Գլխավոր տեղեկություն
Համար
N 27-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.05-2024.02.18 Պաշտոնական հրապարակման օրը 25.01.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.01.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հունվար 2024 թ.

N 27-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՄԻԶԱՊԱՀՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

Հրամայում եմ`

 

1․ Հաստատել անմիզապահությամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հունվար «11»-ի

N 27-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՆՄԻԶԱՊԱՀՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

R32

Անմիզապահություն՝ չճշտված

2)

N39․3

Ակամա միզարձակություն

3)

N39․4

Անմիզապահության այլ ճշտված ձևեր՝ գերլցվածության անմիզապահություն, ռեֆլեկտոր անմիզապահություն, անմիզապահություն արթնացման ժամանակ

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)։

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում:

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ուրոլոգ, գինեկոլոգ, ուրոգինեկոլոգ,

8)

Գանգատներ

Գանգատները տարբեր են` կախված անմիզապահության տեսակից, մասնավորապես`

ա. սթրեսային անմիզապահության դեպքում` մեզի ակամա արտահոսք հազալիս, փռշտալիս, նստած տեղից վեր կենալիս, և բոլոր այն դեպքերում, որոնք ասոցացվում են ներորովայնային ճնշման բարձրացման հետ։

բ. Ուրգենտ անմիզապահության դեպքում առաջանում է միզարձակման խիստ (իմպերատիվ, հրամայական) անզսպելի ցանկություն, որը հնարավոր չէ հետաձգել, պացիենտները նշում են մեզի որոշակի քանակի կամ ամբողջական արտահոսք մինչև զուգարան հասնելը, որը սովորաբար հաջորդում է միզարձակության կանչին, հնարավոր է կապված լինել առկա նյարդաբանական խնդիրների, ՄՈՒՎ (միզուղիների վարակ), սննդակարգի (օր․՝ սուրճի չարաշահում) հետ։

գ. Գերլցվածության անմիզապահությունը դիտվում է այն ժամանակ երբ առկա է միզապարկի տոնուսի իջեցում, ստորմիզապարկային օբստրուկցիա (օր․՝շագանակագեղձի գերաճ տղամարդկանց մոտ), կանանց մոտ հեշտոցի պատերի իջեցում, կամ այլ պատճառներ որոնք բերում են միզակապության, որի ֆոնին կարող է դիտվել մեզի որոշակի քանակի արտահոսք։

դ.Էնուրեզը` քնած ժամանակ մեզի արտահոսքն է:

ե. Իրավիճակային անմիզապահությունը- կարող է լինել ֆիզիոլոգիական (օր․՝ երբ աշակերտը թույլտվություն է խնդրում դուրս գնալու, սակայն երկար ժամանակ չեն թույլատրում):

զ.Շարունակական անմիզապահությունը զարգանում է որոշ արատների դեպքում (օր․՝ միզապարկի էքստրոֆիա, միզածորանի բացված ավելի դիստալ քան միզուկի սեղմանը) կամ խուղակների դեպքում։ Պացիենտը վերոնշյալ պարագայում կգանգատվի մեզի շարունակական արտահոսքից, սակայն ինքնուրույն միզարձակությունը հնարավոր է պահպանված լինի։

9)

Անամնեզ

Անմիզապահությանը բնորոշ գանգատների սկիզբը կարող է կապված լինել նախկինում տարած վիրահատությունների հետ (օր․՝ տղամարդկանց մոտ պրոստատէկտոմիա, շագանակագեղձի հիպերպլազիայի կապակցությամբ տարած վիրահատություններ, կանանց մոտ տարած ծննդաբերություններ)։ Պացիենտները հնարավոր է նշեն միզուղիների վարակներ, նստակյաց ապրելակերպ, մարմնի ավելորդ քաշ:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Կատարվում է արտաքին զննում։ Կանանց մոտ կատարվում է զննում գինեկոլոգիական բազկաթոռին` ընդգրկելով հազային փորձը։

11)

Հոսպիտալացման ցուցում

ա Վիրահատական բուժման որոշման կայացում։

բ Բարդությունների մենեջմենթ (ընդգրկել նաև դեղորայքային բուժում ՄՈՒՎ (միզուղիների վարակի) սրացման շրջանում)։

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Վիրաբույժ ընդհանուր

0.2

 -

2)

Ինտենսիվ թերապիայի մասնագետ (Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ)

0․2

-

3)

Երիկամաբան (Նեֆրոլոգ)

0.2

-

4)

Աղեստամոքսաբան (Գաստրոէնտերոլոգ)

0.3

-

5)

Ներզատաբան (Էնդոկրինոլոգ)

0.3

-

6)

Նյարդաբան

0.3

-

7)

Ուռուցքաբան

0.1

-

8)

Արյունաբան

0.1

-

9)

Սրտաբան

0.3

-

10)

Ֆթիզիատր

0.05

-

11)

Թունաբան (Տոքսիկոլոգ)

0.05

-

12)

Ալլերգոլոգ և իմունոլոգ

0.05

-

13)

Գինեկոլոգ

0,5

-

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված՝

1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

2) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների զարգացման կամ կասկածի դեպքում անհրաժեշտ է կազմակերպել համապատասխան մասնագետի խորհրդատվություն կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության:

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

 

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

   

Առկա չէ

ԱԲ

Բ

 
     

 -

Շեղումների հայտնաբերում

1)

Արյան ընդհանուր հետազոտություն

1․5

-

2)

Կրեատինինի որոշում

1.5

-

3)

Միզանյութի որոշում

1.5

-

4)

Գլյուկոզ

1.5

-

5)

Էլեկտրոլիտների որոշում

(Na+, K+,),իոնիզացված Ca

1.5

-

6)

Արյան խումբ և ռեզուս գործոն

1

-

 

7)

Տրոպոնին I-ի որոշում

0.1

-

Մակարդակի բարձրացում սրտամկանի սուր վնասման հայտնաբերում

8)

Մեզի, արյան, կամ այլ

կենսաբանական հեղուկների

ցանքս+հակաբիոտիկների

նկատմամբ

զգայության որոշում

0.5

-

Հարուցչի հայտնաբերում, վարակի գեներալիզացիայի հայտնաբերում

9)

Մեզի ընդհանուր հետազոտություն

1.5

-

Հիպովոլեմիայի դեպքում մեզի խտության բարձրացում:

10)

Ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ),

ասպարտատամինոտրանսֆերազ

(ԱՍՏ),

գամմագլյուտամիլտրանսֆերազ

(ԳԳՏ), հիմնային ֆոսֆատազ

(ՀՖ),

բիլիռուբիններ՝ կապված և

ընդհանուր

0,7

-

Լյարդի ֆունկցիայի գնահատում

11)

Հեպատիտներ Բ,Ց, սիֆիլիս,

մարդու

իմունային անբավարարության

վիրուսի

(ՄԻԱՎ)-ի վերաբերյալ

հետազոտություն

0,7

 

Հարուցչի հայտնաբերում

12)

Կոագուլոգրամմա՝

Պրոթրոմբինային

ինդեքս+ Միջազգային

նորմալիզացված

հարաբեություն՝ ՄՆՀ (INR),

ֆիբրինոգեն, ակտիվացած

պարցիալ

թրոմբոպլաստինային ժամանակ

(APTT), պրոթրոմբինային ինդեքս

1.5

-

Արյան մակարդման պաթոլոգիաների հայտնաբերում

13)

Թթվա-հիմնային

հավասարակշռություն

0.3

-

Թթվա-հիմնային հավասարակշռություն խանգարումների հայտնաբերում

 

Գործիքային հետազոտություններ

14)

ՈՒլտրաձայնային հետազոտություն

(ՈւՁՀ), տրանսաբդոմինալ,

հնարավոր է

նաև տրանսվագինալ։

1,5

-

Որովայնի և կոնքի օրգանների ախտաբանական փոփոխությունների, հեղուկի առկայություն։

Նախավիրահատական ներքին սեռական օրգանների պաթոլոգիաների որոշում, վիրահատության տեսակը ընտրելու նպատակով։

15)

Ուրոֆլոումետրիա

0,8

-

Մեզի հոսքի ծավալային արագության գնահատում

16)

Ուրոդինամիկ հետազոտություններ

0,3

-

Օգնում է գնահատել դետրուզորի, սֆինկտերի կծկողական ֆունկցիան, նրանց սիներգիկ աշխատանքը։

17)

Ցիստոսկոպիա

0,4

-

Երբ վիզուալիզացնող մեթոդները տալիս են ոչ բավարար տեղեկություն։

18)

Մնացորդային մեզի չափում`

սոնոգրաֆիկ

կամ միզապարկի

կաթետերիզացիայի

միջոցով։

2

-

Նախա և հետվիրահատական։

19)

Կրծքավանդակի ռենտգեն

հետազոտություն

1

-

Նախավիրահատական հետազոտություն

20)

Համակարգչային շերտագրություն

(ՀՇ) (կոնտրաստով, առանց

կոնտրաստի)

0.2

-

Վիզուալիզացնող այլ մեթոդներից ստացված ոչ լիարժեք ինֆորմացիայի, կամ նախավիրահատական նախապատրաստում այն դեպքերում երբ անհրաժեշտ է լիարժեք պատկերացում ունենալ միզասեռական համակարգի կառուցվածքի, նրանց փոխհարաբերության մասին։

21)

Մագնիսառեզոնանսային

շերտագրություն (ՄՌՇ)

(կոնտրաստով, առանց

կոնտրաստի)

0.1

-

Կոնքի և որովայնի օրգանների ախտաբանական փոփոխություններ, երբեմն հղիների պարագայում։

22)

էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա

(ԷԳԴՍ)

0.1

-

Էզոֆագիտ, գաստրիտ, բուլբիտ, ստամոքսի և տասnերկու մատնյա աղիքի խոցային հիվանդոթյան և նեոպլաստիկ/չարորակ պրոցեսի հայտնաբերում:

23)

Կոլոնոսկոպիա

(բիոպսիայով /անզգայացումով)

0.1

-

Աղիների բորբոքային պրոցես, նեոպլաստիկ/չարորակ փոփոխություններ, դիվերտիկուլներ և պոլիպների հայտնաբերում

24)

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

1

-

Ախտաբանական փոփոխություններ (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ)

25)

Էխոկարդիոգրաֆիա

0․3

-

Սրտի, փականների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, ինչպես նաև սրտապարկում հեղուկի առկայություն: Սիրտ մտնող և սրտից դուրս եկող խոշոր անոթների կառուցվածքային փոփոխություններ:

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված՝

1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

2) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ անհրաժեշտության կազմակերպվում է համապատասխան մասնագետի խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ կամ պացիենտն ուղղորդվում է համապատասխան խորհրդատվության:

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինաց-ված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Նատրիումի քլորիդ լուծույթ ներարկման 9մգ/մլ

Նատրիումի քլորիդ լուծույթ ներարկման 9մգ/մլ

100-1000ml

1-3

 500-2000ml

1000-4000ml

2 օր

2)

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ

10մգ

3

30մգ

60մգ

2 օր

3)

Պարացետամոլ դեղահատեր 500մգ

Պարացետամոլ դեղահատեր 500մգ

500-1000 մգ

1-4

2000մգ

4 000մգ

2 օր

4)

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ

2 մլ

2

4մլ

12մլ

2 օր

5)

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ ներարկման 25մգ/մլ

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ ներարկման 25մգ/մլ

3մլ(75մգ)

2

6մլ

12մլ

2 օր

6)

Կետորոլակ (կետորոլակի տրոմեթամին) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ

Կետորոլակ (կետորոլակի տրոմեթամին) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ

10-30մգ

4

40-120մգ

80-240մգ

2 օր

7)

Լորնօքսիկամ դեղափոշի լիոֆիլացված ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 8մգ

Լորնօքսիկամ դեղափոշի լիոֆիլացված ն/ե և մ/մ ներարկման լուծույթի 8մգ

4-8մգ

2

8-16

24-48

2 օր

8)

Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ; 75մգ

Տրամադոլ (տրամադոլի հիդրոքլորիդ) 50մգ; 75մգ

50-100մգ

1

50-100մգ

100-200

2 օր

9)

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) մոմիկներ ուղիղաղիքային 50մգ; 100մգ

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) մոմիկներ ուղիղաղիքային 50մգ; 100մգ

50-100մգ

1-2

100-150

300-450մգ

3օր

10)

Օքսիբուտինին (օքսիբուտինինի հիդրոքլորիդ) դեղահատեր 5մգ

Օքսիբուտինին (օքսիբուտինինի հիդրոքլորիդ) դեղահատեր 5մգ

5մգ

1-3

5-15մգ

15-45մգ

3օր, հնարավոր է ուրգենտու-թյան ժամանակ նաև ամբուլատոր պայման-ներում մինչև մի քանի ամիս

11)

Միրաբեգրոն դեղահատեր երկարատև ձերբազատմամբ թաղանթապատ 25մգ; 50մգ

Միրաբեգրոն դեղահատեր երկարատև ձերբազատմամբ թաղանթապատ 25մգ; 50մգ

Բետմիգա

25-50մգ

1

25-50մգ

Եթե տրվի 3 ամիս ապա 2250-4500մգ

Հնարավոր է մինչև մի քանի ամիս կիրառվի ուրգենտ կամ խառը տեսակի դեպքում

3 ամիս

12)

Էստրիոլ մոմիկներ հեշտոցային 0,5մգ

Էստրիոլ մոմիկներ հեշտոցային 0,5մգ

0,5մգ

2անգամ շաբաթը

1մգ շաբաթը

Մոտ 13մգ 3 ամսում

Մինչև 3 ամիս

13)

Նադրոպարին կալցիում լուծույթ ներարկման 2850ՄՄ AXa/0,3մլ

Նադրոպարին կալցիում լուծույթ ներարկման 2850ՄՄ AXa/0,3մլ

0,3մլ

1-2

0,3-0,6մլ

Եթե 28 օր 8,4-16,8մլ

Որոշ դեպքերում մինչև 28 օր

Հակաբակտերիալ բուժում

Էմպիրիկ հակաբակտերիալ բուժում

եթե ֆտորքինոլոն-կայուն Կամպիլոբակտերը քիչ հավանական է

14)

Տրիմեթոպրիմ

Տրիմեթոպրիմ

160մգ

2,5

400

2800

7 օր, քիչ կիրառական

15)

Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ դեղահատեր 800մգ+160մգ

Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ դեղահատեր 800մգ+160մգ

160/800մգ

2,5

400/2000 մգ

2800/

14000

7օր քիչ կիրառական

16)

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման /

կաթիլաներարկման լուծույթի 1000մգ

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման /

կաթիլաներարկման լուծույթի 1000մգ

1000մգ

1-2

1000-2000մգ օր

14-28գ

7օր

Հիմնականում որից մոտ 5 օրը ամբուլատոր պայմաններում

17)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) դեղահատեր թաղանթապատ 250մգ+75մգ; 500մգ+125մգ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) դեղահատեր թաղանթապատ 250մգ+75մգ; 500մգ+125մգ

325-625մգ

3

975-1875mg

6825/

13125

7օր քիչ կիրառական

18)

Ցիպրոֆլոքսացին 500մգ

Ցիպրոֆլոքսացին-աստերիա, Ցիպրո-տեկ

500մգ

2

500մգ 2 անգամ p/o

3000

3 օր (որոշ դեպքերում կարող է երկարաձգվել մինչև 7-10 օր)

19)

Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 500մգ

500մգ

1

500մգ

3500մգ

քիչ կիրառական

7 օր

20)

Ֆոսֆոմիցին (ֆոսֆոմիցինի տրոմետամոլ) գրանուլներ ներքին ընդունման լուծույթի 3գ

Ֆոսֆոմիցին (ֆոսֆոմիցինի տրոմետամոլ) գրանուլներ ներքին ընդունման լուծույթի 3գ

1

քիչ կիրառական

1 օր

21)

Նիտրոֆուրանտոին (նիտրոֆուրանտոինի մոնոհիդրատ) դեղահատեր 50մգ

Նիտրոֆուրանտոին (նիտրոֆուրանտոինի մոնոհիդրատ) դեղահատեր 50մգ

100մգ

1-3

100-300մգ

500-1500մգ

քիչ կիրառական 5օր

22)

Ֆուրազիդին (կալիումի ֆուրազիդին) դեղապատիճներ 25մգ; 50մգ

Ֆուրազիդին (կալիումի ֆուրազիդին) դեղապատիճներ 25մգ; 50մգ

100մգ

1-3

100-300մգ

500-1500

քիչ կիրառական

5օր

23)

Պիվմեցիլինամ 400մգ

Պիվմեցիլինամ 400մգ

400մգ

3

1200մգ

3600մգ

քիչ կիրառական

3օր

24)

Գենտամիցին լուծույթ ներարկման 40մգ/մլ

Գենտամիցին լուծույթ ներարկման 40մգ/մլ

5մգ/կգ

2

160մգ

480մգ

քիչ կիրառական 3օր

25)

Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 500մգ/2մլ

Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 500մգ/2մլ

15մգ/կգ

2

1000մգ

3000

քիչ կիրառական 3օր

26)

Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ

Իմիպենեմ (իմիպենեմի մոնոհիդրատ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 500մգ

500մգ

3

1500մգ

4500մգ

քիչ կիրառական

3օր

27)

Մերոպենեմ (մերոպենեմի տրիհիդրատ) դեղափոշի ներարկման/

կաթիլաներարկման լուծույթի 1000մգ

Մերոպենեմ (մերոպենեմի տրիհիդրատ) դեղափոշի ներարկման/

կաթիլաներարկման լուծույթի 1000մգ

3

1-3գ

3-9գ

քիչ կիրառական

3օր

28)

Պլազմոմիցին 15մգ/կգ

Պլազմոմիցին 15մգ/կգ

15մգ/կգ

1

1000մգ

300 0մգ

քիչ կիրառական

3օր

 

8․Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

3) հակամանրէային պրեպարատի ընտրությունը կարող է փոխվել կախված հարուցիչների կայունությունից կամ վարակման տարածաշրջանում հայտնի անտիբիոտիկակայունության տվյալներից:

4) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ անհրաժեշտության կազմակերպել կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և դեղորայքային բուժումը կազմակերպել ըստ համապատասխան գործելակարգի:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

 

ԱԲ

Բ

1)

Միզային կաթետրի տեղադրում

1,2

-

2)

Միզածորանային ստենտի տեղադրում

0,1

-

3)

Նեֆրոստոմիկ խողովակ

0,05

-

4)

Էպիցիստոստոմիկ խողովակ

0,05

-

5)

Կախված անմիզապահության տեսակից հնարավոր է կատարվի թե կոնսերվատիվ թե վիրահատական միջամտություն։

Կոնսերվատիվ բուժումը իրենից ներկայացնում է վարակի առկայության պարագայում դեղորայքային բուժում, սննդակարգի փոփոխություններ, կենսակերպի ակտիվացում, Կեգելի վարժություններ, քաշի նվազեցում, պեսարիների տեղադրում։

Վիրահատական միջամտությունները նախատեսում են հետևյալ միջամտությունների իրականացումը՝ սլինգային վիրահատություններ ՏՎՏ (TVT) և ՏՕՏ (TOT), սեփական հյուսվածքներով պլաստիկա, արհեստական սֆինկտերի տեղադրում, ծավալային նյութերի հարմիզուկային ներարկում, ներմիզապարկային բոտուլինոթերապիա, սրբանային նյարդի ստիմուլյացիա, միզապարկի աուգմենտացիա։

1

-

6)

Երակային կատետրի տեղադրում

2

-

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://uroweb.org/guidelines/urological-infections

2. https://d56bochluxqnz.cloudfront.net/media/EAU-Guidelines-on-Urinary-Incontinence-2020.pdf

3. https://d56bochluxqnz.cloudfront.net/media/25-Pain-Management-LR.pdf

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան