մարզերի քաղաքային և գյուղական համայնքների բնակավայրերում՝ ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների և ներհամայնքային փողոցների ու մայթերի սալապատման, խճապատման, ընթացիկ նորոգման և բարեկարգման շինարարական ծրագրերի պատվիրատուների և կատարողների համար (բացառությամբ օրենսդրական և ենթաօրենսդրական իրավակարգավորումների մասով նախատեսված պարտադիր պահանջների):
3. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
(վերնագիրը փոփ., խմբ. 22.01.24 N 05-Ն)
7. Իրավասու մարմին չհանդիսացող պատվիրատուները (պետական կառավարման մարմինները, մասնավոր ներդրողները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք)
Որոշմամբ հաստատված N 4 հավելվածի N 1 Ցանկի 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն.
ՀՀ մարզերի քաղաքային համայնքների ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, ներհամայնքային փողոցների երթևեկելի մասի և մայթերի փոքրածավալ սալապատման ու խճապատման, դրանց ընթացիկ նորոգման, բարեկարգման, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների ընդհանուր օգտագործման տարածքներում կամ փողոցահայաց հատվածներում նմանատիպ աշխատանքների կատարման համար, եթե բարեկարգման աշխատանքներն իրականացնողը-ֆինանսավորողը (պատվիրատուն) իրավասու մարմինը չէ (համայնքապետարանը չէ)՝
1) դիմողը (պատվիրատուն) կազմում է էսքիզային նախագիծ (պետական միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի դեպքում՝ նաև նախահաշիվ) և Որոշման N 5 հավելվածի N 4-1 ձևի դիմումով այն ներկայացնում է իրավասու մարմին (համայնքապետարան),
2) իրավասու մարմինը դիմումը ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում տալիս է համաձայնություն կամ մերժում այն՝ նշելով մերժման հիմքերը,
3) մերժման դեպքում կրկնակի դիմելու և իրավասու մարմնի ներկայացրած պահանջները դիմողի կողմից կատարվելու դեպքում՝ համաձայնության տրամադրման (կամ մերժման) հարցը քննարկվում է ոչ ավելի, քան եռօրյա ժամկետում,
4) ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցված էսքիզային նախագիծը հիմք է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով շինարարական աշխատանքների կատարման կապալառու ընտրելու և պայմանագիր կնքելու համար (բացառությամբ «(*)Լրացուցիչ պահանջներ (Համաձայնեցումներ և աշխատանքների վերահսկողություն)» IV բաժնի 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված դեպքերի),
5) Էսքիզային նախագիծը ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին (այդ թվում՝ ըստ անհրաժեշտության պատմամշակութային հուշարձանների բնագավառի լիազոր մարմին, ՀՀ ոստիկանություն և ինժեներական ենթակառուցվածքների մատակարար կազմակերպություններ) համաձայնեցման է ներկայացվում պատվիրատուի կողմից՝ մինչև իրավասու մարմին (համայնքապետարան) ներկայացնելը,
6) Էսքիզային նախագիծը կազմվում է լիցենզավորված անձի կամ կազմակերպության կողմից՝ պայմանագրային հիմունքներով,
7) շինարարական աշխատանքների (տեխնիկական և հեղինակային) հսկողության ծառայության ապահովման պայմանները ամրագրվում են սույն կետի 6-րդ ենթակետով սահմանված (տվյալ ոլորտում գործունեության լիցենզիա ունեցող) անձի կամ կազմակերպության հետ կնքված պայմանագրում,
8) նշված աշխատանքների համար շինարարության թույլտվություն չի պահանջվում:
(7-րդ կետը փոփ. 22.01.24 N 05-Ն)
8. Իրավասու մարմին հանդիսացող պատվիրատուները
ՀՀ կառավարության 19.03.2015թ N 596-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված N 4 հավելվածի N1 Ցանկի 2-րդ կետի համաձայն.
ՀՀ մարզերի (քաղաքային և գյուղական) համայնքային ենթակայության, ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, ներհամայնքային փողոցների երթևեկելի մասի և մայթերի փոքրածավալ սալապատման, խճապատման, դրանց ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքների համար, եթե աշխատանքների պատվիրատու է հանդիսանում իրավասու մարմինը (համայնքապետարանը), կազմվում է թերությունների մասին ակտ, աշխատանքների ցանկ և անհրաժեշտության դեպքում նաև նախահաշիվ (եթե ներգրավվում են պետության և/կամ համայնքի միջոցներ).
1) ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցված թերությունների ակտը և/կամ աշխատանքների ցանկը (նախահաշիվը) հիմք է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով շինարարական աշխատանքների կապալառու ընտրելու և կապալի պայմանագիր կնքելու համար (բացառությամբ «(*)Լրացուցիչ պահանջներ (Համաձայնեցումներ և աշխատանքների վերահսկողություն)» IV բաժնի 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված դեպքերի),
2) թերությունների մասին ակտը և/կամ աշխատանքների ցանկը ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին (այդ թվում՝ ըստ անհրաժեշտության պատմամշակութային հուշարձանների բնագավառի լիազոր մարմին, ՀՀ ոստիկանություն և ինժեներական ենթակառուցվածքների մատակարար կազմակերպություններ) համաձայնեցման է ներկայացվում պատվիրատուի (համայնքապետարանի) կողմից,
3) թերությունների մասին ակտը և/կամ աշխատանքների ցանկը (նախահաշիվը) կազմվում է լիցենզավորված անձի կամ կազմակերպության կողմից` պայմանագրային հիմունքներով,
4) շինարարական աշխատանքների (տեխնիկական և հեղինակային) հսկողության ծառայության ապահովման պայմաններն ամրագրվում են սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված (տվյալ ոլորտում գործունեության լիցենզիա ունեցող) անձի կամ կազմակերպության հետ կնքվող պայմանագրում,
5) նշված աշխատանքների համար շինարարության թույլտվություն չի պահանջվում:
(8-րդ կետը փոփ. 22.01.24 N 05-Ն)
9. Սույն Ցուցումների III գլխի 7-րդ և 8-րդ կետերով պետության, համայնքի և/կամ մասնավոր ներդրողների միջոցների հաշվին (այդ թվում համաֆինանսավորմամբ) նախատեսված շինարարական աշխատանքների Կապալառուների ընտրությունն իրականացվում է.
1) ՀՀ մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների (իրավասու մարմին հանդիսացող՝ համայնքապետարանների) կողմից՝ համայնքային և մասնավոր ներդրողների միջոցների ներգրավմամբ նախատեսվող (այդ թվում համաֆինանսավորվող, սուբսիդավորվող) ծրագրերի դեպքում,
2) ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից՝ պետական բյուջեների միջոցների հաշվին նախատեսված ծրագրերի դեպքում:
4. (*) ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ (ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ)
(վերնագիրը փոփ., խմբ. 22.01.24 N 05-Ն)
10. Պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիների տարածքներում՝
Որոշմամբ հաստատված N 1 hավելվածի 137-րդ կետի համաձայն.
1) սալարկման, խճապատման, ընթացիկ նորոգման և բարեկարգման աշխատանքներին առնչվող դեպքերում կատարման ենթակա աշխատանքների էսքիզային նախագիծը իրավասու մարմինը եռօրյա ժամկետում ներկայացնում է պատմամշակութային հուշարձանների բնագավառի լիազորված մարմին՝ համաձայնեցման, որի՝ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշմամբ սահմանված կարգով ՀՀ կառավարության կամ համապատասխան տարածքային մարմնի թույլտվության առկայության դեպքում իրավասու մարմին ներկայացված կարծիքը, որոշումները հիմք են դիմողին համաձայնություն տալու, դիտողություններով լրամշակման վերադարձնելու կամ մերժելու համար:
11. Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացման ժամկետները
Որոշման N 4 հավելվածի N 1 Ցանկի 7-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված.
1) սալարկման, խճապատման, ընթացիկ նորոգման և բարեկարգման աշխատանքները երթևեկությունը խոչընդոտելու կամ սահմանափակելու դեպքերում, համաձայնեցվում են ՀՀ ոստիկանության հետ:
12. Հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումների՝ ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 392-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի 7-րդ կետի պահանջների ապահովման նպատակով.
1) հաշվի առնել, որ փողոցի երթևեկելի և հետիոտն գոտիների, ստորգետնյա և վերգետնյա անցումների, շենքերին ու շինություններին հարող տարածքների, հասարակական հանգստի վայրերի, սպորտային և մանկական խաղահրապարակների տարածքներում սալարկման աշխատանքների (ճանապարհային ծածկույթի հերթական վերանորոգումների) ընթացքում անհրաժեշտ է նախատեսել միջոցառումներ՝ դրանք թեքահարթակներով, հատուկ հարմարանքներով, ինչպես նաև լուսային, ձայնային և այլ նախազգուշացման միջոցներով կահավորելու համար: Աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել աստիճանաբար՝ փողոցի երթևեկելի մասի և մայթերի հերթական վերակառուցմամբ նախատեսվող միջոցառումների շրջանակներում:
2) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանի հավելվածի 148-րդ կետի համաձայն հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ հենասայլակով) անձանց և տարեցների համար տեղաշարժման մատչելիություն ապահովելու նպատակով՝ մայթերի ու արահետների երկայնական թեքությունները չպետք է գերազանցեն 50%-ը, լայնականը՝ 10%-ը:
(12-րդ կետը խմբ. 22.01.24 N 05-Ն)
13. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 730-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի ա) պարբերությունների համաձայն՝ ապահովում է.
ա. տրանսպորտի բնագավառում՝ տրանսպորտի ոլորտի նորմատիվ իրավական ակտերի կատարման վերահսկողությունը,
բ. քաղաքաշինության բնագավառում՝ քաղաքաշինական գործունեության բնագավառում իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը:
5. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
(վերնագիրը փոփ., խմբ. 22.01.24 N 05-Ն)
14. Աշխատանքների հանձնում-ընդունումը կատարվում է շինարարական աշխատանքների հերթական կատարողական ակտերի հանձնման-ընդունման գործընթացների և ավարտական (շահագործման թույլտվության) ակտի ձևակերպմամբ՝ իրավասու մարմնի (համայնքապետարանի), ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, Նախագծային և շինարարական աշխատանքների Կապալառու կազմակերպության ներկայացուցիչների կողմից:
6. ՏԵՂԱԿԱՆ ՀՈՒՄՔՈՎ, ԲՆԱԿԱՆ ՔԱՐԵՐԻՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՎԱԾՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՍԽԵՄԱՏԻԿ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՍԽԵՄԱՆ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՍԱԼԱՐԿՆԵՐԸ, ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ԳՆԱՀԱՇՎԱՐԿԸ** ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՆ ԸՍՏ ՀԱՎԵԼՎԱԾ 2-Ի ԵՎ 3-Ի
(վերնագիրը լրաց. 19.12.22 N 29-Ն, փոփ., խմբ. 22.01.24 N 05-Ն)
15. ** Խոշորացված Գնահաշվարկը ենթակա է վերանայման՝ կնքվող պայմանագրերի և շուկայում ձևավորվող գնային քաղաքականության շրջանակներում:
7. ՍԱԼԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՎԱԾՔԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(վերնագիրը փոփ., խմբ. 22.01.24 N 05-Ն)
16. Բնական քարից սալարկն իրականացվում է ամուր, սառնակայուն, ջրակայուն, հրակայուն, երկարակյաց և շրջակա միջավայրի համար անվտանգ բնական քարերից:
(16-րդ կետը փոփ. 22.01.24 N 05-Ն)
17. Սալարկման քարերը, բացառությամբ՝ գետաքարերի, գլաքարերի, մեծամասամբ ուղղանկյունաձև են, ինչը հեշտացում է նրանց տեղադրումը:
(17-րդ կետը փոփ. 22.01.24 N 05-Ն)
18. Բնական կամ արհեստական քարերից սալարկները հնարավորություն են տալիս քաղաքաշինական միջավայրում ստանալ տարբեր բնույթի ճարտարապետական ձևեր:
19. Սալարկն ունի բավարար դրենաժային հատկություններ, որը թույլ է տալիս ապահովել մակերևութային ջրահեռացումը:
20. Բնական քարից իրականացվող սալարկը շատ հեշտ է ենթարկվում վերանորոգումների՝ առանց էական վնաս հասցնելու պատվածքի ամբողջականությանը:
8. ՍԱԼԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՎԱԾՔԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(վերնագիրը փոփ., խմբ. 22.01.24 N 05-Ն)
21. Ոչ պատշաճ որակով իրականացվող սալարկը կարող է նպաստել ուռչվածքների և նստվածքների առաջացմանը:
22. Եզրաքարի բացակայությունը կամ ոչ ճիշտ տեղադրումը կարող է հանգեցնել եզրային շարքերի տեղաշարժին:
9. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը փոփ., խմբ. 22.01.24 N 05-Ն)
23. Բազալտե, բետոնե, տուֆե և գեղազարդ բետոնե սալիկներով, քարամշակման արտադրական թափոններով ճանապարհային պատվածքի (այդ թվում՝ փողոցների, հանգստի և ժամանցի համար նախատեսված հրապարակների, մայթերի, անցուղիների, արահետների, մշակութային օբյեկտներին հարակից տարածքների) սալապատման փոքրածավալ աշխատանքներն իրականացվում են էսքիզային նախագծային լուծումներին համապատասխան: Ճանապարհային պատվածքի կառուցվածքի հիմնատակին բնորոշ տեխնոլոգիական շերտերը նախատեսվում են ստորև ներկայացված հաջորդականությամբ և հարաչափերով.
1) սալարկման քարեր՝ 10-15սմ հաստությամբ,
2) տակդիր շերտ ավազից՝ 10 սմ հաստությամբ,
3) կրող հիմնատակ խճից (կամ հատիկային կազմով խճավազային շերտ)՝ 15սմ հաստությամբ,
4) բնահող:
(23-րդ կետը փոփ. 22.01.24 N 05-Ն)
23.1 Գետաքարերով (գլաքարերով) ճանապարհային պատվածքի սալապատման աշխատանքներն իրականացվում են ըստ ներկայացվող հիմնական շերտերի տեխնոլոգիական հաջորդականության.
1) գետաքար/գլաքար՝ 120-160 մմ,
2) ավազի շերտ (բազալտի խճաքարի շերտին նախորդող և հաջորդող)՝ (270+30)=300մմ,
3) բազալտի խճաքարի շերտ՝ 40-70 մմ,
4) պենոպլեքս (Penoplex), ջերմամեկուսիչ նյութ՝ 40մմ,
5) դորնիտ (պոլիմերային նյութ, որը տեղադրվում է գրունտի շերտերի միջև, որպես ջրահեռացում իրականացնող բաժանարար),
6) բնահող:
(23.1-ին կետը լրաց. 22.01.24 N 05-Ն)
23.2 Սալապատման ծավալուն աշխատանքների (բնակավայրերի, թաղամասերի, վարչական շրջանների ամբողջական կառուցապատման) համար կազմվում է նախագծային փաթեթի լրակազմ (ճարտարապետահատակագծային առաջադրանքով, տեխնիկական պայմաններով, շահագրգիռ մարմինների համաձայնեցումներով, քաղաքաշինական փորձաքննություններով, շինարարության թույլտվությամբ)՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով:
(23.2-րդ կետը լրաց. 22.01.24 N 05-Ն)
24. Սալարկման քարերի ընտրությունը պետք է իրականացվի ավտոմոբիլային ճանապարհների հաշվարկային ինտենսիվության և բեռնվածքների քաշի հաշվառմամբ:
25. Սալարկման աշխատանքների որակի հսկողության և պատրաստի տեղամասերի ընդունման գործառույթները վերապահվում են իրավասու մարմիններին՝ համայնքապետարաններին:
10. ՆՈՐՄԱՏԻՎ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԻՐԱՌՎԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՎԱԾՔԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
(վերնագիրը փոփ., խմբ. 22.01.24 N 05-Ն)
26. Ճանապարհային տարբեր պատվածքների հիմնական տեսակներն ու տեխնիկական պահանջները (ՀՀՇՆ 32-01-2022 Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմեր):
(26-րդ կետը փոփ. 22.01.24 N 05-Ն)
27. Քաղաքային և գյուղական բնակավայրերի փողոցների, տեղական կամ կողային անցուղիների երթևեկային մասի , փողոցների և ճանապարհների երթևեկային մասի եզրով նախատեսվող հեծանվային ուղիների, տեղական նշանակության փողոցների և անցումների, մոտեցումների և անցուղիների, մայթերի և մայթեզրերի նվազագույն հաշվարկային ցուցանիշները (ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմեր):
28. Բնական քարի օգտագործմամբ ճանապարհաշինարարական աշխատանքների կատարման տեխնիկական պայմաններն ու պահանջները (ԳՕՍՏ 32018-2012 միջպետական ստանդարտ):
29. Շինարարական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի և հիմքերի ձեռքբերման, ընթացքի և փաստագրման իրավակարգավորումները (ՀՀ կառավարության 19.03.2015թ N596-Ն որոշում):
30. Կապալառուների ընտրության և պետական պայմանագրերի կնքման իրավակարգավորումները («Գնումների մասին» ՀՀ օրենք, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք):
11. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(վերնագիրը փոփ., խմբ. 22.01.24 N 05-Ն)
31. Սույն մեթոդական ուղեցույցը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ ի լրումն ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N1583-Ն որոշման:
32. Սույն մեթոդական ուղեցույցը պարունակում է հղումներ հետևյալ նորմատիվ փաստաթղթերին:
1. ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ»,
2. ՀՀՇՆ 30-01-2023 Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում»,
3. ԳՕՍՏ 32018-2012 միջպետական ստանդարտ,
4. ՀՀ կառավարության 19.03.2015թ N596-Ն որոշում,
5. ՀՀ կառավարության 24.09.2020թ N1583-Ն որոշում,
6. «Գնումների մասին» ՀՀ օրենք,
7. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք:
(32-րդ կետը փոփ. 22.01.24 N 05-Ն)
(հավելվածը լրաց. 19.12.22 N 29-Ն, փոփ., խմբ., լրաց. 22.01.24 N 05-Ն)
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում (այդ թվում բնակավայրերում) ոչ տարանցիկ, տեղական նշանակության ավտոմոբիլային ԵՎ ներհամայնքային ճանապարհների ու փողոցների երթեվեկելի մասի ԵՎ մայթերի սալարկման, խճապատման եվ բարեկարգման աշխատանքների կատարման մեթոդական ուղեցույցի գծագրական, սխեմատիկ մասը
(հավելվածը խմբ. 19.12.22 N 29-Ն)
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
ԳՆԱՀԱՇՎԱՐԿ (ՄԻԱՎՈՐ ՄԱԿԵՐԵՍԻ ՊԱՏՎԱԾՔԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՈՉ ՏԱՐԱՆՑԻԿ, ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՒ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԻ ԵՎ ՄԱՅԹԵՐԻ ՍԱԼԱՐԿՄԱՆ, ԽՃԱՊԱՏՄԱՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
(հավելվածը լրաց. 19.12.22 N 29-Ն, խմբ. 22.01.24 N 05-Ն)
Հավելված 4 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարողի N 105-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՈՉ ՏԱՐԱՆՑԻԿ, ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ, ՓՈՂՈՑՆԵՐԻ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ, ՊՈՒՐԱԿՆԵՐԻ, ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐԻ ՍԱԼԱՐԿՈՒՄԸ, ԽՃԱՊԱՏՈՒՄԸ, ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄԸ, ՀԱՐԴԱՐՈՒՄԸ, ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԴԻԶԱՅՆԸ ԳԵՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ, ԳԵՏԱՔԱՐԵՐՈՎ
1. ԳԵՏԱՔԱՐ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գետաքարը (речная галька, булыжник) յուրահատուկ շինանյութ է՝ հարթ, կլորավուն, բազմազան երանգներով և նախշերով: Քաղցրահամ ջրի հետ երկարատև ազդեցության շնորհիվ ժայռերի բեկորները, դրանց ձևավորումից տարիներ անց, վերածվում են բնական ծագում ունեցող գետաքարերի: Ներկայումս ավազաքարը, կրաքարը, խճաքարն ու այլ բնական քարերն օգտագործվում են ոչ միայն անհատական ձևավորումների, այլև քաղաքաշինական միջավայրում կառուցապատվող տարածքների արտաքին և ներքին հարդարումների համար: Առանձնանում են սալարկման կանոնավոր և անկանոն տեսակներ:
2. ԳԵՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ
1. Գետային ապարների առավելությունը բնական միջավայրում խաղաղ ու դրական մթնոլորտ ստեղծելու ունակությունն է՝ առանց հավելյալ ներդրումների:
2. Գետաքարերի օգտագործումը հատկապես լանդշաֆտային դիզայնում հնարավոր է համարվում փայտի, ապակու և մետաղի հետ համադրությամբ, այն թույլ է տալիս ստեղծել ինքնաոճ միջավայր: Բնական քարի օգտագործումը քաղաքաշինական միջավայրը դարձնում է յուրահատուկ՝ ներհամայնքային արահետները, փողոցները, այգին, պուրակը, բնակավայրի շատրվանները, լճակները, արհեստական ջրամբարները և ջրվեժները։
3. Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների դեպքում հատկապես դիմակայուն են միջին չափի գետաքարերը՝ ինչը բարենպաստ է ՀՀ տարածքի բնակլիմայական պայմանների պարագայում:
4. Գետաքարի հյուսվածքը թույլ է տալիս այն համադրել ցանկացած բուսականության և ջրային օբյեկտների հետ։
5. Գետի խճաքարերը/գլաքարերը չեն արտանետում վնասակար նյութեր, էկոլոգիապես մաքուր են, չունեն շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն, կիրառվում են որպես լանդշաֆտային դիզայնի, կանաչապատման ձևավորման տարրեր, տարածքների բարեկարգման և հարդարման նյութեր։
6. Օժտված են օգտագործման և պահպանման գրեթե անսահմանափակ ժամկետով՝ երկարակեցությամբ:
7. Ամուր են և դիմակայուն եղանակային պայմաններին, ունեն կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության բարձր աստիճան:
3. ԳԵՏԱՔԱՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
8. Նստվածքային ապարներ՝ դրանք կազմում են գետերի ափերից և հատակից հավաքված բոլոր օգտակար հանածոների ավելի քան 75%-ը: Ձևավորվում են ջրի, քամու, միկրոօրգանիզմների ազդեցության տակ։ Այս խմբին են պատկանում ավազաքարը, կրաքարը և մարմարը։ Նստվածքային ապարներն առաջանում են Երկրի մակերևույթին կամ ոչ մեծ խորություններում՝ ծովային ու ցամաքային նստվածքների վերափոխման հետևանքով (դիագենեզ, քարացում)։ Ըստ ծագման՝ նստվածքային ապարները լինում են բեկորային (ավազ-ավազաքար, խճաքար-փշրաքար, գլաքար-խառնաքար), կավային (կավեր, քարացած կավեր կամ արգիլիտներ, կավեր և այլն), ոչ բեկորային՝ քիմիածին, կենսաքիմիածին, օրգանական (կրաքար, քարաղ, դիատոմիտ, քարածուխ, այրվող թերթաքարեր, բազմաբնույթ կրաքարեր և այլն)։ Նստվածքային ապարներին բնորոշ է շերտայնությունը։ ՀՀ-ում տարածված են Արարատի, Լոռու, Վայոց ձորի մարզերում, Որոտանի միջին հոսանքի ավազանում, Փամբակի հովտում և այլն։
9. Մետամորֆիկ՝ դրանք կազմում են գետերում և լճերում արդյունահանվող քարերի 20%-ը։ Այս խմբի ամենահայտնի հանքանյութը քվարցիտն է կամ ջեսպիլիթ, փոխակերպային ապար՝ կազմված հիմնականում քվարցից (SiO2)։ Բացի քվարցից, հաճախ հանդիպում են նաև այլ միներալներ, ըստ դրանց էլ առանձնացվում են քվարցիտի հատուկ տեսակներ՝ փայլարային, նռնաքարային և այլն։ Քվարցիտի առաջացումը կապված է փոխակերպման ընթացքում ավազաքարերի վերաբյուրեղացման հետ։ Օգտագործվում է շինարարությունում։ Տվյալ տեսակը տարածված է ՀՀ Արարատի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերում:
10. Հրաբխային՝ այս տեսակը հրաբուխների գործունեության արդյունք է։ Ամենատարածված հրաբխային ծագում ունեցող բնական քարերն են գրանիտն ու բազալտը՝ պատկանում են հրաբխային ապարների խմբին։ Երկրի ընդերքում գտնվող ապարներից դրանք ամենատարածվածն են: Հրաբխային ժայթքումների ժամանակ երկրի մակերես է դուրս գալիս հսկայական քանակությամբ լավա, որի սառչելուց հետո առաջանում են արտավիժած բազմատեսակ ապարներ` գրանիտ, բազալտ, անդեզիտ, անդեզիտաբազալտ և այլն: ՀՀ տարածքում բազալտի և նրա խմբի ապարների պաշարները հատկապես խոշոր են Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքի շրջակայքում։ Բազալտները ավելի ամուր են, սառցադիմացկուն, կարծր, թթվակայուն ։ Ունեն նաև ջերմամեկուսիչ բարձր հատկանիշներ։
11. Արդյունահանվող գրանիտի մոտ կեսն իր կիրառությունն է գտնում որպես բլոկ, սալիկ կամ «սլեբ», որպես զանազան ապրանքներ՝ հուշարձաններ և ճարտարապետական փոքր ձևեր, իսկ մյուս կեսն օգտագործվում է կտրտված, մանրացված վիճակում։ Գրանիտը հեշտությամբ հղկվում և փայլեցվում է, սակայն գրանիտի հիմնական առավելությունն արտաքին ազդեցությունների հանդեպ կայունությունն է։ Այն դիմակայուն է մինչև 800°С ջերմաստիճան։ Բնական հանքանյութերի մեջ այն երրորդ տեղն է զբաղեցնում իր ամրությամբ բյուրեղներից և կվարցիտներից հետո։ Բացի այդ, գրանիտն ունի ջրակլանման ցածր մակարդակ և բարձր դիմացկունություն ցրտի, թթուների և աղտոտվածության հանդեպ։
12. Գետաքարերն օգտագործվում են ճանապարհների սալապատման, արտաքին և ներքին մակերեսների՝ ինտերիերի և էքստերիերի ձևավորման, գաբիոնների (հենապատեր, պարիսպներ՝ այդ թվում սողանքային երևույթների կանխարգելման միջոցառումների շրջանակներում) կառուցման ժամանակ:
13. Խիտ և ծանր ավազաքարը համարվում են երեսպատման աշխատանքների համար կիրառելի շինանյութ։ Դրանք առանձնանում են գույների և հյուսվածքների տարբեր համադրումներով՝ դեղին-շագանակագույն, կարմիր-շագանակագույն, կարմիր-մոխրագույն, մոխրագույն-կանաչ, սպիտակ-կարմիր:
14. Քարերի բնական նախշը վերջիններս դարձնում է խիստ պահանջված լողավազանների, այգիների և հետիոտնային ուղիների, ցանկապատերի, ներքին պատերի և ճակատների, վառարանների և բուխարիների ձևավորման համար: Ավազաքարը նույնիսկ օգտագործվում է հատակի ծածկույթների, աստիճանների և պատուհանագոգերի արտադրության մեջ։
15. Գետից կարող է արդյունահանվել նաև վարդագույն, շագանակագույն, մոխրագույն և դեղին կրաքար։ Շինարարությունում օգտագործվում է նաև կորալային կրաքարը՝ այն խոնավակայուն է, դիմացկուն, միաժամանակ հեշտ մշակվող։ Առկա են նաև նմանատիպ ապարների այլ տեսակներ՝ դոլոմիտային, նումուլիտային, մարմարանման և այլն։
16. Կրաքարերն օգտագործվում են շենքերի և շինությունների ճակատային, գետնախարսխային արտաքին հատվածների, դեկորատիվ սյուների կառուցման և ձևավորման համար, բուխարիների, աստիճանների, պատերի, պատշգամբների հարդարման, ինչպես նաև լանդշաֆտային ձևավորման համար՝ ծաղկանոցների, արահետների կառուցման/ձևավորման, արհեստական ջրամբարների ափերի լցոնման/հարդարման համար: Դոլոմիտային կրաքարը, որը բնութագրվում է ծակոտկեն կառուցվածքով և բարձր ցրտադիմացկունությամբ, օգտագործվում է դեկորատիվ սալիկների արտադրության և շենքերի արտաքին պատերի հարդարման համար։
17. Լանդշաֆտային դիզայնում խճաքարերն օգտագործում են շենքերի և շինությունների ճակատային հատվածների, ծաղկանոցների, ալպյան թմբերի և «խորհրդավոր» բնույթի զբոսաշրջային ուղիների ձևավորման համար: Այս քարերի օգնությամբ ստեղծվում են փոքրիկ ջրվեժներ, ճարտարապետական փոքր ձևերի տարբեր համադրումներ, պարիսպներ, հանգստի գոտիներ և այլն։
18. Գետաքարերն (խճաքարերը) առանձնանում են գույների բազմազանությամբ որպես՝ մոխրագույն-դեղին, մոխրագույն, մուգ մոխրագույն, խայտաբղետ:
4. ԳԵՏԱՔԱՐԵՐԻ ՀԱՐԱՉԱՓԵՐԸ
19. Գետի խճաքարերը/գլաքարերը կլորավուն են, հիմնականում՝ 1-16 սմ տրամագծով:
20. Չափերով առանձնանում է խճաքարերի/գլաքարերի 3 տեսակ՝ մեծ (5-16 սմ), միջին (2,5-5սմ) և փոքր (1-2,5 սմ): 10-16սմ տրամագծով գետաքարերն օգտագործվում են որպես սալաքարեր:
21. Գետաքարով սալարկման սխեմատիկ պատկերը (ըստ՝ 1-ին, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 12-րդ կետերի), որը խորհրդատվական բնույթի է, ներկայացված է ստորև՝ ըստ Նկար 1-ի, որտեղ.
1՝ |
գլաքար/սալաքար՝ 120-160 մմ (հաշվառված է գնահաշվարկում) |
2՝ |
քառակուսի մակերևույթով գրանիտե սալիկ/քարեր՝ 100 x 100 x 100 մմ |
3՝ |
ավազացեմենտային շաղախի շերտ՝ 30 մմ (գնահաշվարկում հաշվառված է միայն ավազի շերտի գինը) |
4՝ |
ավազի ցեմենտի տեղադրման շերտ՝ 80մմ |
5՝ |
գրանիտի խճաքար ֆրակցիա՝ 40-70 մմ (հաշվառված է գնահաշվարկում) |
6՝ |
ավազ՝ 300մմ (կարող է նախատեսվել ըստ նախագծման առաջադրանքի, գնահաշվարկում հաշվառված չէ) |
7՝ |
Penoplex, ջերմամեկուսացնող սալիկ՝ 40մմ (կարող է նախատեսվել ըստ նախագծման առաջադրանքի, գնահաշվարկում հաշվառված չէ) |
8՝ |
ավազի հարթեցնող շերտ՝ 30-50մմ |
9՝ |
բետոն |
10՝ |
ջրհավաք |
11՝ |
ջրահեռացման խողովակ |
12՝ |
Դորնիտ, գեոտեքստիլ նյութ՝ պոլիպրոպիլենից, գրունտի տարբեր շերտերի միջև տեղադրվող, օգտագործվում է գրունտային ջրերի բարձր մակարդակի պարագայում (կարող է նախատեսվել ըստ նախագծման առաջադրանքի, գնահաշվարկում հաշվառված չէ) |
Նկար 1.
(հավելվածը լրաց. 22.01.24 N 05-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունվարի 2021 թվական: