Գլխավոր տեղեկություն
Համար
N 27-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.25-2022.08.07 Պաշտոնական հրապարակման օրը 27.07.2022
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
25.07.2022
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
25.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

25 հուլիսի 2022 թ.

N 27-Ն

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 21-րդ կետերով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Ա. Խզմալյան

 

Հավելված

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2022 թվականի

հուլիսի 15-ի N 27-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն)՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից, տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) ընտրության և վերապատրաստման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստումը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) սահմանած վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների կատարելագործման գործընթաց է, որն իրականացվում է դասընթացի միջոցով:

3. Վերապատրաստման դասընթացն իրականացվում է նախարարության կողմից սահմանված ժամկետում՝ առկա կամ համակցված մեթոդով:

(3-րդ կետը խմբ. 18.01.24 N 05-Ն)

4. Համայնքային և պետական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստումներն իրականացվում են պետական միջոցների հաշվին:

5. Ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենները և մանկավարժական աշխատողները կարող են մասնակցել վերապատրաստմանը՝ հիմնադրի կամ օրենքով չարգելված ֆինանսական միջոցների հաշվին:

6. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի վերապատրաստման գործընթացի նախապատրաստման պատասխանատուն հաստատության տնօրենն է (այսուհետ` տնօրեն), իսկ վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն Կազմակերպությունն է:

 

2. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

7. Ուսումնական հաստատության տնօրենի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարարի) կողմից հաստատված ժամանակացույցով նախատեսված ժամկետին համապատասխան՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) կողմից:

8. Նախարարի հրամանով հաստատվում և 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարության պաշտոնական կայքում հրապարակվում են տվյալ ուսումնական տարվա վերապատրաստումների ժամանակացույցը:

9. Տնօրենների վերապատրաստման մոդուլները մշակվում են հիմնադրամի կողմից՝ վերապատրաստման դասընթացի չափորոշչի և ծրագրի հիման վրա ու ներկայացվում են նախարարություն՝ հաստատման:

(9-րդ կետը փոփ. 18.01.24 N 05-Ն)

10. Դասընթացները սկսվում են ոչ շուտ, քան ժամանակացույցի հրապարակումից 15 աշխատանքային օր հետո:

(10-րդ կետը խմբ. 18.01.24 N 05-Ն) 

11. Վերապատրաստման դասընթացի առնվազն 80 %-ին մասնակցած և վերապատրաստման դասընթացի չափորոշչին ու ծրագրին համապատասխան ամփոփիչ աշխատանք (որը պարտադիր ներառում է հետազոտական բաղադրիչ) հանձնած տնօրենին դասընթացի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է վկայական՝ 5 տարի ժամկետով:

12. Սույն կարգի 11-րդ կետով սահմանված պայմանները չբավարարելու դեպքում՝ տնօրենը մեկ տարվա ընթացքում պարտավոր է մասնակցել վերապատրաստման դասընթացների՝ սեփական միջոցների հաշվին:

13. Հիմնադրամը յուրաքանչյուր վերապատրաստումից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, հիմնադրին է ներկայացնում վերապատրաստմանը տնօրենի մասնակցության և ուսումնառության արդյունքների վերաբերյալ տեղեկանք:

(13-րդ կետը փոփ. 18.01.24 N 05-Ն)

14. Հիմնադրամը յուրաքանչյուր վերապատրաստումից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարություն է ներկայացնում վերապատրաստման դասընթացի վերաբերյալ հաշվետվություն՝ համաձայն ձև 1-ի:

(14-րդ կետը փոփ. 18.01.24 N 05-Ն)

 

3. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ

 

15. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և վերապատրաստման ամբողջ ծրագրի կամ նրա առանձին բաժինների հիման վրա կազմված դասընթացների (այսուհետ՝ դասընթաց) ընտրությունն իրականացնում և դրանց գործունեությունը 3 տարի ժամկետով երաշխավորում է նախարարությունը:

16. Կազմակերպությունը և դասընթացը երաշխավորվում են սույն կարգի համաձայն՝ գնահատման արդյունքների հիման վրա, նախարարի հրամանով, որը տեղադրվում է նախարարության պաշտոնական կայքէջում, կրթության կառավարման տեղեկատվական համակարգում և հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:

17. Կազմակերպությունը և դասընթացը կարող են ճանաչվել երաշխավորված՝ սույն կարգի 19-20-րդ կետերով ամրագրված՝ կազմակերպությանը և դասընթացին ներկայացվող չափանիշներին համապատասխանելու դեպքում: Կազմակերպությունը կարող է երաշխավորվել վերապատրաստման ամբողջական ծրագրի կամ դրա որևէ բաժնի մասով։

18. Նախարարությունը, հիմք ընդունելով կազմակերպության մեկամյա գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկման արդյունքները, մինչև սույն կարգի 15-րդ կետով սահմանված ժամկետի լրանալը, կարող է կազմակերպությանը հանել կազմակերպությունների ցանկից (այսուհետ` ցանկ)՝ սույն կարգի 44-46-րդ կետերի համաձայն:

19. Ցանկում կարող են ընդգրկվել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական և համայնքային կազմակերպություններ, ինչպես նաև իրենց կանոնադրությամբ ամրագրված կրթության ոլորտում վերապատրաստումների իրավունք և փորձ ունեցող հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային կազմակերպություններ:

20. Ցանկում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած կազմակերպությունը պետք է ունենա`

1) վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար սեփականության կամ անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (մինչև 30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար,

2) վերապատրաստումն առկա կամ համակցված մեթոդով անցկացնելու պարագայում՝ համապատասխան տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, ծրագրեր,

3) վերապատրաստման չափորոշչի և ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկ (մոդուլ), ուսումնանյութական բազա, կահավորանք, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՀՏ) միջոցներ, սարքավորումներ,

4) բարձրագույն մասնագիտական համապատասխան կրթություն (ըստ ծրագրի բաժինների) ունեցող վերապատրաստող մասնագետներ («նախադպրոցական կրթության բնագավառի օրենսդրություն» բաժնի մասնագետի համապատասխան մասնագիտական կրթությունը պարտադիր պայման չէ),

5) նախադպրոցական կրթության բնագավառում ղեկավար կամ մանկավարժական աշխատողների պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում վերջին 5 տարում առնվազն 2 տարվա փորձ ունեցող առնվազն 80% վերապատրաստող մասնագետներ:

(20-րդ կետը խմբ., լրաց. 18.01.24 N 05-Ն) 

21. Կազմակերպությունը պետք է՝

1) Վերապատրաստումները սկսելուց 5 աշխատանքային օր առաջ նախարարությանը ներկայացնի վերապատրաստումների ժամանակացույցը և վերապատրաստվողների տվյալները,

2) վերապատրաստվողներին ապահովի ուսումնական նյութերով, պարապմունքների ժամանակացույցով,

3) ապահովի վերապատրաստումների գործընթացի հետ կապված կազմակերպչական աշխատանքներ՝ պլանավորում, իրականացում և դասընթացի արդյունքների ամփոփում, գնահատում,

4) կատարած աշխատանքների վերաբերյալ կազմի և վերապատրաստումների ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն ներկայացնի ամփոփ բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ:

(21-րդ կետը խմբ. 18.01.24 N 05-Ն) 

22. Կազմակերպությունը չի կարող ընդգրկվել Ցանկում, եթե`

1) դատական կարգով ճանաչված է սնանկ, գտնվում է կամ լուծարման, կամ վերակազմակերպման գործընթացում, կամ արգելանքի տակ ունի պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք,

2) հայտ ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ունի ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով:

23. Կազմակերպության համապատասխանությունը ներկայացվող չափանիշներին գնահատվում է նախարարության կողմից` սույն կարգի 34-37-րդ կետերի պահանջների համաձայն:

24. Ցանկում կարող են ընդգրկվել դասընթացներ, որոնք՝

1) ներկայացվում են սույն կարգի 19-րդ կետում նշված Կազմակերպությունների կողմից.

2) համապատասխանում են վերապատրաստման ծրագրի կամ դրա բաժնի բովանդակությանը,

3) դասընթացավարը համապատասխանում է սույն կարգի 20-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի պահանջներին:

(24-րդ կետը փոփ., լրաց. 18.01.24 N 05-Ն)

25. Ցանկի ձևավորման կամ համալրման նպատակով նախարարությունը տարեկան առնվազն մեկ անգամ հայտարարում է մրցույթ:

26. Ըստ անհրաժեշտության՝ ցանկը պարբերաբար կարող է թարմացվել:

27. Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքէջում և հանրապետական կամ տեղական զանգվածային լրատվության միջոցներով: Հայտարարության տեքստում նշվում են մրցույթին մասնակցելու պայմանները, սահմանված չափանիշները, սույն կարգով պահանջվող փաստաթղթերի փաթեթը, հայտերի ընդունման ժամկետները:

28. Վերապատրաստում իրականացնել ցանկացող կազմակերպությունը ներկայացնում է Նախարարի կողմից սահմանված ձևի հայտ` համաձայն Ձև 2-ի, որը ներառում է`

1) դիմում,

2) կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի (պետական գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) պատճենները,

3) անհրաժեշտ տարածքների, այդ թվում՝ ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) կամ անհատույց տրամադրումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության կամ անհատույց տրամադրման պայմանագիր),

4) վերապատրաստող մասնագետների թվի և կազմի վերաբերյալ տեղեկանք, որը պետք է ներառի ինքնակենսագրական տվյալներ, այդ թվում` տեղեկություններ սույն կարգի 20-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջների վերաբերյալ,

5) կազմակերպության` նախադպրոցական կրթության ոլորտի ղեկավար կամ մանկավարժական աշխատողների վերապատրաստման բնագավառում վերջին 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին տեղեկանք (առկայության դեպքում),

6) տվյալներ` ուսումնական գույքով, տեխնիկական միջոցներով և այլ սարքավորումներով, ուսումնական գրականությամբ, նյութերով և այլ անհրաժեշտ միջոցներով կազմակերպության ապահովվածության վերաբերյալ, այդ թվում՝ ներկայացնելով անհրաժեշտ հագեցվածության վերաբերյալ տվյալներ՝ համակցված վերապատրաստման ձևաչափի դեպքում,

7) հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճեններ,

8) վերապատրաստման ծրագիրը կամ դրա որևէ բաժինը, որը ցանկանում է իրականացնել կազմակերպությունը:

(28-րդ կետը լրաց., փոփ. 18.01.24 N 05-Ն)

29. Սույն կարգի 30-րդ կետում նշված հայտի հետ միասին կազմակերպությունը ներկայացնում է Նախարարի կողմից հաստատված վերապատրաստման չափորոշչին և ծրագրին համապատասխան մշակված` 90-ժամյա վերապատրաստման թեմատիկ պլան և մոդուլ: Եթե կազմակերպությունը դիմում է երաշխավորվելու ոչ թե վերապատրաստման ամբողջ ծրագրի, այլ դրա մեկ կամ մի քանի բաժնի համար, ապա թեմատիկ պլանում արտացոլվում է միայն տվյալ բաժինը կամ բաժինները՝ համապատասխան ժամաքանակով:

(29-րդ կետը փոփ. 18.01.24 N 05-Ն)

30. Դասընթացը երաշխավորելու համար սույն կարգի 19-րդ կետում նշված կազմակերպությունները ներկայացնում են Նախարարի կողմից սահմանված ձևի հայտ՝ համաձայն սույն հավելվածի Ձև 4-ի, որը ներառում է՝

1) Նախարարի կողմից հաստատված՝ վերապատրաստման չափորոշչին կամ դրա մի մասին դասընթացի համապատասխանության հիմնավորում,

2) Դասընթացը մշակած կազմակերպության տվյալները (անվանումը, գրանցման երկիրը, հասցեն, կայքի հասցեն),

3) Դասընթացի բովանդակությունը ներկայացնող մոդուլը կամ դասընթացի բովանդակությունը ներկայացնող կայքի հղումը համացանցում,

4) Դասընթացը վարող մասնագետների վերաբերյալ տվյալներ։

31. Վերապատրաստում իրականացնող կազմակերպություն ճանաչելու կամ Դասընթացը երաշխավորելու նպատակով մինչև մրցույթի հայտարարությունը Նախարարի հրամանով ստեղծվում է հայտերի գնահատման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

32. Հանձնաժողովը հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո 30-օրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և, հիմնադրամի ներկայացրած մասնագիտական կարծիքի հիման վրա, գնահատում հետևյալ ընթացակարգի համաձայն՝

1) հայտ ներկայացրած յուրաքանչյուր կազմակերպության և դասընթացի գնահատման համար կազմվում է միասնական ձևի գնահատման անվանական թերթիկ՝ համաձայն սույն հավելվածի Ձև 3-ի և Ձև 5-ի, որոնք տրամադրվում են Հանձնաժողովին` սույն կարգով սահմանված չափանիշներին համապատասխան տվյալ կազմակերպության և դասընթացի անհատական գնահատում իրականացնելու համար,

2) Հանձնաժողովը գնահատման անվանական թերթիկների տվյալների (ցուցանիշների) հիման վրա կազմում է հանրագումարային գնահատման թերթիկ, որտեղ նշվում են բոլոր կազմակերպությունների՝ համաձայն սույն հավելվածի Ձև 3-ի, և դասընթացների՝ համաձայն սույն հավելվածի Ձև 7-ի, հանրագումարային արդյունքները (ստացված միավորների միջին թվաբանական ցուցանիշը),

3) հիմք ընդունելով հանրագումարային արդյունքները` Հանձնաժողովը, ձայների պարզ մեծամասնությամբ, ընդունում է որոշում` հայտ ներկայացրած կազմակերպությունը և/կամ դասընթացը՝

 ա. ցանկում 3 տարի ժամկետով ընդգրկելու կամ

 բ. հայտը մերժելու մասին՝ սույն կարգով սահմանված կազմակերպությանը և դասընթացին ներկայացվող չափանիշներին չհամապատասխանելու դեպքում:

(32-րդ կետը լրաց. 18.01.24 N 05-Ն)

33. Ներկայացված հայտում թերությունների առկայության դեպքում՝ նախարարության կողմից կազմակերպությանը գրավոր տեղեկացվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում լրամշակել հայտը և կրկին ներկայացնել նախարարություն:

34. Կազմակերպությունների հայտերի գնահատումն իրականացվում է հարյուրմիավորային սանդղակով` հետևյալ չափանիշներին համապատասխան.

1) նախադպրոցական կրթության ոլորտում մանկավարժական աշխատողների պատրաստման և վերապատրաստման փորձը ՝ մինչև 10 միավոր,

2) Կազմակերպության վերապատրաստող մասնագետների որակավորումը, փորձառությունը մինչև 25 միավոր,

3) Կազմակերպության ֆինանսական միջոցները, շենքային պայմաններն ու գույքային ապահովվածությունը՝ մինչև 20 միավոր։

4) Կազմակերպության ներկայացրած մոդուլի համապատասխանությունը սույն կարգի 29-րդ կետի պահանջին՝ մինչև 45 միավոր:

(34-րդ կետը խմբ., փոփ. 18.01.24 N 05-Ն)

35. Ցանկում ընդգրկվում են 70 և ավելի միավոր հավաքած Կազմակերպությունները:

(35-րդ կետը փոփ. 18.01.24 N 05-Ն)

36. Առանձին բաժնով դասընթացի հայտի գնահատումն իրականացվում է հիսուն միավորային համակարգով` հետևյալ չափանիշներին համապատասխան.

1) դասընթացը մշակած կազմակերպության՝ նախադպրոցական մանկավարժական աշխատողների պատրաստման և վերապատրաստման ոլորտում փորձը ՝ մինչև 15 միավոր,

2) Դասընթացի ծրագրի և թեմատիկ պլանավորման համապատասխանությունը սույն կարգի 30-րդ կետի պահանջին՝ մինչև 35 միավոր։

(36-րդ կետը խմբ., փոփ. 18.01.24 N 05-Ն)

37. Ցանկում ընդգրկվում են 40 և ավելի միավոր վաստակած դասընթացները:

38. Կազմակերպությունն իր գործունեությունը պետք է իրականացնի Նախարարի սահմանած` ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին վերապատրաստման չափորոշչին, ծրագրին և կազմակերպության կողմից մշակված վերապատրաստման թեմատիկ պլանին համապատասխան:

39. Սույն կարգի համաձայն՝ Ցանկում ընդգրկված Կազմակերպությունը վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան` պարտավոր է ապահովել իր կողմից ձևավորված խմբերում ներգրավված հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստումը:

40. Վերապատրաստում կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, որոնց կողմից ներկայացված մոդուլները կամ դասընթացները հաստատվել են Նախարարի կողմից:

41. Յուրաքանչյուր տարի, վերապատրաստումներից հետո, վերապատրաստված մանկավարժական աշխատողները գնահատում են իրենց վերապատրաստած կազմակերպության դասընթացը՝ հետևյալ չափանիշներով.

1) վերապատրաստման նյութերի բովանդակությունն ու որակը՝ առավելագույնը 5 միավոր,

2) վերապատրաստող անձնակազմի պատրաստվածությունը՝ առավելագույնը 5 միավոր,

3) վերապատրաստման դասընթացի կազմակերպման որակը՝ առավելագույնը 5 միավոր,

4) վերապատրաստման դասընթացի օգտակարությունը իրենց հետագա գործունեության համար՝ առավելագույնը 5 միավոր,

5) ուսումնանյութական բազայի հագեցվածությունը և ՏՀՏ միջոցները՝ առավելագույնը 5 միավոր :

42. Գնահատման արդյունքներով 15-ից պակաս միավոր ստացած Կազմակերպությունների՝ Ցանկում հետագա ներառման հարցը քննարկվում է Հանձնաժողովի կողմից։

(42-րդ կետը փոփ. 18.01.24 N 05-Ն)

43. Յուրաքանչյուր տարի Ցանկը կարող է համալրվել կամ փոփոխվել՝ սույն կարգի համաձայն:

44. Վերապատրաստման դասընթացը գնահատվում է յուրաքանչյուր տարի՝ հիմնադրամի կողմից իրականացված վերապատրաստման ընթացքի մշտադիտարկման հաշվետվության, կազմակերպության կողմից նախարարությանը ներկայացված հաշվետվության և վերապատրաստված մանկավարժական աշխատողների՝ իրենց վերապատրաստած կազմակերպությունների դասընթացի գնահատման արդյունքների հիման վրա: Ելնելով հաշվետվության և գնահատման արդյունքներից` Հանձնաժողովը որոշում է կայացնում կազմակերպությանը կամ դասընթացը ցանկում թողնելու կամ հանելու մասին:

(44-րդ կետը լրաց. 18.01.24 N 05-Ն)

45. (կետն ուժը կորցրել է 18.01.24 N 05-Ն)

46. Կազմակերպությունը կամ դասընթացը ցանկից հանելու մասին նախարարության կողմից ընդունվում է որոշում, եթե՝

1) տվյալ կազմակերպության ներկայացրած հաշվետվությունից պարզվել է, որ այն չի ապահովել սույն կարգի 39-րդ և 40-րդ կետերի պահանջների կատարումը,

2) վերապատրաստվածների գնահատման արդյունքներով 15 միավորից պակաս է ստացել,

3) հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունից պարզվել է, որ այն չի ապահովել սույն կարգի 39-րդ և 40-րդ կետերի պահանջների կատարումը:

(46-րդ կետը փոփ., լրաց. 18.01.24 N 05-Ն)

47. Կազմակերպության հաշվետվությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.

1) վերապատրաստման դասընթացների ժամանակացույցը` ըստ խմբերի,

2) վերապատրաստման դասընթացի մասնակիցների անվանացանկը` ըստ խմբերի (նաև էլեկտրոնային կրիչով),

3) դասընթացի մասնակիցների հաճախումների գրանցման մատյանի համապատասխան էջերի պատճենները կամ լուսանկարները,

4) վերապատրաստվողների կողմից կազմակերպության և իրականացրած դասընթացի գնահատման անանուն ամփոփաթերթ։

 

4. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

48. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողները հինգ տարին մեկ (ներառյալ նախադպրոցական այլ ուսումնական հաստատություններում աշխատած տարիները) անցնում են պարտադիր վերապատրաստում, որն անցկացվում է մանկավարժական խորհրդի՝ ուսումնական տարվա առաջին նիստում քննարկված և տվյալ տարվա համար տնօրենի կողմից հաստատված մանկավարժական աշխատողների անվանացանկին համապատասխան:

(48-րդ կետը խմբ. 18.01.24 N 05-Ն)

49. Համատեղությամբ աշխատող մանկավարժական աշխատողը վերապատրաստման ներկայացվում է հիմնական աշխատավայրից, եթե հիմնական աշխատավայրում ևս աշխատում է որպես մանկավարժական աշխատող:

50. Տնօրենը՝ ամեն տարի մինչև սեպտեմբերի 15-ը, լիազոր մարմնի ղեկավարին, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին է ներկայացնում տվյալ տարվա վերապատրաստման ենթակա մանկավարժական աշխատողների ցանկը:

(50-րդ կետը լրաց. 18.01.24 N 05-Ն)

51. Տեղական ինքնակառավարման մարմնի (Երևանի քաղաքապետարանի) համապատասխան ստորաբաժանումը ամեն տարի կազմում է իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների՝ վերապատրաստման ենթակա մանկավարժական աշխատողների անվանացանկը և մինչև սեպտեմբերի 30-ը տրամադրում է նախարարությանը:

(51-րդ կետը խմբ. 18.01.24 N 05-Ն)

52. Վերապատրաստման դասընթացները սկսվում են կազմակերպությունների ցանկի հրապարակումից առնվազն մեկ ամիս հետո:

53.Մանկավարժական աշխատողը հրապարակված ցանկից ընտրում է կազմակերպություն, որի մասին վերապատրաստումների սկսվելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ գրավոր տեղեկացնում է հաստատության տնօրենին` պայմանագիր (Ձև՝ N 8) կնքելու համար:

(53-րդ կետը լրաց. 18.01.24 N 05-Ն)

53.1. Վերապատրաստման ընթացքում մանկավարժական աշխատողին ազատվում է պաշտոնեական պարտականությունների կատարումից՝ վարձատրության պահպանմամբ, եթե վերապատրաստման իրականացման ձևաչափը պահանջում է վերջինիս ֆիզիկական կամ հեռավար ներկայություն պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում:

(53.1-ին կետը լրաց. 18.01.24 N 05-Ն)

54. Վերապատրաստման դասընթացի առնվազն 80 % մասնակցած և առնվազն 9 միավոր հավաքած մանկավարժական աշխատողին դասընթացի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրվում է վկայական՝ 5 տարի ժամկետով:

55. Սույն կարգի 54-րդ կետով սահմանված պայմանները չբավարարելու դեպքում՝ մանկավարժական աշխատողը մեկ տարվա ընթացքում պարտավոր է մասնակցել վերապատրաստման դասընթացների՝ սեփական միջոցների հաշվին:

56. Վերապատրաստման արդյունքում ստացած վկայականի պատճենը կցվում է մանկավարժական աշխատողի անձնական գործին:

57. Կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում վերապատրաստման դասընթացի վերաբերյալ հաշվետվություն, համաձայն՝ Ձև 1-ի:

 

Ձև 1

 

Կազմակերպության կողմից իրականացված վերապատրաստման

դասընթացի վերաբերյալ հաշվետվություն

 

1. Կազմակերպության անվանումը.

2. Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացը (դասընթացները).

3. Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացի (դասընթացների) իրականացման ժամկետները (սկիզբ և ավարտ).

4. Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացի (դասընթացների) մասնակիցների ցանկը՝ ըստ խմբերի, որտեղ նշվում է՝

1) մանկավարժական աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը,

2) ուսումնական հաստատությունը,

3) պաշտոնը,

4) մանկավարժական աշխատողի՝ դասընթացից բացակայած ժամերի թիվը,

5) մանկավարժական աշխատողի հավաքած միավորները՝ ըստ բաղադրիչների,

6) մանկավարժական աշխատողի հավաքած միավորների ընդհանուր թիվը,

7) մանկավարժական աշխատողի մասնակցության բնութագիրը.

5. Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/) տեղադրված մասնակիցների ամփոփիչ աշխատանքների (որը պարտադիր ներառում է հետազոտական բաղադրիչ)հղումները՝ ըստ խմբերի:

 

Ձև N 2

 

Հ ա յ տ

 

վերապատրաստում իրականացնել ցանկացող

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

 ______________________________

 ______________________________

 ______________________________

 

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

__________________________________________________________________________

(Կազմակերպության անվանումը)

 

ցանկանում է մասնակցել Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին:

Կազմակերպությունը դիմում է վերապատրաստումները _____________________________մարզի (մարզերի) մանկավարժական աշխատողների վերապատրաստումը կազմակերպելու իրավունք ստանալու համար։

 Կազմակերպությունը պատասխանատու է հայտում նշված տեղեկատվության համար և պատրաստակամ է կատարելու այն պարտավորությունները, որոնք` մրցույթում հաղթելու դեպքում, կսահմանվեն հետագայում կնքվելիք պայմանագրով:

 

Տնօրեն`

 ____________________________

   

Կ.Տ.

«_____» _________________20-- թ.

 

I. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Համայնքը (քաղաքը)

__________________________________________________________________

Կազմակերպությունը

__________________________________________________________________

Գտնվելու վայրը

______________________________________________________________________

 

1. Կազմակերպության տարածքի ֆիզիկական վիճակը, գործունեության իրավունքը, պայմանները

1) Կազմակերպության սեփականության կամ անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածքը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) (պետական գրանցման վկայականի, կանոնադրության, պայմանագրի, հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճենները) առնվազն մեկ ուսումնական խմբի (մինչև 30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքներ իրականացնելու համար:

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

2) Վերապատրաստումների համար նախատեսված լսարանների, սենյակների քանակը և դրանց ֆիզիկական վիճակի նկարագրությունը

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

3) Նկարագրել սենյակների կահավորվածությունը (սեղաններ, աթոռներ, գրատախտակ և այլն, տեսակը, մաշվածության աստիճանը )

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

4) Թվարկել վերապատրաստումների իրականացման համար նախատեսված

 սենյակներում առկա սարքավորումները (համակարգիչներ, պրոյեկտոր,

 տեսատեխնիկա, տպիչ, բազմացնող սարք և այլն), տեսակը և քանակը

 

Սարքավորման անվանումը

մակնիշը

քանակը

վիճակը

       
       
       
       
       
       
       

 

5) Հեռավար կամ համակցված եղանակով վերապատրաստման դեպքում անհրաժեշտ հագեցվածությունը, կազմակերպման մանրամասները

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

6) Հոսող ջրի առկայությունը

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

7) Սանհանգույցների առկայությունը և վիճակը

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

8) Ծավալուն վերապատրաստում իրականացնելու դեպքում կազմակերպական բնույթի լրացուցիչ տվյալներ՝ անհրաժեշտ ծավալներ ապահովելու հնարավորության վերաբերյալ

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

9) Ներկայացնել տեղեկություն՝ կազմակերպության ղեկավար անձնակազմի վերաբերյալ (կրթություն, աշխատանքային փորձ).

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

2. Վերապատրաստման մասնակիցների սպասարկման ծառայությունների մատուցումը, ժամանակացույցը

1) Նախատեսվող ճաշի և սուրճի ընդմիջումներ

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

2) Սննդի կազմակերպման համար համապատասխան տարածքի (ճաշասենյակ) առկայությունը, վիճակը, մակերեսը

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

3) Ճաշասենյակում առկա սեղանների և աթոռների քանակը

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

4) Անհրաժեշտության դեպքում վերապատրաստվողների՝ փոխադրամիջոցով տեղափոխման կազմակերպումը (նշել փոխադրումների ձևերը, երթուղիները, մոտավոր արժեքը, անհրաժեշտ փաստաթղթերը)

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

3. Վերապատրաստման ծրագրի բովանդակությունը, համապատասխան հագեցվածությունը և օրվա ժամանակացույցը

Վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկով, մոդուլով, թեստային առաջադրանքներով, հարցաշարերով, ամփոփաթերթերով, ուսումնանյութական բազայով, կահավորանքով, ՏՀՏ միջոցներով, սարքավորումներով, ուսումնադիտողական պարագաներով, ուսումնական գրականությամբ ապահովվածությունը

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

4. Կազմակերպության մարդկային ռեսուրսների հնարավորությունները (տեղեկանք CV)

 Տրամադրել տվյալներ աշխատակազմի մասին

 

Անունը, ազգանուն, ծննդյան թիվը

Կրթությունը, որ ուսումնական հաստատությունն է ավարտել (որակավորումը)

Մասնա-գիտական ստաժը

Ծրագրի այն բաժինը, որը վարելու է

Վերջին 5 տարում վերապատրաստումների՝ որպես վերապատրաստող, մասնակցության փորձը նախադպրոցական կրթության ոլորտի ղեկավար և մանկավարժական աշխատողների պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում

Որպես վերապատ-րաստող վերապատ-րաստումների ինչ ծրագրերի է մասնակցել (ծրագրի անվանումը)

Այլ տեղեկու-թյուններ

             
             

 

5. Կազմակերպության փորձառությունը վերապատրաստումների իրականացման ուղղությամբ

Ներկայացնել տեղեկանք` վերապատրաստման բնագավառում Կազմակերպության վերջին երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքների մասին (առկայության դեպքում)

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

Հայտում նշված տեղեկատվությունը հաստատում եմ`

Կազմակերպության տնօրեն`
______________________________

 

__________________
ամիս, ամսաթիվ, տարեթիվ

(ձևը լրաց. 18.01.24 N 05-Ն)

 

Ձև N 3

 

Կազմակերպության հանրագումարային գնահատման անվանական թերթիկ

 

Կազմակերպության անվանումը

Մանկավարժական աշխատողների պատրաստման և վերապատրաստման ոլորտի փորձի համապատաս-խանությունը սույն կարգի 21-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներին, առավելագույնը` 10 միավոր

Ներկայացված ծրագրի և թեմատիկ պլանավորման համապատաս-խանությունը սույն կարգի 29-րդ կետի պահանջներին, առավելագույնը` 45 միավոր

Վերապատրաստող մասնագետների որակավորման, փորձառության և պաշտոնների նկարագրերի համապատաս-խանությունը սույն կարգի 21-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներին, առավելագույնը` 20 միավոր

Կազմակերպության ֆինանսական և գույքային ապահովվածության պայմանների համապատաս-խանությունը սույն կարգի 21-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և ենթակետերի պահանջներին, առավելագույնը` 20 միավոր

Միավորային անհատական գնահատականը անցողիկ շեմը` 70 միավոր

           
           
           

(ձևը փոփ. 18.01.24 N 05-Ն)

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ`

 

Ձև N 4

 

Հ ա յ տ

 

կազմակերպության դասընթացի երաշխավորման

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

 ______________________________

 ______________________________

 ______________________________

 

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված դասընթացների ցանկում ընդգրկելու համար

 

ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՄ

________________________________________________________________________________

(Դասընթացի անվանումը)

________________________________________________________________________________

(Դասընթացը վարող մասնագետի անունը, ազգանունը, որակավորումը)

________________________________________________________________________________

(Դասընթացի բովանդակությունը ներկայացնող մոդուլը կամ Դասընթացի բովանդակությունը ներկայացնող կայքի հղումը համացանցում)

________________________________________________________________________________ ________________________________________________________________________________

(Դասընթացը մշակած կազմակերպության անվանումը, գրանցման երկիրը, հասցեն, կայքի հասցեն, հեռախոսահամարը

 

Նախարարի կողմից հաստատված՝ Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին վերապատրաստման չափորոշչին կամ դրա մի մասին Դասընթացի համապատասխանության հիմնավորում։

 

 

 

դասընթացը Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին:

 

Տնօրեն`

 ____________________________

   

Կ.Տ.

«_____» _________________20-- թ.

 

Ձև N 5

 

Կազմակերպությունների գնահատման անվանական թերթիկ

 

Հ/Հ

Կազմակերպության անվանումը

Գնահատման հանրագումարային արդյունքը (միջին թվաբանական ցուցանիշը)

Հանձնաժողովի որոշումը

       
       

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝

 

Ձև 6

 

Դասընթացի միասնական ձևի գնահատման անվանական թերթիկ

 

Դասընթացի անվանումը

Դասընթացը մշակած կազմակերպության փորձը մանկավարժական աշխատողների պատրաստման և վերապատրաստման ոլորտում՝ մինչև 15 միավոր

Դասընթացի ծրագրի և թեմատիկ պլանավորման համապատասխանությունը սույն կարգի 29-րդ կետի պահանջին՝ մինչև 35 միավոր

Միավորային անհատական գնահատականը անցողիկ շեմը` 50 միավոր

       
       
       
       
       

(ձևը փոփ. 18.01.24 N 05-Ն)

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ`

 

Ձև 7

 

Դասընթացների հանրագումարային գնահատման թերթիկ

 

Հ/Հ

Դասընթացի անվանումը

Գնահատման հանրագումարային արդյունքը (միջին թվաբանական ցուցանիշը)

Հանձնաժողովի որոշումը

       
       

 

Ձև N 8

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ___

ք. __________

«____»______ 20___ թ.

«_______________» -ը՝ ի դեմս կազմակերպության տնօրեն ----------- -------------- ------------- -ի, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա ու ՀՀ գործող օրենսդրության և այլ կիրառելի իրավական ակտերի պահանջների համաձայն, (այսուհետ՝ Պատվիրատու կամ Կողմ 1),

«________________»-ը՝ ի դեմս կազմակերպության տնօրեն ----------- ---------------- ------------- -ի, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա ու ՀՀ գործող օրենսդրության պահանջների համաձայն (այսուհետ՝ Կատարող կամ Կողմ 2), միասին հիշատակման դեպքում՝ Կողմեր, կնքեցին սույն նախադպրոցական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ պարտադիր վերապատրաստման (այսուհետ՝ վերապատրաստում) վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր)՝ հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1.1. Սույն Պայմանագրի համաձայն՝ Պատվիրատուի առաջադրանքով՝ Կատարողը ստանձնում է նախադպրոցական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ վերապատրաստման վճարովի ծառայությունների մատուցման պարտավորությունը (այսուհետ` Վերապատրաստման ծառայություն)` համաձայն սույն Պայմանագրով սահմանված ժամկետների, պայմանների և պահանջների, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել Պայմանագրի պահանջներին համապատասխան պատշաճ, լրիվ և ժամանակին մատուցված Ծառայությունների համար՝ սույն Պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետում՝ բացառությամբ սույն Պայմանագրով սահմանված դեպքերի:

1.2. «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հուլիսի 25-ի N 27-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգի» (այսուհետ՝ Կարգ) 2-րդ և 3-րդ կետերի ու սույն Պայմանագրի համաձայն՝ երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունում նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի (այսուհետ՝ մանկավարժական աշխատող) վերապատրաստումը սույն Պայմանագրով Կատարողի կողմից այնպիսի ծառայության տրամադրումն է, որը ներառում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարության) սահմանած` մանկավարժական աշխատողների վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների և ունակությունների յուրացման և կատարելագործման գործընթաց, որն իրականացվում է վերապատրաստման դասընթացների միջոցով:

1.3. Սույն Պայմանագրի 1.2. կետին համապատասխան՝ Վերապատրաստման ծառայությունը մատուցվում է Կարգի համապատասխան և կիրառելի օրենսդրական, ենթաօրենսդրական նորմատիվ և այլ իրավական ակտերով սահմանված պայմաններով ու պահանջների համաձայն։

1.4. Վերապատրաստման ծրագրի այն բաղադրիչ(ներ)ը1, որին մասնակցելու է մանկավարժական աշխատողը, և որի (որոնց) համար համամասնորեն վճարելու է Պատվիրատու ուսումնական հաստատությունը, հետևյալն է՝ ___________:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1. Պատվիրատուն իրավունք ունի`

2.1.1. ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի կողմից մատուցվող Վերապատրաստման ծառայության ընթացքը, ժամկետները, որակը, ծավալը, համապատասխանությունը կիրառելի կարգավորող նորմատիվ և անհատական իրավական ակտերի պահանջներին` առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.

2.1.2. Եթե մատուցվել է Պայմանագրի 1.2 կետով նշված Կարգի պահանջներին չհամապատասխանող Վերապատրաստման ծառայություն, ապա՝

ա) չընդունել ծառայությունը՝ իր հայեցողությամբ սահմանելով անպատշաճ Վերապատրաստման ծառայությունը Պայմանագրին համապատասխանող պատշաճ Վերապատրաստման ծառայությամբ անհատույց փոխարինելու ողջամիտ ժամկետ և պահանջել Կատարողից վճարելու Պայմանագրի 5.2. կետով նախատեսված տուգանքը, ինչպես նաև Պայմանագրի 5.3. կետով նախատեսված տույժը.

բ) հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու Վերապատրաստման ծառայության համար վճարված գումարը:

2.1.3. Պատվիրատուն իրավասու է միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է Պայմանագիրը։ Կատարողի կողմից Պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝

ա) մատուցված Վերապատրաստման ծառայությունը չի համապատասխանում Կարգով սահմանված պահանջներին,

բ) խախտվել է Վերապատրաստման ծառայության մատուցման ժամկետը։

գ) Կատարողն իրավասու չէ տրամադրելու Վերապատրաստման ծառայություններ կամ Նախարարության կողմից վաղաժամկետ հանվել է սույն Պայմանագրի 2.4.1. կետով սահմանված Ցանկից կամ Պատվիրատուին հիմնավոր կերպով հայտնի է դարձել, որ Կատարողը համապատասխան Ցանկում ներառվել է ՀՀ գործող օրենսդրության և կիրառելի այլ իրավական ակտերի պահանջների խախտմամբ:

 

2.2. Պատվիրատուն պարտավոր է`

2.2.1. քննարկել և ընդունել սույն պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան մատուցված Վերապատրաստման ծառայության արդյունքը, իսկ այդ ծառայության արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքերում այդ մասին երկօրյա ժամկետում գրավոր և հիմնավորված առարկություններով հայտնել Կատարողին.

2.2.2. Ծառայության արդյունքն առանց առարկությունների ընդունելու դեպքում Կատարողին վճարել վերջինիս վճարման ենթակա գումարները, իսկ Պայմանագրով սահմանված ժամկետի խախտման դեպքում` նաև սույն Պայմանագրով սահմանված տուժանքը.

2.2.3. ապահովել իր՝ որպես մանկավարժական աշխատողի վերապատրաստման գործընթացի պատասխանատուի կողմից անհրաժեշտ և բավարար նախապատրաստական աշխատանքների պատշաճ իրականացումը.

2.2.4. ապահովել կազմակերպվող վերապատրաստումներին մասնակցելու նպատակով վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների հրապարակված ցանկից Վերապատրաստող կազմակերպությունը և (կամ) Դասընթացն՝ մանկավարժական աշխատողների (ներառյալ՝ Կողմ 1-ի) կարծիքների ու առաջարկությունների հիման վրա և ըստ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 1704-Ա/2 հրամանով սահմանած ծրագրի բաղադրիչների ընտրված լինելը:

 

2.3. Կատարողն իրավունք ունի`

2.3.1. Պատվիրատուից պահանջել վճարելու իրեն վճարման ենթակա գումարները, իսկ Պատվիրատուի կողմից Պայմանագրի 4.4. կետում նշված ժամկետի խախտման դեպքում նաև Պայմանագրի 5.7. կետով նախատեսված կետանցի տույժը։

2.3.2. ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան՝ Վերապատրաստման ծառայությունների մատուցումն իրականացնել լրամշակված դասընթացների միջոցով:

 

2.4. Կատարողը պարտավոր է`

2.4.1. որպես վերապատրաստման ոլորտում ընդգրկված (երաշխավորված) կազմակերպություն՝ վերապատրաստման ամբողջական ծրագրի կամ դրա որևէ բաղադրիչի մասով համապատասխանել Կարգի պահանջներին: Ընդ որում, սույնով Կատարողը հաստատում է տվյալ ցանկում հիշյալ կարգի և ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան ընդգրկված լինելը, հակառակ դեպքում տվյալ ցանկից (այսուհետ՝ Ցանկից) հանված լինելու կամ դրանում ներառված չլինելու և(կամ) դրանցից բխող կամ դրանց հետ կապված՝ Կատարողի կողմից թույլ տրված խախտումները Պատվիրատուի կողմից հայտնաբերվելու պահից կրում է այդօրինակ խախտումների հետևանքով պատճառված վնասը լրիվ ծավալով հատուցելու պարտականությունը, եթե Կատարողի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու այլ միջոց և եղանակ Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ չի սահմանվել.

2.4.2. պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով և անձամբ (ներառյալ՝ իր վերապատրաստող մասնագետների միջոցով) ապահովել Վերապատրաստման ծառայությունների մատուցման ընթացքում Հաստատության` մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և երաշխավորված դասընթացների ու դրանք իրականացնող կազմակերպությունների Ցանկում ընդգրկված լինելը, իսկ Նախարարության կողմից ցանկից ժամկետից շուտ հանվելու դեպքում անհապաղ այդ մասին գրավոր (ներառյալ՝ առձեռն և էլեկտրոնային ծանուցման եղանակով) տեղեկացնել Պատվիրատուին.

 2.4.3. Պայմանագրով սահմանված ժամկետներում, Պայմանագրով և կիրառելի օրենսդրական, ենթաօրենսդրական նորմատիվ և այլ իրավական ակտերով սահմանված պայմաններով ու պահանջներին համապատասխան ապահովել ծառայության պատշաճ, որակյալ և սահմանված լրիվ ծավալով (ներառյալ՝ վերապատրաստման ծրագրի ուսումնաթեմատիկ պլանին համապատասխան) մատուցումը` ղեկավարվելով ՀՀ գործող օրենսդրությամբ.

2.4.4. Պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել Պայմանագրի 5.2. և 5.3. կետերով նախատեսված տույժը և տուգանքը.

2.4.5. Պայմանագրի գործողության, ինչպես նաև Պայմանագրի կատարումն ապահովելու ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին.

2.4.6. պատշաճ, որակյալ, ժամանակին, բարեխղճորեն և ամբողջ ծավալով կատարել Պայմանագրով ստանձնած պարտավորությունը, ներառյալ՝ ապահովել մանկավարժական աշխատողի վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատու լինելը, և այդ գործընթացի՝ համապատասխանությունը սույն Պայմանագրում նշված Կարգերով սահմանված չափանիշներին.

2.4.7. ապահովել մանկավարժական աշխատողների վերապատրաստման մոդուլների՝ Նախարարության սահմանած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա իր՝ որպես վերապատրաստող կազմակերպության կողմից մշակված լինելը, ինչպես նաև սահմանված կարգով և ժամկետներում Նախարարի կողմից հաստատված լինելը.

2.4.8. Ըստ առանձին բաղադրիչների Վերապատրաստմանը մանկավարժական աշխատողի մասնակցության առանձնահատկությունները, ներառյալ՝ հերթականությունը, նախապես համաձայնեցնել Կողմ 1-ի հետ:

2.4.9. Վերապատրաստման դասընթացին մասնակցած, վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված չափով միավորներ հավաքած մանկավարժական աշխատողին վերապատրաստման դասընթացի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել վերապատրաստման դասընթացին մասնակցության և հավաքած միավորների վերաբերյալ վկայականը.

2.4.10. յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, իր պաշտոնական կայքում կամ Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (հttps://lib.armedս.am/) տեղադրել վերապատրաստման մասնակիցների՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 1704-Ա/2 հրամանով սահմանված ավարտական հետազոտական աշխատանքները.

2.4.11. յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո՝ 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում, Նախարարություն ներկայացնել վերապատրաստման դասընթացի վերաբերյալ Կարգով սահմանված հաշվետվություն՝ համաձայն Ձև 1-ի.

2.4.12. իր գործունեությունն իրականացնել Նախարարության սահմանած` մանկավարժական աշխատողների վերապատրաստման չափորոշիչներին և Կազմակերպության կողմից մշակված վերապատրաստման ծրագրերին համապատասխան.

2.4.13. գործելով որպես երաշխավորված և Ցանկում ընդգրկված կազմակերպություն՝ իր կողմից ձևավորված խմբերում ներգրավված մանկավարժական աշխատողների վերապատրաստումն ապահովել վերջիններիս մասնագիտական զարգացման և վերապատրաստումների ծրագրի բովանդակությանը համապատասխան և ՀՀ գործող օրենսդրության պահանջների համաձայն.

2.4.14. ապահովել լիարժեք համապատասխանություն մանկավարժական աշխատողների վերապատրաստման բովանդակությանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված վերապատրաստման ակնկալվող արդյունքների և նպատակների իրագործումը, դրանցով սահմանված խնդիրների արդյունավետ լուծմանը վերապատրաստման դասընթացների միջոցով նպաստելը, Վերապատրաստման ծառայությունները վերապատրաստման օրինակելի ծրագրի թեմատիկ պլանավորմանը համապատասխան իրականացվելը:

 

3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

3.1. Մատուցված Վերապատրաստման ծառայությունն ընդունվում է Կողմերի միջև կազմված և ստորագրված երկկողմ հանձնման-ընդունման ակտով (արձանագրությամբ)՝ նշելով նաև ակտի կազմման ամսաթիվը:

3.1.1. Մինչև պայմանագրով ծառայության մատուցման համար նախատեսված օրը ներառյալ՝ Կատարողը Պատվիրատուին է տրամադրում իր կողմից ստորագրված` ծառայությունը Պատվիրատուին հանձնելու փաստը հավաստող ակտը (հանձնման-ընդունման ակտ) և հանձնման-ընդունման արձանագրության 2 (երկու) օրինակ (արձանագրություն):

3.2. Հանձնման-ընդունման արձանագրությունն ստորագրվում է, եթե մատուցված Վերապատրաստման ծառայությունը համապատասխանում է Պայմանագրի պայմաններին։ Հակառակ դեպքում Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, հանձնման-ընդունման արձանագրությունը չի ստորագրվում և Պատվիրատուն`

ա) հարցի կարգավորման համար ձեռնարկում է նման իրավիճակի համար Պայմանագրով և ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված միջոցները և(կամ)

 բ) Կատարողի նկատմամբ կիրառում է Պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ։

3.3. Եթե Պայմանագրի 3.1.1. կետով սահմանված ժամկետում Պատվիրատուն չի ընդունում մատուցված ծառայությունը կամ չի մերժում դրա ընդունումը, ապա մատուցված Վերապատրաստման ծառայությունը համարվում է ընդունված, և Պատվիրատուն հանձնման-ընդունման արձանագրությունն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից հաշված մինչև 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Կատարողին է ներկայացնում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրության մեկ օրինակը

3.3.1. Անպատշաճ Վերապատրաստման ծառայության դեպքում Պատվիրատուն Պայմանագրի 3.1.1. կետով սահմանված ժամկետում Կատարողին է ներկայացնում համապատասխան ծառայությունը (արդյունքները) չընդունելու վերաբերյալ պատճառաբանված մերժումը (առարկությունը)։

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

4.1. Սույն Պայմանագրով Կատարողի կողմից (բոլոր բաղադրիչները ներառող ամբողջական վերապատրաստման ծրագրով) մատուցման ենթակա Վերապատրաստման ծառայության ընդհանուր գինը կազմում է ______ (____տառերով___ ) ՀՀ դրամ, որը հաշվարկվում է ըստ վերապատրաստման ժամաքանակի՝ հետևյալ բանաձևով՝

«ՎԾԸԱ / ԴԺՔ * ԺՔ», որտեղ

ՎԾԸԱ-ն՝ Վերապատրաստման դասընթացի ընդհանուր արժեքն է (24.000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ),

ԴԺՔ-՝ն՝ Վերապատրաստման դասընթացի համար նախատեսված առավելագույն ժամաքանակն է (90 ժամ),

ԺՔ-ն՝ մատուցված ՝վերապատրաստման ծառայության՝ ամբողջ ծրագրի կամ դրա բաղադրիչի ժամաքանակն է: Ընդ որում, ամբողջ դասընթացի ԺՔ-ն պետք է կազմի ոչ պակաս, քան 80 ժամ:

4.1.1. Գինը ներառում է Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը, ինչպես նաև հարկերը, տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները, որոնք Պատվիրատուի կողմից լրացուցիչ կամ առանձին փոխհատուցման, հատուցման կամ վճարման ենթակա չեն ։

4.1.2. Ծառայության մատուցման գինը կայուն է և Կատարողն իրավունք չունի պահանջել ավելացնելու, իսկ Պատվիրատուն նվազեցնելու այդ գինը՝ բացառությամբ ՀՀ գործող օրենսդրությամբ և սույն Պայմանագրի 4.2. կետով սահմանված դեպքերի:

4.2. Սույն Պայմանագրով Կատարողի կողմից Վերապատրաստման ծառայությունները վերապատրաստման ծրագրի առանձին բաղադրիչի մասով մատուցվելու դեպքում, սույն Պայմանագրի 1.2. կետին համապատասխան, պատշաճ մատուցված Ծառայության համար վճարումը ենթակա է կատարման համամասնորեն՝ միայն տվյալ բաղադրիչի կամ բաղադրիչների մասով՝ չգերազանցելով պետության կողմից սահմանված (առավելագույն) արժեքը:

4.3. Պայմանագրի գնից` մինչև ----------- (-------------------) ՀՀ դրամը, Պատվիրատուն փոխանցում է Կատարողի բանկային հաշվին` որպես կանխավճար։ Կանխավճարի մարումն իրականացվում է հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով։ Ընդ որում, մինչև կանխավճարի ամբողջական մարումը, Կատարողին նոր վճարումներ չեն կատարվում:

4.4. Պատվիրատուն իրեն մատուցած Վերապատրաստման ծառայության դիմաց վճարում է ՀՀ դրամով՝ անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով։ Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա` Պայմանագրով2  սահմանված վճարման ժամանակացույցով նախատեսված չափերով և ամիսներին: Եթե արձանագրությունը կազմվում է տվյալ ամսվա 20-ից հետո և այդ ամսում վճարման ժամանակացույցով նախատեսված են ֆինանսական միջոցներ, ապա վճարումն իրականացվում է մինչև 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը:

4.5. Կատարողի կողմից մատուցված լրացուցիչ ծառայությունների կամ կատարված լրացուցիչ աշխատանքի արժեքը կամ դրանց հետ կապված լրացուցիչ ծախսերը սույն պայմանագրով Պատվիրատուի և (կամ) Կողմ 1-ի կողմից վճարման, հատուցման ենթակա չեն: Կատարողի կողմից Պատվիրատուի միջոցների հաշվին Վերապատրաստման ծառայությունների մատուցման կապակցությամբ սույն Պայմանագրով Կողմ 1-ի համար որևէ վճարման պարտավորություն սահմանվել չի կարող:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

5.1. Կատարողը պատասխանատվություն է կրում Վերապատրաստման ծառայության մատուցման ընթացքում Պայմանագրի պահանջների պահպանման համար։

5.2. Պայմանագրին չհամապատասխանող Վերապատրաստման ծառայություն մատուցելու յուրաքանչյուր դեպքում Կատարողից գանձվում է տուգանք` պայմանագրի 4.1. կետում նախատեսված գումարի ___ (տառերով) տոկոսի չափով:3  Ընդ որում, տուգանքը հաշվարկվում է նաև Վերապատրաստման ծառայությունը Պայմանագրով սահմանված ժամկետում մատուցելու, սակայն անպատշաճ լինելու պատճառով Պատվիրատուի կողմից այն չընդունվելու դեպքում:

 5.3. Պայմանագրով նախատեսված Վերապատրաստման ծառայության մատուցման ժամկետը խախտելու դեպքում Կատարողից յուրաքանչյուր կետանցված օրվա համար գանձվում է տույժ` մատուցման ենթակա, սակայն չմատուցված կամ անպատշաճ մատուցված ծառայության գնի __________ (տառերով) տոկոսի չափով։

5.4. Նախարարության կողմից Կատարողին Ցանկից հանելու դեպքում, ինչպես նաև այդ մասին Կատարողի կողմից Պատվիրատուին գրավոր չտեղեկացնելու և վճարովի ծառայությունների մատուցումը շարունակելու դեպքում Կատարողը տալիս է իր համաձայնությունը՝ սույն Պայմանագիրը Պատվիրատուի կողմից միակողմանի և առանց ծանուցման լուծելու մասին, ինչպես նաև պարտավորվում է վերապատրաստման համապատասխան ժամանակահատվածի համար՝ սկսած այն օրվանից, երբ իրավասու չի եղել մատուցելու Վերապատրաստման ծառայությունները, Պատվիրատուին վերադարձնել վերապատրաստման (համապատասխան բաղադրիչի) արժեքը:

5.5. Պայմանագրով Կատարողին վճարման ենթակա տուժանքը հաշվարկվում և հաշվանցվում են Վերապատրաստման ծառայություն մատուցելու արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումարների հետ։

5.6. Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը Կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորությունները լրիվ կատարելուց։

5.7. Պատվիրատուի կողմից Պայմանագրի 4.4. կետով նախատեսված ժամկետի խախտման դեպքում Պատվիրատուի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա և կետանցված գումարի _______ (տառերով) տոկոսի չափով։ Ընդ որում, կանխավճարի նկատմամբ տույժ կիրառելի չէ:

5.8. Պայմանագրով չնախատեսված դեպքերում Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում։

5.9. Կատարողի կողմից ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կատարումից հրաժարվելու դեպքում Կատարողը կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն, այդ թվում ֆինանսական, ներառյալ՝ Պատվիրատուի վնասները լրիվ հատուցելու պարտավորությունը:

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

Սույն Պայմանագրով և դրա հիման վրա կնքված համաձայնագրերով (հավելվածներով) պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, համաճարակները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

7.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև Կողմերի կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարումը։

7.2. Պայմանագրից ծագած Կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած՝ հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց Կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության։

7.3.Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև Պայմանագրի կնքումը, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին կամ նրա հետ պայմանագիր կնքելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության պահանջներին կամ ընդունվել է ՀՀ գործող օրենսդրության պահանջների խախտմամբ, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն միակողմանիորեն լուծում է Պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև Պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության գործող (ներառյալ՝ գնումների մասին) օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային Պայմանագիրը չկնքելու համար։ Ընդ որում, Պատվիրատուն չի կրում սույն Պայմանագրով սահմանված դեպքերում և հիմքերով Պայմանագիրը միակողմանի լուծելու հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ Կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասներն՝ այն ծավալով, որի մասով Պայմանագիրը լուծվել է։

7.4. Պայմանագրի հետ կապված վեճերը ենթակա են կարգավորման բանակցությունների միջոցով՝ արտադատական կարգով` առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում: Սահմանված ժամկետում համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճը կարող է լուծվել դատական կարգով՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում։

7.5. Պայմանագրում փոփոխություններ և(կամ) լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, որը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը։

Արգելվում է Պայմանագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են Վերապատրաստման ծառայության ծավալների կամ ձեռք բերվող ծառայության միավորի գնի կամ Պայմանագրի գնի արհեստական փոփոխման։ Պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ Պայմանագրի փոփոխման յուրաքանչյուր դեպք կարող է կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ այնքանով, որքանով դա չի խախտում ՀՀ գործող օրենսդրության պահանջները և չի հակասում դրանց։

7.6.Ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև Պայմանագրով այդ ժամկետը լրանալը` Կատարողի առաջարկության առկայության դեպքում` պայմանով, որ Պատվիրատուի մոտ չի վերացել Վերապատրաստման ծառայության օգտագործման պահանջը, իսկ Կատարողի առաջարկությունը ներկայացվել է ոչ ուշ, քան Պայմանագրով ի սկզբանե ծառայությունների մատուցման համար սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ: Ընդ որում սույն կետով սահմանված դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ մինչև 30 (երեսուն) օրացուցային օրով, բայց ոչ ավելի, քան Պայմանագրով սահմանված ժամկետն է:

 7.7. Պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում Կողմերի (Կատարող կամ Պատվիրատու) օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են։

 7.7.1. Պայմանագրի կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները՝ ներառյալ պայմանագրի կատարման շրջանակում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են սույն Պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել Պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա։ Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է Կատարողը։

 7.8. Պայմանագիրը չի կարող փոփոխվել Կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով՝ բացառությամբ սույն Պայմանագրով սահմանված Պայմանագրի միակողմանի լուծման համար հիմք հանդիսացող էական խախտման դեպքերի, ինչպես նաև չի կարող ամբողջությամբ լուծվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայության մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում, պայմանագրի Կողմերի` պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել նախքան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայության մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը:

7.9. Կատարողի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը Պատվիրատուն հրապարակում է www.procսremeոt.am հասցեով գործող ինտերնետային կայքի «Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ» բաժնում` նշելով հրապարակման ամսաթիվը: Կատարողը, պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ, համարվում է պատշաճ ծանուցված` ծանուցումը, սույն կետով սահմանված հրապարակվելուն հաջորդող օրվանից: Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը տեղեկագրում հրապարակվելու օրը Պատվիրատուն այն ուղարկվում է նաև Կատարողի էլեկտրոնային փոստին:

7.10. Սույն պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։

7.11. Սույն Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով, հասարակ գրավոր ձևով, Կողմերի ստորագրությամբ մեկ միասնական փաստաթուղթ կազմելու և ստորագրելու միջոցով՝ հավասար իրավաբանական ուժ ունեցող 2 օրինակից: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է Պայմանագրի մեկական օրինակ:

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

__________________________

1 Լրացվում է այն դեպքում, երբ վերապատրաստման ամբողջական ծրագրի փոխարեն իրականացվում է (են) դրա առանձին բաղադրիչ(ներ)ը: Պայմանագիրն ամբողջ ծավալով վերապատրաստման ծրագրով ծառայությունների մատուցման համար կնքվելու դեպքում տվյալ պայմանագրային դրույթում անհրաժեշտ է նշել միայն «վերապատրաստման ծրագիրը՝ այն ներառող բոլոր բաղադրիչներով», իսկ «համամասնորեն» բառը հանել: Պայմանագիրը վերապատրաստման ծրագրի առանձին բաղադրիչով ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքվելու դեպքում անհրաժեշտ է նշել կոնկրետ բաղադրիչ(ներ)ը: Ընդ որում, սահմանված բաղադրիչի ժամաքանակը չի կարող հրամանով հաստատված նվազագույն ժամաքանակից պակաս լինել (80 ժամ):

2 Հավելվածի տեսքով ժամանակացույցի փոխարեն վճարման ենթակա գումարը մաս-մաս վճարելու ժամկետները և չափերը կարող են սահմանվել նաև Պայմանագրով:

3 Կատարողը կարող է հրաժարվել առաջարկված կանխավճարից կամ դրա մի մասից: Ընդ որում կնքվելիք պայմանագրում կանխավճարը սահմանվում է Պատվիրատուի և Կատարողի միջև համաձայնեցված չափով: Եթե պայմանագրով չի նախատեսվում կանխավճարի հատկացում, ապա սույն կետը հանվում է Պայմանագրի տեքստից:

(ձևը լրաց. 18.01.24 N 05-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 18.01.24 N 05-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2022 թվական: