ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հունվար 2024 թ. |
N 08-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՑԵԼԻԱԿԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել ցելիակիայով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի հունվար «11»-ի N 08-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՑԵԼԻԱԿԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
K90 |
Աղիքների ներծծման խանգարումներ |
2) |
K90.0 |
Ցելիակիա |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
Առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Ըստ հիստոլոգիական պատկերի՝ տարբերում են փուլերն ըստ Մարշի` |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Աղեստամոքսաբան/գաստրոէնտերոլոգ, թերապևտ, ընտանեկան բժիշկ, վիրաբույժ, էնդոսկոպիստ |
8) |
Գանգատներ |
Որովայնի ցավ, վքնածություն, մեթեորիզմ, լուծ, քաշի կորուստ, սրտխառնոց, փսխում |
9) |
Անամնեզ |
Ժառանգական նախատրամադրվածությամբ պացիենտների մոտ զարգանում է գլյուտենի օգտագործման պարագայում։ Կարող են լինել արտաղիքային դրսևորումներ՝ ա. աուտոիմուն թիրեոիդիտ, բ. լյարդի ախտահարումներ, գ. նյարդաբանական խանգարումներ, դ. այլ աուտոիմուն հիվանդություններ /մաշկի՝ հերպետիֆորմ դերմատիտ, հոդային ախտահարումներ, և այլն։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Որովայնի փքվածություն, ցավոտություն, թերներծծման դեպքում կարող են լինել ծայրամասային այտուցներ, գունատություն, հյուծում։ Աուտոիմուն ախտահարումների դեպքում՝ համապատասխանաբար մաշկի, հոդերի փոփոխություններ, նեյրոպաթիայի երևույթներ: |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Բ դեպքում՝ թերներծծման արտահայտված աստիճանի դեպքում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Աղեստամոքսաբան/գաստրոէնտերոլոգ |
1 |
1 |
2) |
Էնդոսկոպիստ |
1 |
1 |
3) |
Անեսթեզիոլոգ (էնդոսկոպիայի համար) |
1 |
1 |
4) |
Ճառագայթային ախտորոշման մասնագետ (ռադիոլոգ) (ՈւՁՀ) |
1 |
1 |
5) |
Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ |
1 |
1 |
6) |
Նյարդաբան |
0,2 |
0,2 |
7) |
Ռևմատոլոգ |
0,2 |
0,2 |
8) |
Էնդոկրինոլոգ |
0,3 |
0,3 |
9) |
Մաշկաբան |
0,3 |
0,4 |
10) |
Ուռուցքաբան |
0 |
0,2 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | ||||
Հ/Հ |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ |
|||
1) |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Սակավարյունություն խոցից քրոնիկ փոքր քանակներով արյունահոսության կամ Բ-ի դեպքում թերսնուցման հետևանքով |
2) |
Գլյուկոզի մակարդակի որոշում |
0,4 |
1 |
Թերներծծման հետևանքով հիպոգլիկեմիա, ինչպես նաև տիպ 1 դիաբետ որպես ցելիակիայի արտաղիքային արտահայտություն |
3) |
Կրեատինինի մակարդակի որոշում |
0,4 |
1 |
Թերներծծման հետևանքով կարող է առաջանալ պրեռենալ երիկամային անբավարարություն, որի դեպքում կդիտվի կրեատինինի քանակի բարձրացում |
4) |
Արյան մեջ նատրիումի մակարդակի որոշում |
0,1 |
1 |
Թերներծծման կամ փսխման հետևանքով կարող է լինել հիպոնատրիեմիա |
5) |
Արյան մեջ կալիումի մակարդակի որոշում |
0,1 |
1 |
Թերներծծման կամ փսխման հետևանքով կարող է լինել հիպոկալիեմիա |
6) |
Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ), |
1 |
1 |
Արտաղիքային արտահայտություններից է լյարդի ախտահարումը, որի ժամանակ դիտվում են նշված ցուցանիշներից մեկի կամ մի քանիսի բարձր մակարդակներ |
7) |
Արյան մեջ ֆերիտինի մակարդակի որոշում |
1 |
1 |
Ցածր մակարդակ, որը վկայում է երկաթի պակասի մասին, որը զարգանում է բարակ աղիքում թերներծծման հետևանքով |
8) |
Արյան մեջ տրանսֆերինի հագեցման մակարդակի որոշում |
0,4 |
1 |
Ցածր մակարդակ, որը վկայում է երկաթի պակասի մասին, որը զարգանում է բարակ աղիքում թերներծծման հետևանքով |
9) |
Արյան մեջ վիտամին B12 մակարդակի որոշում |
0,2 |
1 |
Ցածր մակարդակ, որը վկայում է վիտամին B12 պակասի մասին, որը զարգանում է բարակ աղիքում թերներծծման հետևանքով |
10) |
Արյան մեջ հոմոցիստեինի մակարդակի որոշում |
0,1 |
1 |
Հոմոցիստեինի բարձր մակարդակ, որը վկայում է վիտամին B12 անբավարարության մասին |
11) |
Արյան մեջ ֆոլաթթվի (վիտամին B9) մակարդակի որոշում |
1 |
1 |
Ցածր մակարդակ, որը խոսում է բարակ աղիքում թերներծծման մասին |
12) |
Արյան մեջ վիտամին D3 մակարդակի որոշում |
1 |
1 |
Ցածր մակարդակ, որը վկայում է բարակ աղիքում թերներծծման մասին |
13) |
Արյան պրոթրոմբինային ժամանակի, պրոթրոմբինային ինդեքսի և միջազգային նորմալացված հարաբերության (INR, ՄՆՀ) որոշում |
0,6 |
1 |
Ցածր մակարդակ, որը վկայում է բարակ աղիքում վիտամին K թերներծծման մասին |
14) |
Արյան մեջ ընդհանուր սպիտակուցի և ալբումինի որոշում |
1 |
1 |
Ցածր մակարդակ, որը վկայում է բարակ աղիքում թերներծծման մասին |
15) |
Արյան մեջ հակա-հյուսվածքային տրանսգլուտամինազային IgA կամ IgG հակամարմինների որոշում |
1 |
1 |
Բարձր մակարդակ որպես ցելիակիային բնորոշ ախտորոշիչ սերոլոգիական տվյալ |
16) |
Արյան մեջ հակա-դեամիդացված գլիադինային IgA կամ IgG հակամարմինների որոշում |
0,7 |
0,7 |
Բարձր մակարդակը որպես ցելիակիային բնորոշ ախտորոշիչ սերոլոգիական տվյալ |
17) |
Արյան մեջ հակա-էնդոմիզիալ IgA կամ IgG հակամարմինների որոշում |
0,6 |
0,6 |
Բարձր մակարդակը որպես ցելիակիային բնորոշ ախտորոշիչ սերոլոգիական տվյալ |
18) |
Արյան մեջ ընդհանուր IgA որոշում |
1 |
1 |
Ցածր մակարդակ, որը վկայում IgA դեֆիցիտի մասին, որը հաճախ է հանդիպում ցելիակիայի ժամանակ և որը կարող է կեղծ նորմալ հակամարմինների տվյալի պատճառ լինել |
19) |
Արյան մեջ թիրոիդխթանող հորմոնի որոշում |
0,9 |
1 |
Ցելիակիայի ժամանակ աուտոիմուն թիրեոիդիտի սկրինինգ |
20) |
Կղանքում էլաստազայի մակարդակի որոշում |
0,3 |
0,5 |
Թերներծծման և ցելիակիային բնորոշ ախտանիշների այլ պատճառ կարող է լինել պանկրեատիկ էկզոկրին անբավարարությունը, որի դեպքում դիտվում է ցածր մակարդակ |
21) |
Կոպրոգրամմա |
0,1 |
0,4 |
Կղանքում չմարսված ճարպերի, մկանաթելերի առկայությունը վկայում է թերներծծման մասին |
22) |
Կղանքի հետազոտություն ճիճվակրության վերաբերյալ |
0,2 |
0,3 |
Թերներծծման, ինչպես նաև ցելիակիային բնորոշ ախտանիշների այլ պատճառ կարող է լինել ճիճվակրությունը |
Գործիքային հետազոտություններ | ||||
Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա |
1 |
1 |
Անհրաժեշտ է 12-մատնյա աղիքի լորձաթաղանթը նկարագրելու և ախտորոշիչ բիոպսիա կատարելու համար։ Տիպիկ նշաններն են լորձաթաղանթի ատրոֆիան, «ճաքերը», մոզաիկ տեսքը հատկապես վայրէջ հատվածում | |
24) |
12-մատնյա աղիքի կոճղեզի և վայրէջ հատվածի լորձաթաղանթի էնդոսկոպիկ բիոպսիա |
1 |
1 |
Անհրաժեշտ է՝ հիստոլոգիական քննության համար |
25) |
12-մատնյա աղիքի լորձաթաղանթի հետազոտություն |
1 |
1 |
Ցելիակիայի ախտորոշումը և դասակարգումը կատարվում է՝ հիմնվելով նշված երեք ցուցանիշներից մեկի կամ ավելի առկայության վրա ներէպիթելիալ լիմֆոցիտոզ, կրիպտաների հիպերպլազիա և թավիկների ատրոֆիա |
26) |
Կրծքավանդակի, որովայնի և կոնքի կոնտրաստով համակարգչային շերտագրություն (ՀՇ) |
0,1 |
1 |
Թերներծծման այլ պատճառները, այդ թվում Կրոնի հիվանդությունը ժխտելու նպատակով, ինչպես նաև բարդության՝ բարակ աղիքի լիմֆոմայի ախտորոշման նպատակով |
27) |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
0,3 |
0,3 |
|
28) |
Որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ) |
1 |
1 |
Վքնածությունը, սրտխառնոցը, էպիգաստրալ ցավը և խոցի մյուս ախտանիշները կարող են առաջանալ նաև լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի կամ լյարդի և լեղուղիների պաթոլոգիաների ժամանակ, որոնք անհրաժեշտ է ժխտել այս մեթոդով |
29) |
Լյարդի բիոպսիա |
0,01 |
0,05 |
Արտաղիքային դրսևորումներից լյարդի ախտահարման բնույթը պարզելու, բորբոքման աստիճանը և ֆիբրոզի փուլը որոշելու նպատակով |
30) |
Լյարդի բիոպտատի հիստոլոգիական հետազոտություն |
0,01 |
0,05 |
Արտաղիքային դրսևորումներից լյարդի ախտահարման բնույթը պարզելու, բորբոքման աստիճանը և ֆիբրոզի փուլը որոշելու նպատակով |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր դեղահատեր ծամելու 100մգ |
Երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր դեղահատեր ծամելու 100մգ |
Հատ |
0,5 |
0,8 |
120 |
60 |
2) |
Ֆոլաթթու դեղահատեր 5մգ |
Ֆոլաթթու դեղահատեր 5մգ |
հատ |
0,4 |
1 |
60 |
60 |
3) |
Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ |
Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ |
Հատ |
0,2 |
0,8 |
24 |
60 |
4) |
Ռիֆաքսիմին դեղահատեր թաղանթապատ 200մգ |
Ռիֆաքսիմին դեղահատեր թաղանթապատ 200մգ |
Հատ |
0,5 |
6 |
60 |
10 |
5) |
Մեբևերին (մեբևերինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ երկարատև ձերբազատմամբ 200մգ |
Մեբևերին (մեբևերինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ կոշտ երկարատև ձերբազատմամբ 200մգ |
Հատ |
0,5 |
2 |
40 |
20 |
6) |
Բացիլուս կլաուսիի պոլիհակաբիոտիկակայուն սպորներ դեղակախույթ ներքին ընդունման 4x10^9/5մլ |
Բացիլուս կլաուսիի պոլիհակաբիոտիկակայուն սպորներ դեղակախույթ ներքին ընդունման 4x10^9/5մլ |
Հատ |
1 |
1 |
15 |
15 |
7) |
Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 200մգ/մլ |
Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 200մգ/մլ |
Հատ |
0,03 |
1 |
6 |
6 |
8) |
Ֆիտոմենադիոն լուծույթ ներարկման 10մգ/մլ |
Ֆիտոմենադիոն լուծույթ ներարկման 10մգ/մլ |
Մգ |
0,05 |
10 |
20 |
200 |
9) |
Կալցիֆեդիոլ դեղապատիճներ 0,266մգ |
Կալցիֆեդիոլ դեղապատիճներ 0,266մգ |
հատ |
0,8 |
0,1 |
60 |
6 |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Պարէնտերալ սնուցում՝ ծանր թերներծծման դեպքերում |
0 |
0,05 |
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ Rubio-Tapia, Alberto MD1; Hill, Ivor D. MD2; Semrad, Carol MD3; Kelly, Ciarոn P. MD4; Greer, Katarina B. MD, MS5; Limketkai, Berkeley N. MD, PhD, FACG6; Lebwohl, Benjamin MD, MS7. American College of Gastroenterology Guidelines Update: Diagnosis and Management of Celiac Disease. The American Journal of Gastroenterology 118(1):p 59-76, January 2023. | DOI: 10.14309/ajg.0000000000002075
2․ Ludvigsson JF, Bai JC, Biagi F, et al. Diagnosis and management of adult coeliac disease: guidelines from the British Society of Gastroenterology․ Gut 2014;63:1210–1228
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2024 թվական: