Գլխավոր տեղեկություն
Համար
N 96-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 03.04.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.03.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 մարտ 2024 թ.

N 96-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔՈՍՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել քոսով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

22.03.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի մարտ «22»-ի 

N 96-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՔՈՍՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

B86

Քոս

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Պացիենտի տեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Երկրորդային վարակի միացում, ալերգիկ մաշկաբորբ, միկրոբային էկզեմա, լիմֆադենոպաթիա

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Մաշկաբան և վեներաբան, մանկաբույժ, ընտանեկան բժիշկ, ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ (վարակաբան)

8)

Գանգատներ

Երեկոյան և գիշերային ժամերին ուժգնացող քոր, ցանավորման առկայություն:

9)

Անամնեզ

Գիշերային ժամերին ուժգնացող քորի առկայություն, նմանատիպ կլինիկա պացիենտի հետ ուղղակի կամ անուղղակի շփում ունեցող անձանց մոտ:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Քոսային ուղիների առկայություն, ֆոլիկուլյար հանգուցիկներ իրանին և վերջույթներին, քորվածքների, արյունային կեղևների առկայություն։ Ցանի տեղակայում դաստակների միջմատնային ծալքերում, վերջույթների ծալիչ մակերեսներին, որովայնի շրջանում, տղամարդկանց մոտ՝ առնանդամի, կանանց մոտ՝ հարպտկային, երեխաների մոտ՝ ափերի, ներբանների շրջաններում։

11)

Հոսպիտալացման ցուցում

ա․ պացիենտի մոտ հոգեկան, նյարդաբանական հիվանդությունների առկայություն։
բ. հատուկ տիպի հաստատություններում, ծերանոցներում, մանկատներում բնակբող անձինք։
գ․ բարդություններով ուղեկցվող քոս։

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման
քանակը

ԱԲ

Բ

1)

Մաշկաբան վեներաբան

1

1

2)

Ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ (վարակաբան)

0,4

0,4

3)

Մանկաբույժ

0,2

0,2

4)

Ընտանեկան բժիշկ

0,2

0,2

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

 Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված վիճակի ծանրությամբ։

2)

Առկա չէ

Գունավորման մեթոդ

0,6

0.4

Քոսային ուղիների հայտնաբերում։

3)

Առկա չէ

Վիտրոպրեսիայի մեթոդ

0,2

0.1

Տզերի ձվերի, ձվային թաղանթների, արտաթորանքային զանգվածների ֆիքսում։

4)

Առկա չէ

Կաթնաթթվային հայտնաբերման մեթոդ

0,1

0.1

Քոսի տզի նույնականացում։

5)

Առկա չէ

Հանքային յուղերում քերուկ

0,1

0.01

Քոսի տզի նույնականացում։

6)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Բոլոր տեսակների ընդհանուր ախտորոշիչ համալիրի շրջանակներում մեկնաբանվող խախտումները։

7)

Առկա չէ

Մաշկային ալերգիկ փորձերի իրականացում

-

0․5

Վիճակը բարդացնող հնարավոր ալերգեննրի որոշում։

 

Գործիքային հետազոտություններ

8)

Առկա չէ

Դերմատոսկոպիա

0,3

0,3

Քոսային ուղու վերին հատվածում գունակային եռանկյունու նշմարում, ինչը համապատասխանում է տզի բերանային ապարատին։

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Բենզիլ բենզոատ կիթ արտաքին կիրառման 250մգ/մլ

Բենզիլ բենզոատ

ապակե շշիկ

0,6

60

180

3

2)

Պերմեթրին նրբաքսուք 50մգ/գ

Պերմեթրին

պարկուճ

0,8

30

90

3

3)

Ծծմբի քսուք 33,3%

Ծծմբի քսուք 33,3%

քսուք

0,2

5

35

7

4)

Հիդրոքսիզին 25մգ

Հիդրոքսիզին 25մգ

դեղահատեր

0,3

25

350

14

5)

Բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), կլոտրիմազոլ, գենտամիցին (գենտամիցինի սուլֆատ) 0,5մգ/գ+10մգ/գ+1մգ/գ

Բետամեթաոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), կլոտրիմազոլ, գենտամիցին (գենտամիցինի սուլֆատ) 0,5մգ/գ+10մգ/գ+1մգ/գ

քսուք

0,2

5

50

10

6)

Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ

Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) 1մգ/գ

նրբաքսուք

0,1

5

70

14

7)

Տակրոլիմուս 0,03%

Տակրոլիմուս

քսուք

0,2

5

150

30

8)

Տակրոլիմուս 0,1%

Տակրոլիմուս

քսուք

0,2

5

150

30

9)

Ռեզորցին լուծույթ արտաքին կիրառման 78մգ/մլ

Ռեզորցին լուծույթ արտաքին կիրառման 78մգ/մլ

ապակե շշիկ

0,1

10

300

30

10)

Ծծմբասալիցիլաթթու 5 %

Ծծմբասալիցիլաթթու 5 %

քսուք

0,1

5

50

10

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կրիոդեստրուկցիա

0,2

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ https://www.uptodate.com/contents/scabies-epidemiology-clinical-features-and-diagnosis

search=scabies&source=search_result&selectedTitle=1~83&usage_type=default&display_rank=1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2024 թվական: